Օրվա լրահոսը
Համաձայնել ենք կարեւորագույն, երբեւէ ընդդիմության կողմից չղեկավարվող հանձնաժողովներից մեկը զիջել ԼՀԿ-ին. Արարատ Միրզոյան
Նա ասաց, որ այլ իրավիճակում եթե ընտրություն կատարեր երկու թեկնածուների՝ Վահե Էնֆիաջյանի ու Մանե Թանդիլյանի միջեւ, կընտրեր կին թեկնածուին. «Եթե ստիպված լինեի ընտրել երկու ուժերի միջեւ՝ ԲՀԿ-ԼՀԿ, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետեւ իմ քաղաքական ուժի ընտրությունը ես վաղուց արել եմ, ես կընտրեի «Իմ քայլը» դաշինքին:
«Ականջդ կանչի Բրեժնև». Էդուարդ Շարմազանով
Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ: Պարզվում է պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ: 131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի Բրեժնև: Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում: Հայտարարեցին,
«Ուզում են վարչապետի ընտանիքից ստանալ նորմալ, ստանդարտ, թալանչի, գյոռմամիշ կերպար». Նիկոլ Փաշինյան
Ըստ վարչապետի՝ սա հուսահատության քարոզչություն է:
Սասնա ծռերը՝ Փաշինյանին. «Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում»
Հարգելի պարոն Փաշինյան Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։ Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։ Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը պատրաստ է այդ գործում իր ներբերումն ունենալու թե հնարավոր մասնակցության և
«Այս ընտրությունը Մանե Թանդիլյան-Վահե Էնֆիաջյան անձերի միջեւ չէ». Մակունց
Մակունցը վստահեցրեց, որ արդեն իրենց խմբակցությունում թեժ քննարկումներ ու տեսակետների բախումներ են լինում: Նա ասաց, որ մյուս խմբակցություններն էլ տարբեր որոշումներ կունենան ու իրենց պատգամավորներն էլ կենթարկվեն այդ որոշմանը, բայց այդ պատգամավորների մոտեցումը ձեւակերպել որպես «կոճակ սեղմողների» մոտեցում, մեղմ ասած կոռեկտ չէ:
Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկինամենահիշարժան իրադարձությունը Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն էր. «Ժամանակ»
Գուցե հնչի տարօրինակ, սակայն նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին, որ տեղի ունեցավ հունվարի 14-ին, քաղաքական առումով ամենահիշարժան իրադարձությունը, թերևս, նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն էր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի հանդիսավոր նիստում: Ավելին, հնարավոր է ասել, որ Սարգսյանը սահմանեց խորհրդարանի աշխատանքի որոշակի բարձր քաղաքական նշաձող, որով առնվազն առաջիկա շրջանում հնարավոր է չափել նոր Ազգային ժողովի քաղաքական բովանդակության աստիճանն
Ի՞նչը խանգարեց նրան, Մարությանին, Մակունցին ու մյուսներին կազմակերպել պահանջվող աշխատանքը. «Իրատես»
Ամիսներ առաջ, երբ իմացա, որ Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան Արթուր Մեսչյանը, հրճվեցի, որովհետև վստահ էի, որ նա ամեն բան կանի Երևանի դիմագիծը վերականգնելու ուղղությամբ: Իր պաշտոնական առաջին ասուլիսում Մեսչյանը հայտարարեց, որ, քանի դեռ ինքը քաղաքի գլխավոր ճարտարապետն է, ոչ մի շենք չի քանդվելու, այն էլ` պատմամշակութային արժեք հանդիսացող: Նույն ասուլիսի ժամանակ նա
Ծառուկյանի աշխարհաքաղաքական, տնտեսական վերլուծությունը՝ Իրանից, Չինաստանից սկսած՝ մինչեւ Արցախի հարց
Գագիկ Ծառուկյանին հատկացված ժամանակը վաղուց սպառվել էր, բայց նա դեռ վերլուծում էր ու ամբիոնի մոտ խոսում՝ նախորդ տարիների «տեղը հանելով»: Արարատ Միրզոյանը, հասկանալով հարցի նրբությունը, փորձում էր չընդհատել:
Ջիմի Փեյջը բողոքել է իր հարևան Ռոբի Ուիլիամսի դեմ՝ Black Sabbath-ով նյարդայնացնելու համար
Փեյջի ներկայացրած հայցում նշվում է, որ Ուիլիամսը ակուստիկ համակարգեր է տեղադրել փողոցում և ամեն անգամ բարձր երաժշտություն է միացնում, հենց որ տարածքում երևում է Ջիմի Փեյջը: Վերջինիս էլ հատկապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ Ուիլիամսը միացնում է 1970-ականների Led Zeppelin-ի հիմնական մրցակիցների երաժշտությունը՝ Black Sabbath, Deep Purple и Pink Floyd:
Ոստիկանությունը, փրկարարն ու սահմանապահը ՆԳՆ-ում
Ազգային Ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը: Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը: Այսպիսով, 2002 թվականից ներքին գործերի նախարարությունը, փաստացի պահպանելով նախարարության ներքին կառուցվածքը, դադարեց նախարարություն լինելուց և վերածվեց
Յուրի Դուդի և Իվլեևայի դեմ հայց են ներկայացրել՝ Պուտինին վիրավորելու համար
Լրագրող Յուրի Դուդի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլեևայի դեմ 100 մլն ռուբլու հայց են ներկայացրել պատվի և արժանապատվության վիրավորման փաստով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Հայցը ներկայացվել է դեկտեմբերի վերջին: Հայցվորի դերում հանդես է եկել Բեստաև Ա. Ա.-ն, որը բլոգերներից յուրաքանչյուրից պահանջել է 50 մլն ռուբլի: Դատարանի ներկայացուցիչները նշել են, որ Բեստաևը ցանկանում է հերքում ստանալ
Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում արժանացել են 14 մեդալի
Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան, որին հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ /ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից/: ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14 մեդալի: «Մաթեմատիկա» առարկա Ոսկե մեդալ-Մաղաքյան
Ծառուկյանի մի երկու բառը՝ կլասիկ պատգամավոր Մարուքյանին. «Իմ քայլը» չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ»
Ծառուկյանի խոսքով՝ «Մինչեւ մեզ չվիրավորեն, մեզ չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի, չի կարող այդպիսի դեպք լինել: Ասում են, ներկայացնում են, հետո էլ ասում են՝ մենք ոչ մի բան չենք ասել: Որեւիցե մեկը հենց փորձեց մեզ վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ՝ փաստաթղթերով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:
Նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը
Կողմերը շեշտեցին ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում:
«Մեր կուսակցությունից չեն, չէ՞, մարդկանց փողոցից հեռացրել՝ որպես նախարարի պաշտոն ու հայտարարել հակահեղափոխական». Մարուքյանը՝ ԲՀԿ-ին
Ժողովուրդ ջան, եթե դրան հասնի, մենք ձեզ հետ որեւէ կռիվ չենք տվել այս առումով, եթե դրա կարիքը լինի, ես չեմ հապաղի հետ գնալ ու ինչ-որ բաներ ասել: Օրինակ, մեր կուսակցությունից չեն, չէ՞, մարդկանց փողոցից հեռացրել՝ որպես նախարարի պաշտոն ու հայտարարել հակահեղափոխական, բայց դա մենք չեն ասել: Հիմա ստիպում եք, որ մենք մտնենք էդ բանավեճի մեջ: Ինչքան ասեք, մենք պետք է ասենք: Հետեւաբար մի՛ մտեք էդ կռվի մեջ, ես ձեզ խնդրում եմ: Մենք կռվում ենք իշխանության հետ, դուք կռվում եք էդ խնդրի արանքը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Այս ամենը քաղաքական ուժը չէր, որ իրականացրեց: Դա «Ֆեյսբուք»-ի հեղափոխություն էր, 21-րդ դարի հեղափոխություն»
Այստեղ ցանկանում եմ կանգ առնել, քանի որ սրանք պարզապես փոքր հատվածներ են իմ գրքից, որն ավարտում եմ: Այն կհրատարակվի գարնանը և կոչվելու է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը մանդատից հրաժարվել է
Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Նա հրաժարականի հրապարակումից հետո կարող է մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնի իր դիմումը: Եթե հետ չվերցնի, մանդատը վայր կդնի: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է
Արարատի, Սիսիանի, Գորիսի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ցմահ ազատազրկվածին ազատելը ռիսկային է համարվել. Արմեն Տեր-Սահակյանին մերժել են
Տեր-Սահակյանի ընտանիքը զգուշացնում է, որ շուտով փողոցներ են փակելու, բողոքի ցույցեր են անելու հոր վաղաժամկետ ազատման պահանջով:
Որոշումներն ԱԺ-ում չեն ընդունվում
7-րդ գումարման Ազգային ժողովը երեկ անցկացրել է իր անդրանիկ նիստը, ընտրել խոսնակին, վաղը կընտրվեն նաեւ փոխնախագահները: Շատերը սկսեցին քննարկել ԱԺ նախագահի եւ փոխնախագահների անձնական արժանիքներն ու թերությունները, բայց դա, ինձ թվում է, երկրորդական խնդիր է: Կարեւոր չէ, թե ով է ընտրվել Ազգային ժողովի նախագահ, կարեւոր է, որ Հայաստանում խորհրդարանի նախագահը, առավել եւս փոխնախագահները վաղուց արդեն
Սեյրան Օհանյան. Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ
Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում։
Մանթաշևի տունը դրվել է վաճառքի․ «Թբիլիսիի հայերի միությունը» կոչ է անում փրկել այն․ aliq.ge
aliq.ge. «Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Թբիլիսիում տեղակայված բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով: Նամակում ՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետին կասեցնել թբիլիսյան հուշարձանի վերջնական կորուստը, առաջարկելով, որ տանը տեղակայվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, կամ տարածքը ծառայի որպես հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոն: «Տունը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաքի սրտում,
Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով
Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիա կենտրոնում» տարակուսանք է հայտնել, թե ոստիկանությունը դադարեցրել է քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, թե չեն կարողանում հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին ու նրանից բացատրություն վերցնել: Պարզաբանում ենք, որ Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-իմ մասի 2-րդ
Վրաստանի վարչապետը` Նիկոլ Փաշինյանին. «Մեր երկրների միջև առկա կապերը ապագայում ավելի կխորանան և կամրապնդվեն»
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը:
Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ. Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Հանրապետության նախագահի այցը մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերիգլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։ Շնորհակալություն
Մարիա Գեւորգյանը շարունակում է հաղթել
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի բարձրագույն խմբի կանանց առաջնության երրորդ տուրում կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այսօր նա առավելության հասավ Արփինե Գրիգորյանի նկատմամբ եւ հարյուր տոկոսանոց արդյունքով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը ռեստորանատերերի հետ
Հովհաննես Դուրգարյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երկիշխանություն հաստատվեց
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացած երրորդ տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Զավեն Անդրիասյան-Հայկ Մարտիրոսյան՝ ½, Շանթ Սարգսյան-Արման Փաշիկյան՝ 0:1, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Հարությունյան՝ ½, Մանուել Պետրոսյան-Տիգրան Լ. Պետրոսյան՝ ½, Արամ Հակոբյան-Սամվել Տեր-Սահակյան՝ ½: Գրոսմայստեր Արման Փաշիկյանը (նկարում) 2,5 միավորով հավասարվեց Տիգրան Լ. Պետրոսյանին եւ նրա հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մանվել Գրիգորյանի փաստաբաններին թիրախավորել են, մինչդեռ Պերմյակովի դեպքում այդպես չէր». Արա Զոհրաբյան
«Մեր գործընկերների պաշտպանության առումով մտավախություններ ունենք։ Հասկանալի է, որ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքի ձայն բարձրացնել եւ հավաքների միջոցով որոշակի գործընթացների վրա ազդել, բայց չմոռանանք, որ գործ ունենք արդարադատության համակարգի հետ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ ցուցարարը թքել էր նրա մեքենայի վրա, ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Քրդերի ուղղությամբ Անկարան պատրաստ է առեւտրի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կործանել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա: Թրամփն ասել է, որ սկսում են Սիրիայից զորքերի՝ վաղուց հասունացած դուրսբերումն ու միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ են հասցնում այն ամենին, ինչ մնացել է ԴԱԻՇ-ի խալիֆայությունից: Նա հավաստիացրել է, որ կրկին հարձակում կգործեն այնտեղ, որտեղ կվերաձևավորվի ԴԱԻՇ-ը:


















































