Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների
Ինքնին հիմնի հարցը միայն գեղագիտական լինել չի կարող. «Փաստ»
Ավելի պարզ՝ եթե արտահերթ ընտրություններում 70 տոկոսից ավելի ձայներ ստացած ուժը, որն այդ ընտրությունների հետ կապում էր Հայաստանի թռիչքաձև զարգացումն ու խոստանում կերտել նոր Հայաստան, իր հետընտրական ամենաաղմկոտ առաջարկներից մեկը դարձնում է հիմնի փոփոխությունը, ապա կարող ենք ենթադրել, որ՝ ա. թռիչքաձև աճին հիմա էլ հիմնն է խանգարում, բ. թռիչքաձև աճի որևէ օրակարգ չկա, բայց կա սպասելիքների բարձր շեմ, որը պետք է ինչ– որ բանով լցնել:
Հնդիկ ռեժիսորը ֆիլմի մի մասը նկարել է Գեղարդում եւ հայկական հոգեւոր երաժշտություն օգտագործել
Սանալ Կումար Սասիդհարանը 2001 թ. իր գործընկերների հետ ստեղծել է Kazhcha Chalachithra Vedi կինո արտադրությունը, որը ֆիլմերը ստեղծում է քրաուդֆանդինգի միջոցով: Նա մի քանի ֆիլմերի հեղինակ է, որոնցից «Ցանկալի Դուրգան» 2017 թ. արժանացել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Վագր» եւ երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակներին: Իր Death of Insane ֆիլմի մի մասը, որը
«Դեմ առ դեմ». Վահագն Համբարձումյան եւ Սեդրակ Ասատրյան
Հաղորդման հյուրերի հետ քննարկելու ենք օրերս շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի դրույթներից մեկը փաստաբանական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ դժգոհությունն է առաջացրել:
Քիչ հավանական է, որ Երևանը պաշտոնապես դրական արտահայտվի այս պահին Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու հարցին. «Ժամանակ»
Եթե Հայաստանը ռազմաքաղաքական պայմանագիր կնքի Արցախի հետ, որը դե ֆակտո Արցախի անկախության ճանաչում է, Ադրբեջանին կտա Հայաստանին ապակառուցողականության համար մեղադրելու առիթ և լեգիտիմ ագրեսիայի հնարավորություն:
Այս փուլում նախարարության առաջնահերթություններից մեկը պիտի լինի դպրոցական ծրագրերի անհապաղ վերանայումը. «168 ժամ»
Հայաստանի կրթության ոլորտում թարմության, նորարարության կարիք կա:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ. «Հանցագործները ավելի կատարելագործվում են ու տեխնիկապես ավելի պատրաստ են». «Ժողովուրդ»
Հիմա եթե վերլուծում ենք, թե որտեղ են կատարվում այդ դեպքերը, տեսնում ենք, որ կոդային փականներ ունեցող շենքերում շատ հազվադեպ են լինում բնակարանային գողություններ։ Խնդիրը համակարգային է, կողոպուտների մասով պատշաճ լուսավորությունը կանխարգելիչ գործառույթ ունի:
Հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2019 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել «Նոր Զովք» սուպերմարկետի փոխտնօրենը և հայտնել, որ
Աղասի Ենոքյան. «Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից ետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է. «168 ժամ»
Ըստ նրա՝ եթե այդ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ապա նշանակում է, որ Ղարաբաղյան հարցը ևս քննարկվել է, քանի որ այս հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հարց է։ «Չեմ կարծում, որ քննարկվել է Վենեսուելայի Մադուրոյի հարցը»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Ենոքյանը։
Թատրոնի արդեն նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի է տվել մշակույթի նախարարությանը. «Հրապարակ»
Թող հիմա նախարարությունը գնա եւ իր անպատասխանատու, անիմաստ քայլերի համար պատասխան տա։ Ինչքան շուտ փակեն այդ նախարարությունը, այնքան լավ, որովհետեւ ոչ մեկն իր գործառույթին չի տիրապետում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ երեւա իրենց անտեղյակությունն օրենքից, ո՞նց կարող է մի ամբողջ կառույց անտեղյակ լինել օրենքից:
Երևանը «Courtyard by Marriott» հյուրանոց կունենա
Հյուրանոցի տեղակայումը նախատեսվում է զբոսաշրջիկների համար առավել գրավիչ տարածքում՝ Երևանի փոքր կենտրոնում։ Հյուրանոցային նախագիծը հարյուրավոր նոր աշխատատեղեր է ստեղծելու, իսկ հյուրանոցը կառավարումն իրականացնելու է հենց «Մարիոթ Ինթերնեյշնլը»։
Արտակ Զեյնալյան. «Ես պատրաստ էի ցանկացած լուծման». «Ժողովուրդ»
«Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես եւ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն։ Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո։
6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորների եւ աշխատակազմի ղեկավարի ու տեղակալների 2018 թ. դեկտեմբեր ամսվա պարգևավճարը կազմել է 154 հազար ԱՍՆ դոլար. «Հայկական ժամանակ»
«Ես չեմ հիշում, որ մենք ամեն տարի դեկտեմբերին ստանանք 13-րդ աշխատավարձ։ Այս տարի ստացել ենք միայն մեկ անգամ՝ մեկ աշխատավարձի չափով, եթե չեմ սխալվում 400 հազար դրամի չափով, սա չի եղել 3 մլն, 10 մլն կամ 14 մլն դրամ։ Պատգամավորները մեկ անգամ են ստացել, իսկ աշխատակազմը՝ մի քանի անգամ, բայց համեստ գումարներ»։
Փաշինյանից քայլ են սպասում
Հունվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը։ Իսկ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկացանք ընդամենը, որ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպման ընթացքում «մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության
Վերջապես՝ այդ ի՞նչ հարաբերություններ են պետության եւ եկեղեցու միջեւ, որոնք կարիք ունեն կարգավորման. «Հրապարակ»
Բացի այդ, խմբում 13 անդամից ութը ներկայացնում է պետությունը, 5-ը՝ եկեղեցին, ինչը կրկին խոսում է այն մասին, որ առաջարկն արվել է վարչապետի կողմից, իսկ Գարեգին Բ-ին այլ բան չի մնացել, քան համաձայնել։
Կոտայքի և Աբովյանի ոստիկանապետերի պաշտոնազրկումը պայմանավորված է «Պարտեզ» համալիր միջադեպով
Երեկ տեղեկացրել ենք, որ ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերը: Ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթաց են, ինքնանպատակ չեն և արվում են կոնկրետ ոլորտներում կոնկրետ ծառայողական խնդիրներ լուծելու համար՝ ուղղված իրավապահ գործունեության արդյունավետության բարձրացմանը: Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի
Մեջլիսի հայը. Թուրքիան վարում է «փուշ չունեցող վարդերի այգի» ստեղծելու քաղաքականություն. Ermenihaber
Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը ենթարկվում է քրեական ու քաղաքական հետապնդումների: Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Ermenihaber.am-ը այս կապակցությամբ սկսում է «Մեջլիսի հայը»
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար հետևյալ պատճառաբանությամբ. Իրավաբանական/փաստաբանական գործունեությունն ինքնին գերշահութաբերություն ունեցող գործունեություն չէ, իսկ բարձր շրջանառություն ունեցող իրավաբանական և փաստաբանական ընկերություններն արդեն իսկ գտնվում են շահութահարկ/ԱԱՀ հարկման դաշտում,
Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող կայքը
mankapartez.yerevan.am. Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող կայքը: «Էլ ավելի հասանելի դառնալ հանրությանը, մեր քաղաքացիներին, լինել բաց և թափանցիկ աշխատանքի մեջ: Կայքի գործարկումն, ինձ թվում է, շատ մեծ արձագանք կունենա մեր սիրելի ծնողների մոտ, ովքեր սպասում են իրենց բալիկների հերթի հասնելուն»,- նշել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահին. Aysor.am
1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասացին կառավարությունից: Aysor.am-ը հետաքրքրվել է նաև՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել իրեն հանդիպման խնդրանքով դիմած Միխայիլ Աղաջանովին՝ սպանված Իոսիֆ Աղաջանովի հորը։ «Հաշվի
Շախմատի համաշխարհային օլիմպիադա 2022-ը կընդունի Բելառուսը
Պայմանագիրը ստորագրել են ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկը եւ Բելառուսի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անաստասիա Սորոկինան: Այդ իրավունքը Բելառուսն ստացել է 2018 թվականին: Մրցումներն անցկացվելու են օգոստոս ամսին եւ տեւելու են երկու շաբաթ: Ակնկալվում է, որ համաշխարհային օլիմպիադային կմասնակցեն 180 երկրների շուրջ 3 հազար շախմատիստներ: Բելառուսում են կայանալու նաեւ կանանց
2011-ին «Շուշի» ՔԿՀ-ում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի գործով գանգատը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է և մի շարք հարցեր ուղղել ՀՀ Կառավարությանը
Հոգեկան առողջության խնդիրներով բանակ զորակոչված և դասալքության համար 3 տարվա ազատազրկման դատապարտվելուց օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019թ. հունվարի 21-ին կոմունիկացրել է: Գանգատը դեռևս 2015թ. հոկտեմբերի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՄԻԵԴ էր ներկայացրել մահացածի մայրը: Հայկ Մովսիսյանը հոգեկան առողջության խնդիրներով զինծառայությանը պիտանի է ճանաչվել
Դիմակավորված անձինք «Նոր Զովք» սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ. shamshyan.com
Հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք
1988թ. երկրաշարժից հետո, որպես անօթևան քաղաքացիներ հաշվառված բնակիչներին բնակարանների բաշխման ժամանակ թույլ են տրվել ենթադրյալ չարաշահումներ.
Հարկ է նկատել, որ վերջինս, ինչպես նաև Հանձնաժողովների կազմում ընդգրկված և գործընթացին մասնակցած՝ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ բացատրություններով առարկել են, որ իրենց նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժվի՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու կամ համաներման ակտի կիրառման հիմքերով:
Ինչ է կատարվել Դավոսում, որ հայկական կողմը ինտենսիվացրել ու կոշտացրել է իր հռետորաբանությունը. «Ժամանակ»
Եթե դրան են ավելացնում նաև այն, որ այս օրերին Ադրբեջանին ռազմական լուծումը բացառելու մասին ակնարկներ արեցին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, դժվար է համարել, որ Դավոսում ճնշում է եղել հայկական կողմի վրա և դրանից էլ բխում է կոշտացումը:
Թուրքիայում շարունակվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը
Առաջիկայում եւս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական եւ արդարադատության համատեղ հանձնաժողովին, որպեսզի միանվագ 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Նախապես նման միջնորդություն ներկայացվել էր Թուրքիայի խորհրդարան` HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ:
Ստորագրվել է Հայաստանի կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչի ձեռքբերման գործարքը. «Սպուտնիկ Արմենիա»
Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում։
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում գետնաբուք է:
Ումի՞ց են վախենում դատավորները
Կարդացի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի այն դրվագը, որը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին: Այն, որ նա չի ընդունում մեղքի իր բաժինը եւ ամեն ինչ բարդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա՝ դա, իհարկե, շատ վատ է: Զոհերն անշուշտ առաջին հերթին Քոչարյանի խղճին են՝ որպես գործող նախագահ նա պետք է գտներ հարցի քաղաքական լուծման որեւէ
ԱՍԵԿՈՍԵ
Հայերի կարծիքով բոլորը հայ են, իսկ վրացիները հայ են համարում նրանց, ում չեն հավանում: ՄԻԽԵՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ