Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել

Հունվար 17,2019 17:48 Share

Վահան Հարությունյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Տեր-Սահակյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա պահանջը մեկն է՝ հանդիպում ԱՆ նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

Դատապարտյալի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնեց՝ վաղը հարազատներով, հայրիկի ընկերներով ՀՀ կառավարության շենքի մոտ ժամը 12-ին բողոքի ցույց են անելու, ի պաշտպանություն հոր իրավունքների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել