Օրվա լրահոսը

Սա շատ վտանգավոր ճանապարհ է, որը կասեցնելու համար իմաստնություն, լրջություն և խոհեմություն է պետք․ Նաիրա Զոհրաբյան

Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելն ու հայհոյելն է՝ չկա: Ի՞նչ են հիշելու այդ փոքրիկները. որ իրենց պապիկին հրում և հայհոյում էին ադեկվատությունը կորցրած մարդի՞կ, որոնք բոլորովին ուրիշ թեմայով էին ցույցի դուրս եկել ու ճանապարհին պատահաբար հանդիպել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի՞ն: Ավելի վտանգավոր բան, քաղաքացուց ամբոխ սարքելն է, որի

Դա, քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է. հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ քաղաքացիներին արգելափակել ՀՀ բոլոր դատարանները: Դրանով խափանվում է դատարանների՝ որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող և վեճերը իրավունքի հիման վրա լուծող սահմանադրական ինստիտուտի գործունեությունը, ուստի փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը: Դա, քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է: Կոչ ենք անում՝ 1) Հանրապետության նախագահին՝

Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ եւ ամենաբարձր մակարդակներով․ հայտարարություն

Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը: Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, Ոստիկանապետը: Այս իրավիճակում լռելը ծանր հետեւանքների կարող է հանգեցնել: Վարչապետը, հենվելով լյումպեն զանգվածի

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից. Արթուր Ղազինյան

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր այսօրվա կոչով առերևույթ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։

Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի․ Արփինե Հովհաննիսյան

Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։ ՀՀ Սահմանադրություն Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և

«Քոչարյանն է նվիրել, ընկեր ջան, Քոչարյանը». Ջիվան Աբրահամյանի կատակը` իր ժամացույցի մասին

Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերից հայտնի երիտասարդը նշեց, որ իր ընդդիմախոսները սոցցանցային հարթակում իրեն հետեւյալ հարցն են ուղղում՝ «ժամացույցդ նո՞ր ես գնել»

Այսօր Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ գրառումներից պարզ դարձավ, թե ինչ ի նկատի ուներ նա. Արմեն Աշոտյան

Իր պաշտոնավարման առաջին տարվանը նվիրված ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ հարցեր ավելի հեշտ կլուծեր փողոցով, քան վարչապետի կաբինետից։ Անմիջապես հետո հրավիրեցի հանրության ուշադրությունը այս անթաքույց սպառնալիքի եւ Հայաստանում ժողովրդավարությունը վերջնականապես թաղելու հոխորտանքի վրա։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ գրառումներից պարզ դարձավ, թե ինչ ի նկատի ուներ նա։ Զավթելով գործադիր իշխանությունը, ձեւավորելով օպերետային Ազգային Ժողով,

Յան Նեպոմնյաշչին պայքարից դուրս թողեց Լեւոն Արոնյանին

Լեւոն Արոնյանը Մոսկվայում չի հաղթահարել շախմատի «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլը: Հայկական շախմատի առաջատարը երկու հիմնական պարտիաներում 0,5:1,5 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիին եւ լքել է պայքարը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քոչարյանի ընդդիմախոսները գոհ են Փաշինյանի գրառումից. «Ժողովրդի ձայնը ուր պետք է՝ հասել է»

Ցուցարար Ջիվան Աբրահամյանը նշեց, որ բողոքողները պահանջում են անցումային արդարադատություն

Առավոտյան արգելափակում ենք բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը․ Նիկոլ Փաշինյան

Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:   Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2319183898401992?__xts__[0]=68.ARApv3exAaUfJ9Xygisewyfhk-NF2L59HlfwgUCi0zz7rEw0PlkVerv3ocSMt9GOfPGPm3LaINVWpCfD94kbjPUefko28nVdJpoBbo8lO5LAxkjbiAt6aFvEY5I1t3X2KezubN8GeweoM80N91V4P7H9_fh3wxofJ_nV2C6_rK16Kf46TWzw42JcfWT1wjXpwYf2ImTOFLQPAgHnWKQn4OmLuaJbfJk03OOWm6n4D7jiiz9XCTYnE6OrSL_tH2R1HyQlXkr95fmJ5fE3-dDc5OjNbRJQDmqHhd3E_qxkhtuJWjw8dnYB0IwYdltSepclVDX9aBtQUH528JbE7cOr4bcY&__tn__=-R

Նիկոլ Փաշինյանը հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին կհայտարարի վաղը

Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2319139911739724?__xts__[0]=68.ARDn4TATkVsFZTDXjiTR2MEwNslWEqA_a5HmstpL8IeQx7QUo_WiyhHK0gWUToNTXr2aWin_YoVlYectQUD8aWZ6oFCxhih-jJLxXMmTHAIUBZdLQ43XlJJmR41N0fiGigpWeQrAtBP1HXEL_XgONcUdH626_gjVNRscdlIMvgimI1FmYPy8Tmale2TMvzoLWX6jNdW6mIw1nRc7ZvgA3g_d_MUtDbhC3GHNuNwXhOygQj2GVFGsD1P0jDPVRmpaYWbarU1HF8ID1izpgaaTyG3KamrY_DzM1V34T5vOTMYz1c_S0GWuMHX-cU1kEpAUL6JCis1D163V9dEUpWaVKyXa&__tn__=-R

Վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ․ Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2319097261743989?__xts__[0]=68.ARATbPIVs5Jh4uxIZvIW1kxLGW4CvG9hfhBeiA5wZajqZO6cQTxSNXDKtl5jSq8a-orbTheSNx_spS0vpsGYtDTsAC-6CZ1D6vKK-Z7HD-0p37Oo9TrktcMSEHQF9xjsS434EgXEqXrOavLsxi7AQ_EIs7_v3ASfYMOCE0wW8yEAipqKf2J9PW3DCruq_-n1occGqK1_pdSNd5w-vpN-tjP_OVyMCmZohVX8UPrCpwdTyM074KxphzzJAIKyCO2KxUVTABpDL_LBZXXvxIQ7jUc02AFm8hEcdJd8P_m0iEMJBObDb26agPUs9X-UAs50_p9S17xaFtF67QkZPCjojGjd&__tn__=-R

Կոչ եմ անում չտարածել այդ տեսանյութը և առաջնորդվել երեխայի շահի պաշտպանության սկզբունքով․ Զարուհի Բաթոյան

Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։ Օրեր առաջ Գյումրու մասնագիտացված մանկատուն էր այցելել ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը և հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել երեխայի առողջությանը և ընտանիքին վերաբերող անձնական տվյալներ։ Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 22-րդ

Օպերային թատրոնում ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել

Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ

«Սանիթեքը», արձագանքելով «Առավոտի» հրապարակմանը, մաքրել է աղբը

Երեկ «Առավոտն» անդրադարձել էր  ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի մոտ կուտակված աղբի խնդրին, որին այսօր արձագանքել են «Սանիթեք» ընկերությունից՝ նշելով․ «Հարգելի՛ գործընկերներ, այս լուսանկարում պատկերված աղբադույլերի մաքրման համար «Սանիթեք» ընկերությունը պատասխանատվություն չի կրում, քանի որ այն տեղակայված է ընկերության պարտավորությունների տիրույթից դուրս: Մաքրման աշխատաքները պետք է իրականացնի տվյալ կառույցը: Անկախ այդ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին, 22-24-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 19-ին, 22-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում

Օպերային թատրոնի շենքում ռումբի տեղադրման ահազանգ

Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ

Վարչապետը տեսակցել է հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին: Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է

Այս տիպի «ընկերներ» ունենալու դեպքում Ձեզ հակառակորդներ էլ պետք չեն․ Արմեն Աշոտյանը՝ Լենա Նազարյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարների՝ Ազատության հրապարակում հավաքի ժամանակ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները անբարոյականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։ Ոչ մեկի վրա մեղքը թող

Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր՝ պետք չէ գնալ․ Վարդան Մինասյանը՝ Հենրիխ Մխիթարյանի Բաքու գնալու մասին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` առաջիկա խաղի իր ակնկալիքների, հակառակորդ թիմերի պատրաստվածության և Ալեքս Ջունիորի Հայիթիի հավաքականում հանդես գալու մասին: -Ի՞նչ եք սպասում «Շիրակ»-ի հետ հանդիպումից: Հաշվի առնելով, որ մրցակիցը մրցաշարային խնդիրներ չունի, ինչպիսի՞ խաղ եք ակնկալում: –

Աղցան «Թարմություն»

Հազարով (մառոլով) եւ բողկով աղցանը դասական համադրություն է: Սակայն մի քանի նոր երանգ ավելացնելով այդ աղցանին, ավելի հետաքրքիր, գունեղ եւ համեղ բան կստանանք: Անհրաժեշտ մթերքները Հազարաթերթիկ- 1 կապ Կարմիր բողկ- 1 կապ Գազար- 1 հատ Վարունգ- 1 հատ Կանաչ սոխ- 5-6 ճյուղ Թարխուն-3-4 ճյուղ Դդումի կամ արեւածաղիկի սերմեր- 2-3 ճաշի գդալ Խնձորի կամ սպիտակ խաղողի

Հեղափոխությունը շարունակվում է

Չնայած թավշյա հեղափոխության հաղթանակից մի ամբողջ տարի է անցել, բայց, ըստ էության, հեղափոխությունը շարունակվում է, եւ չնայած Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի «Սեւեր ու սպիտակներ» բնորոշումը բոլորեքյան շատ քննադատվեց, ըստ էության ու փաստորեն մեջներս սեւեր ու սպիտակներ, այնուամենայնիվ, գոյություն ունեն ու կան, եւ քանի որ մեր քաղաքացիների մի մասը դեռեւս սեւ է, մյուս մասը՝ սպիտակ, նշանակում

Պահանջում ենք երկրի իշխանություններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին․ ՀՅԴ

Ամիսներ շարունակ Դաշնակցությունն ահազանգում էր, որ երկրում սերմանվող ու խրախուսվող քաղաքական անհանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է պառակտումների ու ատելության։ Ցավոք, դա այլևս իրողություն է։ Ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ լարելու, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների», յուրայինների ու թշնամիների բաժանելու իշխանությունների քաղաքականությունն արդեն գործնական դրսեւորումներ է ստանում։ ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ

Ուզում եմ փոքրիկիս ապահովագրել հիվանդությունից. երեխաներին պատվաստել չցանկացող ծնողների թիվը նվազել է

Լույս աշխարհ գալուց ժամեր անց նորածինը ստանում է առաջին պատվաստումը՝ հեպատիտ B-ի դեմ, ինչին հաջորդում է հակատուբեռկուլոզային վակցինայի ներարկումը։ Պատվաստումները ապահովագրում են փոքրիկին տվյալ հիվանդությամբ վարակվելուց։ Ծննդատնից հետո հաջորդ պատվաստումները փոքրիկը ստանում է պոլիկլինիկաներում։ Ըստ ընտանեկան բժիշկ Գ. Խազանչյանի՝ պատվաստումներն ապահովում են երեխայի օրգանիզմում տվյալ հիվանդության նկատմամբ հակամարմինների արտադրությանը, որը պահպանում է նրան այդ հիվանդությամբ

Սահմանամերձ Կայան ավանը բարեկարգվում է

Տավուշի մարզի Կայան համայնքը ընդամենը 200 մետր է հեռու հայ-ադրբեջանական սահմանից, և ճիշտ կլինի ասել՝ արդեն սահմանապահ գյուղ է: Կյանքի և կենցաղի համար վտանգավոր պայմաններում  կայանցին,  իր հայրենի հողն ու տունը շենացնելով, իրական թիկունք է  գյուղից  մի քանի տասնյակ մետրի վրա, մարտական հենակետում սահմանը պահող հայրենիքի զինվորի համար: Համայնքի  խնդիրներն էլ բազմաթիվ են,  հետխորհրդային  մյուս

Աշակերտները պլաստիկի դեմ «պայքարի էին դուրս եկել»

Մայիսի 18-ին  Երևանի Արամի փողոցի հարակից Միսաք Մանուշյանի անվան այգում անցկացվեց «Հակապլաստիկ հերոսներ» բնապահպանական հանրային միջոցառումը, որի ընթացում պլաստիկի դեմ «պայքարի էին դուրս եկել» երևանյան դպրոցների շուրջ 100 աշակերտներ: Աշակերտները միջոցառման էին եկել էկոգիտելիքով զինված. նախաձեռնության շրջանակում երևանյան հինգ դպրոցներում անցկացվել են պլաստիկի ձևավորման և կյանքի ցիկլերը ներկայացնող էկոլոգիական ինտերակտիվ դասընթացներ: Կրթական միջոցառումների հիմնական նպատակն

Իշխան Սաղաթելյան. Հանուն հասարակական համերաշխության մենք շատ բան ենք հանդուրժել, բայց սա չենք կարող

Ատելության, անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։

Տարիներ շարունակ կալանավայրից խարդախությամբ զբաղվող դատապարտյալը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

Մեր տեղեկություններով, օրերս «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության նկուղ՝ «Երեւան» ՔԿՀ։ Դանիելյանն այն դատապարտյալն է, որի պատճառով վերջերս ԱԱԾ-ն օպերատիվ միջոցառում ու խուզարկություն իրականացրեց «Արմավիր» ՔԿՀ-ում։ Նշենք, Սպարտակ Դանիելյանը մի քանի անգամ հենց կալանավայրում դատապարտվել է խարդախության, անծանոթներից գումարներ շորթելու համար ու մոտ 23 տարի պետք է գտնվի անազատության մեջ։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ըստ էության անկարող են դիմակայելու 5-րդ շարասյան ու նրա կրեմլյան տերերի ճնշումներին. «Սասնա Ծռեր»

Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության՝ 1998-2008 թթ. պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն այդ հանցավոր համագործակցության բաղադրիչ դատարանի որոշմամբ այսօր ազատվեց կալանքից: Կատարվածը, ցավոք սրտի, սպասելի էր և օրինաչափ: 2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելուց հետո նույն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին բացառիկ մանդատ տվեց,

Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նաեւ բիզնեսմեն

«Ամեն օր պետք է փաստես, որ արժանի ես խաղալու, ամեն օր կանգնած ես քննության առաջ՝ արժանի ես բեմ բարձրանալ, թե՝ ոչ». Նարինե Գրիգորյան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930