Օրվա լրահոսը

Ադրբեջանական բանակը կորուստ ունի

Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Ադրբեջանի զորամասերից մեկում զինծառայող է զոհվել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, չբացահայտված պայմաններում զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Մամեդով Էլյարբեյ Բեյգալի օղլին: Միջադեպի կապակցությամբ սկսվել է հետաքննություն:

«Հայաստանի Հանրապետությունը լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Սև Բերդ» ամրոցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրու «Սև Բերդ» ամրոցում ՀՀ  Անկախության տոնին  կազմակերպված «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նշեց, որ առաջին ու ամենամեծ հերոսները սահմանին կանգնած մեր զինվորներն ու սպաներն են։ Ըստ վարչապետի, մենք խնդիր ունենք անընդհատ նոր հերոսների կերտելու։ «Այսօրվա մրցանակաբաշխությունը և այսօրվա իրադարձությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին է։ Մենք այսօր հարգանքի և

«Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ». Էմանուել Մակրոնի շնորհավորական ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի պարոն Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները, ինչպես նաեւ հայ ժողովրդին մաղթում երջանկություն և բարօրություն: Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ, որ ունեն խորը հարաբերություններ,

Սերբիայի և Հայաստանի ժողովուրդներն անցյալում շատ են տառապել և օգնել միմյանց․ Ալեքսանդր Վուչիչի շնորհավորական ուղերձը

Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սերբիայի և Հայաստանի ժողովուրդներն անցյալում շատ են տառապել և օգնել միմյանց։ Ես համոզված եմ, Ձերդ Գերազանցություն, որ համատեղ ջանքերով մեր երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա համապարփակ զարգացման մեր հանձնառությունը փոխադարձ է: Ուրախությամբ սպասում

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև փողերի լվացման համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով

Մալթան նշում է Անկախության օրը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մալթայի բարեկամ ժողովրդին՝ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը՝

«Սերժ Սարգսյանն ուզում է եւ պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ». ՀՀԿ փոխնախագահ

Սերժ Սարգսյանի լռությունն այսօր ավելի խոսուն է, քան վարչապետի հրահրած քաղաքական աղմուկը

Աշոտյանը Վանեցյանին ակնարկում է. «Պատմեք դեկտեմբերյան ընտրությունների ներքին խոհանոցի մասին»

Սա բոնուսային հարց է, որի պարագայում Վանեցյանը կարող է օգտակար լինել»: Արմեն Աշոտյանը չհստակեցրեց, թե ինչ «ներքին խոհանոցի» մասին է խոսքը

Սեպտեմբերի 15-ից 21-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց

Սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Փաշինյանին կսաստեն Վենետիկի հանձնաժողովից, իսկ Հրայր Թովմասյանի տոկունության վրա չեմ կասկածում». Աշոտյան

Այս անգամ էլ իշխանությունն օգտագործում է ԱԺ-ին՝ սեփական նպատակներին հասնելու համար՝ որպես «հետեւակ»

Քառորդ եզրափակչի համար Լեւոն Արոնյանը կխաղա թայ-բրեքում

Խանտի-Մանսիյսկում շարունակվող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ պարտիան գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ վիետնամցի Լե Կուանգ Լյեմի միջեւ նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Դասական շախմատի երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 1:1: Վաղը մրցակիցները հաղթողին կորոշեն թայ-բրեքում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշոտյան. «Մեր սատարումը Ռոբերտ Քոչարյանին շարունակվելու է մինչեւ արդարության հաղթանակ»

Ռոբերտ Քոչարյանի դեպքում մեզ համար գերակա է նրա ազատության հասնելը՝ չբացառելով որեւէ գործակցություն ընդդիմադիր դաշտի այն բեւեռների հետ, որոնց հետ մենք կունենանք «հանուն»-ի շուրջ գաղափարի առաջնահերթություն

Ազատ ոճայինները վերադառնում են առանց մեդալի ու վարկանիշի

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն: Հավաքականի մարզչական շտաբը տասից ընտրել էր վեց քաշային կարգի ըմբիշի, որոնք պետք է ի վիճակի լինեին  գոտեմարտել ինչպես Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշերի, այնպես էլ աշխարհի առաջնության մեդալների համար: Սակայն նրանց սպասումները երկու դեպքում էլ չիրականացան: Հավաքականը տուն է վերադառնում առանց մեդալի եւ

«Սերժ Սարգսյանի անունով հրավեր եղել է». Աշոտյանի պարզաբանումը, թե ինչու Սերժ Սարգսյանը Գյումրի չի եկել

Քանի որ Լոռու մարզ այցը նախատեսված էր վաղուց, իսկ հրավերը ստացել էինք երեք օր առաջ, բնական է, որ նախագահն իր կուսակիցների հետ այսօր այստեղ էր, եւ ոչ թե Գյումրիում

Սերժ Սարգսյան. «Ես արդեն ուղերձով դիմել եմ ժողովրդին՝ օրվա խորհրդի հետ կապված»

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Լոռու մարզում էր այսօր

Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին

Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության  պատգամավոր Բոգդան Յարեմենկոն: Պատգամավորի խոսքով՝ նման որոշում կայացվել է այն պատճառով, որ ԵԽԽՎ-ն բացահայտ անտեսում է Ուկրաինայի շահերը: «Չունենալով այլ հնարավորություն արձագանքելու այդ կազմակերպության կողմից սեփական սկզբունքների խախտմանն ու բախվելով շահերի բացահայտ անտեսմանը՝ Ուկրաինան առայժմ

Ապօրինի սպառվել է 1,7 մլն կիլովատ էլեկտրաէներգիա․ ԱԱԾ-ի բացահայտումը (տեսանյութ)

Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/www.sns.am/videos/422684505041603/?__xts__[0]=68.ARAFMsfvMEfxYqCzaCTIGEFIddvxBFa2Xq2muK_ik2d3Y8Or87wUCOidzR5YnrMWJ1GwuO2V8dYl3jHZW3rbWckFVOED459nfb85GVt3375IamGmjtM7zB-rmyyjC3mqjQNpEPRsjJesnny9kfjfzj7fSgR7FZ5fdc325wf6puMKU4vggmp5Z_hZwfYyiSebXdgMdUvhBeyR9smccGhjJgXPbjGOUg28Nv-mrDx0y7KbEs4ga_vIUODWkSYfJK6WcQ_UHHQTO7s5XMTEKka9y2p-GZZPFK_SmNUPhRNXsUt8w8tumWDDmpl5YeAC2pSpdKCbeHvP2hHPiM9dsTuwztBbaqYnzq2u2g8&__tn__=-R

Հանրապետական կուսակցության անդամներն ուխտագնացություն կկատարեն Սուրբ Հովհաննես վանք

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ: Որպես անկախության համար պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ հանրապետականները Անկախության տոնի կապակցությամբ նախ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ

Խաչատուր Սուքիասյան․ Ուժային կառույցների ղեկավարների ազատումը փայլուն որոշում էր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» – Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս պահին ուժային կառույցների ղեկավարների ազատումը փայլուն որոշում էր, քանի որ փոփոխուություններ անելու ժամանակը եկել էր։ «Փայլուն որոշում եմ համարում Փաշինյանի որոշումը, երբ փոփոխություններ կատարեց։ Դրա կարիքը կար։ Ես կարծում եմ՝ այն անհրաժեշտ էր, քանի որ այն ժամանակահատվածն էր ցույց տալիս, որը ապրել,

Թրամփը լրացուցիչ զորք կուղարկի Մերձավոր Արևելք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Թրամփը նման որոշում է ընդունել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո: Էսպերը հաստատել է՝ Վաշինգտոնը շարունակում է կարծել, որ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների մեջ ներգրավված է Իրանը: Էսպերի խոսքով՝

Ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Մեդվեդևը շնորհավորել է  Փաշինյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը: «Բարեկամական, գործընկերային և դաշնակցային ռուս-հայկական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերության, տրոնսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7

Հայաստանի ծանրորդները սկսեցին պայքարն աշխարհի առաջնությունում

Թաիլանդի Պատտայա քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսեց  Հայաստանի հավաքականը: Առաջինը մրցահարթակ մտավ կանանց 59 կգ Իզաբելլա Յայլյանը, որը հանդես եկավ «B» խմբում: Իզաբելլան պոկեց 92 կիլոգրամանոց ծանրաձողը, հրում վարժությունում ցույց տվեց 110 կգ եւ երկամարտի 202 կգ արդյունքով խմբում զբաղեցրեց վեցերորդ տեղը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու եռափուլ զորախաղեր

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաև տեղական և ինքնակառավարման մարմինները: Անցակացվող զորավարժության նապատակներն են ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ

Արտակ Մանուկյան․ Գազի համակարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան․ «Հրապարակ»

Տեղեկություն կա, որ գազի գինը հունվարից կարող է դառնալ 205 դոլար` սահմանի վրա, տեղյա՞կ եք նման քննարկումներից՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանին։ «Գիտեք, նախկինում եւս այդպիսի խոսակցություն կար. արդյունքում սահմանում եւ բուն սպառողի համար այդ գներն այլ եղան, ասել է` իմ եւ ձեր համար գազի գնի որոշակի թանկացում չեղավ, արդյունավետ լուծում գտնվեց։ Ըստ մեթոդաբանության

«Հինգ տարվա ընդհանուր գումարը 600 հազար դրամ է. այսինքն՝ օդի մեջից մեղադրանք են ստեղծել»

Անիի համայնքապետի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ իրավական դաշտում են մնալու եւ բողոքարկելու բոլոր գործողությունները, մասնավորապես ոստիկանության, որի գործողություններն անհասկանալի են արդեն: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը Արտակ Գեւորգյանին(լուսանկարում) ներկայացված մեղադրանքն անհասկանալի համարեց: «Առավոտը» Արամայիս Հայրապետյանին հարցրեց՝ ի՞նչ նոր հանգամանքներ են առաջ եկել, փաստաբանը պատասխանեց. «Արտակ Գեւորգյանը վարորդ է ընդունել աշխատանքի,

Հայտնի է երկրի գլխավոր հերոսը. մրցանակը հանձնեց Նիկոլ Փաշինյանը

Գյումրու Սև Բերդ ամրոցում ընթացող «Մեր ժամանի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա գլխավոր մրցանակը հանձնեց Ռիտա Մարտիրոսյանին. վերջինս զբաղվում է թեյերի արտադրությամբ, քաղաքից գյուղ է տեղափոխվել հենց այս նպատակով: Վարչապետը նշեց, որ գլխավոր հերոսը հավաքական կերպար է։ Հիշեց նաև հեղափոխության կարգախոսը, որ յուրաքանչյուր ոք կարող է փոփոխություն կատարել երկրում, և

Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր Թովմասյան

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Անկախության օրն է, այլև հայի անկոտրում ոգու, ազգային միասնության, հզոր կամքի դրսևորման խորհրդանիշը: Դարեր շարունակ, չունենալով պետականություն, մենք չենք կորցրել ազգային ինքնությունն ու արժեքները և այսօր աշխարհին ներկայանում ենք մեր ուրույն մշակույթով և հարուստ ավանդույթներով: Հայաստանի Հանրապետության քսանութ տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել

Ով դարձավ նախագահ Արմեն Սարգսյանի հերոսը

Գյումրու Սև Բերդ ամրոցում ընթացող «Ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը պատմեց իր դպրոցական շարադրության մասին, որը հանձնարարել էին «Իմ ժամանակի հերոսը» թեմայով: Նա գրել ու ոչ մեկին ցույց չէր տվել: Նախագահն առաջին անգամ գաղտնազերծեց բովանդակությունը. նրա պատկերացմամբ, հերոսները իր հայրն ու մայրն էին, ովքեր պատերազմի հետո` 1946 թվականից վերդարձել են Հայաստան` առանց վախենալու:

Մենք քննարկել ենք ինքնիշխանության ամրապնդման հարցը․ Գարեգին Չուգասզյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին․ «Հրապարակ»

Երկու առանցքային ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը արտաքին քաղաքական նրբերանգներ էլ ունի։ Դրա հեռահար նպատակը սկսել է զգացվել վերջին ամիսներին։ Այս կոնտեքստում է հարկավոր դիտարկել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումն ու դրան որեւէ ողջամիտ բացատրություն չտալը, դրանից առաջ նաեւ՝ Ամուլսարի դեմ ակտիվ պայքարող «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների հետ ոչ ֆորմալ հանդիպումը։ «Սասնա ծռերի» անդամ,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930