Օրվա լրահոսը
Փրկարարների օգնությամբ վատառողջ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն
Հունվարի 14-ից 20-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը: Արագածոտնի մարզի Արագած, Բերքառատ, Ալագյազ համայնքներում նախորդ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղի մոտակայքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է հանկարծամահ եղել
Մեր տեղեկություններով՝ շտապօգնության բրիգադը կանչ ստանալուց հետո բավականին ուշ է տեղ հասել։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Եթե ասվում է Քոչարյանների ընտանիքը 6 մլն-ով…, դուք կոնկրետ ո՞ւմ եք պատկերացնում». Վանեցյանի փաստաբան
Մեր հարցին՝ այսինքն, եթե ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ինքը հայց ներկայացներ՝ որեւէ առարկություն չէի՞ք ունենա՝ Գրիգորյանը պատասխանեց. «Եթե Ռոբերտ Քոչարյանը ներկայացներ, նույն խնդրի առաջ էինք գալու, որ Քոչարյան ընտանիք…էլի ինքը լրիվ անձնավորում, վերջնական անձնավորում չունի: Եթե լիներ այդպես, կարող է նաեւ ուրիշ փաստարկներ բերվեր»: Հարցրեցինք՝ այսինքն, անպայման պետք է ասվեր՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, որ Քոչարյանը կարողանար դատի՞ տալ Վանեցյանին:
Դատախազություն. Վճռաբեկ դատարանի որոշումը նախադեպային էական նշանակություն կարող է ունենալ նմանատիպ հանցագործությունների համար
2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին անձի կողմից կրկնակի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացուցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ընտրության օրը առավոտյան քաղաքացի Հ. Ղ.-ն այցելել է Երևան
Վանեցյանի խոստովանությունը, որ էմոցիոնալ արտահայտություն է արել, Սեդրակ Քոչարյանի համար բավարար չէ. Նա պնդում է հայցը ու պահանջում հերքում
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ հայցը չի՞ վերանայվի այդ հիմքով, որ Վանեցյանն արդեն ընդունել է՝ էմոցիոնալ հայտարարություն է արել՝ նա պատասխանեց. «Ոչ»: Փաստաբանները հավելեցին, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրությամբ կներկայացնեն իրենց դիրքորոշումը:
Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին
Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը։ Կիսանդրու բացման արարողության հետեւեցին հայկական ու վրացական երգերի ու պարերի կատարումներ, ինչպես նաեւ հնչեցին բազմաթիվ բանաստեղծություններ: Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությանը ելույթով հանդես եկավ զոհված ազատամարտիկի կինը: Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատան դիվանագետների հետ
Պարզվում է՝ Վանեցյանը Քոչարյանների ընտանիք ասելով՝ Սեդրակ Քոչարյանին նկատի չի ունեցել. պահանջում են ապացուցել, որ Վանեցյանը Սեդրակին է զրպարտել
Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը պատասխանեց. «Այո, ընտանիքի բոլոր անդամները իրավունք ունեն դատարան դիմելու…Պատասխանող կողմը անդրադարձել է հյուրանոցի ձեռքբերմանը, իսկ հյուրանոցը պատկանում է Սեդրակ Քոչարյանին: Դա բավականին հայտնի ընտանիք է՝ հաշվի առնելով, որ ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքն է, հայտնի է դա ընթերցողի համար, պետք է հասարակությունից լինել բավականին իզոլացված, որ չհասկանան, թե ում մասին է խոսքը»:
Վահան Արծրունին ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հունվարի 21-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը: Առաջին հարցը վերաբերում էր բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու էին առաջադրված մասնագիտությամբ բժիշկ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունին և Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը:
Կրթության ներկայացուցիչները տարակուսած են` հնարավոր է կամայականորեն պարսավանքի ենթարկեն խանգարող ուսուցչին
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Հոդված 3» ակումբում խոսելով ԿԳՆ-ի կողմից ուսուցչի վարքը կանոնակարգելու մասին` նշեց, որ մանկավարժի էթիկայի նորմերի նախագիծը նոր չէ, դեռեւս 2014թ.-ից Դպրոց-կենտրոնների միությունը նախաձեռնել էր այն: Նրա ձեւակերպմամբ, այդ նախաձեռնությունը բավականին լավ հնարավորություն է, որպեսզի ուսուցիչը մի շարք մեղադրանքներից
Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Վանեցյանի. պահանջում են, որ Վանեցյանը գա դատարան ու ցուցմունք տա
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցը քննվեց՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր՝ «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն
Վրաստանը չի հրաժարվում ռուսական գազը Հայաստան փոխադրողի դերից. Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկիրը կշարունակի իրականացնել իր տարանցիկ գործառույթը՝ ռուսական բնական գազը Հայաստան տեղափոխելով: «Վրաստանը չի նախատեսում հրաժարվել տարանցիկ գործառույթից, և բնականաբար, մենք կշարունակենք շահույթ ստանալ, որը կապված է այդ գործառույթի իրականացման հետ… մենք դրանում շահագրգռված ենք»,- ասել է Բախտաձեն ուրբաթ օրվա կառավարության նիստում: Նրա խոսքով՝ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ նախկին
«Շահարկումների շարքից է. այնուամենայնիվ, կարծում եմ՝ համապատասխան շահագրգիռ մարմիններ պետք է զբաղվեն դրանով և տեղեկացնեն». Դավիթ Բաբայանը՝ հայրենադարձ մարզիկին Արցախում հալածելու մասին
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության կարծիքով՝ Ստեփանակերտյան վարչախումբը շարունակում է հավատարիմ մնալ իր ծագման հիմքում գտնվող կևորկովյան տխրահռչակ հակահայ ավանդույթներին:
Գեւորգ Գորգիսյան. Իշխող ուժը ամրացրեց ԲՀԿ-ի դիրքերը, իբրեւ ընդդիմություն
ԼՀԿ-ն երեք օրենսդրական նախաձեռնություն է շրջանառել: Մեկով կերկարացվի զինվորական ծառայությունից խուսափածների համար`վճարով ազատվելու հնարավորությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ներկայացրեց անցած շաբաթվա ընթացքում իրենց կողմից շրջանառության մեջ դրված նախագծերը: Դրանք երեքն են. «Սահմանված կարգով զինծառայություն չանցած քաղաքացիների մասին», Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել
Թոշակառու կինն այնքան ջուր է կրել՝ ձեռքերը ցրտահարվել են
Ինչո՞ւ են ամեն տարի մեր երկրի բյուջեն հռչակում սոցիալական, երբ երկրի բնակչության համար կարեւոր` սոցիալական հարցեր տասնյակ տարիներով այդպես էլ լուծում չեն ստանում: Շուրջ 30 տարի է՝ երկրի սոցիալական բյուջեից ոչ մի կերպ բաժին չի հասնում Արաբկիր վարչական շրջանի հանրակացարանի շենքում բնակվող բնակիչներին: Եռահարկ շենքը վերից վար բնակեցված է` չնայած որ 4-րդ կարգի վթարային է:
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ խանութից խոշոր չափերով գողություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խանութից խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը՝ ծնված 1977թ., խանութից գողություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով
Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց, թե ի՞նչ էր ասում Արարատ Միրզոյանը`մինչեւ հեղափոխությունը
ԼՀԿ պատգամավորները`մարզպետարաններում պարգեւավճարների մասին
2018 թվականի դեկտեմբեր ամսին անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը: Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ (70 493 863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին: Անվավեր է ճանաչվել նաև 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտ (60 914 000 ՀՀ դրամի չափով): Հիմքում դրվել
Դիմումատուն դժգոհ է, իրավապահ մարմինները նրա գործին ընթացք չեն տրվել
Արմեն Արզումանյանն անցյալ տարվա մայիսին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ԱԱԾ տնօրենին հասցեագրված Ձեր դիմումները քննարկվել են, ինչի կապակցությամբ հայտնվում է, որ Ձեր կողմից բարձրացված խնդիրը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, ուստի դուրս է ԱԱԾ լիազորությունների շրջանակից»,- ՊՆ նախկին աշխատակից Արմեն Արզումանյանին անցյալ տարվա հուլիսի 12-ին պաշտոնական գրությամբ պատասխանել էր ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետ
«Մարզպետները գործել են օրենքով». Լիլիթ Մակունցը` պարգեւատրումների մասին
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանն այն մասին, որ իրենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից են, Լիլիթ Մակունցը ուղիղ չպատասխանեց
Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին
Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական ակտը դեռևս պատրաստ չի, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:
Գեւորգ Պետրոսյանը` աղմուկ հանած պարգեւատրումների մասին
«Քանի դեռ դա իրավասու մարմինների կողմից չեն արձանագրվել որպես խախտումներ՝ պետք չէ, որ մենք շտապենք»
«Հայի գենը» վեպը՝ Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին
Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի «Հայի գենը» խորագրով վեպը: Այն Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին է, որոնց նախնիները վերապրել են Եղեռնի ողջ սարսափները: Նշենք, որ 26 գրքերի հեղինակը մինչ այդ ոչ միայն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ գրելով «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպը (2015թ.), այլեւ նրա ստեղծագործական կյանքի անբաժանելի մասն
Բուքմեյքերական գրասենյակում վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է որովայնին և ազդրին
Հունվարի 20-ին, ժամը 01.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին hաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Գ.Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեից «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հմայակ Մ.-ին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը
Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից»
Հռչակավոր «Վեստսայդյան պատմություն» մյուզիքլը ԽՍՀՄ-ում առաջին անգամ բեմադրվել է մեր օպերային թատրոնում:
Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ ավելի քան 3 ամիս ընթացող շարունակական հայտարարություններին ի պատասխան իշխանությունը հրապարակային որևէ պարզաբանում չի ներկայացրել. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է սույն դիտարկումը ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԻ առնչությամբ: Փաստեր 1. 2018 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 38–311–րդ հոդվածներով հարուցվել է քրեական գործև 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացի Սամվել Մայրապետյանի նկատմամբ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանք երկու
«Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի թանգարանների նախաձեռնությամբ եւ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ 2018 թվականի փետրվարից առ այսօր Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հարկի տակ են հավաքվում «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը ներկայացնող հայ պատանի եւ երիտասարդ ստեղծագործողները։ Նախագծի նպատակն է աջակցել Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդ արվեստագետներին` հանրության առջեւ հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները եւ գալիքի
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ն կընտրի նոր նախագահ և փոխնախագահներ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 10.00C (1999 թ.) • Օդի նվազագույն
Էդմոն Մարուքյանը առաջարկել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն
Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։ Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, իսկ ներկայիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չունի լիազորությունների այն ողջ ծավալը, ինչ ուներ աշխատանքի պետական տեսչությունը (աշխատանքի տևողություն, արձակուրդ, ստաժ, չհրամանագրված աշխատողներ, աշխատավարձին















































