Օրվա լրահոսը

«Հայրենիքը նպատակ է, ոչ թե միջոց»

Մեծ զորավար ու փիլիսոփա Նժդեհն իր հայրենապաշտությամբ, հերոսականությամբ ոգեկոչեց սյունեցիներին, փրկեց Սյունիքը, ուրեմն նաև մեր փոքրիկ հայրենիքը, հակառակ պարագայում բոլշևիկյան հակահայ քաղաքականությամբ  ժամանակին այն կբաժանվեր Ադրբեջանի և Վրաստանի միջև և հայ ժողովուրդը կփակեր իր պատմության վերջին էջը: Մեծ զորավարը ստիպողաբար հեռանալով հայրենիքից, իր հետ տարավ ընդամենը Հայկազյան բառարան, բայց հայ սերունդներին հղեց հայրենապաշտ պատգամներ. ներկայացնեմ

Որքան կզսպեն «պայթյունը» Պուտինն ու Ալիեւը

Սկիզբը՝ այստեղ Մարատ Ուելդանովի պատմությունը Ռեստորանի մենեջեր Մարատ Ուելդանովը ձերբակալվել է 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու աշխատանքային հրավերով ժամանելուց երեք օր անց: Նրան նախ մեղադրում էին լրտեսության մեջ, ապա ութ տարվա ազատազրկման դատապարտեցին՝ թմրամիջոցների թրաֆիքինգի համար։ Ուելդանովի պաշտպաններն ու ընտանիքի անդամները մեղադրանքը չեն ընդունում եւ հայտարարում են, որ նրան դատապարտել են իր հայկական ծագման

Խոր ցավով տեղեկացանք Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին․ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ․ «Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ, եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար: Խորին

«Փաստաբանների 95%-ը միկրոբիզնես է, ՓՄՁ է, ու հիմա ուզում են սաղմում խեղդել այս ընկերություններին»

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը եւ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Ասատրյանը քննարկում են օրերս շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծի դրույթներից մեկը փաստաբանական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններում դժգոհություն է

Կանաչ տարածքները սրճարաններով հեղեղելը նախկին համակարգի արդյունքն է

ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսելով Օպերայի շենքի շրջակա այգում գործող սրճարանների ապամոնտաժման քաղաքապետարանի որոշման մասին՝ ասաց. «Ես գուցե Մկրտիչ Մինասյանից մի փոքր խիստ խոսեմ: Ցանկությունս է, որ Օպերայի այգին վերադարձվեր այն նախագծին, ինչպես եղել է: Օպերայի շենքը որպես դոմինանտ պետք է ունենա իր շրջապատը՝ ընդգծելով իր նշանակությունը: Հիմա լրիվ

Մկրտիչ Մինասյան. «Օպերայի շրջակայքը պետք է արեւելյան շուկայից բերել քաղաքակիրթ տեսքի»

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը եւ ԵՊՄՀ գեղարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման՝ Երեւանի քաղաքապետարանի որոշման, Արամի 23 շենքի եւ «Հին Երեւան» նախագծի մասին: Մկրտիչ Մինասյանի համոզմամբ՝ Օպերայի շրջակայքի, Օղակաձեւ զբոսայգու այգիները ուղղակի գերբեռնված են: «Քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել: Շատ

Առանց մաքսի ներմուծել 25 կգ. ՊԵԿ-ն ինչ պայման է դնում

Առեւտրականները մաքսակետում խնդիրների են հանդիպում, երբ ուզում են առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներկրել 25 կգ ուղեբեռ: Ի՞նչ կարգավորումներ են սահմանվել անվճար ուղեբեռ ներկրելու համար, ու ո՞ր դեպքերում այն չի կիրառվի: ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյան – Խոսքը միայն անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման մասին է: Օրենսդրությամբ սահմանված արժեքային ու քանակական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի

«ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստ են վարձում, արդյունաբերական աղը կերակրի աղի տեղ վաճառում»

ՊԵԿ-ը հաստատում է՝ ՀԴՄ-ով աղի գինը վաճառքի իրական գնից ցածր են նշում ՀՀ-ում աղ արտադրող միակ ձեռնարկության՝ «Ավանի աղի կոմբինատի» տնօրեն Արեգ Ղուկասյանը դեռ անցյալ տարի ամռանից պարբերաբար ահազանգում է՝ Հայաստան է ներկրվում տեխնիկական՝ արդյունաբերական աղ, որն օգտագործվում է սննդի օբյեկտներում: Ղուկասյանը հիմա էլ նույնը պնդում է ու վստահեցնում՝ սա ազգային անվտանգության հարց է: Գործարարն

«Մենք պետք է կանչերի դասակարգում ունենանք, որպեսզի արագ արձագանքենք հրատապ կանչերին»․ Սերգեյ Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատանքներին, առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև աշխատակիցների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով ընկերություն է այցելել քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Երևանի փոխքաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին կարևոր առաքելության ու շուրջօրյա նվիրված աշխատանքի համար և ընդգծել, որ ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով այսօր հստակ քայլեր են ձեռնարկվում: «Մենք ժառանգել ենք մի համակարգ,

Քառասունամյա հեղափոխության նոր մարտահրավերները

Մեր հարավային հարևան` Իրանի Իսլամական Հանրապետությունը, պատրաստվում է տոնելու իր 09 փետրվարի 1979 թվականի հեղափոխության քառասունամյակը: Տարածաշրջանը ցնցող մի հեղափոխություն, որը բախվեց գերմեծ տերությունների շահերին` Ամերիկայի Միացյալ Նահանգները զրկվեց Խորհրդային Միության հարևանությամբ ունեցած իր լավագույն բարեկամ պետության հնարավորություններից, իսկ ԽՄ-ն հանձին ԻԻՀ-ի ձեռք բերեց նոր զինակից: Իրանի շահական վարչակարգի ներկայացուցիչ հզոր արքայի փախուստից և հեղափոխության

4 տարի հետո վերադարձել է Ուջան, տեսել՝ իր հողամասը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի «գերակա» մաս է կազմել

Երբ պետությունը դառնում է «փակ վկա», իսկ քաղաքացին՝ «կոռուպցիոն կարիքի» զոհերից Մենք հաճախ ենք լսում, թե կառավարությունը ինչ-որ մանկապարտեզի, շենքի, շինության տարածքը ճանաչել է «բացառիկ գերակա հանրային շահ», իսկ ձեռքբերողն էլ եղել է որեւէ ՍՊ ընկերություն, որեւէ հիմնադրամ: Տվյալ ՍՊԸ-ն, հիմնադրամը կնքում են պայմանագիր, որով հստակ սահմանվում են ընկերության իրավունքներն ու պարտականությունները, «գերակա շահի» օբյեկտը,

Հայաստանում հեղափոխությունը «գունավոր» չէր. Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություններ չի տեսնում Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման ամրապնդման և զուգահեռաբար Եվրոպական միության հետ սերտ հարաբերություններ զարգացնելու միջև: Այս մասին Փաշինյանն ասել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում: Իսկ Կրեմլի համբերատար վերաբերմունքը Հայաստանում անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած հեղափոխության նկատմամբ նա բացատրում է գարնան իրադարձությունների և այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների»

Վարորդներից ապօրինի 200 դրամներ հավաքողները կտուգանվեն առնվազն 200 հազար դրամով

Պետեկամուտների կոմիտեն նվազագույնը 200 հազար դրամով տուգանելու է, եթե հայտնաբերի, որ առեւտրային, հանրային սննդի օբյեկտների սեփականաշնորհած, կամ վարձակալած տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար գումար են գանձում վարորդներից, բայց չունեն ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր ու չեն վճարել արտոնագրային հարկը: Այդ գործունեությունը Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ, ուստի ՊԵԿ-ը

Մեղադրանք է առաջադրվել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»-ի տնօրենին

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին: ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2018թ. նոյեմբերի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ  բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, առ այն, որ թանգարանի  տնօրենը 2006-2018թթ. ընթացքում նույն կազմակերպությունում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել

Վրաստանին օգնելու նպատակով մեր կողմից կտրամադրվի կարմրուկի պատվաստանյութ․ Արսեն Թորոսյան

Վրաստանին օգնելու նպատակով իմ հրամանով նրանց մեր կողմից կտրամադրվի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ, քանի որ, ինչպես գիտեք, հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ

Լոռեցի անասնաբույժները հրաժարվում են աշխատել մարզպետի առաջարկած պայմաններով

Լոռու մարզի անասնաբույժները հրաժարվում են աշխատել: Պատճառն այն է, որ նրանց առաջարկվում է կնքել ծառայության մատուցման պայմանագրեր եւ աշխատել կես դրույքով: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ անասնաբույժները հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում աշխատել նշված պայմաններով: «Ավագանիով մի անգամ նիստի դրեցին, չորոշեցին, երկրորդ անգամ էլ բյուջեն չհաստատեցին, հետո էլ որոշեցին կես դրույք տալ՝ 27.500

Զորամասերում արգելել են տեսախցիկով հեռախոսները․ «Հրապարակ»

Ամիսներ առաջ պաշտպանության նախարարությունը թույլատրեց զինծառայողներին օգտվել հեռախոսներից, բայց միայն հեռախոսային որոշ մոդելներից։ Երեկ տեղեկացանք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրահանգել է՝ զորամասերում արգելել «կամերայով» հեռախոսները․ խոսքը ոչ միայն զինվորների մասին է, այլեւ սպայական կազմի։ Մեզ չհաջողվեց ՊՆ-ից պաշտոնապես տեղեկանալ, թե որն է այս փոփոխության պատճառը, բայց սպաները վստահ են, որ դրա նպատակը բանակը,

Գործարարների սեփականությունը կունենա բարձր պաշտպանություն

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող դրույթները։ Դիմումում Պաշտպանը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման եւ վճարման կարգավորումները, հստակ չի ամրագրում դրանում օգտագործվող եզրույթները: Արդյունքում այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ

Ղազախստանյան իշխանությունները չեն պատրաստվում հակամարտության մասնակիցներին բաժանել ըստ ազգային պատկանելիության․ «Ազգ»

Ղազախստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, բնակվում են ավելի քան 25 հազար հայեր: Բնակվում են իրենց վրա չզգալով որեւէ ճնշում: Այդ մասին բացահայտորեն խոսում են թե՛ մեր համայնքի ներկայացուցիչները, թե՛ փաստերը: Մեղմ ասած, Ղազախստանի հայության թիվը չի կրճատվում եւ, նույնիսկ, ընդհակառակը, ինչը նշանակում է, որ այդ երկրում հայերն իրենց այնքան լավ են զգում, որ վերադառնալ մայր հայրենիք

«Մեր Հայրենիք»-ի հետ խաղ խաղալը կրակի հետ խաղալ է․ «Հայրենիք»

Մեր երեք հազարամեայ պատմութիւնը վկայ, մեր ժողովուրդը սոսկ մարդոցմէ կազմուած հաւաքականութիւն չէ, իսկ մեր հայրենիքը սոսկ ժայռի կոյտերէ կազմուած հողատարածք չէ։ Հաւաքական եւ հայրենական գոյատեւելիութեան հաւատքի մարմնաւորումն են հայութիւնն ու Հայաստանը։ Գոյատեւելիութեան հաւատքով նաեւ կը սահմանուի մեր ազգային առաքելութիւնը։ «Մեր Հայրենիք»-ի ներշնչման աղբիւրը մեր ազգային ու հայրենական գոյատեւելիութեան հաւատքն է։ Մեր ազատ ու արդար ապրելու

Հյուսիսային պողոտայի երգող «բնակիչը»

«Մարդիկ ինձնից շուտ հավաքվում սպասում են էն տարածքում, որտեղ երգում եմ»,- պատմում է Քրիստինա Սահակյանը: Իսկ այդ տեղը Հյուսիսային պողոտան է, որտեղ ամառային ամեն երեկո կարելի է ունկնդրել ազգային երգերը կիթառով նվագող աղջկան` Քրիստինային: Հյուսիսայինի` կիթառով աղջիկը (այսպես են նրան ճանաչում անցորդները) ծնվել ու ապրել է Մոլդովայում եւ միայն 18 տարեկանում տեղափոխվել Հայաստան։ «Հենց երկնքից

Լեգեոներ երաժիշտը «հայկական» երազանք ունի

Հին, բայց մեզ համար նոր տեսակի հարաբերություն է լեգեոներական սպորտը, իսկ վերջին ժամանակներում՝ նաեւ լեգեոներական արվեստը, որն առավել ցայտուն դրսեւորվում է մեծ կոլեկտիվներում՝ սիմֆոնիկ նվագախմբեր, օպերային եւ բալետային թատրոններ, երգչախմբեր, պարախմբեր եւ այլն: Ամեն երաժիշտ չէ, որ կարող է աշխատել, ասենք՝ Անգլիական Թագավորական նվագախմբերում, որտեղ մեծ վարձավճարներ են գործում, բայց միեւնույն ժամանակ՝ ամենաբարձր մասնագիտական պահանջներ

Շտապ օգնության երկու բժիշկ աշխատանքից ազատման դիմում են գրել․ «Հայկական ժամանակ»

Սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվում են Երեւանի «Շտապբուժօգնություն» ծառայության երկու բժիշկների աշխատանքից ազատման դիմումները, որոնք հաջորդեցին մեկը մյուսին: Աշխատանքը թողնելու որոշման մասին առաջինը հայտարարեց Վահրամ Բուլղադարյանը՝ շեշտադրելով գերծանրաբեռնվածությունը, քնի եւ հանգստի իրավունք չունենալը, ապահովագրության, ֆիզիկական եւ իրավական պաշտպանվածության բացակայությունը, դեղորայքի եւ բուժական գործիքների պատշաճ բազա չլինելու խնդիրը: Այնուհետեւ նրան միացավ գործընկերներից Տարոն Սարիբեկյանը, որպես «մասնագիտական սոլիդարության

Կան որոշ շահագրգիռ ուժեր, որոնց անհանգստացնում է Վիտալի Բալասանյանի վարկանիշը․ «Փաստ»

Վերջին շրջանում բավականին շատ են ակտիվացել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները: Թեպետ Բալասանյանն ինքը օրերս նշեց, որ հրաժարական չի տալու, Արցախի Հանրապետությունում իրեն պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում, իսկ ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իր հրաժարականին, այդուամենայնիվ, թեման համառորեն ամենատարբեր մեկնաբանություններով մատուցվում է հանրությանը: Ավելին, Բանակի օրվա առթիվ Բալասանյանի հարցազրույցները

Ալեքսանդր Ռար․ «Այս իրավիճակում հակամարտությունը կարգավորելու հնարավորություն չեմ տեսնում»․ «168 Ժամ»

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հակամարտության շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին՝ ասել է, որ դիտարկումը, թե նախարարները պետք է բանակցեն և ինչ-որ համաձայնություններ ներկայացնեն ղեկավարներին՝ թույլ է տալիս պնդել, որ ղեկավարներն իրենք չեն բանակցում, այլ հանդիպում են, որպեսզի հետագա շփումները պաշտոնական մակարդակում ավելի հեշտ տրվեն: «Սա էլ իր հերթին՝ անհասկանալի է

«Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան»․ Միխաել Հարմս

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում և նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի և հստակ մանդատի կապակցությամբ,

Վարչապետի այցը Գերմանիա հերքեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին հոռետեսական տեսակետները․ «Ժողովուրդ»

Չնայած նախկին իշխանությունները տարբեր առիթներով գուժում են միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումների մասին, սակայն օտարերկրյա պաշտոնյաների հետ ՀՀ վարչապետի հանդիպումները միանգամայն այլ բանի մասին են վկայում: Այդպես էր նախորդ տարվա դեկտեմբերին Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ, երբ խոսում էին հայ-ռուսական հարաբերություններում իբր խնդիրների մասին: Պուտինի հետ ջերմ հանդիպումը հակառակն ապացուցեց: Երեկ էլ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են: Սոթք-Քարվաճառ, Գյումրի – Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում,  Դիլիջանի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930