Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորջ Սորոսը կարևորել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը

Փետրվար 03,2019 23:18

«Ամերիկայի ձայն»․ Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր, գործարար և բարերար Ջորջ Սորոսը կարևորել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը՝ իր թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառման միջոցով:

«Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»,- գրել է Սորոսը:

Նա նաև կիսվել է «Ինչպես կարող են ԱՄՆ-ի քաղաքականություն կերտողները աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը» վերնագրով հոդվածով, որը հրապարակվել է Բաց հասարակության հիմնադրամների կայքում:

Տաթևիկ Խաչատրյանի հեղինակությամբ հոդվածն անդրադառնում է 2018թ. ապրիլից երկրում քաղաքական գործընթացների, դրանց տրամաբանական զարգացումը հանդիսացող խորհրդարանական արտահերթ ընտրությունների, հայ-ամերիկյան կապերի, ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակությանը տրվող աջակցության ծրագրերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728