Օրվա լրահոսը
«Մինչեւ ամսի 9-ը ժամանակ ունենք». «Իմ քայլը» խմբակցության քարտուղար
Կառավարության ծրագիրը դեռ խորհրդարան չի ներկայացվել
Դռնփակ նիստը վավերացրեց մեկ ձայնի իրավունքը
Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավորների խճանկարը բավականին հետաքրքիր է…: Կան փորձառու պատգամավորներ, անփորձ ինտելեկտուալներ, պարզապես անփորձներ և վերջապես չխոսկաններ: Վերջիններիս որակական կազմը առավել ցայտուն է երևում «Իմ քայլ» դաշինքում հայտնվածների մոտ: ԱԺ-ում փետրվարի 2-ին «Իմ քայլ» դաշինքը հրավիրեց դռնփակ նիստ և լրագրողներին դրսում թողեց: Լրագրողները 4 ժամից ավել սպասելուց հետո փորձում էին փակ նիստից դուրս
Տնտեսագիտական համալսարանում փո՞ղ են լվացել
ՀՊՏՀ խորհրդի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ որոշ մարդիկ պետք է բացատրություններ տան Վերջին շրջանում ամենաաղմկոտ թեմաներից մեկը ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյան-ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան «փոխհրաձգությունն» է, եւ ըստ Սանասարյանի` Մայր բուհում եղած չարաշահումները: Սակայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տարեկան ֆինանսական հաշվետվություններին, գնումների պլաններին, անցկացված մրցույթներին ու կնքված պայմանագրերին
Պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում, փետրվարի 3-ի երեկոյան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրվեց պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի: Ճաշկերույթին ներկա էին հայ համայնքի երեք հարյուրից ավելի անդամներ, բարերարներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեմի հոգևոր սպասավորներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսավարն էր
Հայաստանի մէջ ԱՄՆ դեսպանը հանդիպում ունեցած Է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչներուն հետ
Aztagdaily.com Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի ներկայացուցիչները հանդիպում ունեցած են Հայաստանի մէջ Միացեալ Նահանգներու նոր դեսպան Լին Թրէյսիին հետ, որ շուտով պիտի սկսի իր առաքելութիւնը Երեւանի մէջ. «Մենք ոգեւորուած էինք դեսպան Թրէյսիին հետ հայ-ամերիկեան երկկողմանի յարաբերութիւններու զարգացման վերաբերող մեր կառուցողական քննարկումներով, եւ մենք, իբրեւ հայազգի ամերիկացիներ, անհամբերութեամբ կը սպասենք դեսպանին եւ անոր խումբին հետ աշխատելուն` յառաջ
Ֆինանսների կառավարումը ոչ թե պետք է ենթարկվի պաշտոնյաների կոպիտ միջամտությանը, այլ ծառայի բոլորի շահերին
Վերջին օրերին հանրային քննարկումների լայն առիթ տվեցին հանրային ոլորտի աշխատակիցներին պարգեւատրումները, եւ կարծես հասարակությունը երկփեղկվեց երկու ճակատի: Ազգաբնակչության մի զգալի հատված խիստ դժգոհեց այդ երեւույթից, փաստելով հանրային փողերով «ճոխ պարգեւատրումների» անհամատեղելիությունը երկրում ապրող հարյուր հազարավոր աղքատների ցածր եկամուտներին: Իրենց հերթին պետական պաշտոնյաները սկսեցին արդարանալ, որ պարգեւատրել են կատարված լավ աշխատանքի համար, նույնիսկ իրենք իրենց են
Եղբայրասպանություն՝ մեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը ունեցած անախորժ խոսակցության պատճառով
Վիճաբանության ընթացքում Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը դանակի 8 հարված է հասցրել եղբորը, այնուհետև նրան տեղափոխել Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող իր մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է:
Ցուցադրվեցին թավշյա հեղափոխության օրերին արված լուսանկարներ, պոստերներ, կարգախոսներ
Փետրվարի 2-ին Վանաձորի «Թեյնիկ» հակասրճարանում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպել էր «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» և արվեստագետ Հռիփսիմե Հովհաննիսյանի «ՄԵՆՔ» խորագրերը կրող ցուցահանդես: Այն հասցրել է արդեն հյուրընկալվել Գյումրիում, Իջևանում, Էջմիածնում, Վեդիում, Մարտունիում, Եղեգնաձորում, և Գորիսում։ Շրջիկ ցուցահանդեսի վերջին կանգառը Լոռու մարզն էր։ Ցուցահանդեսին ներկա գտնվեց նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ցուցադրվեցին
«Զիբիլիքս»-ի գործով 11 մեղադրյալների նկատմամբ սահմանվեցին տուգանքներ. «Ա1+»
«Զիբիլիքսի» գործով դատական նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: Հրայր Անտոնյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և դատապարտվեց տուգանքի՝ 2.500.000 դրամի չափով: Ս ԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը դատապարտվեց 2.500.000 դրամ տուգանքի չափով։ Այս գործով ևս 8 անձինք՝ Երվանդ Բեգլարյանը, Արմեն Ազոյանը, Աշոտ Գեւորգյանը, Մինաս Շահինյանը, Հովհաննես Գալստյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Բեգլարյանը տուգանվեցին՝
Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման մեջ կասկածվում է համաներումով ազատվածը. նա ձերբակալվել է
Փետրվարի 2-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Վ.-ին Հարավարևմտյան թաղամասում հրել գցել են իր վարած «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և փախցրել ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խմբին Վարդան Վ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, անհայտ անձը Նորքի 5-րդ զանգվածից
Մտորումներ Հայաստանում գիտական թեմաների ընտրության եւ նրանց ֆինանսավորման շուրջ
Կրթական եւ գիտական բարձր մակարդակը շատ կարեւոր է ցանկացած երկրի զարգացումն ապահովելու համար, սակայն Հայաստանի պարագայում դա շատ ավելի է կարեւորվում` հաշվի առնելով մեր երկրի առջեւ կանգնած մի շարք արտաքին մարտահրավերներ: Ես կցանկանայի խոսել Հայաստանում գիտության հետ կապված մի շարք խնդիրների մասին, որոնք, ըստ իս, շատ կարեւոր են: Ես չեմ խոսի գիտության ֆինանսավորման մասին այն
Անձնագրային ծառայություններում ապօրինի բիզնե՞ս է իրականացվում
Բաց նամակ՝ լրատվամիջոցներին Հարգելի լրատվամիջոցներ, ձեզ ենք դիմում հարյուրից ավելի անհատ ձեռնարկատերերի անունից, հուսով, որ մեր ձայնը կհասցնեք պատկան մարմիններին, որպեսզի կանխարգելվի մեր դեմ սկսված անօրինական գործունեությունը, որպեսզի չզրկվենք աշխատանքից, որը մեր և մեր հարյուրավոր աշխատակիցների ընտանիքների գոյատևման միակ միջոցն է: Հակառակ պարագայում յուրաքանչյուր օրն ի վնաս մեզ է աշխատում: Մենք մատուցում ենք պատճենահանման, լուսապատճենման,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.80C (1981 թ.) • Օդի նվազագույն
«Կրկին կուզենայի Հայաստան գալ…»
Տեղեկատվական հոսքը ցավալի լուր բերեց. մահացել է համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ, Նորին Սուրբ Մեծություն Միրե Միրա Թահսին Բեգը։ Շարունակելով իր նախորդների գործը՝ նա 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում պայքարում էր եզդիների ազգապահպանության համար։ Նա երկու անգամ այցելեց Հայաստանում ապրող իր հայրենակցիներին՝ գլխավորելով Արմավիրի մարզի եզդիական սրբատեղիում գտնվող Սըլթանե Էզդիի՝ Հայաստանում առաջին եզդիական տաճարի օծման արարողությունը։
Վերանայվում և արդիականացվում են սեյսմակայուն շինարարության նորմերը. քննարկում Քաղաքաշինության կոմիտեում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ սեյսմակայուն շինարարության ոլորտի առաջատար մասնագետների, գիտական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում, Քաղաքաշինության կոմիտեի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով ընթացիկ տարում նախատեսված շինարարական նորմերի մշակման շարունակական աշխատանքներին առնչվող խնդիրներ: Մասնագետներն անդրադարձել են նաև ԱՊՀ երկրների սեյսմակայուն շինարարության բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 1-ին բացեց իր 70-րդ «Ագարակ» մասնաճյուղը՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Մասնաճյուղը գտնվում է Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի շենքում՝ քաղաք Ագարակ, Գ. Նժդեհ 7 հասցեում, քաղաքի հրապարակում: ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր մասնաճյուղի հարմարավետ վայրում գտնվելու շնորհիվ, Բանկի հաճախորդները՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն ու Ագարակ քաղաքի բնակիչները, կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների ամբողջական
Բացահայտվել է 61-ամյա կնոջ դանակահարության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2019թ. փետրվարի 2-ին՝ ժամը 13։45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի՝ 1986 թվականին ծնված բնակիչը և հայտնել, որ «Հայկոոպ» բազայի մոտ դանակով մարդ է վնասել։
Էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման հետ կապված ո՞ր դեպքերում և ի՞նչ կարգով կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին
Հրապարակվել է էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման ու սպասարկմանն առնչվող խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ իրազեկող տեսանյութ։ Կից ներկայացնում ենք տեսանյութը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց նորակառույց առաջնորդարանի բացումը
Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը: Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ և
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում. jam-news.net
Առավոտյան շուտ դպրոցի ճամփին հավաքվածների մեջ դժվար է տարբերել միսս Վանեսյանին իր աշակերտներից: Փոքրամարմին, կարճ մազերով, միշտ ժպտերես աղջիկն ուսուցչի ավանդական կերպարի հետ կապ չունի: Երբեք չի ուշանում, որովհետև գիտի՝ աշակերտներն իրեն սպասելու են դպրոց չհասած, տեսնելուն պես ձեռքով են անելու ու բարձր կանչեն. «Hello, Miss Vanesyan»: Հրանուշ Վանեսյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներից մեկն է,
Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կնվիրվի Ավետ Տերտերյանի 90-ամյակին
Փետրվարի 20-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը։ Այն ամեն տարի նվիրվում է հայկական կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկի հոբելյանին։ Տասներորդ հոբելյանական փառատոնն այս տարի նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ
Եղբայրը դանակահարել է եղբորն ու սպանել
Փետրվարի 3-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղևոնդ Նազարեթյանը: Նրանք նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր
Արտյոմ Մխոյան. Կիրականացվեն համապատասխան փոփոխություններ հաստիքացուցակում, ինչի արդյունքում հնարավոր կլինի քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովել շուրջօրյա բժշկական հերթապահություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ու բժշկական սպասարկման բաժինների պետերը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալներն ու
Ավագանու համար Իջեւանում թեժ պայքար, իսկ Գետահովտում` առանց պայքարի
Ակնաղբյուրի համայնքապետի 4 թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտարարել
30-50% դեպքերում քաղցկեղը կարելի է կանխարգելել և բուժել
Այսօր Քաղցկեղի (չարորակ նորագոյացությունների (ՉՆ)) դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 2005 թվականին՝ «Քաղցկեղի դեմ պայքարի» համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ և կրում է ամենամյա բնույթ: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ՉՆ հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը: ՉՆ
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի
Թույլ երկրաշարժ Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ դեպի արևելք
Սույն թվականի փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը
ԵՊՀ աշխատակիցները փետրվարի 7-ին պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել․ Վահրամ Մկրտչյան
ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։ ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր
Ջորջ Սորոսը կարևորել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը
«Ամերիկայի ձայն»․ Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր, գործարար և բարերար Ջորջ Սորոսը կարևորել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը՝ իր թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառման միջոցով: «Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»,- գրել է Սորոսը: Նա նաև կիսվել է «Ինչպես կարող են ԱՄՆ-ի քաղաքականություն կերտողները աջակցել Հայաստանում


















































