Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն այդ հարցը կարող է տապալել իրենց իշխանությունը. ազգի 90 տոկոսը ուրիշ դիրքորոշում չունի». Արշակ Զաքարյան

Փետրվար 08,2019 16:32

«Մեր ազատամարտիկների, մեր երիտասարդների արյամբ ազատագրված հայրենիքից որեւէ հողատարածք հանձնելու չունենք»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Հայոց ազգային գվարդիայի ղեկավար Տիգրան Չոբանյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների՝ ՀՀ եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ հայտարարությանը՝  նա ասաց՝ չի հավատում, որ ադրբեջանցին պատրաստ է հայի հետ խաղաղ ապրել. «Մեր մարտական դիրքերում զսպվածություն է դրսեւորվում, հակառակորդի կողմից կրակոցները պակասել են, բայց չեն դադարել, նրանց մոտ տարբեր զորամիավորումների , այդ թվում՝ հարձակվողական զենք- զինամթերքով կուտակումները շարունակում են մնալ, որտե՞ղ է խաղաղության նախապատրաստման ճանապարհը, չեմ տեսնում: Չեմ հավատում, որ մեր հակառակորդը, պատրաստ է խաղաղությամբ մեզ հետ ապրել, քանի դեռ ՀՀ-ն ու հայությունը վերացված չեն, մեր շրջապատը մեզ հետ խաղաղությամբ երբեւէ ապրելու ցանկություն չի ունենալու»:

Նրա խոսքով՝ ինքը ոգեւորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե բանակցություններ հողեր հանձնելու վերաբերյալ չի գնում. «Վարչապետին պետք է ազգովի օգնենք, ասենք՝ այո ենք ասում մեր վարչապետին, որ արտաքին ճնշումների ժամանակ հասկանա, որ ամբողջ հայ ազգը կանգնած է իր կողքին: Միասնություն է պետք այդ հարցում, ոչ թե այս հարցը արծարծելով ՝ ժողովրդին բաժանել հեղափոխական, հակահեղափոխական, սեւ եւ սպիտակի. այս մոտեցումը ազգադավ ու դավաճանական քաղաքականություն է»:

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ կարծում է, որ նախորդ իշխանությունների օրակարգ բերած թեզը՝ խաղաղություն տարածքների դիմաց, պետք է հանել օրակարգից, որովհետեւ, ըստ նրա, դրան դեմ է ժողովրդի 90 տոկոսը, ու եթե իշխանությունները գնան ժողովրդին հակառակ, ներսում մեծ խնդիր են ունենալու. «Միայն այդ հարցը կարող է տապալել իրենց իշխանությունը: Ազգի 90 տոկոսը ուրիշ դիրքորոշում չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728