Օրվա լրահոսը

Գողության փորձ՝ «Վարկս էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակից. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Վարկս.էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակից գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 4-ին՝ ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է

Ջրատաքացուցիչի գողություն՝ շինանյութի խանութից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող շինանյութի խանութից ջրատաքացուցիչն առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայում գործող շինանյութի խանութից առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է խանութի դիմաց դրված «Բաքսի» ապրանքանիշի ջրատաքացուցիչը՝

Քննարկվել են «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Քննարկմանը մասնակցել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներ, փաստաբանական համայնքի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև

Բարեկամական դիտարկումներ

Եթե ուզում եք շոշափել ժողովրդական տրամադրությունները, գոնե շաբաթը մեկ տաքսի նստեք: Ինչ էին ասում տաքսիստները մի տարի առաջ. «Սաղ թալան ա, սաղ փախան, էս երկրում էլ մարդ չի մնացել, կերան էս ժողովրդին»: Կես տարի առաջ. «Թողեք, վերջնական գնացեք, էլի, չե՞ք տենում՝ էս ժողովուրդը ձեզ չի ուզում»: Հիմա. «Է՜հ, էս ջահելներն էլ մի բան չկարացան անել»:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի

Freedom House. Հատուկ ուշադրություն` Հայաստանին հաջորդ տարում. VOA

Freedom House հրապարակել է տարեկան իր զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն իր մեկնաբանությունները տրամադրեց այս առիթով Ամերիկայի Ձայնին: Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, ուր տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք այլ երկրների

ԱՍԵԿՈՍԵ

Նոր քաղաքական վերնախավի գեներացիայի արդյունքում կծնվի ընդդիմությունը: ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ

«Ես ԱԺ-ում էլ չեմ ստացել, քաղաքապետ եղած ժամանակ էլ չեմ ստացել»․ ո՞ւմ և ինչքա՞ն պարգևավճար է տվել Գյումրու քաղաքապետը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրու քաղաքապետարանն ամեն տարի էլ պարգևավճարներ տալիս է Ամանորին ընդառաջ՝ 13-րդ աշխատավարձի տեսքով, հատկապես որ Գյումրու քաղաքապետարանում շատ ցածր է աշխատավարձը։ Այս տարի էլ 400-ից ավելի աշխատակիցների պարգևավճարներ տրվել են, որոնց թվում են վարչական ու կոմունալ բաժնի աշխատողները։ «Պարգևավճարները օրենքով ամրագրված են, ո՞ր դեպքում են

«Մենք պիտի դառնանք մի հասարակություն, որտեղ մարդիկ խնամքով են վերաբերվում մեկը մյուսին». Աննա Հակոբյան

«Հասկացել եմ՝ քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է տրամադրությունից. ոչ միայն հիվանդի տրամադրությունից, այլև հասարակության»,-այսօր՝ փետրվարի 4-ին «City of Smile» բարեգործական հիմնադրամի կողմից քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Այսօրվա բարեգործական միջոցառման ընթացքում հայ դիզայներները վաճառքի էին հանել իրենց կողմից ստեղծված տարբեր իրեր, որոնցից

Վերջին 2 օրվա ընթացքում մահվան դեպք է արձանագրվել: Վերջինիս մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի հայրենակիցներ, Սիրելի ընկերներ. Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի կողմից ընտրվել եմ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. Շնորհակալ եմ ընկերներիցս այս պատասխանատվությունն ինձ վստահելու համար. Ի գործ …»:

Նիկոլ Փաշինյանի խոսնակը պնդում է՝ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու լիազորությունը վարչապետինը չէր

Lիազոր մարմինը արդարադատության նախարարությունն է, զանգեք այնտեղ. Վլադիմիր Կարապետյան

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին ազգային հավաքականում տեղ զբաղեցնելու համար մրցամարտի 2-րդ տուրում

Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատի ակադեմիայում այսօր կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի միակ թափուր տեղն զբաղեցնելու համար մրցամարտի երկրորդ տուրը: Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որ խաղում էր սեւերով, առավելության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ: Հաշիվը դարձավ 1,5:0,5: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«ԵՊՀ-ում 450 աշխատող պետք է կրճատվի, որ ԱԺ-ի պատգամավորների պարադիսը ճոխ լինի»

ԲԱՑ  ՆԱՄԱԿ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ապրիլի 1-ից ԲՈՒՀ-երում կլինեն լուրջ կրճատումներ` միայն ԵՊՀ-ում 450 աշխատող: ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետ.բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը: Գիտահետազոտական ինստիտուտների, գիտական կենտրոնների և լաբորատորիաների կրճատումով միայն

Քոչարյանը դատարանում ասել է, թե իրեն առավոտյան 8:30 հատուկ կապով նոր միայն զեկուցել են, թե ինչ է եղել մարտի 1-ին

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարցին՝ նիստի ընթացքում պարզաբանվե՞ց Ռոբերտ Քոչարյանի հրամանո՞վ է ոստիկանապետ Հայկ Հարությունյանը խուզարկություն կամ զննություն իրականացրել Ազատության հրապարակում՝ պատասխանեց, որ պարոն Քոչարյանին չի մեղսագրվում, որ ինքն է դա արել. «Հավանաբար գործով հաստատված է, որ ինքը չի հրահանգել»:

Իտալացի դիվանագետի կապրիզներն ու Սամվել Բալասանյանի հանդուրժող վերաբերմունքը

Ինչպես հայտնի է, անցած տարվա հուլիսին Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն ինքնագլուխ քանդել էր Գյումրու պատմական Ռուսթավելի փողոցի խեցեգործության իր արտադրամասին հարող մայթը։ Հյուպատոսը պատճառաբանել էր, որ փողոցի ջրահեռացման համակարգը կառուցվել է թերություններով, որի պատճառով իրեն պատկանող շինությունը վնասվել է խոնավությունից։ Ու թեև քաղաքային իշխանությունները հյուպատոսին ժամանակ էին տվել արագ վերանորոգել այն (քաղաքային իշխանությունների

Քոչարյանը պատմել է, թե Գորիկ Հակոբյանն իրեն զեկուցել է խմած ցուցարարի մասին, որը վրանում մարտական նռնակի օղակի մեջ է անցկացրել իր մատն ու պտտացրել

Դիտարկմանը, որ եթե խոսքը խմած ցուցարարի մասին է, մամուլում հրապարակում եղավ, որ ինքն էլ նշել է, որ Գորիկ Հակոբյանն է իրեն ուղղորդել՝ Ալումյանն էլ արձագանքեց, որ լավ կլիներ, որ այդ անձին լավ ստուգեին. «Քոչարյանն ասում է, որ ԱԱԾ տնօրենը իրեն զեկուցել է ի թիվս այլ բաների նաեւ այդ դեպքի մասին, հիմա թե այդ մարդը ում կողմից է ուղարկված եղել՝ լավ կլիներ, որ քննությունը պարզեր»:

«Որոշ կայքերի հանդեպ արգելափակումը արդեն իսկ չեղարկվել է». ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի հանրապետության դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է հետեւյալի մասին. «Տեղեկացնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը դիմել են մի քանի հայաստանյան լրատվամիջոցներ՝ ՌԴ տարածքում իրենց կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ։ Նամակ-դիմումներ են ստացվել նաև որոշ մասնագիտացված կառույցներից։ Հայտնում ենք, որ նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է։ Այս առնչությամբ դեսպանությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության Կապի,

Գարո Փայլանի դեմ մեղադրանքը ոտնահարում է խոսքի ազատությունը. Ermenihaber.am

Ermenihaber.am-ը շարունակում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարքն աշխարհի տարբեր կողմերում տարբեր ոլորտների գործիչների հետ, որոնք մտահոգված են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հետագա ճակատագրով և դատապարտում են նրա խոսքի ազատությունը քրեական հոդվածով ճնշելու ակնհայտ փորձերը: Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի

Վիճել էր հորաքրոջ հետ ու դանակահարել

Փետրվարի 2-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1986 թ. ծնված Կարեն Մ.-ն և հայտնել, որ «Հայկոպ» բազայի մոտ ինքը դանակով մարդ է վնասել: Նույն օրը, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1957 թ.

Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով, կազդի՞ ցուցմունքը Քոչարյանի գործի վրա

Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բացարձակապես տեղյակ չեմ, որ ինքը հարցաքննվել է կամ չի հարցաքննվել, մեծ հաշվով դա մեզ հետաքրքիր էլ չի»: Ալումյանն ասաց, որ այն ցուցմունքները, որոնք քննիչը բերել է դատարան, այնտեղից պարզ է դառնում, որ սպայական կազմից բավականին բարձրաստիճան մարդիկ ցուցմունք են տվել, հարցաքննվել են:

Ամուլսարի գործով դատավորը որոշեց ներգրավել Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ին

Ջերմուկի բնակիչները Ամուլսարի գործով դատարանին նոր հանգամանքներ են ներկայացրել

Եվրախորհրդարանում առաջարկվել է Թուրքիային կոչ անել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ermenihaber.am

Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը։ Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի կողմից կազմված զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։ Այս զեկույցն արդեն իսկ հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ստացվել են 319 առաջարկներ,

«Ես ի՞նչ կապ ունեմ, թո՛ղ իրար մեջ պարզաբանեն»․ Սամվել Բալասանյանը՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ ծավալված աղմուկի մասին

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանի և նախորդ տնօրեն Ղարիբ Հարությունյանի միջև սկսվել է անախորժ պատմություն։ Մհեր Խաչատրյանը վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի գործունեությանը՝ նշելով, թե որոշակի չարաշահումներ հայտնաբերել է նաև այստեղ․ մասնավորապես հոգաբարձուների նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն. ֆինանսական

Ծառահատումներ Սյունիքում

Փետրվարի 2-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներից մեկը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ «syuniq.net» կայքում հրապարակվել է «Որոտանի կիրճում ծառահատումներ են հենց հիմա» վերտառությամբ տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք հատված ծառերը բենզասղոցով կտրատում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում Շինուհայր գյուղի բնակիչ Գևորգ Ա.-ն,

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին կոչ են անում այսուհետ խուսափել նման սխալներից

Սույն թվականի փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքն անցկացրել է դռնփակ նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետն ու մի շարք մարզպետներ: Հաշվի առնելով այս իրադարձության հանրային հնչեղությունն ու հանրային հետաքրքրությունը, ԶԼՄ-ները փորձել են լուսաբանել այն: Սակայն նրանց այս նախաձեռնությունը տապալվել է, քանի որ, որպես պատճառ բերելով հանգամանքը, թե օրը ոչ աշխատանքային է, ինչպես

«Միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հանձնվելու է պատկան մարմիններին, որպեսզի պարզեն՝ արդյոք այս գործողություններում առկա է հանցակազմ»

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկացնում եմ հետևյալը: Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել Գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության (ՀՁ) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և Գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլատվությամբ:

Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին

Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն է շարունակվում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ: Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպանները ավարտեցին բողոքը ներկայացնել, շուրջ 2 ժամ ելույթ ունեցավ դատարանում Քոչարյանը, իսկ այսօր դատախազության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առարկությունները: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ

Ադրբեջանում փոքրամասնությունները չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավունքները. Եվրախորհուրդ

Ադրբեջանում հասարակությունը բնորոշվում է որպես միջմշակութային և միջկրոնական առումով հանդուրժողական: Իշխանությունները սատարում են ազգային փոքրամասնություններին իրենց մշակութային ինքնուրույնության արտահայտման գործում: Սակայն համապարփակ օրենսդրության և ազգային փոքրամասնությունների համար խորհրդատվական մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև խոսքի և հավաքների ազատության սահմանափակումները ստեղծում են միջավայր, որտեղ փոքրամասնությունները չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավունքները: Նման եզրակացություն է ներկայացվել Եվրոպայի խորհրդի Ազգային

Արարատ Միրզոյան. Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա դինամիկ զարգացել են բազմաթիվ ոլորտներում: Ազգային ժողովի նախագահի

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930