Օրվա լրահոսը

24-ամյա վարորդը բախվել է Արթուր Աբրահամին պատկանող ավտոմեքենային․ Shamshyan.com

Shamshyan.com – Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փափազյանը Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001

Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով․ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով:

Կոչ զգաստութեան․ Մի՛ անտեսեք կարմիր լույսերը․ «Հայրենիք»

Հայաստանի քաղաքական բեմին վրայ վերջին օրերուն արձանագրուեցան քանի մը շռնդալից զարգացումներ, որոնք արդար կամ չափազանցեալ մեկնաբանութիւններու, հիմնաւորեալ կամ կամայական վերագրումներու աղբիւր դարձան։ Ոստիկանապետ Օսիփեանի, ապահովութեան սպասարկութեան տնօրէն Վանէցեանի հրաժարականները (մէկը միւսէն տարբեր կաղապարով ու երեւութապէս տարբեր ելքով, եւ որոնց, կþըսուի թէ, կրնան յաջորդել ուրիշներ), նախկին նախագահ Քոչարեանի դատավարութեան հարցը, Ամուլսարը, Սահմանադրական դատարանի ու անոր այս

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական

Փաշինեանը կու գայ․ նայի՛նք այս մարդը ի՞նչ պիտի ըսէ․ «Հայրենիք»

Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։ Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։ Վարչապետը կու գայ «հանրային հանդիպում» պիտակին տակ։ Կու գայ։ Բարի եկաւ։ «Ինչո՞ւ կու գայ»ն այլեւս աւելորդ է, աւելի

ՀՀ վարչապետը չի տիրապետում իրավիճակին․ «Ազգ»

Ակտիվորեն հետեւելով վարչապետի ֆեյսբուքյան էջին, որն արդեն հասկացանք, ավելի հաճախ է թարմացվում, քան կառավարության կամ վարչապետի անձնական-պաշտոնական կայքէջերը, տպավորություն եմ ստանում, որ պարոն Փաշինյանի հետ տեղի է ունենում այն, ինչի համար նա մեղադրում էր Սերժ Սարգսյանին: ՀՀ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, գնալով ավելի ու ավելի խճճվող իրավիճակին եւ գնալով՝ ավելի ու ավելի շատ: Եթե տիրապետեր,

Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել. «Голодание спасет вашу жизнь»

Փաշինյանն էլ կիսվեց իր նիհարելու փորձով: Ասաց, որ վերջերս մի գիրք, թե հոդված է կարդացել՝ «Голодание спасет вашу жизнь», պատմեց, թե ինչի մասին էր գիրքը: Նրանք խոսում էին դիետայի տեսությունից, ուրիշների փորձից: Փաշինյանն ասում էր՝ «Իրենք ապացուցել են փորձով, որ օրերով սոված մնալը ոչ միայն վնաս չի տալիս, այլեւ օգնում է օրգանիզմին»: Արմեն Սարգսյանն էլ դիետաների իր ունեցած տեղեկություններով էր կիսվում:

Հարգանքի տուրք՝ իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար

Ցնցվում ենք բոլորս, եւ սա ազգային անվտանգության պակաս հարց չէ, քան սեյսմիկ ամրություն չունեցող մեր խարխուլ շենքերը․ «Ազգ»

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս մասին ոչինչ չի ասում, բայց իրականում սարսափելի երկրաշարժը մեկ շաբաթ առաջ չէր՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արեւելք, ժամը 20:22-ին եւ էպիկենտրոնում՝ 6-7 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ամեն օր է՝ սկսած անցյալ տարվա ապրիլ-մայիսից եւ բոլորիս տներում, նույնիսկ ներսում՝ կապ չունի նախկին իշխանության սեւ ստրուկ ենք, թե նորերի

Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր Հայաստանի Անկախության օրն է: Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը: Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է

Հախվերդյան պլյուս

Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկոյան ժամը իննին, Բաժակը բաժակիս խփեց ու ասաց. -Պաշտում եմ հայոց աննման գինին:

Հիմնական չլուծված կոնֆլիկտը

Սեպտեմբերի 21-ը լավագույն առիթն է ոչ միայն պատմական էքսկուրսներ անելու, խոսելու անցյալի սխալների եւ ձեռքբերումների մասին, այլեւ անդրադառնալու այսօրվա ցավոտ խնդիրներին: Դրանցից ամենակարեւորը, իմ կարծիքով, պետություն-հասարակություն, պետություն-անհատ, պետություն-քաղաքացի չկարգավորված հարաբերություններն են: Բազմաթիվ «ճիշտ», բայց վարկաբեկված բառերի շարքում իր «պատվավոր» տեղն են գրավում «պետություն», «պետականամետ» բառերը: Ուզենք թե չուզենք, մենք հակադրում ենք դրանք այլ՝ նույնքան կարեւոր

«ՀՀ կառավարության համար ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն». Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

«Վանեցյանի պաշտոնանկությամբ մենք վկա էինք պետական հեղաշրջման հերթական փորձի տապալմանը». «Ա1+» (տեսանյութ)

«Պետք է արձանագրենք, որ մենք մասնակիցն էինք, վկա էինք պետական հեղաշրջման հերթական փորձի տապալմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններին։ Ընդ որում, նրա կարծիքով, սա հեղաշրջման երրորդ փորձն էր։ Առաջին փորձը եղել էր դատարանները շրջափակելու և դատական համակարգում վեթինգ ներդրելու՝ վարչապետ

Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և գործընկերության խորացումը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ Սեպտեմբերի 20-ին Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և գործընկերության խորացումը։ Երկուստեք ընդգծվեց

«Ամուլսարի շահագործման հարցում պետք է լինի լիարժեք վստահություն». Արտակ Զաքարյան

«Ամուլսարի շահագործման հարցում պետք է լինի լիարժեք վստահություն, կարծում եմ, որ իշխանությունները դա կստանան և միայն այդ պարագայում այն կիրականացնեն»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը`պատասխանելով հարցին` հանքի շահագործման որոշումը կարո՞ղ է «մնալ իշխանության կոկորդին»: «Ամեն դեպքում դա շատ նուրբ հարց է, որը նաև մեր իշխանության տարիների օրակարգում է եղել:

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». դաժան վերաբերմունքը կենդանու հանդեպ կպատժվի. ի՞նչ նոր օրինագիծ է մշակել «Իմ քայլը»

Օրինագիծը սահմանում է կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի հիմնական պահանջները, սկզբունքները, արգելված գործողությունները:

«Օդերով». Հռոմ

«Նորաստեղծ «ԵՄ-Հայաստան Փոքր և միջին ձեռնարկությունների ֆոնդ»-ն իր զգալի նպաստը կբերի տնտեսության առաջանցիկ զարգացմանը». Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկի արարողությանը

«Քանի կանք, ոչ մի հանք». Երթ Երեւանում` ի պաշտպանություն Ամուլսարի

Իրականացվում է գլոբալ բնապահպանական շարժման շրջանակներում. Ակցիան այդ պահին անցկացվում էր աշխարհի շատ երկրներում

Կատարյալ Հայաստան

Հոդվածը գրում եմ մշակույթի մարդու հավաքական մտածողության այն համոզմունքով, որ ամեն սերնդի հետ ապրող Կատարյալ Հայաստանի պատկերացման լույսի տակ պարզ տեսանելի լինի ժամանակակից անկատար Հայաստանի խավարն ու ճղճիմությունը: Իսկ ովքեր հիացած են ներկայիս Հայաստանի կործանիչ պառակտմամբ, հույս կա` կհասկանան, որ երբ երկիրը բաժանված է «սևերի և սպիտակների», չի կարող որևէ մեկ կողմը ճիշտ լինել: Մղվելու

«Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են». Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ։ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մեծապես կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձան արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի և դրա կիրարկման ուղղությամբ գործնական քայլերին։ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի

«Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման հիմնական գործընկերն է». Կատարինա Մատերնովա

Եվրոպական միությունը (ԵՄ ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին:  Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Ֆոնդը կկառավարի «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ,

Ադրբեջանը զորավարժություններում կիրառել է իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skystriker մահապարտ ԱԹՍ-ը. «Ռազմինֆո»

Սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվեցին հերթական խոշոր զորավարժությունները։ Այս տարի սա թվով երրորդ նմանատիպ զորավարժությունն էր։ «Ռազմինֆոն» հետևել է դրանց ընթացքին և ստորև ներկայացնում ենք մեր ամփոփումն ու դիտարկումները։ Զորավարժության հետաքրքրական իրադարձություններից էր իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skystriker մահապարտ ԱԹՍ-ի կիրառում։ Այս ԱԹՍ-ն առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա հունվարին՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ)

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի դեմ:  Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը, նախագահն այլ մանրամասներ չի ներկայացրել: Ավելի Թրամփը հայտարարել էր, որ երկրի ֆինանսների նախարարությանը հանձնարարել է զգալիորեն ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին իր հերիթն հայտարարել է, որ բանկը «ֆինանսական վերջին միջոցն

«Կոշ» ՔԿՀ-ի պետի 41-ամյա պաշտոնակատարը համակարգի փորձառուներից է

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Կոշ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Մանուկ Պողոսյանը։ Վերջինս 41 տարեկան է, ըստ մեր աղբյուրի՝ 2 ամիս առաջ էր նշանակվել «Կոշ» ՔԿՀ-ի պետի տեղակալ, աշխատել է նաեւ նույն հիմնարկի օպերատիվ բաժնում։ Ավարտել է ոստիկանության ակադեմիայի քրեական պատիժների իրականացման բաժինը, աշխատել է այլընտրանքային պատիժների իրականցման բաժնի պետ, արդարադատության նախարարության

Արամ Օրբելյանը իր՝ Հրայր Թովմասյանի հետ քավոր-սանիկական կապերի հիման վրա նրա լիազորությունները կասեցնելու գործընթացի մասին

Արամ Օրբելյանն ասաց, եթե հարցադրումներ լինեն պաշտոնապես և դրանք ունենան իրավական հիմք, կպատասխանի դրանց, չեն ունենա իրավական հիմք, չի պատասխանի:

Գյումրի են ժամանում նաև սեփական ինքնաթիռներով․ ի՞նչ է կատարվում նախատոնական քաղաքում (Ֆոտոշարք)

Գյումրին գրեթե պատրաստ է Հայաստանի Հանրապետության 28-ամյակը տոնելու․ քաղաքի կենտրոնական բոլոր փողոցները զարդարվել են Հայոց եռագույնով, տարբեր հատվածներում տեղադրվել են բեմեր, որտեղ նախատեսվում են համերգներ երաժշտական տարբեր ժանրերի սիրահարների համար։ Նույնիսկ զարդարել են Շիրազի անվան պատմական փողոցում գտնվող Գյումրի ռեստորանի շենքը, որի պատուհանները կիսաքանդ են․ դրանք ծածկել են գունեղ նկարներով, հարուստ տեղեկատվություն հրապարակել պատմական այդ

Ապօրինի ծառահատում Օձունում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Օձուն գյուղի 83-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տան մերձակա անտառում 36-ամյա համագյուղացին անհիմն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոտքով երկու անգամ հարվածել է իր որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նյութերի նախապատրաստման ընթացքում սեպտեմբերի 19-ին պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը

Հայաստանն ու Լիբանանը տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն. նախագահը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930