Օրվա լրահոսը

Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն. Արցախի ԱԺ հանձնաժողովի հայտարարություն

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական,

Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ

Պարալլելս Ֆիլմպրոդաքշն ընկերություն 18 հունվարի 2018թ․ Երևան ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին   Հարգելի պարոն Փաշինյան, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից Հայ-Բուլղար-Գերմանական «Տատիկիս վարսերը» կինոնախագծի դեմ անօրինականությունների շղթայի մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչել: Դրանք հրապարակվել են մամուլում, այդ թվում միջազգային պարբերականներում, եղել են պարզաբանումներ, հարցազրույցներ։ Այդ պատճառով ես չեմ անդրադառնա խնդրի ծագմանը

ՀՀ դեսպանն ու Եվրապոլի գործադիր տնօրենը կարևորել են Եվրապոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը

Հունվարի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրապոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։ Դեսպան Բալայանը, բարձր գնահատելով Եվրապոլի՝ որպես հանցավորության դեմ պայքարը համակարգող համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այդ համատեքստում կարևորվեց Եվրապոլի և ԵՄ անդամ երկրների

Լևոն Երանոսյանի գործով պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել

Արմեն Պապիկյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին. «Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում»

Հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։ Թոմաս Գրեմինգերը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ դեսպան Պապիկյանի անցած ուղին լավագույնս կնպաստի ձևավորված համագործակցության վերընթաց զարգացմանը։ Բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը Հայաստանին

Հայաստանը ներկայացնող մարզիկը «RWS -cup 2019» գավաթի խաղարկությանը գրավել է 2-րդ հորիզոնականը

Հունվարի 16-21-ը Գերմանիայի Դորդմունդ քաղաքում կայացած «RWS -cup 2019» գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացնող հրացան ձևի մարզիկ Քրիստիան Լաուերը անձնական մարզիչ (Անդրանիկ Այվազյան) 618.0 միավորով անցել է եզրափակիչ փուլ, հաջորդիվ՝ խոցելով 226.4 միավոր, գրավել է 2-րդ հորիզոնականը: Արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում: Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Լենա Նազարյան. «Մենք չենք որոշում՝ ո՞ր ուժն է ընդդիմություն, մենք չենք որոշում ընդդիմադիրության չափանիշները եւ սահմանները»

Նա պատասխանում է նաեւ Հրանտ Մարգարյանին`ինչո՞ւ պիտի հինգ տարի հետո իրենք տուն գնան

Ատրճանակ, որ ԱԱԾ-ի հորդորով չի հանձնվել

Այս ատրճանակը այն զենք-զինամթերքի մաս չի կազմում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում հանձնել են ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիները: Ոչ էլ այն ատրճանակն է, որով, ըստ ոստիկանության, օրերս Վաղարշյան փողոցում մեքենայից կրակոցներ են արձակվել քաղաքացիների ուղղությամբ: Ատրճանակը պատկանում է հեղափոխականի՝ հայ գրող, հրապարակախոս, լուսավորիչ եւ փիլիսոփա Միքայել

«Քաղաքական դրդապատճառներ կան». ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքի բողոքը

«Ինչպե՞ս կարող էին նման որակում տալ, ի՞նչ հիմունքներով են նման բան գրել՝ այն էլ այն դեպքում, երբ հայրս ունի խրախուսանքներ»,-ասում է Արմեն Տեր-Սահակյանի որդին

Գագիկ Ծառուկյանը` Անդրանիկ Մանուկյանին սատարելու մասին

Դա անհատական հարց է, կուսակցական հարց չի

Ո՞վ է փողկապով «խաչագողը»

«Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի հեղինակը՝ պատասխանողը, վերաքննիչ քաղաքացիական դատարան չէր ներկայացել: Երեկ դատարան էր եկել հայցվոր, հրապարակագիր, լեզվաբան Գարեգին Ղազարյանը: Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության, հեղինակային իրավունքի պաշտպանության՝ հեղինակային իրավունքի գրանցումը չեղարկելու, ոչ նյութական վնասի դրամային հատուցման եւ գումար բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումում Գ. Ղազարյանը հայտնել էր, որ 2017 թվականի հուլիսի 23-ին

Խորհրդարանն ավելի ուշ կանցնի օրակարգի մյուս երկու հարցերին՝ կառուցվածքի հնարավոր փոփոխության հարցին եւ կառավարության ծրագրին. «Ժողովուրդ»

Յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի օրակարգում 7 հարց է ընդգրկված, դեռ շարունակվում է։ Այսօր խորհրդարանը կավարտի օրակարգային հինգ հարցերի քննարկումը, իսկ ահա վերջին երկու հարցերը քննարկվելու են ավելի ուշ։ Բանն այն է, որ այս նստաշրջանն ավարտվում է կառավարության ծրագրի հաստատմամբ, այսինքն՝ ամբողջ օրակարգի սպառմամբ։ Սակայն ԱԺ կանոնակարգով հստակ սահմանված է, որ առաջինից հինգ հարցերը

Երեւանի Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը. «Հայկական ժամանակ»

Մենք պարտավոր ենք անելու ցողունային բջիջների պատվաստման ամբողջ սպեկտորը։ Այսինքն՝ նաեւ ալլոտրանսպլանտացիա (երբ փոխպատվաստողը կատարում են նույն տեսակին պատկանող մի անհատից մյուսին- խմբ.), որը իրական եւ շատ ավելի բարդ տրանսպլանտացիա է, քան այն, ինչ իրագործում ենք հիմա։

Նազելի Բաղդասարյանը՝ Հրանտ Մարգարյանին. «Եթե այս իշխանությունների հետ նման վերաբերմունք կար, ինչո՞ւ էին համագործակցում». «Ժողովուրդ»

Իսկ կոշտ դիրքորոշումները պարզապես պայմանավորում եմ նրանով, որ այսօր ՀՅԴ-ն չկա խորհրդարանում, եւ ես ընդամենը հույս եմ հայտնում, որ փոխգործակցությունները կլինեն կառուցողական հիմքի վրա։

Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը դատերի ու խարդավանքների մեջ է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում կրքերը շարունակվում են լարված մնալ: Թատրոնին դատի են տվել գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանը եւ նույն թատրոնի դերասաններից Անահիտ Բադալյանի ուսանող դուստրը` Էլեոնորա Հայրապետյանը, որը փորձել է կուրսային բեմադրություն անել, սակայն չի հաջողել: Թատրոնի դերասաններից Սամվել Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցում

Համբերության բաժակը լցվում է. Ադրբեջանից սպառնում են Լապշինին

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, գրել է, որ Ադրբեջանից սպառնում են իրեն. «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի նկատմամբ, մեր համբերության բաժակը կլցվի»: «Նրանց հերիք չէ, որ Ստրասբուրգի եվրոպական դատարանն իրենց պատասխանատվության է ենթարկել իմ նկատմամբ սպանության փորձի համար և որ շուտով դատավարություն կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց քիչ է նաև, որ

Թանդիլյանը անհրաժեշտ է համարում պաշտոնյաների վարկային պատմությունները հրապարակել՝ հայտարարագրերի հետ

Թանդիլյանը պատասխանեց, որ չվճարված վարկերի տոկոսը ազդում է վարկային ընդհանուր տոկոսադրույքի վրա, ռիսկերն են մեծացնում ու հետո քաղաքացիներն են դրանից տուժում. «Հայտարարագրումը հանրային դեմքերի ու մասնավորապես պաշտոնյաների անհրաժեշտ է ու մենք այստեղ կկարողանանքն նաեւ վերահսկել պաշտոնյաների վարքագիծն ու նրանց համապատասխանությունը կատարած ծախսերին»:

Երրորդ իշխանությունը՝ դատականը, դեռ մի քանի տարի էլ, ամենայն հավանականությամբ, չի փոխվելու. «Հայկական ժամանակ»

2015 թվականին Սահմանադրության փոփոխություններով նախանշված եւ 2018 թվականին ստեղծված նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին օրենսդիրը կամ գործադիրը, ըստ էության, փոխել չեն կարող:

Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի որոշման համար նախկին իշխանությունն է մեղավոր. Նիկոլայ Բաղդասարյան

Տարբեր աղմկահարույց գործերով դատավորների ինքնաբացարկներն անօրինական են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`            12.00C (1976 թ.) • Օդի

ՄԻԵԴ-ը բավարարեց Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով: Այցի շրջանակում կայացել են չինական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ: Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բեյջինգ

Ինչպես զարգացնել նեթվորքինգի եւ հաղորդակցման հմտությունները

Հարցազրույց մարքեթինգի մասնագետ, Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի հայաստանյան ներկայացուցիչ, Հայաստանի եւ Վրաստանի ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանի հետ – Հայաստանում 2016 թվականից գործում է Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի Executive (գործադիր) MBA ծրագիրը, որը պատրաստում է մենեջերներ, որոնք կարող են աշխատել տարբեր ոլորտներում։ Խնդրում ենք հիմնավոր ներկայացնել այդ ծրագիրը։ – Շեֆֆիլդի համալսարանը բրիտանական ամենահին եւ

ՏՄՊՊՀ-ն ավարտել է ուսումնասիրությունը ալյուրի շուկայում. Տեղի է ունեցել ձեռքբերման գնի բարձրացում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է ալյուրի շուկայում կատարված ուսումնասիրությունը: Ուսումնասիրության համար հիմք էր հանդիսացել նախորդ տարեվերջին ալյուրի շուկայում արձանագրված գնային փոփոխությունը: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերին՝ 2018 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների բարձրացում: Ըստ Հանձնաժողովի դիտանցումների, 1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից

Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք. նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։ Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում

Դավիթ Մանուկյանը հերքում է` Անդրանիկ Մանուկյանն Ուկրաինայում հնդկահավերի բիզնեսով չի զբաղվել

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին`ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը հերքում է, որ իր հայրը, դեսպան աշխատած տարիներին, Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա է ունեցել: Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին որոշ պարզաբանումներ ստանալ Դավիթ Մանուկյանից`օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով: Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր ՀՀ դեսպանների ոչ արդյունավետ աշխատանքի մասին,

Հասարակությունն իր ներսում միշտ հաշտ ու խաղաղ է, քանի դեռ նրա մի մասին մյուսի դեմ չեն հանել, քանի դեռ նրան «սեւերի» եւ «սպիտակների» չեն բաժանել. «Հրապարակ»

Հասարակության դժգոհությունը միշտ ուղղված է իշխանություններին, այո, նաեւ այն իշխանությանը, որին այդ նույն հասարակությունն է ընտրում։ Հետեւաբար, երկրում ատելության մթնոլորտ չստեղծելու, հաշտ ու խաղաղ հասարակություն ունենալու հարցում քաշելիք ունի առաջին հերթին իշխանությունը։

Հանդիպում են, բայց չե՞ն բանակցում

Մաս 1 Մաս 2 Ավելի քան չորս ժամանոց չորրորդ հանդիպումը «Մնացականյանը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարեւորությունն առավել մեծ փոխըմբռնում եւ փոխվստահություն հաստատելու գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին իրենց հանդիպումից հետո տեղի ունենալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ինչպես նաեւ համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի

Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը. Ermenihaber

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չի բացահայտվել: Փայլանն իր առաջարկում հիշատակել է նաև Դինքի նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ (Թուրք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031