Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». դաժան վերաբերմունքը կենդանու հանդեպ կպատժվի. ի՞նչ նոր օրինագիծ է մշակել «Իմ քայլը»

Օրինագիծը սահմանում է կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի հիմնական պահանջները, սկզբունքները, արգելված գործողությունները:

«Օդերով». Հռոմ

«Նորաստեղծ «ԵՄ-Հայաստան Փոքր և միջին ձեռնարկությունների ֆոնդ»-ն իր զգալի նպաստը կբերի տնտեսության առաջանցիկ զարգացմանը». Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկի արարողությանը

«Քանի կանք, ոչ մի հանք». Երթ Երեւանում` ի պաշտպանություն Ամուլսարի

Իրականացվում է գլոբալ բնապահպանական շարժման շրջանակներում. Ակցիան այդ պահին անցկացվում էր աշխարհի շատ երկրներում

Կատարյալ Հայաստան

Հոդվածը գրում եմ մշակույթի մարդու հավաքական մտածողության այն համոզմունքով, որ ամեն սերնդի հետ ապրող Կատարյալ Հայաստանի պատկերացման լույսի տակ պարզ տեսանելի լինի ժամանակակից անկատար Հայաստանի խավարն ու ճղճիմությունը: Իսկ ովքեր հիացած են ներկայիս Հայաստանի կործանիչ պառակտմամբ, հույս կա` կհասկանան, որ երբ երկիրը բաժանված է «սևերի և սպիտակների», չի կարող որևէ մեկ կողմը ճիշտ լինել: Մղվելու

«Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են». Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ։ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մեծապես կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձան արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի և դրա կիրարկման ուղղությամբ գործնական քայլերին։ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի

«Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման հիմնական գործընկերն է». Կատարինա Մատերնովա

Եվրոպական միությունը (ԵՄ ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին:  Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Ֆոնդը կկառավարի «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ,

Ադրբեջանը զորավարժություններում կիրառել է իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skystriker մահապարտ ԱԹՍ-ը. «Ռազմինֆո»

Սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվեցին հերթական խոշոր զորավարժությունները։ Այս տարի սա թվով երրորդ նմանատիպ զորավարժությունն էր։ «Ռազմինֆոն» հետևել է դրանց ընթացքին և ստորև ներկայացնում ենք մեր ամփոփումն ու դիտարկումները։ Զորավարժության հետաքրքրական իրադարձություններից էր իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skystriker մահապարտ ԱԹՍ-ի կիրառում։ Այս ԱԹՍ-ն առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա հունվարին՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ)

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի դեմ:  Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը, նախագահն այլ մանրամասներ չի ներկայացրել: Ավելի Թրամփը հայտարարել էր, որ երկրի ֆինանսների նախարարությանը հանձնարարել է զգալիորեն ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին իր հերիթն հայտարարել է, որ բանկը «ֆինանսական վերջին միջոցն

«Կոշ» ՔԿՀ-ի պետի 41-ամյա պաշտոնակատարը համակարգի փորձառուներից է

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Կոշ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Մանուկ Պողոսյանը։ Վերջինս 41 տարեկան է, ըստ մեր աղբյուրի՝ 2 ամիս առաջ էր նշանակվել «Կոշ» ՔԿՀ-ի պետի տեղակալ, աշխատել է նաեւ նույն հիմնարկի օպերատիվ բաժնում։ Ավարտել է ոստիկանության ակադեմիայի քրեական պատիժների իրականացման բաժինը, աշխատել է այլընտրանքային պատիժների իրականցման բաժնի պետ, արդարադատության նախարարության

Արամ Օրբելյանը իր՝ Հրայր Թովմասյանի հետ քավոր-սանիկական կապերի հիման վրա նրա լիազորությունները կասեցնելու գործընթացի մասին

Արամ Օրբելյանն ասաց, եթե հարցադրումներ լինեն պաշտոնապես և դրանք ունենան իրավական հիմք, կպատասխանի դրանց, չեն ունենա իրավական հիմք, չի պատասխանի:

Գյումրի են ժամանում նաև սեփական ինքնաթիռներով․ ի՞նչ է կատարվում նախատոնական քաղաքում (Ֆոտոշարք)

Գյումրին գրեթե պատրաստ է Հայաստանի Հանրապետության 28-ամյակը տոնելու․ քաղաքի կենտրոնական բոլոր փողոցները զարդարվել են Հայոց եռագույնով, տարբեր հատվածներում տեղադրվել են բեմեր, որտեղ նախատեսվում են համերգներ երաժշտական տարբեր ժանրերի սիրահարների համար։ Նույնիսկ զարդարել են Շիրազի անվան պատմական փողոցում գտնվող Գյումրի ռեստորանի շենքը, որի պատուհանները կիսաքանդ են․ դրանք ծածկել են գունեղ նկարներով, հարուստ տեղեկատվություն հրապարակել պատմական այդ

Ապօրինի ծառահատում Օձունում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Օձուն գյուղի 83-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տան մերձակա անտառում 36-ամյա համագյուղացին անհիմն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոտքով երկու անգամ հարվածել է իր որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նյութերի նախապատրաստման ընթացքում սեպտեմբերի 19-ին պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը

Հայաստանն ու Լիբանանը տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն. նախագահը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն

«Սումգայիթում սպանված անձանց ընտանիքները ինձ զանգում ասում են՝ բա մեզ մոռացել են». Լարիսա Ալավերդյան. Ա1+ (տեսանյութ)

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Մարտի մեկի զոհերին ուշադրություն դարձնելու և գումար հատկացնելու Կառավարության որոշումը ճիշտ է, սակայն Կառավարությունը պետք է հիմնավորեր թե ինչու է տրամադրվում 30մլն դրամ և ոչ թե 50 մլն․ «Ինչու չեն սկզբից հանդիպել նրանց հետ։ Ես այսօր պետք է հնչեցնեմ Սումգայիթում սպանված անձանց ընտանիքների խոսքը, նրանք

Նիկոլ Փաշինյանը Լիբանանի ազգային պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի պաշտպանության նախարարի այցը մեր երկիր և, վերհիշելով 2018 թ. աշնանը Լիբանան կատարած իր այցը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումները, նկատել, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության խորացմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում

ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարևոր գործընկերներից մեկը. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին և Վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։ Ուղերձում ասված է․ «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության

Դավիթ Տոնոյան. «Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի բազմակողմանի համագործակցություն»

Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ. բարեմաղթանքներն է հղել Ճապոնիայի կայսրը, Բելգիայի թագավորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Հայաստանի նախագահին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։ Բելգիայի թագավոր Ֆիլիպն Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մաղթել է բարօրություն և բարգավաճում: Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը շնորհավորական ուղերձում նշել է, որ Կանադան հպարտ է այն հանգամանքով, որ մեծ

Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին դուրս գալ ՀՀ-ից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած դռնբաց դատական նիստին Սեյրան Օհանյանի փաստաբան Իննեսա Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի մինչ նիստի հետաձգումը թույլ տա հանդես գալ միջնորդությամբ: Իննեսա Պետրոսյանը հայտարարեց. «Միջնորդություն ունենք Սեյրան Օհանյանին ժամանակավորապես թույլատրել, որ մեկնի ՀՀ-ից բուժման նպատակով Գերմանիայի Դաշնություն: Մենք դատարանին ենք ներկայացնում համապատասխան հրավերը՝ հայերեն լեզվով թարգմանված: Ժամանակ է պետք, որ

15 երեխաների մայրը, ՊԵԿ նախագահը եւ մշակույթի գործիչները` պարգեւների մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր ոլորտների ներկայացուցիչների պարգեւներ ու կոչումներ է շնորհել: Անկախության տոնի առիթով, գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ալեքսանդր  Թոփչյանն, օրինակ, պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Թոփչյանն ասաց, որ պետական պարգեւն իր համար անակնկալ էր . «Մի տեսակ պարտավորեցնող է, որովհետեւ եթե տալիս են, ուրեմն ինչ-որ արժանիք են գտել,

Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանության համար դատապարտվածների պատժաչափը 18-ից դարձավ 21 տարի

Դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու երկրի համար. Լուսինե Սահակյան

Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը. Ermenihaber.am

Առաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։ Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ և Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ապրիլին բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում։ Լոնդոնում և Փարիզում ցուցադրությունների ընթացքում աշխարհահռչակ հայ լուսանկարչի գործերին անդրադարձել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «The Times»-ը, «Daily

«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից

Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում: Համաշխարհային հայտնի բրենդների կողքին ընկերության կողմից պատրաստված 3 և 5 տարեկան կոնյակները վաստակել են 90 միավոր, իսկ 7 տարեկանը՝ 93:   International Wine & Spirit Competition-ն ունի 50 տարվա պատմություն: Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ոլորտի 400-ից ավելի

«Դուք գտնվում եք այն թևում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ». Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրին

Գրիգորի Խաչատուրով. «Բոլորիդ հարգում եմ, բայց չեմ ուզում այսօր խոսել»

Ի թիվս այլ զինվորականների՝ Նախագահի նստավայրում պարգեւատրվեց նաեւ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի  Խաչատուրովը, որը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է: ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին. «Բոլորիդ հարգում եմ, բայց այսօր չեմ ուզում խոսել»,-ասաց Գրիգորի Խաչատուրովը: Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել

Երախտապարտ ու շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության, ընտանիքի կայացման և ամրապնդման, երաժշտարվեստի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Անկախության տոնի առթիվ,

Ոստիկանապետի պաշտոնակատարը` Ամուլսարի, ուժ կիրառելու եւ կոռուպցիայի մասին

«Կոռուպցիայի դեմ պայքար ընթացել է, գոհացնում են տեմպերը, թե ոչ՝ երկրի քաղաքական ղեկավարությունը կասի եւ ասել է: Ինչ վերաբերում է նոր շունչ տալուն, անընդհատ այդ հանցավոր երեւույթի դեմ պետք է պայքարել: Աշխարհի բոլոր երկրներում դրա դեմ հետեւողականորեն պայքարում են, որովհետեւ եթե արմատախիլ արվի, ընդունենք համակարգված կոռուպցիան կամ չարվի վարչական ներքեւների կոռուպցիան, բնականաբար դա չի ընկալվի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930