Օրվա լրահոսը
ԵՊԼՀ-ն վերահավատարմագրվում է
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) երկրորդ անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մայիսի 14-17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը կայցելի համալսարան, որտեղ գնահատում կիրականացնի 10 չափանիշներով, կդիտարկի նախորդ հավատարմագրումից ի վեր բուհի առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործումը։ Այդ նպատակով փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդի, վարչական ղեկավարության (ռեկտոր, պրոռեկտորներ,
Սուրեն Պապիկյան. Հայաստանը և Բուլղարիան ունեն հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։ Ջերմորեն ողջունելով բարեկամ երկրի դեսպանին՝ նախարար Պապիկյանն իր խոսքում նշել է․ «Ամենատարբեր բնագավառներում և մասնավորապես՝ միջտարածաշրջանային ու միջհամայնքային մակարդակում, իրենց կենսունակությունն ապացուցած համագործակցության ստացված փորձը հուշում է, որ երկու երկրների շահերից է բխում
Քոչարյանը` դատախազներին. «Որոշ անձանց միտումնավոր չեն հարցաքննել»
«Գործի ողջ էությունն անցել է այս ճանապարհով. մարդկանց հարցաքննում են, եւ երբ տեսնում են, որ իրենց ուզած պատասխանը չկա, հարցաքննությունը կարճ է տեւում։ Սա է գործի բնույթը»,-Մարտի մեկի գործով նախնական դատական նիստում այսօր հայտարարեց ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա դիրքորոշում էր հայտնում իր պաշտպանների այն միջնորդության մասին, որով
Սի Ծինփին. Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Տեղի է ունեցել ձեռքսեղմում և արարողակարգային տեսալուսանկարահանում, որից հետո երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: ՉԺՀ նախագահը նշել է, որ ուրախ է հյուրընկալել վարչապետ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան «Ասիական
«Մարդը, որը ծակ կոշիկ չուներ, հետո Ռոլս-Ռոյսով է ման գալիս…». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լեւոն Քոչարյանին (տեսանյութ)
Վահագն Հովակիմյանը հորդորեց՝ «երկիրը ծաղկացնելը թող գնան գյուղերում հարցնեն, այն գյուղացուն, որի զավակները Քոչարյանի պաշտոնավարման տարիներին գնացել են խոպան ու հետ չեն եկել»:
«Քոչարյանի աջակիցները ամռանը պաշտոններ են խնդրել…մեկ էլ պարզվում է՝ այդ մարդը գոռում է՝ կեցցե՛ Ռոբերտ Քոչարյանը». Վահագն Հովակիմյան
Իրենց գիտակցության մեջ այսպես է՝ եթե դու իշխանություն ես, ուրեմն ում ուզում ես՝ նստցնում ես: Իրենց առաջնորդն ասեմ, թե պարագլուխը, չգիտեմ ինչպես են նրան դիմում, կարող է «դոն»-ով դիմեն, կարող է «մեծն վսեմաշուք», իրենց մտածողությունն այդպիսին է եղել, դրա համար այդ մտածողությամբ էլ առաջնորդվում են: Հիմա օրենքի առաջ բոլորը հավասար են, ու կապ չունի, թե դու նախկինում ինչ պաշտոն ես զբաղեցրել, այսօր ինչ պաշտոն ես զբաղեցնում: Դա խորթ է իրենց մտածողությանը:
Նարինե Դելլալյան. «Հազարավոր մարդիկ գիտեն ճշմարտությունը, բայց Հայրիկի երգը շարունակում է մնալ այլ հեղինակով»
Այս օրերին Երեւանում էր լիսաբոնաբնակ ջութակահարուհի, «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանը: Նա երկու կարեւոր հանդիպում է ունեցել: «Այս անգամ մենք որոշեցինք հատկապես ուսանողների հետ հանդիպումներն իրականացնել, որովհետեւ շատ կարեւոր են շփումները երիտասարդների հետ: Երկու միջոցառում արեցինք` առաջինը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Հարություն Դելլալյանի Topophono ստեղծագործության շուրջ քննարկում եղավ: Հարցեր հնչեցին, մտորումներ եղան: Իսկ
Արարատ Միրզոյան. Ուրախալի է լսել, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է բարեփոխումների այս ճանապարհն անցնել հայ ժողովրդի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ՝ ընդգծելով, որ Երեւանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. նրա խոսքով՝
«Միլիոնների համար էլ է պետք պատասխան տալ». Արփի Դավոյանը՝ Լևոն Քոչարյանին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հարկ չի համարում կարդալ Ռոբերտ Քոչարյանի գիրքը:
Ահազանգ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի վերաբերյալ
Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել են աշխատակիցներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արմեն Աշոտյան. «Ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլև պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին
Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝ 1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: 2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա: 3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ: 4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում,
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի ազատման համար անձնական երաշխավորություն են հղել դատարանին
Քիչ առաջ Մարտի մեկի գործով նախնական դատական նիստում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ընթերցեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնելով ազատության մեջ, պատշաճ կկատարի իր դատավարական պարտականությունները։ Նախագահները երաշխավորագրում շեշտել են, որ գիտակցում են այդ պարտականությունների
Ռեկտորի թեկնածուն` իր եւ կնոջ վերաբերյալ քրեական գործի եւ ընտրվելու մասին
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թեկնածուներից մեկն էլ ԵԹԿՊԻ Ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանն է, որը վերջին օրերին ահազանգել էր, թե ֆեյսբուքի իր էջը կոտրել են, նա նաեւ հարցում էր կազմակերպել` թեկնածուներից իրե՞ն, թե՞ Լիլիթ Արզումանյանին ավելի շատ ձայն կտան: Aravot.am-ը Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է իր ուժեղ կողմը,
«Սա կարող է լինել չմտածված քայլ, որը եկել է նախկին պրակտիկայից». Հերիքնազ Տիգրանյանը՝ Քոչարյանի գործով նիստին գլխավոր դատախազի արարքի մասին (տեսանյութ)
Հերիքնազ Տիգրանյանն ասաց. «Որ հարթակում են ձեռք բերվում համաձայնությունները՝ չգիտեմ, բայց տեսականորեն ու գործնականորեն ես բացառում եմ, որ այդ օրը նիստից առաջ նրանք պետք է ինչ-որ համաձայնության գային: Մյուս կողմից էլ պաշտպանական կողմի իրավունքն է ցանկացած բան, որ կարող է մեզ թվալ մանրուք, օգտագործել՝ պաշտպանական ռազմավարությունից ելնելով»:
«Կան ապացուցող հարցաքննություններ, ՊՆ այլ գաղտնի հրամաններ». ըստ դատախազի՝ Քոչարյանն առնչվում է մեղսագրվող արարքի կատարմանը
Կան նաեւ տեսագրություններ, զինված ուժերի զրահատեխնիկայի մասին տվյալներ եւ ՀՀ պաշտպանության նախարարության այլ գաղտնի հրամաններ, որոնց անունները չեմ հրապարակի, որոնք փաստում են, որ Ռոբեչտ Քոչարյանն առնչվում է իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարմանը
Ավարտվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից սպանություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև`սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ
«Քոչարյանի աջակիցներին գումար են տվել». Սարգիս Քլոյան
«Պրոֆեսիոնալ զորքը եկել էր Երեւան, սահմանը թուլացրել, մի՞թե նա չգիտեր այդ մասին, բա գերագույն գլխավոր հրամանատար էր, չգիտե՞ր»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը։ Նա ներկա է Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննության նիստին։ Սարգիս Քլոյանն այնուհետև վստահեցրեց,
Ու՞մ սեփականությունն է Մոսկվայում գործող «Արմենիա» տաղավարը և ո՞վ է փորձում այն «զավթել»
Մոսկվայի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների (ВДНХ) տարածքում գործող «Արմենիա» տաղավարի շուրջ լուրջ կրքեր են հասունանում: Տիգրան Քոսյանը, ով ներկայացել է որպես տաղավարում գործող ընկերությունների խորհրդի տնօրեն, մամուլում արված իր հայտարարության մեջ ասել է, թե ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից Ռուսաստանի ԱԳՆ ուղարկված դիվանագիտական նոտան, որն առնչվում է «Արմենիա» տաղավարին՝ սեփականության զավթման և այդ տաղավարում տնտեսվարողների իրավունքների ոտնահարման
Կառավարությունը սխալվեց. բենզինի եւ գազի գների բարձրացումը խառնել է խաղաքարտերը. «168ժամ»
Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։ Ինչպես հայտնի Է, մայիսի 1-ից Հայաստանում շարժիչային գազի վաճառքը թույլատրվում է միայն կիլոգրամի հաշվարկով։ Ժամանակին կառավարությունը հաշվարկել էր, որ այդ փոփոխությունից հետո գները գազալցակայաններում կլինեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում
«Ղարաբաղյան բանակցությունները կրկին փակուղային ու անկանխատեսելի փուլ են մտնում». «168 ժամ»
Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովի հետ – Պարոն Տարասով, լրացավ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված հրադադարի համածայնագրերի 25–ամյակը, որի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կարևորելով 25 տարի առաջ կնքված համաձայնագիրը՝ որպես երեք կողմերի միջև ստորագրված միակ անժամկետ փաստաթուղթ, այլև հիշեցնելով 2016թ. Վիեննայի բարձրաստիճան պայմանավորվածությունների մասին, որոնք ըստ էության
Առողջապահության ոլորտում կեղծ պոպուլիզմը վատ վախճան է ունենալու. Գևորգ Գրիգորյան
Կառավարության ապրիլի 25-ի կայացած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքի մասին: Թորոսյանն էլ արձագանքեց, որ ընթացքը գնահատում են «բավականին լավ», ծրագիրը համարում են «շատ հաջողված»՝ նշելով, որ 85 հիվանդի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել: Վարչապետի հարցի՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ժամանակին բուժօգնության դիմելու դեպքում ինսուտլն ու ինֆարկտը
Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց իր դեմ ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության պատասխանը` մերժում։ Իսկ դա նշանակում է, որ գործը շարունակելու է քննել Դավիթ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին սկսվել էր մարտի մեկի գործով առաջին նախնական դատական նիստը։ Առաջիկայում նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության ներկայացում։ Ռոբերտ
Դավիթ Բաբայան. «Թշնամիներ չենք մեկը մյուսի հետ». «Ժողովուրդ»
Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառման ժամանակ, Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նամակին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ, հայտարարել էր, թե հարցը պետք է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական
Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հոդված է հրապարակել «Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը» վերտառությամբ: Հոդվածն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Մայիսի 12-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի կնքման քառորդ դարը: 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիր: Անհրաժեշտ է առանձնահատուկ նշել
Դատական հայց. Բարեկամներով. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը քննելու Է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Գրիշա Հարությունյանի դուստրը՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը։ Լյովա Սարգսյանը, մայիսի 8-ին դիմելով դատարան, պահանջել է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անվավեր ճանաչել
«Այս համազգեստով հեծանիվ վարելն այնքան էլ հարմար չէ». Էնֆիաջյանը վստահեցնում է, որ ինքը հեծանիվով չէ՝ ոտքով է գործի գնում
Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով եւ երթեւեկությունը կաթվածահար անելով: Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»… Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից:
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):
Արտաշատում ՀՀԿ-ականները «հավատափոխ» են լինում. «Հրապարակ»
Պարզվում է՝ «հավատափոխ» է եղել ոչ միայն Արտաշատի երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, այլեւ նրա հայրը՝ Գագիկ Բենիամինյանը։ Մեր տեղեկություններով, նա հրաժարվել է ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի իր կարգավիճակից, որպեսզի չխանգարի որդու կարիերային, քաղաքապետը կարողացել Է լեզու գտնել Արարատի մարզպետի հետ, եւ նոր իշխանությունը նրա հրաժարականի պահանջ առայժմ չի բարձրացնում։ Հայրը՝ Գագիկ Բենիամինյանը, Հովհաննես
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.70C (1985 թ.) • Օդի


















































