Օրվա լրահոսը

«Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները արտահանձնվել են Հայաստան

Փետրվարի 5-ին Վրաստանից Հայաստան արտահանձնվեցին Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերի 15-ից հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության, երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Հայտնաբերումը վրաց գործընկերների հետ Հայաստանի ոստիկանության

Ի՞նչ հարցեր են քննարկվել Սերժ Սարգսյանի հետ. Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի հայտարարությանը

Փետրվարի 5-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույցի ժամանակ մեղադրել է Արցախի ներկայիս իշխանություններին տարածքային զիջումների մասին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկներին ընդդիմացած չլինելու մեջ։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին պարզաբանում ստանալու նպատակով «Արցախպրեսը» մեկնաբանություն է խնդրել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Վիտալի Բալասանյանից։ «Սերժ Սարգսյանի հետ 2016 թ․ ապրիլյան կռիվներից հետո

ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը

ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր/տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը, քանզի վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ որևէ փոխհամաձայնության գալու և առաջացած խնդրին լուծում տալու համար: Ավելին, հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որևէ այլ միջոց այլևս չունեն և որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են: Մինչդեռ

Դատարանը արդարացրեց խոշտանգելու մեջ մեղադրվող քրեական բաժանմունքի պետին

Պաշտպանը 50 էջանոց ճառում ապացուցեց Գ. Մարդանյանի անմեղությունը

Մակեդոնիան դարձել է ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը

Մակեդոնիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը, հաղորդում է Politico-ն: Անդամակցության արձանագրությունը ստորագրվել է ՆԱՏՕ-ի անդամ 29 պետությունների դեսպանների և Մակեդոնիայի կողմից: Արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ կազմակերպության կենտրոնական գրասենյակում: Դաշինքին անդամակցելու համար Մակեդոնիան Հունաստանի հետ վեճերի պատճառով ստիպված էր փոխել պետական անվանումը՝ դառնալով «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»: «Սա պատմական պահ է,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր

«Ինձ համար հանկարծակի էր այդ որոշումը»․ Գյումրու ավագանին ուղերձով կդիմի Նիկոլ Փաշինյանին

Կառավարության փետրվարի 1-ի որոշումը, համաձայն որի լուծարվեց Գյումրու «Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը, մեծ անհանգստություն ու զայրույթ է առաջացրել հատկապես Գյումրիում։ Տարբեր կազմակերպություններ՝ թե՛ պետական, և թե՛ հասարակական, դատապարտեցին կառավարության նման որոշումը՝ խնդրելով վերանայել այն ու լրջորեն ուսումնասիրել ստեղծված իրական հանգամանքները։ Հնչեցին քննադատություններ, թե Գյումրիում լոկ մեկ աշխատատեղ չստեղծած կառավարությունը գրչի մի հարվածով 55

Չավուշօղլուն Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությանը հորդորել է համբերատար լինել պատրիարքական ընտրությունների հարցում. Еrmenihaber.am

Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մանրամասներ է հայտնել օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից: Ստամբուլի հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցում արքեպիսկոպոսը պատմել է, որ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը, տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ: «Կաթողիկոսը ցանկանում էր, որ ես կառավարությունից

Հաստատվել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը քննարկել եւ 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ

Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների, լավ գործընկեր կարող է լինել. Արմեն Սարգսյան

Կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ. Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Ինեսսա Գաբայանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

ՈՐՈՇՈՒՄ 6 Փետրվարի 2019, 100 – Ա ԻՆԵՍՍԱ ԳԱԲԱՅԱՆԻՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Սամվել Բաբայանի գրասենյակը հակադարձում է Արայիկ Հարությունյանին

Պարոն Արայիկ Հարությունյան, համոզված ենք ծանոթ եք Կազանյան փաստաթղթին, հանդիպումը եղել է ոչ թե ապրիլ, հունիս, կամ հուլիս ամիսներին, 2016թ․ վերջում, քննարկումը եղել է կազանյան փաստաթղթի շուրջ, որտեղ դեմ են հանդես եկել Ռազմիկ Պետրոսյանը և էլի մի քանի հոգի, մնացածդ լուռ լսել եք։ Լուռ լսել եք, որ Արցախի ժողովուրդն էլ բան չի որոշելու, որ ռեֆերենդում

«Վեոլիա ջուրը» խնդրի մասին տեղեկացավ Aravot.am-ից

Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի աշխատակիցները կրկին դիմել են Aravot.am-ի խմբագրություն: Նրանք նշում են, որ ջրի հետեւանքով օրեցօր քոլեջի  բակ տանող ճանապարհն ավելի է վատթարանում, եւ սառույցների պատճառով տարածքով անցնելը դառնում է անհնարին: Մոտ երկու շաբաթ առաջ կրկին անդրադարձել էինք խնդրին: Մեզ հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետն ասել էր, որ տեղյակ են

Ադրբեջանցին Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով ԱԳՆ է դիմել

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեց ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:

Լեւոն Ջուլֆալակյան. «Սպորտը, կարելի է ասել, բանակից հետո երկրորդ ամենակարեւոր ճյուղն է»

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ հանդիպման ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նախարարությունների  օպտիմալացման որոշումը կայացնելիս կառավարությունում իրենց՝ մարզաշխարհի գործող  մասնագետների կարծիքը լսե՞լ են եւ ինքն անձամբ ի՞նչ է մտածում, որ սպորտը դառնում է մի սուպերնախարարության ընդամենը մի օղակ: «Իմ կարծիքով սպորտի բնագավառը մեծ եւ շատ աշխատատար է: Չեմ ուզում խորանալ այդ

Աշոտ Ղուլյանի անդրադարձը 2016թ. Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

«Տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»

Հրաժեշտ «գազելներին»․ Գյումրիում նոր՝ 17-18 տեղանոց ավտոբուսներ կներկրվեն

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում են փոխել Գյումրու քաղաքային տրանսպորտը, նոր ավտոբուսներ ներկրել։ «Մայիս ամսին տրանսպորտային որոշ միջոցներ կիրառումից դուրս են գալիս տարեթվի հին լինելու պատճառով։ Չկան այդպիսի ներդրողներ, որոնք մեծ քանակությամբ նոր միջոցներ բերեն, տրանսպորտային միջոց շահագործելն այլևս եկամտաբեր չէ ուղևորահոսքի պակասի պատճառով, եթե մենք չմիջամտենք, քաղաքի տրանսպորտը կհայտնվի

Աշխատանքներ են տարվում, որ մինչեւ գարուն «Սինոփսիսը» մասնաճյուղ բացի Գյումրիում

Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը կոչ է անում երիտասարդներին`լեքսիկոնից հանել կասկածամտությունն ու վախը

Նախագահականը հերքում է

Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական պատասխանատվության սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը: Ավելին,

Լեւոն Ջուլֆալակյան. «Ֆրանսիայում մեր նպատակը ոչ այնքան մեդալներ նվաճելն էր, որքան Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին լիարժեք նախապատրաստվելը»

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպումից առաջ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ հանդիպումը վարող մարզական լրագրող Կարեն Գիլոյանը հայտարարեցին՝ քանի որ 2019 թվականը նախաօլիմպիական եւ հավաքականի անդամների ու մարզիչների համար անչափ լարված ու պատասխանատու տարի է, որոշվել է լրագրողների հետ հանդիպել միայն միջազգային խոշոր մրցումներից հետո: «Ես շատ եմ հարգում ձեզ եւ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: «Այսօր հավաքվել ենք ոլորտի հետ կապված խնդիրները քննարկելու և արձանագրելու, թե ինչպես կարող է զարգանալ կառավարության համագործակցությունը գինեգործության ոլորտի հետ: Այսօր մեր երկրում գինեգործությունն ամենաակտիվ զարգացող ճյուղերից մեկն

Հայաստանի պատվիրակությունը Սարաեվո է մեկնում ամբողջապես հանդերաձավորված եւ մարզագույքով ապահովված

Փետրվարի 8-ի գիշերը ձմեռային մարզաձեւրի Հայաստանի հինգ երիտասարդ մարզիկներ մեկնում են Սարաեւո, որտեղ անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական ձմեռային փառատոնը: Հայաստանից մասնակցելու է հինգ մարզիկ՝ գեղասահորդուհի Մարինա Ասոյանը, դահուկավազորդներ Աննա Ռաշոյանը եւ Աղասի Սաքանյանը (երկուսն էլ՝ Գյումրի) եւ ծաղկաձորցի լեռնադահուկորդներ Ժիրայր Առաքելյանն ու Մայիս Եղիազարյանը: Նրանք բոլորն էլ լավագույնն են իրենց հասակակիցների մեջ: Այսօր մեր պատվիրակությունը

Հայ-իրանական հարաբերությունները դրել են կախվածութան մեջ Ռուսաստանի կողմից մեզ լավ աչքով նայելու-չնայելու համար. Ռուբեն Մեհրաբյան

«Հայ-իրանական հարաբերությունների մասին խոսելիս կարող ենք ասել, որ հետխորհրդային ժամանակահատվածում մենք ավելի շատ խոսքեր ենք ունեցել, քան գործեր: Մենք նաև ունեցել ենք հնարավորություններ խոսքը գործի վերածելու, բայց Հայաստանի իշխանությունները ամենաանխիղճ ձևով մսխել են դրանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի մասին Իրան՝ ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինիս կարծիքով՝ եկել է լուրջ

Վրաստանում Բորչալուից ընտրված թյուրք պատգամավորը կոչ է արել ապամոնտաժել Ավագյանի հուշարձանը. Ermenihaber.am

Վրաստանի խորհրդարանի Բորչալուից ընտրված թյուրք (կարափափախ)  պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Թիֆլիսում կայացած խորհրդարանական նիստին բացասաբար է արձագանքել Ախալքալաքում  հայկական հուշարձանի տեղադրմանը: Ազեր Սուլեյմանովը նշել է, որ դատապարտում է Վրաստանում հայ զինվորական Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրումը և վրացական կառավարությանը կոչ արել լուրջ քայլեր ձեռնարկել: Ըստ Սուլեյմանովի՝ ժողովուրդը մտահոգված է, որ «Ադրբեջանի ժողովրդի թշնամի» Ավագյանի հուշարձանի բացման արարողությանը

Գյումրիում մեկնարկել է ռուսաստաբնակ միլիարդատեր գործարարի խոշոր ներդրումային ծրագիրը

Ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանն արդեն իսկ սկսել ներդրումային իր ծրագիրն իրականացնել Գյումրիում։ Նա Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում գտնվող «Բարեկամության» այգին վերածելու է հանգստի, ժամանցի գոտու՝ տեղադրելով ատրակցիոններ, որոնք 4 միլիոն դոլարի արժողություն ունեն։ Նշենք, որ երբեմնի գողտրիկ այդ տարածքը երկրաշարժից հետո վերածվել էր տնակային թաղամասի։ Սամվել Բալասանյանն Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց,

Մելքումյանը նկատել է՝ ԵԽԽՎ-ում խավիարային դիվանագետները «թրջված» են եղել

Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են արել, թե իբր ադրբեջանցի պատվիրակները մեր նախկին իշխանություններին կրիմինալ եւ այլ որակումներ են տվել, իսկ մենք լուռ նստել ու լսել ենք: Դա ամենեւին այդպես չի եղել, անկախ այն հանգամանքից, թե մենք ինչպես ենք վերաբերվում նախկին իշխանություններին ներքաղաքական համատեքստում, Ստրասբուրգում սահմանները ջնջվում են, չկա նախկին ու ներկա իշխանություն, կա Հայաստան:

Հավքն իր թևով, օձն իր պորտով մուտք չի կարող ունենալ Ռոսկոմնադզոր

Ռոսկոմնադզորի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Մոսկվայում, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ Китайгородский пр., д.7, стр.2 հասցեում: Դա վեց հարկանի մի հսկայական շենք է, որտեղ անվտանգության պահակակետից այն կողմ հավքն իր թևով, օձն իր պորտով մուտք գործել չի կարող և այդ հսկա շենքում նստած աշխատակազմի հետ կենդանի շփման համար գործում է ընդամենը երկու հեռախոսահամար՝ մամուլի ծառայություն և

Վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ

Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել` 1) 60000 դրամ` ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից, բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության

«Արփինե Հովհաննիսյանը երբեւիցե ինձ հետ կապ չի հաստատել». Ռուբինյանի պատասխանը՝ Արփինե Հովհաննիսյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր պատվիրակության ղեկավարի՝ Ռուբինյանի համար դիտարկումներ էր ներկայացրել ու գրել՝ «Ես իմ փորձը եւ արժեքավոր տեղեկությունները, որի մասին դիվանագետները չգիտեն և չեն էլ կարող իմանալ, պարոն Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ և ձևաչափ քան ֆեյսբուքն է, չունեմ»:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728