Օրվա լրահոսը

Նախագահը նշանակել է փոխվարչապետներին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ   ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ   ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան ԱՎԻՆՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ: ՀՀ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Վահագն Մելիքյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 11-ի ԲԴԽ-2-Ո-8 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն ՄԵԼԻՔՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի

Աշոցքի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշոցքի և Արագածի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Ապարան-Միրաք ճանապարհահատվածներում բուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները

Տիգրան Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 11-ի ԲԴԽ-2-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որևէ գումար չի պահանջում. ի պատասխան ցուցարարների կողմից հնչեցված հայտարարությունների

2018թ․ հունվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Թեղուտ» ՓԲԸ դեմ հայցով գործի շրջանակներում «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցների կողմից իրականացվել են բողոքի գործողություններ և արվել են «Վալլեքս» խմբի անունն անհարկի շահարկող հայտարարություններ։ Արձագանքելով այս առնչությամբ ԶԼՄ և շահագրգիռ հանրության այլ ներկայացուցիչներից ստացվող հարցումներին՝ հայտնում ենք․ Քննվող դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ

Ինչու են ՊԵԿ-ից 128 աշխատակիցներ կրճատվել. պարզաբանում է Դավիթ Անանյանը

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ չի կարելի ասել, որ կրճատված 128 աշխատակիցներից բոլորը արժանի էին կրճատման

Վանաձորի ոստիկանները գողությունից րոպեներ անց բռնեցին գողություն կատարած անձանց

Հունվարի 11-ին Վանաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպք բացահայտեցին։ Քրեական հետախույզների հետևողական և օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները բռնվեցին գողությունը կատարելուց րոպեներ անց։ Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն, կատարվում են շրջագայություններ, ձեռնարկվում են բազմաբնույթ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Հունվարի 11-ին, ժամը 19։30-ի սահմաններում, Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ

Լավրովը մեկնաբանել է Բաքվում Ուելդանով-Գալուստյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Նախարարը նշել է, որ «կոնկրետ այդ թեման ևս հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ մեր վերջին բանակցություններում»: «Հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկխոսության, իրավական նորմերի վրա հիմնվող որոշումների միջոցով հասնել բոլորին ձեռնտու արդյունքների, կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն»,- ասել է նա:

Այլ քաղաքացու բանկային քարտով գումար է կանխիկացվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ 2018թ. հոկտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել առ այն, որ քաղաքացին կորցրել է իր դրամապանակը, որում եղել է բանկային քարտ, որով նույն օրը մեկ այլ անձի կողմից Աբովյան քաղաքի բանկոմատներից մեկից

Արմինե Օհանյան. որքան էլ Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս, հնարավոր չէ զուգահեռ չանցկացնել ՀՀԿ-ի իշխանության հետ և չհիշել Սերժ Սարգսյանի՝ թևավոր դարձած խոսքը

Նիկոլ Փաշինյանը, լինելով խմբագիր, առաջամարտիկն է եղել բազում նման կարգի խոհանոցային կամ ներքաղաքական, կուլիսային լուրեր հրապարակելու մեջ, չասեմ՝ ինչպիսի տեղեկատվություն, մասնավորապես քաղաքական գործիչների ներքնաշորերի և ընտանիքի անդամների մասին:

Ալեն Սիմոնյանը չի փնտրել իրեն դեմ քվեարկողներին. «Ա1+»

ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածուին սատարելու որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում, հավաստիացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին ոչինչ  չի հրահանգել: «Եթե որոշում կայացվեր «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին սատարել, պետք է լրագրողները ասեին՝ ինքներդ նշանակում եք ձեզ ընդդիմություն, չէ՞ որ ժողովուրդը այլ կուսակցության է ավելի շատ ձայն տվել։ Մենք բազմիցս

ԱԺ բարձր ամբիոնից հնչեցված մեղադրանք է, որը որևէ կերպ «քաղաքական հայտարարություն» հասկացողության հետ չի առնչվում. Սերգեյ Մինասյանը՝ Էդմոն Մարուքյանին

Դիմում եմ իմ հարգելի գործընկեր «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանին Հարգելի Էդմոն, Զարմանքով լսեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, մեր նախկինում գործընկեր Արման Բաբաջանյանի ս.թ. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթը, որն ի տարբերություն մամուլում պատվիրված անանուն հոդվածների և թշնամի երկրների քարոզչամեքենաների կողմից շրջանառվող լուրերի ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից հնչեցված մեղադրանք է, որը որևէ կերպ

Ինչո՞ւ է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը սպասարկում հանքատերերի շահերը․ ՀԲՃ

Հայտնի է, որ հանքավայրեր շահագործելու իրավունք ունեցող և շահագործող բազմաթիվ ընկերություններ տարիներ շարունակ գրեթե անպատիժ խախտել են ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտերը։ Նրանք չեն կատարել ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված մի շարք պարտավորություններ, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքի, այդ թվում՝ լիցենզիայով, պայմանագրով, նախագծով, բնապահպանական, ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ թափոնների վերամշակման, պլաններով նախատեսված իրենց պարտավորությունների իրականացմանն առնչվող

Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի թեկնածու

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանին: Վերջինս նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է մանրամասներ այս տարի սեպտեմբերին նախատեսավող ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավարի ընտրության վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՀԿ անդամ 53  երկրները իրավասու են ներկայացնելու թեկնածուներ: Առողջապահության նախարարության առաջարկով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ,

ԵՊՀ ՈւԽ կանոնադրությունն Օրենքի ուժով համարվում է հաստատված

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ ուսանողներ, ինչպես գիտեք, ԵՊՀ Ուսանողական խորհուրդը 2018թ. նոյեմբերի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատմանն է ներկայացրել արտահերթ համագումարում հաստատված ՈւԽ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, մինչդեռ՝ նախարարության կողմից վերոնշյալ կանոնադրությունը հաստատելու կամ կանոնադրության հաստատումը մերժելու մասին որևէ գործողություն մինչ օրս չի իրականացվել: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ

«Ասում են՝ բա որ դուրս թողնենք, ուսման վարձ տվող է սա, վարձից հրաժարվե՞նք». Գեւորգ Պետրոսյանը ԵՊՀ ներքին խոհանոցից խնդիր ներկայացրեց

«Ընդունելության ցուցակները բաց պահեք, պետք չի փակել ու արխիվացնել: Եթե տվյալ ուսանողը, որը ժամանակից շուտ մատնում է գիտության հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած լինելու իր կեցվածքը, նրան կփոխարինի առաջին կուրսում այն ուսանողը, որը նույնպես պատրաստ է ուսման վարձ վճարել ու որը գալու է ու իր ներկայությամբ պարզապես զարդարի տվյալ բուհը, այսինքն՝ սովորի»:

«Այդ վստահութեան բարձր քուէն անշուշտ իր հետ կը բերէ մեծ ակնկալութիւններ». ՍԴՀԿ շնորհավորանքը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետութեան Նորընտիր Վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանին, Մեծարգոյ Պրն. Վարչապետ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան և համայն Հնչակեան ընտանիքին անունով կը շնորհաւորենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտօնին վերընտրուելու առիթով։ Համաժողովրդական շարժման յաղթանակը և վերջին խորհրդարանական ընտրութիւններուն Ձեր ղեկավարած «Իմ Քայլը» դաշինքին ցուցաբերած տպաւորիչ արդիւնքները կը վկայեն այն մասին, որ Հայաստանի քաղաքացին Ձեզ

«Նոր իշխանության օրոք ստացվում է, որ ես մի քանի գործ պետք է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկեմ». Սեդա Սաֆարյան

«Որովհետեւ այս հարցերի վերաբերյալ բարձրացրել եմ իմ տեսակետը, բայց գործում է քար անտարբերություն». Սեդա Սաֆարյան

Ապրում ենք մի դարում, որտեղ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը. Արմեն Սարգսյանը Աբու Դաբիի համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս

Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։ Այն բացել է ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուահիլ Մոհամեդ Ֆարաժ ալ-Մազրուին։ Նախագահ Սարգսյանը համաժողովին հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։

Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսական բլոկում վարած կադրային քաղաքականությունից Թաթուլ Մանասերյանը դժգոհ է

Թաթուլ Մանասերյանը չի հասկանում՝ ինչ ասել է տնտեսական հեղափոխություն

ԵՄ-ն սահմանում է առաջնահերթ նախագծեր՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում

Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում տնտեսական աճի և միակցվածության խթանմանը հետամուտ՝ Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի համահեղինակությամբ ներկայացվել է Տրանս եվրոպական տրանսպորտային միջանցքների (TEN-T) նոր ինդիկատիվ գործողությունների ծրագիր(ԳԾ), որով սահմանվում են առաջնահերթ նախագծեր՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի հանրապետությունում և Ուկրաինայում: Նախագծերի իրականացման նպատակով կպահանջվի ընդհանուր առմամբ շուրջ 13 մլրդ եվրո արժողությամբ ներդրումներ՝ նախատեսված ընդհանուր 4800

Զոհված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» համախոհներին. «Ոչ ոք իրավունք չունի ռեպլիկներ թողնել»

«Բոլորդ մոռացել եք, որ Գագիկ Մկրտչյանը վիրավոր ժամանակ 27 օր ապրել է, որից 12-ը՝ եղել գիտակցության մեջ»,-հիշեցրեց Հասմիկ Ոսկանյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը: Ռաֆայել Ջրբաշյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

«Բոլոր այն պաշտոնյաները, որոնք առնչություն ունեցել են Մարտի 1-ի հետ, կա՛մ հարցաքննվել են, կա՛մ կհարցաքննվեն»

Անդրանիկ Քոչարյանը համոզված է՝ նախկին ռեժիմից ստացած դատավորների զանգերը էֆեկտիվ չեն «Առավոտը» պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարցրեց՝ առաջնահերթ ի՞նչ նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ ԱԺ-ում: Նա պատասխանեց. «Բնականաբար, դրանք առնչվելու են այն հարցերին, ինչով զբաղվել եմ իմ կյանքի վերջին 20 տարում՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, Մարտի 1»: Թե Մարտի 1-ի

«Ամեն օր լրջանալու պահն է մեզ համար». Պարգև Սրբազան

Արցախում անցկացվում է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը:

Պարզվել է Սպիտակում սպանություն կատարողի ինքնությունը (տեսանյութ)

Հունվարի 15-ին, ժամը 13.20-ին, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 13.16-ին «որովայնի շրջանի հրազենային վիրավորումով, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1978 թվականին ծնված Գարուշ Մարությանը և գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Նույն օրը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության

Ձմեռային անվադողերով էլ մերկասառույցի վրա քշելն անհնար է

Հունվարի 13-ի երեկոյան տեղացած ձյունը, որը շարունակվեց նաեւ գիշերը, կարելի է ասել, կրկին անակնկալի բերեց քաղաքային իշխանություններին: Գուցե նրանք զինված պատրաստված էին՝ պահեստներում աղ, ավազ ու կազմ ու պատրաստ ձյուն մաքրող մեքենաներ ունեին, սակայն մի շարք փողոցներում աշխատանքները սկսվեցին այն ժամանակ, երբ ձյունն արդեն հաստ շերտով նստել էր, եւ մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում էլ փողոցները սառցակալել

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա` նոր հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է ակցիա՝ նոր հաճախորդների համար, ովքեր ներկայացնում են փոքր և միջին բիզնեսը ու հետաքրքրված են Swift դրամային փոխանցումներով: Ակցիայի ընթացքում BEN/OUR միջազգային դրամային փոխանցման տոկոսադրույքը կսահմանվի 0 ՀՀ դրամ (USD, EUR, RUR): Ակցիան կտևի մինչև 10.04.2019-ը: Ակցիայի ավարտից հետո Swift միջազգային դրամային փոխանցումների սակագինը կհամապատասխանի բանկի ստանդարտ սակագներին: Ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությանը կարող

Մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լուսանկար է հրապարակել՝ հետևյալ մակագրությամբ. «Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155665487917434

ԱԺ-ում ռուս համայնքի ներկայացուցիչը հետաքրքրվում է՝ ի՞նչ են անելու ռուսերենը որպես երկրորդ լեզու ՀՀ-ում պահելու համար

Սիսակ Գաբրիելյանը դժգոհեց բուհում միասնական դասագրքերի բացակայությունից, ասաց, որ երբ տվյալ դասախոսի հեղինակած դասագրքերից չեն օգտվում, այլ աղբյուրներից են օգտվում, դասախոսն ուսանողին ասում է սխալ ես ու ցածր է գնահատում: Որպես դասախոս՝ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը հորդորեց, որ այդպիսի դասախոսներին ուղարկել այլ տեղ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031