Օրվա լրահոսը
Աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Գրիգորյանը: Նա փոխարինում էր հունվարի 11-ին ազատման դիմում ներկայացրած Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին: Հիշեցնենք, որ նույն օրը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
«Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ անտառ-պուրակ է հիմնվելու». Խաչիկ Հակոբյան
«Հետագայում, երբ Նուբարաշենի աղբավայրը կծածկվի, այդ անտառային տարածքը կշարունակվի նաև այդ հատվածում». քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ
Կողոպուտ Երևանում. կողոպտիչն ասել է, որ «ինքը Ֆանտոմասն է» և թալանել է Varks.am-ում եղած ողջ գումարը. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 14-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում անհայտ աձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։ Նյութն ամբողջությամբ՝
«Կարիք կա նաեւ ուսուցչի պաշտպանվածության նորմերի մշակման». Սոֆյա Հովսեփյան
«Եթե աշխատելու ցանկություն ունես, ուրեմն լուծումներ միշտ էլ կգտնվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ, նախկին քաղաքացիական ակտիվիստ Սոֆյա Հովսեփյանը: Նա ընդգրկվելու է կրթության հանձնաժողովում`մասնագիտության բերումով: Ասում է, այդ հանձնաժողովում աշխատելու հանձնարարական «վերեւից» չի ստացել, որոշումն ինքն է կայացրել: Անդրադառնալով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նոր նախաձեռնությանը`ուսուցիչների վարքականոն
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձագանքում է Վահե Էնֆիաջյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին ՀՀ ոստիկանության պարզաբանմանը
ՀՀ ոստիկանությունը 2018թ. հունվարի 14-ին արձագանքել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի այն հայտարարությանը, որ Վահե Էնֆիաջյանի և նրա համակիրների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ նրանցից բացատրություն վերցնել հնարավոր չի եղել: Հիշեցնենք՝ 2018թ. սեպտեմբերի 22-ին Մեդիա կենտրոնում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանն ու Վիկտորյա Անդրեասյանը խոսում էին քվերակության օրը Դաշինքի կողմից
Խորհրդարան են անցել միայն այն կուսակցությունները, որոնք սատարել են Փաշինյանին «թավշյա հեղափոխության» ժամանակ. միջազգային մամուլի արձագանքը
«Հայաստանում սպասվող հիմնական քաղաքական փոփոխությունն արդեն տեղի է ունեցել. Իշխանությունը վերադարձվել է ժողովրդին և հաստատվել է ժողովրդավարություն»,- մեջբերում է France 24-ը Փաշինյանի խոսքերը:
Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Մասնավորապես, դեկտեմբեր–հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր,
Կրթության փորձագետ. «Ֆիզկուլտինստիտուտի խորհրդում 4-ը վարչապետի խորհրդական, օգնականներն են»
«Քաղաքական պաշտոն զբաղեցնողները հետզհետե բացառվելու են բուհերի կառավարման խորհուրդներում, պետական պաշտոնյաների թիվը պետք է սահմանափակվի»,- «Հոդված 3» ակումբում «Հայաստանյան բուհեր. ի՞նչ չափանիշներով են ընտրվել հոգաբարձուների խորհուրդների անդամները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը: Նա ասաց, որ մոտավորապես մեկ ամսից պատրաստ կլինի օրենքի համապատասխան նախագիծը, որը
Քննարկվեցին սնանկության դատարանի գործունեության կազմակերպման հետ կապված հարցեր
Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել էր խորհրդակցություն՝ Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը: Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրեց նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային դրույթներով
ԲՀԿ ավագանու անդամ. կան արտոնյալներ, որոնք ավտոմեքենայի գույքահարկ չեն վճարում
Երեւանի ավագանին հաստատեց տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու նախագիծը
Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այսօր ևս մեկ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ ոլորտները։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են: Եվ երբ ինքը, որպես
Զարուհի Փոստանջյան. «Սպասենք մեկ-երկու ամիս եւ հանրության կողմից կլինի այս ԱԺ-ի արդար գնահատականը»
Եվ այդ քաղաքական ուժերի հենց առաջին քվեարկությունը ցույց տվեց, որ այնտեղ ընդդիմություն չկա:
Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր Ժողովը կքննարկի Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը
Սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր Ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի Հ.Յ. Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի կենսագրությունը
Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում: 2007թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014թ.՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Լրագրող: 2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: 2009-2015թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:
Քաղաքապետարանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ տեսնի՝ կարո՞ղ է հրապարակել պարգեւավճար ստացած անձանց ցուցակը
Հայկ Մարությանը գտնում է, որ օրենքի խախտում կլինի, եթե տարեվերջին պարգեւավճար ստացած քաղաքապետարանի աշխատակիցների անունները հրապարակի
Արա Վարդանյան. Եթե շարունակենք այսպես, ապա մոտ 25 տարի անց կապը Հայաստանի և սփյուռքի միջև ուղղակի կոչնչանա
Այս օրերին սոցիալական ցանցերում բավականին բուռն քննարկման առարկա է դարձել Սփյուռքի նախարարության հնարավոր փակման հետ կապված լուրը։ Հետաքրքիրն այն է, որ կարծիք հայտնող մարդկանց գերակշիռ մասը չի հիմնավորում այս կամ այն մոտեցումը և սահմանափակվում է մի քանի ստանդարտ թեզերով. Մարդիկ կմնան անգործ, բա սփյուռքը ինչ է անելու և այլն։ Անշուշտ, գործազրկությունը լուրջ հարված է, բայց
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի կենսագրությունը
Ծնվել է 1980թ. հունվարի 5-ին Երեւանում: 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ: 2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ: 2004-2010թթ. եղել է «Սիցիլիա» բաց մաֆիա
Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին. 168.am
Մեր տեղեկություններով՝ հետտոնական օրերը բոլորովին տոնական չեն անցել Ջերմուկում և հարակից Կեչուտում: Այստեղ ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք է եղել, ու այս մասին, զարմանալիորեն, ոչ մի հաղորդագրություն չկա ոստիկանության կողմից: Ինչպես հայտնի է՝ մի խումբ մարդիկ ամառվանից ի վեր փակել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի կենսագրությունը
Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում: 1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել
«Չմոռանանք, որ մեր կողմից նույնպես եղել են զոհեր». Սասնա Ծռեր կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանի
Սասնա Ծռեր կուսակցության հիմնադիր անդամ Գագիկ Եղիազարյանի համոզմամբ՝ կյանքի իրավունք ունեն ոչ միայն սպանված ոստիկանները, այլև՝ շատ մարդիկ, որոնց իրավունքները խախտվել են նախկին իշխանությունների կողմից: Ժողովրդական ապստամբության դեպքում, ըստ Եղիազարյանի, երկու կողմերից էլ կարող են զոհեր լինել: «Չմոռանանք, որ մեր կողմից նույնպես եղել են զոհեր. «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, Արայիկ Խանդոյանը: Եվ նրանց գործն էլ
Ռոհանին՝ Փաշինյանին. Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի մեր հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Ձերդ գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի
Լոռու մարզի դատախազի բնակության վայրից գողության փորձ կատարած անձանց շրջանակը պարզվել է, առաջադրվել են մեղադրանքներ
ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննությամբ՝ 2019 թվականի հունվարի 11-ին ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկից կատարվել էր զգալի չափերի գողություն: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հայտնում ենք, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանում վարձակալության հիմունքներով
«ԵՄ կողմից տեսնում եմ դիտավորություն, հայկական կողմը դա կամ հասկացել է, կամ չի հասկացել, բայց համաձայնել է». Գագիկ Մակարյան
«Եկել է արդեն խոստումների ու մնացած իրատեսական աշխատանքները կատարելու ժամանակը». Մակարյան
Հայկ Մարությանին հարցրին՝ եթե քաղաքապետարանը լիազորություն չուներ, ինչո՞ւ հայտարարեցիք՝ ոչ մի հուշարձան-շենք չի քանդվելու
Հայկ Մարությանը՝ Արամի 23 շենքի վերակառուցման մասին
«Ով խախտեց կոռեկտության սահմանը՝ պատասխանը մի քանի անգամ ավելին ստանալու է». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ն «Իմ քայլի» առաջ պարտավորված չի զգում
Վերականգնվում է Մասիսի Ս. Աստվածածին եկեղեցին
2018թ. դեկտեմբերին հետախուզական պեղումներ են սկսվել Մասիս գյուղի 19-րդ դարում կառուցված Ս. Աստվածածին խոնարհված եկեղեցում: Եկեղեցին համարվում է Արարատյան դաշտում կառուցված հողաշեն ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը և ներկայանում որպես եռանավ բազիլիկ հորինվածքով կավաշեն կառույց: Հնագիտական խմբի մեջ ընդգրկված են նաև մասիսցիներ, խմբի ղեկավարն է հնագետ Լևոն Մկրտչյանը: Արդեն իսկ ավարտվել են հետախուզական աշխատանքները, տարածքը մաքրվել
Նարեկ Մալյանը` ոստիկանություն կանչվելու եւ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքների մասին
Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ տարիներ ի վեր հանդես եկող եւ օրերս էլ Հանրապետության հրապարակում բողոքի ցույց հրավիրած Նարեկ Մալյանը հրավիրվել է ոստիկանություն՝ Մհեր Ենոքյանի կնոջ, լրագրող Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա։ Aravot.am-ը գրող, հրապարակախոս, ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից հետաքրքրվեց` ի՞նչ է պատրաստվում անել: «Ինձ մեղադրում են 3 տարբեր հոդվածներով, հոդված
Ալեքսանդր Սկակովի կարծիքով, բանակցային գործընթացն ինտենսիվ կերպով կշարունակվի դեռ մի քանի ամիս. «168 ժամ»
«168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ինչպես նախորդ իշխանությունների դեպքում, ներկայումս ևս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բեկման հնարավորություն մոտ ապագայում չի տեսնում, քանի որ ոչ մի կողմը պատրաստ չէ զիջումների, որովհետև դա ունենալու է ներքին հետևանքներ։ Սակայն, ըստ նրա՝ իրավիճակը չսրելու նպատակով երկու կողմերից էլ կա զգուշավոր քաղաքականություն, քանի որ,
Հայկ Մարությանը սրճարանատերերի հետ չի քննարկել՝ ինչ վնասներ են կրելու. Ասում է՝ գործում են պայմանագրերով
Հայկ Մարությանը՝ Օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների մասին
Արբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Հունվարի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական


















































