Օրվա լրահոսը
Ծրագրից բացակայում է Հայաստանը տարածաշրջանային համալսարանական կենտրոն դարձնելու կամ արտասահմանցի ուսանողների համար Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալը հրապուրիչ դարձնելու նպատակը. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 8) ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Նախորդ բաժինները կարդացեք հետևյալ հղումներով՝ մաս 1 և 2, մաս 3, մաս 4, մաս 5, մաս 6, մաս 7, մաս 8 Կրթություն և գիտություն 1. Ծրագրում կրթությունը դիտված է որպես
Այսօր պարզ կդառնա՝ Մանվել Գրիգորյանին ազատ կարձակե՞ն, թե ոչ
«Միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու»,- ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների՝ դատավոր Մարինե Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու և Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում դատարանը կհրապարակի մասնավորապես գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ
Պետք է սովորել կառավարել, այլ ոչ թե մամայի, պապայի, հարևանի փորձի վրա հույս դնել. Ռուբեն Աղուզումցյան
Ըստ Թևան Պողոսյանի՝ քաղաքական լիդերը պարտադիր չէ, որ լավ կառավարիչ լինի:
Պատմության դասագրքերում 2008-ի մարտի 1-ի առնչությամբ թյուր տեղեկատվություն է փոխանցվել. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանի կոչը մշակութային ՊՈԱԿ-ներ ղեկավարներին
Կոչ են անում, որ Ադրբեջանն առերեսվի սեփական անցյալին, հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից. հայտարարություն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեց հայ բնակչության կոտորած և բռնի տեղահանություն: Միայն ազգային պատկանելիության համար դաժանաբար սպանվեցին հարյուրավոր
Արարատ Միրզոյան. Որոշ շրջանակների կողմից փորձ է արվում խեղաթյուրված ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, կեղծ լույսի ներքո թյուրիմացություն եւ անորոշություն սերմանել
Չնայած մեր երկրների միջեւ բարձր մակարդակի եւ դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետեւողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այս միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը:
Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև
Գեղամ Վարդանյան. «Մեդիա կոնվերգենցիան օգնում է ավելի արդյունավետ կառավարել բովանդակությունը»
Համացանցի ի հայտ գալը վերաձևեց նաև ԶԼՄ-ների ընդհանուր պատկերն ու աշխատելաոճը: Մեդիա կոնվերգենցիա անվանումով հայտնի երևույթը ստիպեց գրեթե բոլոր տեսակի ԶԼՄ-ներին տեղափոխվել համացանց: Հայաստանում կոնվերգենտ մեդիայի ազդեցությունը երևաց շուրջ 5-6 տարի առաջ: Այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցները սոցցանցերում վարում են իրենց էջերը: Այն և՛ նպաստում է լսարանի ընդլայնմանը, և՛ շահույթ ապահովելուն: Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը հստակ չի
Խորենացու 13 շենքը Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևանի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում. քաղաքապետարան
Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: 2017թ. հողամասը ձեռք է
Հասան Ռոհանի. Երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել
ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները
Արայիկ Հարությունյան. «ԿԳՆ-ում բազմաթիվ հանրապետականներ են աշխատում»
Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ չէին ցանկանա տեսնել Արամ Սիմոնյանին համալսարանի նոր ռեկտորի պաշտոնում
Ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 28-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց ընկած հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցը մասնակի՝ Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյան 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք հատվածի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա»
Իսակովը բեռնաթափելու համար «Զվարթնոցը» պետք է երկաթգծով միացնել մետրոյին
Ամեն օր ականատեսն ենք եւ նաեւ լրատվամիջոցներով լսում ենք Երեւանի փողոցներում խցանումների մասին։ Իրոք մեքենաները շատ են եւ վթարներն էլ քիչ չեն։ Տարվա ընթացքում վթարների պատճառով հարյուրավոր զոհեր եւ հաշմանդամություն ստացած մարդիկ ենք ունենում: Ինձ բախտ է վիճակվել այս տարի 76 օր լինել Ֆրանսիայում՝ Մարսել քաղաքում։ Մարսելում մեքենաները շատ փոքր են, անգամ երկու տեղանոցներ եւ
Հայաստանում է ԱՄՆ նոր դեսպանը
Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Բարի՛ գալուստ, տիկին Դեսպան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն https://www.facebook.com/usembarmenia/posts/10157055098932673?__xts__[0]=68.ARB8b-X-LGOuKXuN3bYBzCwxrpWY9U-QIr0nxkCN7BQ8_IJaYFwtA915AYRre80End3wL6gpH6j8E5um0A1ZLcaXtV6LOCoSghQxfZQepqhXwafkmbrRFSm9knEvk3bx-uCVvub1whjzpaOrcMOd90P1JNSKzn-hO0AI1ezvdhe6LCxVjLA5p7mgznYJkkXFVx6AltK1ZuCRVt07R-d9UfyXASE_MKP87QLhoC7WpdOWDaZVxXqt-Iv-8jJz-2_z1ldph-VTwjGRBtpCIrHr8YEJYehlzP6r0AsWOUCSrfSaLgV_kFOA47emT7kXP2y5D-bBFSSluR4tr4IWxCz4&__tn__=-R
«Պարոն Վանեցյանը թող ասեր, թե ինչպես է մեկնել Արամ Հարությունյանը. այդպես չէ, նա ՀՀ-ում է». պաշտպան
«Կարծում եմ՝ ցանկանում են հանրությանը ներկայացնել, թե բարդ իրավիճակ է ստեղծվել, այդ պատճառով իրավապահները չեն կարողանում իրենց պարտականությունները կատարել»
Ավազակային հարձակում ոսկերչական խանութում. ոստիկանները վնասազերծել են ավազակին
Փետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատեցին դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում: Դիմակավորն արդեն վնասել էր խանութի տիրոջ ձեռքը, չէր բացառվում` նույն կերպ վարվեր և ոստիկանների հետ, որոնցից մեկը կին էր: Սակայն իրավապահները գործեցին արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո
Արաբկիրի ոստիկանապետն առարկեց «Սասնա ծռերի» համաներման դեմ
Մինչեւ զրահամեքենայի շարժն էլ օդում կրակոցներ են հնչել: Զենքերը վայր դնելու եւ իրենց միանալու կոչեր էին հնչում: Ես բեկորային վնասվածք եմ ստացել
«Դատարան ենք դիմելու…մեզ հետ ուլտիմատումներո՞վ են փորձում խոսել». Անժելա Թովմասյանը՝ Հայկ Մարությանի ուղարկած գրության մասին
«Քաղաքապետը երեւի թե տեղյակ չէ, թե մենք ինչով ենք զբաղված եւ դրա համար այսպիսի քայլեր է անում, մենք Նիկոլ Փաշինյանի թիմին էլ ենք տվել հնարավորություն: Ցանկացած պետություն պարտավոր է օգնել մամուլին, բա խոսքի, մամուլի ազատությունը ինչպե՞ս են պատկերացնում, տնտեսական այս իրավիճակում ինչպե՞ս պիտի գոյատեւի մամուլը: Իրենք մեզ հետ ուլտիմատումներով են փորձում խոսել՝ հնգօրյա ժամկետում հեռացեք»:
Դատարանը մերժել է Մայր թատրոնի բողոքը
Դատարանի գնահատմամբ, թիվ 66-Ա հրամանն արձակելուց առաջ բողոքաբեր թատրոնի տնօրենը չի պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջը եւ խախտել է աշխատակցի լսված լինելու իրավունքը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը դատարանում 2-րդ անգամ պարտվեց: 2018 թվականի օգոստոսի 3-ի վճռով հայցվոր Վահե Մովսիսյանը վերականգնվել է նախկին աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար կբռնագանձվի
«Քաղաքապետարանը մեզ վերջնագիր է ներկայացնում, թե այս տարածքը պիտի լքեք, ի՞նչ եք ասում, դեռ իրենք են պարտք մեզ». խմբագիրները Մարությանի որոշման դեմ բողոքում են
Տեր-Գուլանյանը պատմեց, թե շենքում ինչ սարսափելի վիճակ էր. «ժամանակին, երբ տարածք տվեցին այս շենքում «Անդին» ամսագրին, ստվարաթղթե պատեր էին, ձեռքով խփեիր՝ կմտներ ներս. «Սահմռկեցուցիչ բան էր, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատասենյակ դառնա: Դրան գումարած՝ ֆանտաստիկ զուգարաններ ունեին, սովետական շրջանի զուգարանի հոտը լավ պահել էին, ներս էիր մտնում՝ աչքերդ մռմռում էին: Սանհանգույց սարքեցինք, դուռ, լուսամուտ, սկսեցինք աշխատել»:
«Մենք հավատացած ենք, որ նորարար ենք». Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Thales-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին: Եվ դա պետք է արվի լայն
«Սեւ թուղթ»՝ մամուլին. Խմբագիրների արձագանքը՝ Հայկ Մարությանի՝ իրենց տարածքից վռնդելու փորձերին
Մեր կողմից մերժված ՀՀԿ-ի վերաբերմունքից այս իշխանությունը շատ ավելի վատ վերաբերմունք ունի մամուլի հանդեպ: Ոչ մի նախորդ քաղաքապետ մտքի ծայրով չի անցկացրել, որ կարող են վերցնել մեզ տրամադրած 90 քմ տարածքը եւ ավելի արդյունավետ օգտագործել: Մենք խղճուկ տարածքի վրա մեծ ծախս ենք արել, պատուհաններ ենք փոխել եւ այլն, ո՞վ է փոխհատուցելու մեր ծախսերը: Այնպես չի, որ Հայկ Մարությանը դարձավ քաղաքապետ, ավելի շատ է մտածում մեր քաղաքի մասին, քան մենք:
87-ամյա կինն օգնություն ստանալիս կողոսկրի կոտրվածք էր ստացել
Լուսանկարում պատկերված Օֆելյա Հարությունյանը վեց անգամ ներկայացել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատական նիստ այդպես էլ չի սկսվում: Թոշակառուն մեկ պաշտպան չուներ, մեկ ունեցավ, հետո եկավ մեկ ուրիշը, խնդրեց հետաձգել, քանի որ գործի նյութերին ծանոթ չէր, նիստի օրն էլ հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը գրություն ուղարկեց դատավոր Մելքոնյանին, հայտնելով՝ արձակուրդի մեջ է: Տեղեկացնելով արձակուրդի
Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում
Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը: Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը ներկայացրել է Խոջալուի դեպքերի 27-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների լուսանկարները: Հրապարակումից պարզ է դարձել, որ ցուցահանդեսում ներառված է եղել Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի և ադրբեջանցի տատիկի հայտնի լուսանկարի գեղարվեստական վերարտադրությունը: Ադրբեջանցի
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Փետրվարի 27-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի և 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մարտի 1-ի և 2-ի գիշերը՝
Իրականում ո՞վ է երկրի «շեֆը» եւ ինչպես չդառնալ պարանոյիկ
Բաց փակագծեր Տրյուդոյի «Ընդհանուր հայտարարում» Կախված նրանից, թե ինչ ընտանիքում է մարդ ծնվել ու դաստիարակվել, ինչպիսի կրթություն է ստացել ու շփումներ ունեցել, ձեւավորվում է նրա աշխարհայացքը, հավակնություններն ու ցանկությունների «ցուցակը»: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գիրքը, որի հայերեն թարգմանությունը հրատարակել է newmag-ը, այդ առումով բավականին հետաքրքիր է: Տրյուդոն գիրքը գրել է 2014թ.՝ Կանադայի վարչապետ
Մարինե Օթարյան. «Սպենդիարյանի տուն-թանգարանը ԳԱԹ-ին միացնելը նվաստացուցիչ է»
Aravot.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը մտահոգություն հայտնեց իրենց թանգարանը Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) մասնաճյուղը դարձնելու վերաբերյալ, շեշտեց, որ դրանք տարբեր բնույթ ունեն: Տիկին Օթարյանի ձեւակերպմամբ, այդ քայլը առնվազն նվաստացուցիչ և անհարիր է Սպենդիարյանի բազմակողմանի ստեղծագործական ժառանգության հանդեպ: «Նման առաջարկի ակայությունը տեղիք է տալիս մտածելու, որ հարկ կա
«Հող հանձնելու» թեման ունի չափից շատ էմոցիոնալ շերտ ու հարմար է հասարակությանը մանիպուլացնելու համար. «Փաստ»
Գրեթե առանց բացառության բոլոր ընդդիմությունները ուղիղ կամ միջնորդավորված այս մոտեցումից օգտվել են: Այս մոտեցումը, սակայն, տարիների ընթացքում ոչ միայն ապացուցել է իր սնանկությունը, այլև ցավալիորեն դարձել է մի առանձին դավադրապաշտական ժանր:


















































