Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Խաչատուրով. «Բոլորիդ հարգում եմ, բայց չեմ ուզում այսօր խոսել»

Սեպտեմբեր 20,2019 18:06

Ի թիվս այլ զինվորականների՝ Նախագահի նստավայրում պարգեւատրվեց նաեւ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի  Խաչատուրովը, որը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է:

ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին. «Բոլորիդ հարգում եմ, բայց այսօր չեմ ուզում խոսել»,-ասաց Գրիգորի Խաչատուրովը:

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել էին միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող  լեռան շրջակայքում, բայց հանդիպելով գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը՝ ստիպված էին եղել մնալ իրենց տարածքում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30