Օրվա լրահոսը

Մենք էլ պետք է հանդուրժող լինենք

Խոհեր եւ մտորումներ՝ հայ-հնդկական հարաբերությունների մասին Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել Հայաստան եկած հնդիկների եւ այլազգությունների հետ կապված, որոնց ներկայությունը մեր երկրում շատերին անհանգստություն է պատճառում: Ի դեպ, Սերգո Երիցյանն առաջին հայաստանցի հեռուստալրագրողն էր, որը տեսաֆիլմաշար պատրաստեց նվիրված Հնդաստանին ու հնդկահայությանը` հեռուստալսարանին ներկայացնելով «22 օր Հնդկաստանում» շարքով։ Նա հետագայում եւս քանիցս

ՀՅԴ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը անսպասելիորեն ստացվել է վարչապետի ողջույնի ուղերձը

Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը, անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը: ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի նախագահություն 20.01.2019

«Երբ միամտաբար սուրը փոխարինել ենք գրչով՝ կորուստներ ենք կրել». տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին

Հունվարի 19-ը Ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 23 տարեկան: Ռաֆիկ Հակոբյանը հատուկ զինվորական ծառայության մեկնելու համար հայրենիք էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից, բանակ էր զորակոչվել 2014 թվականին: Զորացրվելուն մնացել էր մեկ ամիս: Ռաֆիկ Հակոբյանը հերոսաբար պայքարել և զոհվել է՝ պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքը:

Արցախի հիմնախնդրի քննարկում՝ սահմանամերձ Դովեղ գյուղում

Արծարծվեցին պատերազմի եւ խաղաղության հարցերը

Արման Թաթոյանը ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով վճռի կատարման հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վկայում են ազատությունից

Էդուարդ Շարմազանով. «Դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին»

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին: Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը: Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու: Այո, ձեր իշխանության օրոք

Վրաստանում կարմրուկի համաճարակային բռնկում է։ Ինչո՞ւ երկիրը չի կարողանում հաղթահարել «տգետների վարակը». jam-news.net

Վրաստանը յոթ եվրոպական երկրներից երրորդն է, որտեղ կարմրուկի դեպքերն այս տարի առավել հաճախակի են դարձել։ Առավել շատ են այս հիվանդությամբ վարակվում Սերբիայում, երկրորդ տեղում է Ուկրաինան։ Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցված է Սերբիայում, այնտեղ 14 մարդ է մահացել, իսկ Վրաստանում՝ երկուսը։ Սրանք 2018 թ-ի ցուցանիշներ են։ Անցյալ տարի Վրաստանում գրանցվել է կարմրուկի 1400 դեպք։ 2019թ-ի հունվարին

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ

Իրավապահ մարմիների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում

Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ

ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել են հետևյալ նոր պահանջները․  «Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վերին Լարս

Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ  երկու հոդվածներով եւ մեկ անգամ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին. մարզպետարան

Եվ պարգեւատրում ստացել են  ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու  հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով: 

Վթար Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհին. զոհվել են Վայոց ձորի Գլաձոր գյուղի երեք բնակիչներ

Իսկ Ա. Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Բաքվում անցկացվել է մի քանի տարիների ամենազանգվածային հանրահավաքը՝ ի աջակցություն քաղբանտարկյալների. jam-news.net

Բաքվում ընդդիմության հանրահավաք է անցկացվել։ Այն կազմակերպել էր Ժողովրդական ուժերի ազգային խորհրդը [տարբեր ընդդիմադիր կուսակցությունների անդամների միավորող կոալիցիան]։ Մասնակիցները պահանջում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Հուսեյնովը բանտում հացադուլ է անում՝ բողոքելով իրեն մեկ այլ մեղադրանքով ազատազրկման ենթարկելու փորձի դեմ։ Ոստիկանությունը փակել էր մարզադաշտի մուտքը հանրահավաքից 15 րոպե անց, իսկ մարզադաշտի տարածքում անջատված էր

«Երկու Ընկեր» ընկերությունը հաղթող ճանաչվելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից սպասարկելու համար, այդպես էլ փաստացի չվերթ չի իրականացրել

Խնդիրն այն է, որ նույն մրցույթին մասնակցած և չհաղթած «Սոնա և Միքայել» ընկերության տրանսպորտային միջոցները ավելի քիչ միավոր են հավաքել, քան «Երկու Ընկեր» ՍՊ ընկերության կողմից առաջադրված այն տրանսպորտային միջոցները, որոնք հետագայում տվյալ մրցույթի շրջանակներում փաստացի չեն շահագործվել:

ԵՄ խոսնակ. Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասի տարածաշրջանին ամբողջովին իրացնել առկա ներուժը

Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրագործում, այդ թվում արտգործնախարարների վերջին համաձայնության կատարում, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար։

Հունան Պողոսյանը մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ խրախուսել է ինքն իրեն․ Asparez.am

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգեւով: 317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգեւատրմամբ խրախուսել է ինքն իրեն, իր երեք տեղակալներին, երեք տեղակալների օգնականներին, երկու խորհրդականին, երկու օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին եւ ներքին աուդիտի 3 գլխավոր

Դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը․ Հակոբ Նազարյան

Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից: Հարգանքով՝ Հակոբ Նազարյան https://www.facebook.com/hakob.nazaryan/posts/2660484604025029

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվներ

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ նեռարյալ հեռախոսային լոգիններ։ Ես այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբառերը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում), եթե կաք այստեղ՝ շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։

Հայտնի դարձան շախմատի Հայաստանի առաջնության մեդալակիրները

Կանանց 74-րդ առաջնությունում լավագույն  եռյակը կազմեցին. Մարիա Գեւորգյան՝ 7 միավոր, Սուսաննա Գաբոյան՝ 5,5, Սիրանուշ Ղուկասյան՝ 5,5: Տղամարդկանց 79-րդ առաջնության մրցանակակիր ճանաչվեցին. Արման Փաշիկյան՝ 6,5, Հայկ Մարտիրոսյան՝ 5,5, Սամվել Տեր-Սահակյան՝ 5: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

33 թեկնածուի մեջ՝ մեկ կին

Ավագանու նախկին կազմի 12 հոգուց 10-ը նորից առաջադրվել են

Ֆերդինանդ Կարապետյանն այս տարի պատասխանատու մեկնարկներ ունի, որոնցից ամենակարեւորն Աշխարհի առաջնությունն է

Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Ֆերդինանդ Կարապետյանը եւ Արսեն Խանջյանը մեկնում են Իսրայել, որտեղ մասնակցելու են «Գրան Պրի» մրցաշարին: «Հավաքականի մյուս անդամները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը՝ Պորտուգալիայում եւ Լեհաստանում: Ովքեր այնտեղ մրցանակային տեղ կզբաղեցնեն, նրանց կընդգրկենք «Գրան Պրի» մրցաշարեր: Ֆերդինանդն ու Արսենը փետրվարի սկզբին հանդես են գալու նաեւ

Հրանտ Դինքին նվիրված հիշատակի երեկոն՝ Նիդերլանդներում

Հունվարի 18-ին՝ Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան, Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցելով, կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպես նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ` այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կայքը: Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր

«Ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները»․ Զ․ Մեջլումյան

Անթույլատրելի եմ համարում այս ողբերգական պատմության երկու կողմ հանդիսացող Աղաջանով և Ենոքյան ընտանիքների որևէ անդամին ուղղված սպառնալիքների, վիրավորական որևէ խոսքի, ատելության ու թշնամանքի որևէ տարր պարունակող նյութի, մեկնաբանության, գրառման հրապարակումն ու տարածումը: Հարգելի իրական լրատվամիջոցներ, Ձեզ ևս խնդրում եմ մոդեռացիա արեք ատելության խոսք, քարոզ, վիրավորանք, հայհոյանք պարունակող մեկնաբանությունները: Չարեցիք դա, փոխարենը դեղին, նախկին ռեժիմի սպասարկու

Ի՞նչ է տվել Ֆերդինանդ Կարապետյանին եւ Արսեն Խանջյանին Ավստրիայի միջազգային հավաքը

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը եւ Արսեն Խանջյանը հունվարի սկզբին Ավստրիայում մասնակցեցին միջազգային ուսումնամարզական հավաքի, որից հետո վերադարձել են Երեւան եւ մարզվում են Օլիմպավանում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը Aravօt.am-ի հետ զրույցում ասաց, որ Ալպերում՝ ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա անցկացված հավաքը անչափ օգտակար է եղել: «Մասնակցում էին աշխարհի 50 երկրների ամենաուժեղ

Ովքե՞ր են Հայաստանի առաջնության ամենից շատ քայլող շախմատիստները

Այսօր շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների եզրափակիչ տուրի օրն է: Չեմպիոններն արդեն հայտնի են եւ պայքարն ընթանում է մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերի համար: Aravot.am-ն առաջնության ամբողջ ընթացքում հետեւելով, թե մասնակիցներից ով՝ ինչով է առանձնանում, մի քանի հետաքրքիր դիտարկումներ է արել: Մասնավորապես, տուրի ընթացքում ամենից շատ քայլող շախմատիստներն են Մարիա Գեւորգյանը, Տիգրան

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը․ վարչապետը՝ պանթեոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել բանաստեղծուհու շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մարզպետից պարգեւատրված Անի Չիլինգարյանը անհիմն ու արհեստական է որակում քննադատությունն ու աղմուկը դրա շուրջ

Երբ ասացինք, որ մարզպետի պարզաբանումներին ծանոթ ենք, կոնկրետ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում մամուլի այդ հրապարակման շուրջ բարձրացված աղմուկին, արդյո՞ք քննադատությունը հիմնավոր չէ…պատասխան չունե՞ք՝ նա ի պատասխան ուղարկեց մարզպետի պարզաբանման եւս մեկ հղում՝ ասելով, որ այն կիսվել է իր էջում, հետեւաբար համաձայն է մարզպետի հետ:

«2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։ Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։ Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։ 2017, I, 68 մլն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հաղորդագրություն

Աշոտյանը՝ «Առաջին դեմքից». «Փաշինյանի եւ իր շրջապատի հագուկապը, պահվածքը, կյանքի որակը իշխանափոխությունից հետո փոխվել է տեսանելի ու կտրուկ»

Աշոտյանը վստահեցրեց, թե «մարգարեական կդառնա» ոչ միայն  «պետությունը թանկ է վճարելու այս ԱԺ-ի համար» իր պնդումը, այլ նաեւ այս մեկը. «Հայաստանում հերթական իշխանափոխությունից հետո ջրի երես են դուրս գալու բազմաթիվ պատմություններ, թե ինչպես են իրականացվել այս ընտրությունները եւ կպայթի այն փուչիկը, թե դրանք աննախադեպ էին, ամենալավն էին, աշխարհի ամենապուպուշ ընտրություններն էին»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031