Օրվա լրահոսը
Նախկին նախարար Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներին համահունչ Կազմակերպության աշխատանքներին ակտիվ ներգրավվածությանը
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
«Մենք կողջունենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ էմիրաթական ընկերությունների հետաքրքրությունը». Արմեն Սարգսյան
Նախագահը հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ
Սուպերվարչապետության ինստիտուտը ժամանակի ընթացքում կնվազի. Ալեն Սիմոնյան
Ինչու է ուշանում Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը
«Ի՞նչ եք ուզում, որ անենք, ուզում եք ձեզ գովա՞նք… եթե այս պահին ելույթս չեք մարսել, ընթացքում կմարսվի». Մարուքյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Մենք իշխանության քաղաքական առողջացմանը միտված ելույթներ ենք հնչեցնում, փոխանակ շնորհակալ լինեք, ասում եք՝ մի՛ արեք այդպես, ինչո՞ւ եք դա անում, պարոն Մարուքյան: Ի՞նչ չանենք, չաշխատենք, չբարձրաձայնե՞նք»,- ասաց Մարուքյանը:
«60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան
Ինչո՞ւ են Հրազդանում փակվում գիշերային ակումբները
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցության և կարեկցանքի խոսքերն է հղել նախագահ Զուրաբիշվիլիին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Պարզաբանումներ ցմահ ազատազրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կառույցների մոտեցումների մասին
Ամենատարբեր մոտեցումներ ներկայացրին թե փաստաբանները, թե փորձագետներն ու մասնագետները, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Կարևորելով հանրային քննարկումներում մարդու իրավունքների սկզբունքների որևէ խեղաթյուրումների բացառումը, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող շուրջ 95 ցմահ ազատազրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում տարանջատում
«Դուք չե՛ք կարող վերահսկել ԶԼՄ-ներին, լավություն չեք անում». Մարուքյանը՝ իշխանություններին
Մարուքյանն ասաց՝ «Կներեք, ձեզ մի հատ հարց տամ՝ դուք ի՞նչ լծակ ունեք լրատվամիջոցներին վերահսկելու, ինչ-որ լծակ ունե՞ք: Ավելին ասեմ՝ դուք չե՛ք կարող վերահսկել ԶԼՄ-ներին, այդտեղ տարբերություն կա»:
ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ շինարարական ոլորտում տնտեսական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը մեկ այլ ընկերության տնօրենին օգնելու պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել
Քննարկվել են «Իմ քայլը» հիմնադրամի և Մ.Սարյան ստեղծագործական միության համագործակցության հարցերը
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 17-ին հանդիպել է ԱՄՆ-ում գործող Մարտիրոս Սարյան ստեղծագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Աշոտ Գաբրիելյանը նախ ներկայացրել է միության գործունեությունը, իրականացրած աշխատանքներն ու բարեգործական տարբեր ծրագրերին ու միջոցառումներին ներգրավվածությունը: Նա
Նիկոլայ Բաղդասարյան. ինչո՞ւ նոտարին, այլ ոչ բժշկին կամ լրագրողին, նրանք ավելի թիրախավորված են
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի համար անհասկանալի է, ինչու է արդարադատության նախարարությունը նույն բանը երկու անգամ նախատեսում
Նախագահը հանդիպել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։ Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության
Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել
Վահան Հարությունյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Տեր-Սահակյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա պահանջը մեկն է՝ հանդիպում ԱՆ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Դատապարտյալի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնեց՝ վաղը հարազատներով, հայրիկի ընկերներով ՀՀ կառավարության շենքի մոտ ժամը 12-ին բողոքի ցույց են անելու, ի պաշտպանություն հոր իրավունքների:
ՍԱՊԾ-ը պարզաբանում է, թե ինչու են քաղաքացիները թունավորվել հավի շաուրմա ուտելուց հետո
Արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում: Քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ վերջիններս սկսել են վատ զգալ հիշյալ հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո: Թունավորման պատճառը հստակեցնելու նպատակով՝ «ԱԳԱ ֆուդ
«Պարո՛ն Մարուքյան, էս ի՞նչ եք ասում, հլը մի հատ նայեք ում եք դուք մեղադրում» Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ «փոխված» Մարուքյանին
Ալեն Սիմոնյանն ասաց. «Դուք, ում եկել եք ի՞նչ եք ասում, մի հատ բացատրեք: Խոսում եք, ուզում եմ հասկանամ՝ կոնկրետ ի՞նչ եք ասում, կոնկրետ ի՞նչը նկատի ունեք: Ասում եք՝ ֆեյսբուքյան վիրավորանքներ, այստեղ նստած ո՞ւմ չեն վիրավորում ֆեյսբուքում, կա՞ն մարդիկ, ում հետ կապված հա՛մ լավը չեն ասում, համ վատը: Ես ապշած եմ, ես էլ ապշած եմ, որ դուք ազատական լինելով հանդերձ՝ հող եք նախապատրաստում, բաներ եք ասում, որ մենք պետք է գրաքննություն սահմանե՞նք, հա»:
Տիգրան Խաչատրյան. «Մենք խոսում ենք մոտ 20%-ով ամենամյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ ավելացնելու մասին»
Այս տարում կառավարությունը նախատեսում է ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 23-24%-ի
Սասուն Միքայելյանն ասաց, որ երբ Մարալիկում ասաց, որ այս հաղթանակը ոչ պակաս կարեւոր էր, քան ազատամարտը, աղմուկ բարձրացավ, բայց այսօր էլ ԱԺ ամբիոնից ուզում է ասել նույնը
Սասուն Միքայելյանը նաեւ հիշեցրեց, որ այս տարի լրանում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը. «Գնդակահարվեց այս դահլիճում հայի ձեռքով՝ թուրքից դաժան, ի՞նչ պիտի անի կառավարությունը, որ ծնունդը նշվի ու ներկայացվի ով է եղել Վազգեն Սարգսյանը»: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 60-ամյակը մի տարեթիվ է, որի համար կառավարությունը պիտի ամբողջ տարվա համար միջոցառումների ծրագիր ներկայացնի:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը Գարեգին Բ-ին է փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց Եկեղեցու` տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ
Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցությամբ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուների: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Կլոր
«Պետք է պարզել՝ գաղտնալսելու հնարավորություն ուներ միայն Արմեն Ավետիսյա՞նը, թե՞ այլ մեծահարուստ գործարարներ». Անդրանիկ Քոչարյան
Նախկին իշխանությունները, ոչ միայն օգտագործում էին ԱԱԾ հնարավորությունները, այլ նաեւ իրենք պետությանը զուգահեռ ստեղծել էին իրենց գաղտնալսող սարքավորումները, օրինակ, Մաքսային ծառայությունը, Արմեն Ավետիսյանի կառավարման ժամանակ ձեռք բերված տեխնիկական միջոցների եւ նրա անվտանգության համակարգի կողմից դա օգտագործելու հնարավորությունները:
Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։ Հանրապետության նախագահը
Նախատեսվում է վերանորոգել հանրապետության 7 մարզերի 20 համայնքների ճանապարհահատվածներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է 10 ճանապարհային
Բողոքի ցույց. «Մենք հեղափոխությունը արել ենք, պարոն Փաշինյան, որ մարդկանց հարկերից ազատեն»
Ավտոներկրողները վրդովված են. նրանց չի գոհացնում կառավարության որոշումը
Սեյրան Օհանյան. «Այս «ստեղծագործական շարադրությունը», կարծում եմ, նպատակ է հետապնդում հանրությանը շեղելու իմ ֆեյսբուքյան վերջին գրառումից»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով «Ժողովուրդ» օրաթերթի «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից» հոդվածը, որից մի հատված մամուլի տեսության շրջանակում լույս էր տեսել նաեւ «Առավոտում»: Սեյրան Օհանյանը «բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք» է համարում հրապարակումը, թե «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ
«Նա «գողականների» է ուղարկել մեր վրա». «Վստրեչի Ապերի» գործով տուժողի հայրը՝ նախկին խնամու մասին
«Տղաս ամուսնացավ նրա աղջկա հետ, հետո տղաս ուրիշ աղջիկների հետ սկսեց ման գալ, ինքն էլ «վառվեց», որ փեսա է տարել»
Հայաստանի տնտեսական զարգացման ուրվագիծը Ներառական զարգացման համաթվի տիրույթում
Ջուլիետա Թադևոսյան Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Բոլոր ժամանակներում տնտեսագետների հետաքրքրությունների շրջանակում է եղել այն հարցը, թե ինչպես գնահատել երկրի տնտեսական զարգացման մակարդակը, միջազգային համեմատություններում ինչպիսի ցուցանիշներ կիրառել: Այս հարցադրումների շրջանակներում անդրադառնանք այն նոր մոտեցումներին, որոնք հնչեցին Դավոսյան վերջին՝ Համաշխարհային տնտեսական համաժողովում[1], /այսուհետ՝ ՀՏՀ/: Ի՞նչ նոր գաղափարներ ու մոտեցումներ առաջարկվեցին ՀՏՀ–ում Համաշխարհային
Բրեժնեւը, Գալուստ Սահակյանը եւ դեսպանների մասին խորհրդարանական վեճը
Գլխատե՞լ, թե՞ ներել. «Առավոտի» զրուցակիցն է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Հին հույները իրենց դեսպանների ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական արբիտրաժն ունեին: Եթե տվյալ դեսպանի` պետությունից ստացած գումարը ու նրա կատարած ծախսերը չէին համընկնում, գլխատում էին այդ անձին: Նման մեկ դեպք եղել է: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առավոտի» հետ զրույցում հիշելով պատմական
«Երբ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի գլխին շիշը գնաց, այդտեղ արդեն անհայտ էր, որ փտած համակարգի հետ գործ ունենք». Անդրանիկ Քոչարյան
«Բանակից կոռուպցիան ընդհանրապես արմատախիլ անելը կապահովի այն մտահոգությունների հարցը, որոնք կապված են արտահագուստի, տարբեր խնդիրների հետ: Նախկին մատակարարները բոլորը ստացել են տենդերները, փող աշխատելու համար ներքաշել են բանակի զինվորականությանը կեղտոտ խաղի մեջ, հարստանալով ու թուլացնելով մեր բանակը»:
Լուքսեմբուրգի վարչապետը` Փաշինյանին. «Համոզված եմ՝ վստահությունը, որ ստացել եք Ձեր հայրենակիցների կողմից, թույլ կտա Ձեզ շարունակել բարեփոխումների ուղին»
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Լյուքսեմբուրգի Մեծ դքսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, հույս ունեմ, որ մեր երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և մեր


















































