Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման  տվյալների մուտքագրման բաժնի պետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քննությամբ ձեռք բերված

Սերգեյ Շոյգու. Հայաստանն առաջինն է արձագանքել Սիրիայի խաղաղ քաղաքացիներին աջակցելու ՌԴ կոչին

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում: ՌԴ պաշտպանության նախարարը

Ջրացատկորդներն սկսել են նախապատրաստվել մրցաշրջան 2019-ին

Հայաստանի առաջատար ջրացատկորդները մրցաշրջան 2019-ի նախապատրաստությունը սկսել են օրերս: Նրանք մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր ֆիզպատրաստականությունը կարգի բերելուն զուգահեռ աշխատում են նաեւ նոր ցատկերի վրա: «Հիմա տղաները պարզ, այսպես ասած, ուսումնական ցատկեր են կատարում՝ աստիճանաբար բարդացնելով դրանք: Այս տարի սինքրոն

Տիգրան Խաչատրյան. տնտեսական աճի շարժիչն ու ուղղորդողը լինելու են ապրանքների եւ ծառայությունների արտահանումը

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի կարծիքով՝ կառավարության ծրագիրը հավասար մրցակցության, շուկաներ մուտքի ազատության հնարավորություն է տալիս

Տարին հագեցած է ըմբիշների համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 18-ից հերթական ուսումնամարզական հավաքը կանցկացնի օլիմպավանում: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի փոխանցմամբ,  մի քանի ըմբիշներ փետրվարի 27-ից մարտի 4-ը Բուլղարիայում կմասնակցեն Պետրովի մրցաշարին, իսկ հավաքականի մի մասն էլ մարտի 3-ից 8-ը կմեկնի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն: Հաջորդ փուլը կսկսվի Բելառուսում կազմակերպվելիք հավաքով, որտեղ մեր ընտրանին համատեղ կմարզվի մի

Շոյգուն շնորհակալություն է հայտել Տոնոյանին՝ Սիրիա օգնություն ուղարկելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կցանկանայի երախտագիտություն հայտնել Սիրիայում ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր կոչին»,- ասել է Շոյգուն Մոսկվայում Տոնոյանի հետ հանդիպմանը: Նա նկատել է, որ դա հատկապես կարևոր էր սիրիացի

ԲԿ-ի տնօրենը հերքում է՝ Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում չէ

«Բայց հավանական է, որ նրա հիվանդությունները սրվել են, այդ պատճառով եկել է հետազոտվելու»,-միաժամանակ նշում է Անատոլի Գնունին

«Միայն այդ հարցը կարող է տապալել իրենց իշխանությունը. ազգի 90 տոկոսը ուրիշ դիրքորոշում չունի». Արշակ Զաքարյան

«Չեմ հավատում, որ մեր հակառակորդը, պատրաստ է խաղաղությամբ մեզ հետ ապրել, քանի դեռ ՀՀ-ն ու հայությունը վերացված չեն, մեր շրջապատը մեզ հետ խաղաղությամբ երբեւէ ապրելու ցանկություն չի ունենալու». Տիգրան Չոբանյան

«Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր». նախագահ Սարգսյանը հանդիպել է «THALES» ընկերության ղեկավարության հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։ Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա

ՌԴ տարածքում «Առավոտի» արգելափակումը վերացվել է

Քիչ առաջ «Առավոտը» «Ռոսկոմնադզորից» ստացավ պաշտոնական գրություններ, ըստ որոնց՝ մեր ռուսերեն էջը հանվել է անհատական տվյալների խախտողների ռեեստրից: Ճշտեցինք, որ դրանից հետո «Առավոտի» ռուսերեն կայքէջն այլեւս հասանելի է ՌԴ տարածքում: Հիշեցնենք, որ «Առավոտը» արգելափակվել էր Ռուսաստանում «Շավարշ Քոչարյան. Ռուբեն Թաթուլյանը կարգավորում էր Սոչիի հայ համայնքի խնդիրները» հոդվածից Թաթուլյանի վերաբերյալ տվյալները հանելու «Ռոսկոմնադզորի» պահանջը չկատարելուց հետո:

ՀՅԴ. Մշակույթի ու Կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի քաղաքական ընկալման և նրա դերակատարության թերագնահատման մասին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ Մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում   ՀՀ Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։ Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն`նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։ Մշակույթի (նաև երիտասարդության և սպորտի) ու Կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուներ պետք է դառնան նաև փրկարար ծառայողները. Հայկ Արամյան

Կառավարության կողմից նախապատրաստվում է շատ կարևոր որոշման նախագիծ, որով սահմանվում են «Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գրի  շրջանակներում սպայական կազմի զինծառա­յողներին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման կարգը և պայմանները: Ծրագիրը, մասնավորապես, առաջարկում է 20 տարի ժամկետով արտոնյալ վարկավորման ծրագիր` առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև

Հայտնաբերվել են «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը

Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը: Հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն): Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է: ՍԱՏՄ մասնագետները շարունակում

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. Razm.info

Հունվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի ՊՆ–ն որևէ հայտարարություն չի արել զինծառայողի մահվան մասին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ում կլինի 12 նախարարություն

Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ Վարչապետ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2252003038453412?__xts__[0]=68.ARAb7BwP4J3ycb4pl2Jfhff_GJSfWM7cBFTKtwHcBitn1dL85gaqqL4tU6k7eoQ1TuRWFaJWZJNtGtwIcHdmyX4Kf4WN8CKCIUPEJ8ofnVqq26odAV3yOrZowSzgkfMJUR_H2sWvFsQIAW7Chb4k1Wp3seeLR6lTVPvnDK0feCNEHmQhAdnA-yHRfbvSqx2_DHPnbanUuU0lNReuwO4AfiD2jABdIbhwvrWgzR5YCiwldsAinxofZuLKMi7p4gu7h-v6M3dLbVEmq8qvE_K0LCJwCBaab-JB8awtnQYG9LHpGGPUAtc5RCbjNKy0V43XAoYbvHhznXE10LIMcazoF7RIEfb_2pflnevQIDcu_YCsgQCBBXuA0Q&__tn__=-R

Գարո Փայլանը պատասխանել է ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի խոսնակի հայտարարությանը. Ermenihaber

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին: Ինչպես հայտնի էր, Քալընը հայտարարել էր. «այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են»։ Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Փայլանը երկու գրառում է արել Twitter-ում։ Առաջին գրառման մեջ հարց է հղել Էրդողանի խոսնակին.

Տեսանյութ. Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին. Aliq.ge

Այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել հունիսի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ: Հայտնում է Aliq.ge-ն: Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին:

Կապիտանը փորձել է վաճառել զորամասերի մահճակալների անկյունակները

400 անկյունակը՝ 1 միլիոն 200 հազար դրամ

«Եթե կառավարության նախագծերը չբխեն հանրության շահերից, չենք աջակցի». «Իմ քայլի» պատգամավոր

«Իմ քայլի» պատգամավորները կաշկանդված չեն գաղափարներ արտահայտել»,-վստահեցնում է Հերիքնազ Տիգրանյանը

ՊԵԿ. ծանրոցում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ դեղահաբեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին: Անձնական խուզարկության արդյունքում ծանրոցում առկա քսուքի

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են (ֆոտոշարք)

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ծրագրում ներգրավված աշխատակիցներին. նրանք դեռ նախորդ տարվա աշխատավարձերը չեն ստացել

«Դրանք լրիվ տարբեր կառավարություններ են, էապես տարբերվում են». Մելքումյանը՝ Հովիկ Աբրահամյանի ու Փաշինյանի կառավարության ծրագրերի մասին

Հարցին՝ նախորդ կառավարությունների ծրագրերը քննադատում էիք՝ ասելով, որ հստակ ուղենիշներ, թվեր չկան, հիմա այս ծրագրում կա՞ն թվեր ու ուղենիշներ՝ Մելքումյանը պատասխանեց, որ թվեր կան, որ կան, թվեր էլ կան՝ չկան. «Օրինակ, ՀՆԱ-ի 5 տոկոս թիվը կա, բայց չասեք՝ շա՞տ է դա, թե՞ քիչ: Մի քանի թվեր կան»:

Դեղատան պահարանից հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:15-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեղատան պահարանից հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում

ԵԱՏՄ-ից ներկրվող 500 ապրանքատեսակների մաքսերն ավելանալու են 1-4 տոկոսով. Մելքումյանը գրավոր դիմելու է Փաշինյանին

Ալբերտ Բաբայանը պատասխանեց, որ զգայուն ապրանքատեսակների հետ կապված որոշ քայլեր ձեռնարկել են, օրինակ, հավի մսի մաքսատուրքը 4 տոկոսով այս տարվանից բարձրանում է, քանի որ ՀՀ-ն այդ ապրանքատեսակի մասով համարվում է ինքնաբավ, մտավախություն այդտեղ չկա: Ներմուծվող բրնձի մաքսատուրքն էլ պետք է 3 տոկոսով բարձրանա, ու ԵԱՏՄ-ն Վիետնամի հետ ունի ազատ առեւտրի պայմանագիր, ունենք նաեւ քվոտա Վիետնամից առանց մաքսատուրքի այդ ապրանքատեսակը ներմուծելու մասին ու քվոտան ավելի շատ է, քան ՀՀ սպառումն է անցյալ տարի եղել:

Ծանրամարտի աշխարհի U17 առաջնությանը Հայաստանից կմասնակցի երկու մարզիկ

Մարտի 8-ից 15-ը Լաս-Վեգասում կայանալու է մինչեւ 17 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի երկու մարզիկ: Պատանիների հավաքականի ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանը մարզչական խորհրդի հետ հունվարին կայացած Հայաստանի առաջնության արդյունքներով ընտրել է 81 կգ քաշային Գեւորգ Ղահրամանյանին եւ 89 կգ քաշային Գարիկ Կարապետյանին: Մարզչի խոսքով, նրանք երկուսն էլ կարող են հավակնել աշխարհի առաջնության մեդալի:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր միաձայն հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը, որը նախկինում ԿԳ նախկին փոխնախարարն էր: Հանձնաժողովի նախագահը Մխիթար Հայրապետյանն էր «Իմ քայլը» խմբակցությունից, փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես «Իմ քայլից» է: Հանձնաժողովի առաջին նիստում Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինքը մշակել է մի աշխատակարգ քաղաքացիների ընդունելության համար, եթե պատգամավորները կունենան

Արմեն Փամբուխչյանը միաձայն ընտրվեց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ

Ուշագրավ է, որ հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ԲՀԿ–ից Էդուարդ Բաբայանը՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը: Սակայն նիստից րոպեներ անց նա հեռախոսով խոսելու պատրվակով դուրս եկավ նիստից ու այլեւս չվերադարձավ: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը: Այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿ–ից Միքայել Մելքումյանն է: Փամբուխչյանը շնորհակալություն հայտնեց

Սամվել Բաբայանի գրասենյակի թույլ տված սխալները. պատասխան՝ «Ազատ հայրենիք»-ից

Արձագանքելով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը՝ ցանկանում ենք ընդգծել հետևյալ կետերը. 1.Պարոն Բաբայանի Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են արձագանքել, և, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, թե ինչու պատասխանն ուղղված էր միայն պարոն Հարությունյանին… Դա թողնում ենք ընթերցողի դատին: 2. Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնապես ընդգրկված չեն բանակցային գործընթացում, իսկ

Իր ոլորտում ինչ հեղափոխություն է անելու տրանսպորտի, կապի նախարարը

Հակոբ Արշակյան. կառավարության ծրագրում ոչ թե թվեր, այլ՝ կոնկրետ թեզեր ման եկեք

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728