Օրվա լրահոսը

«Վստրեչի Ապերի» գործով դատական նիստերը կլինեն դռնփակ

«Կան տվյալներ, որոնք մենք կարող ենք հրապարակել միայն դռնփակ դատական նիստերի պարագայում»,-ասում է նրա պաշտպանը

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Քոքսը պայմանավորվել են շարունակել շփումները հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ

Հունվարի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Կոնգրեսական Քոքսին ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Դեսպանը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող արմատական բարեփոխումները, մասնավորապես` արդարադատության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն

Ո՞վ է խանգարում, որպեսզի թիվ 51 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը կայանա. 6 ամիս է՝ մրցույթը ձգձգում են

Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների իրավունքները խախտվում են

Փայլանի հարցը թուրք նախարարին. «Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված գրավոր հարցում է արել: Փայլանը թուրք նախարարին հարցեր է հղել իր նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով սկսված 2 հետաքննությունների հիմքերի ու հարակից այլ հարցերի մասին: Հայ պատգամավորը թուրք նախարարին հղել է ներքոնշյալ հարցերը.   2008

«Ես կառուցվածքի փոփոխմանն եմ կողմ»

Ջուլֆալակյանը սպորտի նախարարության օպտիմալացման հարցով առաջարկներ է ներկայացրել Կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխությունների, մասնավորապես սպորտի նախարարության օպտիմալացման հետ կապված «Առավոտը» զրուցեց հունահռոմեական ոճի ըմբիշ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ: Մեր հարցին՝ սպորտի նախարարության գործառույթները եթե դրվեն կրթության եւ գիտության նախարարության վրա, Դուք մտահոգություններ չունե՞ք, դա ճի՞շտ լուծում է սպորտի համար, Ջուլֆալակյանը պատասխանեց. «Միայն կրթության

Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին: «Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք

Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար զինծառայողին մեղադրանք է առաջադրվել․ Քննչական կոմիտե

2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, N զորամասի  պահպանության տեղամասի մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, չպարզված հանգամանքներում պարտադիր ժամկետային  զինծառայող, շարքային Ա. Հակոբյանի՝ որովայնի շրջանում հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ

Շատացել են ողնաշարի, կեցվածքի, տեսողության, սիրտ-անոթային խնդիրներով զորակոչիկները. Գայանե Հովհաննիսյան

Ըստ Սահակ Օհանյանի՝ վերջին վեց ամսվա ընթացքում հեշտացված կարգավիճակով ընդամենը մեկ ժամկետային զինծառայող է ճանաչվել ոչ պիտանի. նա մոտ օրերս կներկայանա ՊՆ նախարարություն:

Մի առողջապահական «ցանցի» պատմություն

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայտնի իրադարձությունների հետեւանքով Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել: Նշվեց, որ թավշյա հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը բոլոր բնագավառներում, այդ թվում նաեւ՝ առողջապահության: Լինելով միայնակ թոշակառու՝ անկախացման տարիներին օգտվել եմ շուրջ 6-7 առողջապահական կենտրոններից, ունեցել եմ տարբեր վիրահատություններ պետպատվերի ծրագրով: Այդ «մի ցանցի» պատմությունը, որը պատահեց ինձ հետ, տեղի է ունեցել այս

«Մեղմ ասած, ես դրական չեմ վերաբերվում նման երեւույթին». Նաիրա Զոհրաբյանը` տրանսգենդերի` ՀՀ անձնագիր ստանալու մասին

«Ընդամենն օրեր առաջ, տրանսգենդերը ՀՀ-ում անձնագիր ստացավ` իր կնոջ անունով. ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը նման հարցերում»,- այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Ես ունեմ իմ սկզբունքները, ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը: Երբեք, աշխարհում ոչ մի բան

Պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել Նալբանդյան համայնքի ղեկավարին․ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նշված համայնքի ղեկավարին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Մկրտչյանը՝ ծնված 1972թ.,  2007թ. ապրիլի 1-ից հանդիսանալով Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարը, լինելով պաշտոնատար

«Գարաժի մեջ եմ քնում, բայց ցուրտ է»

Ռուբիկ Խումարյանը 27 օր է, ինչ փողոցում է հայտնվել: 85-ամյա կենսաթոշակառուն, երկրորդ կարգի հաշմանդամն ասում է, որ այդ օրերի ընթացքում չի ունեցել հնարավորություն լողանալու, իր առողջական, կենցաղային հարցերը կարգավորելու: Մի քանի անգամ տարբեր ծանոթների մոտ է գիշերել, հիմա քնում է իր մեքենայում: Գնացել է տարբեր լրատվամիջոցներ, պատմել, թե իր սեփական տնից դատարանով վտարել են, մեկն

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին ու բարեկամ ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

2019 թվականի հունվարից բարձրացել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 17-ի հերթական նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-Ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակի ապահովումը, որոնք 2019

Ո՞վ է փողկապով «խաչագողը»

Հայաստանում լույս է տեսնում «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գիրքը, որը չկա վաճառակետերում եւ նույնիսկ Հայաստանի ազգային գրադարանում: Գարեգին Ղազարյանը դիմել է դատարան, հայտնել, որ 2017 թվականի հուլիսի 23-ին պատասխանողը հրատարակել է «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գիրքը. «Փողկապով «խաչագողը» ինձ որեւէ օրինակ չի տվել, թեպետ, առնվազն բարոյապես, պարտավոր էր գոնե վաճառել իրեն,

Քոչարյանը բարոյական ի՞նչ իրավունք ունի 4-րդ իշխանությանը մոսկաներ անվանել. Մերուժան Հովհաննիսյան. «Ա1+»

Խորհրդային միության առաջին հայ քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանն անընդունելի է համարում փաստաբանների մտահոգությունները՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի պաշտպանների նկատմամբ։ Ըստ նրա՝այդ փաստաբանները պետք է հրաժարվեն նրանց իրավունքները պաշտպանելուց, քանի որ նրանք մեղադրվում են լուրջ հանցագործությունների մեջ։ «Եթե նրանք հրաժարվեն, ապա ավելի պատվաբեր բան արած կլինեն, քան նրանց պաշտպանելն է»,- համոզված է Մերուժան Հովհաննիսյանը։ Նշենք,

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել. Նաիրա Զոհրաբյան

Խորհրդարանը պետք է լրջորեն զբաղվի ցմահ դատապարտվածների խնդիրներով:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

 Հանրապետության տարածքում՝ Հունվարի 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերը՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ի

Բուն հարցումը որ բոլորին մտքին է, այն է թէ՝ յեղափոխական հոլովոյթէն դուրս արդեօք թաւշեայ յեղափոխութեան կերտիչը նաեւ լա՞ւ վարչապետ է, ունի՞ տնտեսական հրաշքը իրագործելու կարողութիւնը. «Նոր Յառաջ»

Ունի՞ ժողովուրդին մէջ քնացած, կրաւորական մնացած ներուժը զօրաշարժի ենթարկելու կարողութիւնը, այնպէս ինչպէս կրցաւ ժողովուրդին բողոքը քաղաքական ըմբոստութեան վերածել։ Փաշինեանական լեզուով՝ պիտի կարենա՞յ տնտեսական յեղափոխութիւնը իրագործել։

«Երկրիցս միանշանակ հիասթափություն չունեմ»

Արտասահմանում կրթություն ստացած ու կարիերան սկսած երաժիշտը Հայաստանում առայժմ աշխատանք չունի Արտասահմանում կրթություն ստանալը դիտվել է առավելություն, ու դրսում կրթված կամ վերապատրաստված մասնագետները, աշխատանքային փորձառություն ունեցողները, վերադառնալով հայրենիք, աշխատատեղի խնդիր մեծամասամբ չեն ունենում: «Առավոտի» զրուցակցին՝ ջութակահար, արվեստագիտության թեկնածու Նարեկ Սարգսյանին այդ առումով կարելի է բացառություն համարել: Երաժիշտն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետեւ

ԱՎԾ ուսումնասիրության մեջ, ցավոք, հստակ նկատվում է, թե վերջին տասնամյակներին ինչ հարահոս ու սահուն կրճատվում է տնտեսապես ակտիվ բնակչության քանակը մեր երկրում. «168ժամ»

Պարզվում է՝ Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալ պահի իշխանության «ճաշակով» տնտեսական (ու հարակից ոլորտների) աճի մասին տվյալներ հրապարակելու համար չի։ Այս կառույցն ի վիճակի է լուրջ հետազոտություններ անելու։ Լավագույն օրինակը, թերեւս, «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018թ.» ուսումնասիրությունն է։ Այն լուրջ ու բավարար հիմք է մեր երկրի տնտեսական ներուժն ուսումնասիրելու, տնտեսական բարեփոխումների ծրագրեր մշակելու, տնտեսական կառավարման համակարգն

Արմեն Գեւորգյանը` մարտիմեկյան հատուկ շտաբի մասին. «Ես նման տեղեկություն չունեմ»

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն վերջերս միջնորդել էր Գևորգյանին երկու ամսով կալանավորել, բայց առաջին ատյանի` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր այն։ Դատախազությունն էլ վերաքննիչ ատյանում է բողոքարկում այդ որոշումը։ Մինչեւ քննության մեկնարկն Արմեն

Ի՞նչ է փոխվել 2018-ի ապրիլ-մայիսից հետո, որ քաղաքացիներն այլևս լիազորություն չունեն ճանապարհ փակելու. «168 ժամ»

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը գտնում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր կամքն արտահայտելու առումով և օրենքով չարգելված բոլոր միջոցներից կարող է օգտվել, իր խոսքն ու տեսակետները ներկայացնել հանրության ավելի մեծ շերտերին։ Վ. Էնֆիաջյանն ուղիղ չպատասխանեց՝ փողոց փակելը մտնո՞ւմ է այդ չարգելված միջոցների մեջ

Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան

Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից: Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը: Թանգարանի ցուցադրություններում ներկայացված

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից

«Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրս բերում և վաճառք, որի դիմաց ՀՀ տարբեր քաղաքացիներից 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել և ստացել է ավելի քան 300 հազար ՀՀ դրամ կաշառք:

Նունե Սարգսյանը Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքին հրավիրել է Հայաստան՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքային փորձառության փոխանակման համատեղ ծրագիր սկսելու նպատակով

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Շարժայում այցելել է Autism Trust Foundation հիմնադրամ և հանդիպել հիմնադրամի ղեկավար Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքի հետ։ Autism Trust Foundation-ը Արաբական Միացյալ Էմիրություններում իրականցնում է աուտիզմի իրազեկման լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև զբաղվում է աուտիզմ ունեցող երեխաների բուժման և վերականգնման հարցերով։ Հանրապետության նախագահի տիկինը հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում աուտիզմի կենտրոնի գործունեությունն ու իրականացվող

Օդաչուն եւ փոքրիկ աղջիկը

Աստղիկը երեք տարեկան էր, երբ սկիզբ առավ հայոց համաժողովրդական շարժումը՝ հայ ժողովրդի պայքարը Արցախը Հայաստանին միավորելու անկոտրում հավատով: Հայրը՝ Մովսեսը, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչու էր եւ առաջին իսկ օրերից անդամագրվեց համազգային բազմահազարանոց շարժմանը: Նա Ազատության հրապարակից վերադառնում էր ուշ, համբուրում քնած դստեր փափլիկ ձեռքերի վրա գոյացած ծալքերն ու պառկում քնելու: Այն օրերին, երբ Մովսեսը

Առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը կասեցրել է «Արմենիա Հանրապետական» ԲԿ-ի հոգեսոմատիկ բաժանմունքի գործունեությունը. «Ժողովուրդ»

«Արմենիա Հանրապետական» ԲԿ-ի հոգեսոմատիկ բաժանմունքի հիվանդները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Պատճառը բաժանմունքի գործունեությունը կասեցնելու մասին ՀՀ առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի հրամանն է։ Նշենք, որ հոգեսոմատիկան բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը սոմատիկ (մարմնական) հիվանդությունների առաջացման եւ ընթացքի վրա։ Այս պահին բաժանմունքում 8 հիվանդ կա, որոնք ստիպված են իրենց բուժման կուրսը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031