Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքին նվիրված հիշատակի երեկոն՝ Նիդերլանդներում

Հունվար 20,2019 20:28

Հունվարի 18-ին՝ Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան, Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցելով, կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպես նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ` այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կայքը:


Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:
Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:

Նիդերլանդական Օրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031