Օրվա լրահոսը
Վարկ «դասավորողները» գուցե պատժվեն վարչական տուգանքով
Ըստ Մանե Թանդիլյանի՝ այսպիսի ծառայություններ մատուցողները կապ չունեն բանկերի հետ, բայց բարձր տոկոսներ են առաջարկում քաղաքացիներին
Առաջին հայկական եկեղեցին՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Ապրիլի 6-ին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է առաջին հայկական եկեղեցին: Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցու առաջին պատարագը մատուցել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ Ասատրյանը: Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը մասնակցել են Իրաքյան Քուրդիստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Իրաքյան Քուրդստանի կառավարությունը եկեղեցու կառուցման համար հատկացրել է 1 միլիոն 845 հազար դոլար: Ներկայում Հյուսիսային
Փաշինյան. «ինվոյս» են ցույց տալիս, որ 100 դոլարով են մեքենան առել
Վարչապետը ավտո ներկրող քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչ խնդիրներ ունեն մաքսատանը
Անի Խաչատրյան․ «2015-16 թթ. ընթացքում մոտ 3000 ծառերի ապօրինի հատում ենք արձանագրել»․ Ա1+
Ա1 + – Բնապահպանական հանրային դատարանն այսօր քննեց բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանի՝ «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը: «Մենք՝ Հայկական բնապահպանական ճակատի անդամներս, բազմաթիվ խախտումներ ու ապօրինի ծառահատումներ ենք հայտնաբերել, դիմել ենք պետական մարմիններին, ունենք բավականին տեղեկատվություն, դրա պատճառով այսօր ես հանդիսանում եմ դիմումատուի կարգավիճակում: Մեր տվյալներով 2015-16 թթ. ընթացքում մոտ 3000 ծառերի ապօրինի հատում ենք
«Լեւոն Երանոսյանի կողմից սպառնալիքներ հնչեցին». Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ցուցմունք է տալիս Անդրիաս Ղուկասյանի գործով
2019 թ. հունվարի 1-ից մարտի 31-ը Ադրբեջանի զինված ուժերի կորուստները․ Ռազմինֆո
2019 թ. հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ Ռազմինֆոյի մասնագետներին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 8 կորստի մասին, որից 3-ը մարտական, 4-ը ոչ մարտական։ Եւս մեկ կորստի պատճառներն անհայտ են։ Հունվար Հունվարի 3-ին սրտի կաթվածից մահացել էր Աղսուի շրջանի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սալեհ Ֆյուզուլի օղլու Դեմիրովը (Saleh Füzuli oğlu Dəmirov)։ Հունվարի 11-ին հայտնի դարձավ,
«Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին». ԵԽԽՎ նախագահ
Լիլիան Մորի-Պասքիեն՝ եվրոպական «ճարտարապետության» մասին:
«Ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ և լավ տեմպերով շարունակվի»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մարքությունը և հանձնարարել սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ վիճակի: «Սա խայտառակ կեղտոտ տարածք
Դավիթ Սանասարյանը ցուցմունք է տալիս. «Խոշտանգվել եմ ոստիկանության աշխատակիցների կողմից»
Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր դատարանում իբրեւ վկա հարցաքննվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման օրը Անդրիաս Ղուկասյանը ելույթ է ունեցել, հավաքված ժողովրդին հորդորել է`չգնալ Խորենացի փողոց։ Հիշեցնենք, Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ:
Մեկ միլիարդ դրամի վնաս՝ պետությանը․ ՊԵԿ-ը բացահայտել է վիճակախաղն օրենքի շրջանցմամբ կազմակերպելու դեպք
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ համագործակցությամբ ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Պետությանը պատճառվել է
Քոչարյանի պաշտպանը՝ ՀՔԾ պետին. «Իրականում որեւէ մեկը չի գտնում, թե Քոչարյանը կարող է խուսափել քննությունից»
Ըստ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի՝ որոշ պետական պաշտոնյաներ հանրությանը մոլորեցնելու փորձեր են անում
Հանցավոր խումբը Երևանի Ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից գողանում էր պղնձե փաթույթներ և գողոնն իրացնում մետաղի ընդունման կետում
Ի դեպ, ըստ նախնական տվյալների՝ գողոնն ամեն անգամ կազմում էր շուրջ 1 տոննա: Նախնական հաշվարկով՝ գողություններով պատճառված վնասի չափը կազմում է 21 միլիոն դրամ:
«Էգը էգ պիտի լինի, որձը՝ որձ, հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի չէ՞ վերջը, ամոթ է, հասկացանք Եվրոպան էլ չափ ու սահման ունի». Վարդան Ղուկասյան
Պատգամավորը գտնում է, որ քահանան պետք է գա ԱԺ եւ օրհնի ԱԺ այն ամբիոնը, որտեղ ելույթ է ունեցել տրանսգենդերը. «Ես շատ վատ եմ զգում, որ էդ սրբապիղծն այդտեղից ելույթ է ունեցել, մենք էլ պիտի ելույթ ունենանք»:
Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին՝ հանդիսանում են անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը. ԵՄ
ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ:
Վարչապետի հրահանգով աշխատանքից «ազատված» մաքսատան աշխատակիցը պարզաբանում է՝ ինչու էր դրոշը գետնին եւ որ սենյակի պատասխանատուն իրենք չեն
Մաքսատան աշխատակիցն ասում է՝դրոշը պոկվել էր, դրել էին մի կողք, որ փակցնեն
Հայկական զինուժի կորուստները 2019-ի հունվար-մարտ ամիսներին. Razm.info
2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի, (ներառյալ` Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
ԲՀԿ-ի պատասխանը՝ վարչապետին. ԲՀԿ-ն նիստ է արել ու Փաշինյանին ասել՝ ոչ, Նաիրա Զոհրաբյանը ճիշտ է, նա իր ճիշտ պաշտոնում է
«Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները ԱԺ կանոնակարգին համապատասխան եւ մենք որեւէ հիմք չենք տեսնում այդ հարցը վերանայել»:
Էլինար Վարդանյան. Մարդիկ, որոնք մեկ տարի առաջ փողով իշխանությանը ձայն էին բերում կամ ձայն տալիս, ապրիլին փողոցները փակելով քաղաքացի չդարձան
Այսօրվա քաղաքացին սոցիալական ցանցերում հայհոյանքներով, թշնամանք տարածելով, «սոցցանցային արդարադատություն» իրականացնելով ինքնադրսևորվող անհատն է, ում որպես քաղաքացի կայացման ճանապարհը դեռ պետք է սկսել: Եվ եթե քաղաքացու օր հռչակելու նպատակը հենց դա է լինելու, ուրեմն նաև պետք է սահմանել օրակարգ քաղաքացիական բարձր իրավագիտակցության ձևավորման ուղղությամբ:
Փաշինյանը «Սպայկա»-ի մասին՝ հեսա տեսնենք՝ կկանգնե՞ն թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն
Փաշինյանը իրավապահներին հորդորել է՝ ստուգումներն այնպես անեն, որ «Սպայկա»-ի գործունեությունը չխաթարվի
ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը նախորդ տարվա համեմատ աճել է
Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7 տոկոսով: 2019 թ. մարտին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.6 տոկոսով: Եթե 2018 թ. մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605 ուղևոր, ապա 2019 թ. մարտի ցուցանիշը կազմում
Քաղաքացու տոնին, եթե մանղալով խորոված անող լինի, հնարավոր է Փաշինյանն էլ միանա
Քաղաքացու օրը, պետք է քաղաքացին որոշի՝ ինչպես է ուզում նշել
Նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2291243221196060?__xts__[0]=68.ARClgICTzTqoj1Y9Vd-3rv7aPubOvE1FMJt7QKUGoyNjBNVDePbcaL05-d7_XCuWZPonZM9bBd4Hf7_f-Lj5wUPTGwl6ssGFx_oPVT5pOPtowARdqgsU0HalOwuzXvM8b2s8OT6zhEOfaX17QIwKkNcPmdSMyvNtf_MLrttvsU5QISVebWd9ckcuNEJWgNmEhAPTvVhVp_5pF090d0WdseGDjzPbUeRI0x7QeuwMT2gpzHqULfA6n0nInfRSBmRH0dOjjrwM9TMElAsQZwexbvSP4RR41E5ILtAUqvGknhoYjX0NZFNNv0BdNOjmlaxrWlQr9sGtW8VV40a0HoT4ILn2&__tn__=-R
«Սպայկա»-ի տնօրենի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու երևույթը բիզնես միջավայրի վրա անդառնալի վատ ազդեցություն կունենա». Սեդրակ Ասատրյան
Տնտեսական հանցագործությունների դեպքում, եթե չհաշվենք շատ բացառիկ դեպքերը, խափանման միջոցը որպես կալանք կիրառելը իրավական տեսանկյունից դառնում է ինքնանպատակ, հատկապես Քր․ օր․ 205 հոդվածով մեղադրանք առաջադրելու դեպքում, քանի որ որպես կանոն բոլոր փաստաթղթերը նախաքննական մարմինը առգրավում է, որից հետո գրեթե անհնար է դառնում դրսում մնալով խոչընդոտել նախաքննությանը: Մենք մշտապես պայքարել ենք տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես
Մախլուտոն «վերածնվեց». «Զորավար Սմբատի հուշերը» գրքի շնորհանդեսը
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մկրտիչ Երիցյանցի «Զորավար Սմբատի հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Մախլուտոյին: Միջոցառմանը, որն իրականացվեց «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ներկա էին պատերազմի մասնակիցներ , աշուղներ, մշակութային եւ հասարակական գործիչներ: Մասնակիցները նշեցին, որ նմանատիպ միջոցառումներով պետք է մեծարվեն և ներկայացվեն մեր բոլոր ֆիդայիները: «Հուշերի» առաջին հատորի բազմացրած մի օրինակը դիպվածով ձեռք է
Այսօր մեր երկիրը կը դիմագրաւէ պատերազմի սպառնալիքը. «Ասպարեզ»
Լսեցինք վարչապետ Փաշինեանի ուշագրաւ ճառը Երկրապահ կամաւորականներու միութեան 12րդ համագումարի ամպիոնէն, ուր պր. վարչապետը շարք մը լուսաբանութիւններ կը հայթայթէ Փաշինեան-Ալիեւ Վիեննայի հանդիպման եւ առհասարակ Արցախեան Հիմնահարցի միջազգային բանակցութիւններու ներկայ փուլին մասին: Յատկապէս կարեւոր է պր. վարչապետին հաստատումը Մատրիտեան սկզ-բունքներու էութեան մասին: Պր. վարչապետը յիշեալ սկզբունքներու կորիզը ներկայացնող երկուութիւնը անլուրջ եւ անընդունելի կը համարէ եւ կը
Պահանջում ենք, որ Մարիա Կարապետյանը հրաժարվի պատգամավորական մանդատից. «Կամք» ՀԿ
Հայկական աժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին, ժամը 12:00-ից 18:00-ն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգու փակ դարպասների դիմաց անցկացրել է բողոքի ակցիա, ընդդեմ Ազգային Ժողովի դահլիճում` Ապրիլի 5-ին տրանսգենդերների ելույթին: «Կամքի» նախաձեռնող խմբի անդամներին դրսում հանդիպեցին «Քաղաքացիական Պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները` միմյանց վրա բարդելով ԱԺ-ում տեղի ունեցած
Ադրբեջանի ՊՆ-ն Տոնոյանին մեղադրել է Փաշինյանի դեմ «դավադրություն» կազմակերպելու մեջ
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դերգյախլին նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունների շրջանում «քաոս է տիրում»: Նրա խոսքով՝ Տոնոյանի վերջին հայտարարությունը «Փաշինյանի իշխանության դեմ ուղղված դավադիր ծրագրի մի մասն է և ուղղված է հենց Տոնոյանի քաղաքական կարիերային»:
Աղասի Ենոքյան. «Ինստիտուցիոն ընդդիմության բացակայության պայմաններում մամուլն իշխանության վերջին կազմակերպված ընդդիմախոսն է. «168 ժամ»
Նախորդ ռեժիմի լրատվական պրոբլեմներից մեկն այն էր, որ ոչ ոք հավատ չէր ընծայում իշխանական մամուլին, ավելին՝ այն անհետաքրքիր էր՝ գոնե լրատվական-վերլուծական առումով։ Նոր ռեժիմը փորձում է պահել նախկին ընթերցողների լոյալությունը, անգամ՝ նոր օգտագործողներ ներգրավել իշխանական մամուլի համար, որը նախկինում մասամբ ընդդիմադիր էր։
ԱԺ-ն ընդունեց օրինագիծը. ապրիլի վերջին շաբաթ օրը կլինի «Քաղաքացու օր»
Այս օրինագծին, հիշեցնենք, ԲՀԿ-ն դեմ չէր արտահայտվել, բայց հարց էր բարձրաձայնվել, թե ինչու է այն քննարկվում արտահերթ կարգով
Համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությանը
Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Գ. Վանեցյանն ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ, որը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից


















































