Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան․ Ուժային կառույցների ղեկավարների ազատումը փայլուն որոշում էր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» – Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս պահին ուժային կառույցների ղեկավարների ազատումը փայլուն որոշում էր, քանի որ փոփոխուություններ անելու ժամանակը եկել էր։ «Փայլուն որոշում եմ համարում Փաշինյանի որոշումը, երբ փոփոխություններ կատարեց։ Դրա կարիքը կար։ Ես կարծում եմ՝ այն անհրաժեշտ էր, քանի որ այն ժամանակահատվածն էր ցույց տալիս, որը ապրել,

Թրամփը լրացուցիչ զորք կուղարկի Մերձավոր Արևելք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Թրամփը նման որոշում է ընդունել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո: Էսպերը հաստատել է՝ Վաշինգտոնը շարունակում է կարծել, որ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների մեջ ներգրավված է Իրանը: Էսպերի խոսքով՝

Ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Մեդվեդևը շնորհավորել է  Փաշինյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը: «Բարեկամական, գործընկերային և դաշնակցային ռուս-հայկական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերության, տրոնսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7

Հայաստանի ծանրորդները սկսեցին պայքարն աշխարհի առաջնությունում

Թաիլանդի Պատտայա քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսեց  Հայաստանի հավաքականը: Առաջինը մրցահարթակ մտավ կանանց 59 կգ Իզաբելլա Յայլյանը, որը հանդես եկավ «B» խմբում: Իզաբելլան պոկեց 92 կիլոգրամանոց ծանրաձողը, հրում վարժությունում ցույց տվեց 110 կգ եւ երկամարտի 202 կգ արդյունքով խմբում զբաղեցրեց վեցերորդ տեղը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու եռափուլ զորախաղեր

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաև տեղական և ինքնակառավարման մարմինները: Անցակացվող զորավարժության նապատակներն են ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ

Արտակ Մանուկյան․ Գազի համակարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան․ «Հրապարակ»

Տեղեկություն կա, որ գազի գինը հունվարից կարող է դառնալ 205 դոլար` սահմանի վրա, տեղյա՞կ եք նման քննարկումներից՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանին։ «Գիտեք, նախկինում եւս այդպիսի խոսակցություն կար. արդյունքում սահմանում եւ բուն սպառողի համար այդ գներն այլ եղան, ասել է` իմ եւ ձեր համար գազի գնի որոշակի թանկացում չեղավ, արդյունավետ լուծում գտնվեց։ Ըստ մեթոդաբանության

«Հինգ տարվա ընդհանուր գումարը 600 հազար դրամ է. այսինքն՝ օդի մեջից մեղադրանք են ստեղծել»

Անիի համայնքապետի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ իրավական դաշտում են մնալու եւ բողոքարկելու բոլոր գործողությունները, մասնավորապես ոստիկանության, որի գործողություններն անհասկանալի են արդեն: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը Արտակ Գեւորգյանին(լուսանկարում) ներկայացված մեղադրանքն անհասկանալի համարեց: «Առավոտը» Արամայիս Հայրապետյանին հարցրեց՝ ի՞նչ նոր հանգամանքներ են առաջ եկել, փաստաբանը պատասխանեց. «Արտակ Գեւորգյանը վարորդ է ընդունել աշխատանքի,

Հայտնի է երկրի գլխավոր հերոսը. մրցանակը հանձնեց Նիկոլ Փաշինյանը

Գյումրու Սև Բերդ ամրոցում ընթացող «Մեր ժամանի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա գլխավոր մրցանակը հանձնեց Ռիտա Մարտիրոսյանին. վերջինս զբաղվում է թեյերի արտադրությամբ, քաղաքից գյուղ է տեղափոխվել հենց այս նպատակով: Վարչապետը նշեց, որ գլխավոր հերոսը հավաքական կերպար է։ Հիշեց նաև հեղափոխության կարգախոսը, որ յուրաքանչյուր ոք կարող է փոփոխություն կատարել երկրում, և

Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր Թովմասյան

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Անկախության օրն է, այլև հայի անկոտրում ոգու, ազգային միասնության, հզոր կամքի դրսևորման խորհրդանիշը: Դարեր շարունակ, չունենալով պետականություն, մենք չենք կորցրել ազգային ինքնությունն ու արժեքները և այսօր աշխարհին ներկայանում ենք մեր ուրույն մշակույթով և հարուստ ավանդույթներով: Հայաստանի Հանրապետության քսանութ տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել

Ով դարձավ նախագահ Արմեն Սարգսյանի հերոսը

Գյումրու Սև Բերդ ամրոցում ընթացող «Ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը պատմեց իր դպրոցական շարադրության մասին, որը հանձնարարել էին «Իմ ժամանակի հերոսը» թեմայով: Նա գրել ու ոչ մեկին ցույց չէր տվել: Նախագահն առաջին անգամ գաղտնազերծեց բովանդակությունը. նրա պատկերացմամբ, հերոսները իր հայրն ու մայրն էին, ովքեր պատերազմի հետո` 1946 թվականից վերդարձել են Հայաստան` առանց վախենալու:

Մենք քննարկել ենք ինքնիշխանության ամրապնդման հարցը․ Գարեգին Չուգասզյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին․ «Հրապարակ»

Երկու առանցքային ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը արտաքին քաղաքական նրբերանգներ էլ ունի։ Դրա հեռահար նպատակը սկսել է զգացվել վերջին ամիսներին։ Այս կոնտեքստում է հարկավոր դիտարկել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումն ու դրան որեւէ ողջամիտ բացատրություն չտալը, դրանից առաջ նաեւ՝ Ամուլսարի դեմ ակտիվ պայքարող «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների հետ ոչ ֆորմալ հանդիպումը։ «Սասնա ծռերի» անդամ,

Գրավատների, նոտարների եւ այլ ծառայությունների համար գործարքները շուտով կդառնան անկանխիկ

Կենտրոնական բանկը քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է մի շարք գործարքներ կատարել բացառապես անկանխիկ եղանակով: Նախագիծը երեկ է տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, եւ երեկ երեկոյան նախագծին կողմ էր քվեարկել ընդամենը 4%-ը, իսկ դեմ՝ 96%-ը: Այս նախագիծը միտված է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը եւ խթանել անկանխիկ

Սերժ Սարգսյանն այցելել է Լոռու մարզ, Վանաձորի զինվորական պանթեոն․ «168 ժամ»

«168 ժամ» – ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան ՀՀ անկախության օրվա առթիվ՝ այսօր կուսակիցների հետ այցելեց Լոռու մարզ և Վանաձորի զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմին։

Պարոն Փաշինյանն ինքը չպետք է թույլ տար, որ ԱԱԾ պետը այդքան մեծ ուշադրություն գրավի. «Ժամանակ»

ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը  որոշակի պարզաբանումներ է ներկայացրել օերս, ըստ էության, իր սկանդալային հրաժարականի մասին։ Վերջինս  նախ չի բացառել քաղաքականության մեջ լինելը՝ ասելով, որ կենտրոնացած է ֆուտբոլի վրա, սակայն ոչինչ բացառել պետք չէ, և հետո կոչ է արել նախկին իշխանությանը չոգևորվել, իսկ իրեն էլ չկապել Միքայել Մինասյանի հետ: Ընդհանրապես Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն

ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը, Լի Քեցյանը և այլ երկրների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ընդծում

«Ժամանակի հերոսը նա է, ով երկիրը բրթում է առաջ».  Հայկ Մարության

Գյումրու Սև Բերդ ամրոցում ՀՀ ու Արցախի Հանրապետության նախագահների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, նախարարների ու դիվանագետների մասնակցությամբ շարունակվում է «Ժամանակի հերոս» մրցանակաբաշխությունը: Մրցանակներից մեկը հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը․ ժամանակի հերոսը Լենա Երանոսյանն էր: Դատելով ցուցադրվող տեսանյութից` պիտի ասել, որ նա կարի արտադրամասի հիմնադիր է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթում նշեց, որ

Ստացվում է, որ հեղափոխության կադրերին խժռում են հեղափոխության մյուս զավակները․ «Փաստ»

Հրաժարականների և պաշտոնանկությունների գործընթացը նորմալ կդիտվեր այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենար կայուն կառավարման համակարգ: Այս կարծիքին է հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը, որն այս առումով մի քանի գործոններ է առանձնացնում: «Հիմա մեզ մոտ անորոշությունների բարձր մակարդակ կա, ու իշխող ուժը որոշումների կայացման ամբողջ գործընթացը կենտրոնացրել է մեկ ձեռքում: Բացի այդ, իրենց տեսակետից տարբերվող այլ

ՊՆ-ն վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանել է «9.12.2019թ.» գրությամբ

Ցոլակ Խաչատրյանի գործով հոկտեմբերի 2-ին վերաքննիչ վարչական դատարանը կհրապարակի որոշումը: Վարչական վերաքննիչ դատարանում վիճարկվում է անցյալ տարվա հոկտեմբերի 16-ի ստորադաս դատարանի որոշումը:  Ըստ բողոքարկվող որոշման, Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության՝ չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով, եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով, վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է մասնակի:

Եթե անհրաժեշտություն լինի, ապա պետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները․ «Ժողովուրդ»

Գործադուլ ու դասադուլ Ջերմուկում: Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հեռանկարը Վայոց ձորում լարված իրավիճակ էր ստեղծել: Ջերմուկցիները՝ մեծ ու փոքր փողոց էին դուրս եկել ու շարունակում են ընդդիմանալ հանքի շահագործմանը: Իշխանությունն էլ իր հերթին չի նահանջում: Որոշված է, որ հանքը պետք է շահագործել, քանի որ այդ շահագործումն արգելող իրավական հիմքեր չկան: Եվ ակնհայտ է, որ առաջիկայում

Արմեն Սարգսյանը շնորհավորական բազմաթիվ ուղերձներ է ստանում

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին պետական և հասարակական շարունակվող բարեփոխումների ճանապարհին: «Փոխադարձ այցելությունների մեծ թիվը մեր երկրների միջև առկա և աճող երկկողմ հարաբերությունների վկայությունն է: Հաճույքով եմ հիշում անցյալ նոյեմբերին

Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին․ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով: Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, չնայած այդ փորձություններին և ի հեճուկս

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուրս գալը հայաստանյան շուկայից հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացմանը. «Ժամանակ»

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այդ մասին երեկ գրեցին ռուսական լրատվամիջոցները՝ մասնավորապես RTVI լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Էներգետիկ և անվտանգության գծով փորձագետ Վահե Դավթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական կողմի հնարավոր մտադրություններին՝ պայմանագրի խզմանը և դրանից բխող հետևանքներին,

Ռուս քաղաքագետը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին․ Սա կլինի նրանց բանակցությունների մասը․ «168 Ժամ»

«Նախարարների վերջին ամիսների բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվում են հարցեր, որոնք պետք է ընկալել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու փաթեթի մաս: Ուստի պատահական չէ, որ այս քննարկումը հրապարակային դաշտ է դուրս գալիս կամ բացվում նախարարների հանդիպումից առաջ: Կարծում եմ՝ սա կլինի նրանց բանակցությունների մասը: Կարելի էր ակնկալել, որ նման նախաձեռնություններ կլինեն, և հատկապես, երբ առաջինը եղավ հայկական կողմի

«Երբ երեխաները շտապօգնության մեքենա են տեսնում, հասկանում են, որ ինչ-որ մեկին պետք է օգնել»

Կամ՝ քաղպաշտպանություն առարկայի կարեւորությունը կրթական ծրագրում Այս տարվա ապրիլի 19-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ընդունեց քաղպաշտպանություն առարկան դպրոցներում դասավանդելու արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը։ Այս առարկայի վերաբերյալ գիտելիքները երեխաները սկսում են ձեռք բերել դեռեւս մանկապարտեզում։ «Մանչուկի ժպիտ» զարգացման եւ ժամանցի կենտրոնի տնօրեն Ամելիա Յենոյանը նշեց, որ երեխաներին արտակարգ իրավիճակների ժամանակ պաշտպանվել են սովորեցնում խաղերի

«Բազմաթիվ հնարավորություններ եւ առիթներ ունեինք, եթե ցանկանայինք ոչ օրինական ճնշումներ գործադրելու». Արարատ Միրզոյանը՝ ՍԴ-ի շուրջ խնդրի մասին

Երբ հայ ժողովուրդը հավաքվել է ու գտել է, որ  պետք է լինի անկախ պետականություն, նաեւ որոշել է, որ պետք է ստեղծի այսինչ մարմինը, որ սա անի, գրվել է Սահմանադրությունը: Հիմա եթե այդ մեխանիզմում ինչ-որ բան չի աշխատում, կամ ժողովուրդը չի վստահում, պետք է այդ նույն փիլիսոփայությունից ելնելով ու այդ նույն տրամաբանության շրջանակներում փոփոխությունների ենթարկվի, ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում:

Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի: Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ

Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց

Կարապետ Ռուբինյան․ Մեր վարչապետը ՀԱՊԿ կամ ԱՊՀ երկրների ղեկավարների շարքում որպես օտար մարմին է նստում. «Ա1+»

«Ա1+» – Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից 28 տարի հետո նույնպես մեր երկիրը շարունակում է գտնվել Ռուսաստանի ազդեցության ներքո։ «Ա1+»-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ունի ՌԴ-ի նկատմամբ պակաս զիջող լինելու հնարավորությունները, բայց դրանք մինչև օրս չի օգտագործում։ «Մենք ունենք բավականին մեծ նշանակություն թե աշխարհում, թե

«Մենք բնապահպաններ ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում»

Հարցազրույց Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանի հետ – Տիկին Ղազարյան, օրերս ձեր թանգարանը նշեց հիմնադրման 85-ամյակը: Թանգարանը եզակի է տարածաշրջանում իր հավաքածուներով եւ թանգարանային արժեքներով: Ասում են՝ բնությունը մեր երկրի համար թիվ մեկ բրենդն է: Շուրջ 10 տարի ղեկավարում եք այս օջախը: Ձեր դիտարկմամբ՝ մենք ճանաչո՞ւմ ենք մեր բնությունը. հաճախ կատակում են, թե

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930