Օրվա լրահոսը

Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել. պետք է ժամանակին դիմել բժշկի

Մասնագետներն ասում են՝ եթե վաղ շրջանում հայտնաբերվի քաղցկեղ, ապա հիվանդը չի ունենա քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման կարիք:

Ռոբերտ Քոչարյանի գործը հարցուպատասխանի փուլում է. Քոչարյանը մասնակցում է դատական նիստին

Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն է շարունակվում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ: Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպանները ավարտեցին բողոքը ներկայացնելը, Քոչարյանը շուրջ 2 ժամ ելույթ ունեցավ դատարանում, իսկ այսօր դատախազության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առարկությունները: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ

Հինգշաբթի օրը կկայանա «Իմ քայլի» պատգամավորների եւ Ֆիննախի աշխատակիցների հանդիպումը. Լիլիթ Մակունց

Կքննարկվեն հարկային փոփոխությունների փաթեթը եւ պարգեւավճարների հարցը

Գործարար. Վերցրել են կոկորդիլոսաբուծարանի կետն ու մարզպետին թիրախավորել

Եթե հասարակական կարծիքն այդպես բացասական լինի, ներդրողները կհրաժարվեն 10 միլիոն դոլար ներդրումից

Զոհրաբ Մնացականյանը Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ քննարկել է արտաքին քաղաքական հարցեր

Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով։ Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155702692422434  

ԱԺ-ում տեղի ունեցածը գնահատում են որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 4 փետրվարի 2019 թ., Երեւան Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի  շենք, ուր տեղի էր ունենում  «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ ԶԼՄ-ների  ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը եւ նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռեւս գոյություն ունեցող նախարարության եւ կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ առաջ խոսեցի մշակույթի փոխնարարար Նազենի Ղարիբյանի հետ։ Ըստ փոխնախարարի` մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ Հովհաննես Գալստյանը, հակառակը, պնդում է,

Պարոն Փաշինյան, ո՞ր շենքին մոտենանք. ակցիա. «Ա1+»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդացել է գրքի միայն մի երեսը։ Հաջորդ երեսին գրվածն իմանալու համար պետք է խոսի մեզ հետ,- պնդում են Կառավարության շենքի մոտ հավաքվածները։ Նրանք  բողոքում են Բագրատաշենի անցակետում ուղեբեռի թույլատրելի քաշի սահմանափակման դեմ։ Մինչ կառավարություն գալը՝  նրանք եղել են ՊԵԿ-ում։ Մանրամասները՝ տեսանյութում Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ՏԻՄ ընտրությունների նկատմամբ կուսակցությունների հետաքրքրությունը հեղափոխությունից հետո չի աճել

Դատելով համայնքներում առաջադրումներից՝ ՏԻՄ ընտրությունները նաեւ չեն հետաքրքրում իշխող ուժին՝ ՔՊ-ին Փետրվարի 17-ին ՀՀ 20 համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առաջադրված 76 թեկնածուներից 65-ն անկուսակցական է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվել է 7 թեկնածու՝ բոլորն ինքնաառաջադրմամբ: Առաջադրվել են 1 ՀՀԿ-ական թեկնածու, 1 ԲՀԿ-ական, 2 ՀՅԴ-ական թեկնածուներ: Այսինքն՝ պատկերը վկայում է այն մասին, որ

Մարդիկ սպանում են իրար հանուն ադամանդի, երկրները պատերազմում են հանուն նավթի

Սակայն աշխարհի ամենաթանկ ապրանքները ոչինչ են ջրի բացակայության պարագայում Օրերս Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը, տարբեր մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք էր տվել: «Առավոտը» փորձեց թեմայի վերաբերյալ ուշագրավ կարծիքներ առանձնացնել, որոնք տեղ են գտել միջազգային մի քանի հեղինակավոր

Կինոյին տրամադրված պետության փողերը չինովնիկական ապարատը խժռում է. Հովհաննես Գալստյան

Իմ անձի դեմ է խնդիրը, որովհետեւ ես ասում եմ՝ կինոյի պետական կառավարման մոդելը մաշված, բորբոսնած մոդել է, որը տապալել է հայկական կինոն. Հովհաննես Գալստյան

Վարչական դատարանը ծանրաբեռնված է Երևանի քաղաքապետարանի դեմ հայցերով

2019 թ. հունվարի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից պատշաճ վարչարարության իրականացումն ապահովելու հարցով: Վարչությունը քաղաքացիների դիմումների հիման վրա շարունակ կայացնում է այնպիսի  որոշումներ, որոնք հետագայում բողոքարկվում են վարչական դատարանում: Եթե ուսումնասիրենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, քաղաքացիների կողմից Երևանի քաղաքապետարանի դեմ բազմաթիվ

«Բարձրագույն դատական խորհուրդը՝ մեխի գլուխ»

Սոցիալական ցանցում քաղաքական գործիչներից մեկը գրառում էր կատարել, հարցնելով, թե տեսնես լրատվամիջոցները նամակներ, բողոքներ ստանում են, թե ամեն ինչ ավարտվում է լայվերով, սելֆիներով ու ստատուսներով: «Առավոտը» ներկայացնում է երեկ ստացված բողոք-նամակներից երկուսը: Պարզվում է՝ նույնիսկ քաղաքացու դիմումին պատասխանելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից: Դիմել եմ դատական խորհրդին, ստացել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն

Ահազանգ Հնդկաստանից. Խոջա Պետրոսի կառուցած 300-ամյա կամուրջը վտանգի տակ է, հայերեն գրությունը` սվաղված

Հնդկաստանում բնակվող մեր հայրենակցուհի Աշխեն Խաչատրյանն ահազանգում է` Մադրասում Խոջա Պետրոսի կառուցած առաջին բազմակամար կամուրջը, որի վրա դրված հուշաքարին լատիներեն, հայերեն ու պարսկերեն գրված էր կամուրջի կառուցման տարեթիվը եւ պատմությունը, վտանգի տակ է, քանի որ մի քանի տարի է՝ տեղում մետրոյի շինարարություն է ընթանում: Աշխեն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 300 տարվա պատմություն ունեցող

Նախագահի կարգադրությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը. 1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում

Լուսինե Արշակյան. «Տնօրեն է ընտրվել «Իմ քայլի» շտաբն իր բակում տեղակայած թեկնածուն, ԿԳՆ ներկայացուցիչն էլ շտաբի պետն է եղել»

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը փետրվարի 4-ին «Հայելի» ակումբում հայտարարեց, որ իրենց դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, եւ ընտրվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն, թեեւ դպրոցն ուներ իր նախընտրած թեկնածուն` դպրոցի երկարամյա ուսուցիչ Հասմիկ Սիմոնյանը: Դպրոցի նախկին տնօրեն Վրեժ Զոհրաբյանը կենսաթոշակի է անցել: Նաեւ նշեց, որ չի բացառվում՝ այս

Քաղաքից դուրս կամ անգործունյա ղեկավարներ ու թափառող շներ

Թափառող շներ կան ամենուրեք: Գաղտնիք չէ, որ թափառող շները մեծ վտանգ են ներկայացնում ազգաբնակչության համար: Նրանց հիմնահարցը տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում՝ կախված իրենց երկրի զարգացման մակարդակից, ընդունած օրենքներից, կառավարության կամ ՏԻՄ ղեկավարների ու ավագանու ընդունած որոշումներից…Եթե արեւմտյան երկրներում գոյություն ունեն շների հավաքման կայաններ, զինված համապատասխան տեխնիկական ու քիմիական լաբորատորիաներով, համապատասխան մասնագետներով, ապա մեզանում

«Մինչեւ ամսի 9-ը ժամանակ ունենք». «Իմ քայլը» խմբակցության քարտուղար

Կառավարության ծրագիրը դեռ խորհրդարան չի ներկայացվել

Դռնփակ նիստը վավերացրեց մեկ ձայնի իրավունքը

Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավորների խճանկարը բավականին հետաքրքիր է…: Կան փորձառու պատգամավորներ, անփորձ ինտելեկտուալներ, պարզապես անփորձներ և վերջապես չխոսկաններ: Վերջիններիս որակական կազմը առավել ցայտուն է երևում «Իմ քայլ» դաշինքում հայտնվածների մոտ: ԱԺ-ում փետրվարի 2-ին «Իմ քայլ» դաշինքը հրավիրեց դռնփակ նիստ և լրագրողներին դրսում թողեց: Լրագրողները 4 ժամից ավել սպասելուց հետո փորձում էին փակ նիստից դուրս

Տնտեսագիտական համալսարանում փո՞ղ են լվացել

ՀՊՏՀ խորհրդի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ որոշ մարդիկ պետք է բացատրություններ տան Վերջին շրջանում ամենաաղմկոտ թեմաներից մեկը ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյան-ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան «փոխհրաձգությունն» է, եւ ըստ Սանասարյանի` Մայր բուհում եղած չարաշահումները: Սակայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տարեկան ֆինանսական հաշվետվություններին, գնումների պլաններին, անցկացված մրցույթներին ու կնքված պայմանագրերին

Պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում, փետրվարի 3-ի երեկոյան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի  հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրվեց պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի: Ճաշկերույթին ներկա էին հայ համայնքի երեք հարյուրից ավելի անդամներ, բարերարներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեմի հոգևոր սպասավորներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսավարն էր 

Հայաստանի մէջ ԱՄՆ դեսպանը հանդիպում ունեցած Է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչներուն հետ

Aztagdaily.com Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի ներկայացուցիչները հանդիպում ունեցած են Հայաստանի մէջ Միացեալ Նահանգներու նոր դեսպան Լին Թրէյսիին հետ, որ շուտով պիտի սկսի իր առաքելութիւնը Երեւանի մէջ. «Մենք ոգեւորուած էինք դեսպան Թրէյսիին հետ հայ-ամերիկեան երկկողմանի յարաբերութիւններու զարգացման վերաբերող մեր կառուցողական քննարկումներով, եւ մենք, իբրեւ հայազգի ամերիկացիներ, անհամբերութեամբ կը սպասենք դեսպանին եւ անոր խումբին հետ աշխատելուն` յառաջ

Ֆինանսների կառավարումը ոչ թե պետք է ենթարկվի պաշտոնյաների կոպիտ միջամտությանը, այլ ծառայի բոլորի շահերին

Վերջին օրերին հանրային քննարկումների լայն առիթ տվեցին հանրային ոլորտի աշխատակիցներին պարգեւատրումները, եւ կարծես հասարակությունը երկփեղկվեց երկու ճակատի: Ազգաբնակչության մի զգալի հատված խիստ դժգոհեց այդ երեւույթից, փաստելով հանրային փողերով «ճոխ պարգեւատրումների» անհամատեղելիությունը երկրում ապրող հարյուր հազարավոր աղքատների ցածր եկամուտներին: Իրենց հերթին պետական պաշտոնյաները սկսեցին արդարանալ, որ պարգեւատրել են կատարված լավ աշխատանքի համար, նույնիսկ իրենք իրենց են

Եղբայրասպանություն՝ մեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը ունեցած անախորժ խոսակցության պատճառով

 Վիճաբանության ընթացքում Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը դանակի 8 հարված է հասցրել եղբորը, այնուհետև նրան տեղափոխել Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող իր մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է:

Ցուցադրվեցին թավշյա հեղափոխության օրերին արված լուսանկարներ, պոստերներ, կարգախոսներ

Փետրվարի 2-ին Վանաձորի «Թեյնիկ» հակասրճարանում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպել էր «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» և արվեստագետ Հռիփսիմե Հովհաննիսյանի «ՄԵՆՔ» խորագրերը կրող ցուցահանդես: Այն հասցրել է արդեն հյուրընկալվել Գյումրիում, Իջևանում, Էջմիածնում, Վեդիում, Մարտունիում, Եղեգնաձորում, և Գորիսում։ Շրջիկ ցուցահանդեսի վերջին կանգառը Լոռու մարզն էր։ Ցուցահանդեսին ներկա գտնվեց նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ցուցադրվեցին

«Զիբիլիքս»-ի գործով 11 մեղադրյալների նկատմամբ սահմանվեցին տուգանքներ. «Ա1+»

«Զիբիլիքսի» գործով դատական նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: Հրայր Անտոնյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և դատապարտվեց տուգանքի՝ 2.500.000 դրամի չափով: Ս ԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը դատապարտվեց 2.500.000 դրամ տուգանքի չափով։ Այս գործով ևս 8 անձինք՝ Երվանդ Բեգլարյանը, Արմեն Ազոյանը, Աշոտ Գեւորգյանը, Մինաս Շահինյանը, Հովհաննես Գալստյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Բեգլարյանը տուգանվեցին՝

Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման մեջ կասկածվում է համաներումով ազատվածը. նա ձերբակալվել է

Փետրվարի 2-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Վ.-ին Հարավարևմտյան թաղամասում հրել գցել են իր վարած «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և փախցրել ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խմբին Վարդան Վ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, անհայտ անձը Նորքի 5-րդ զանգվածից

Մտորումներ Հայաստանում գիտական թեմաների ընտրության եւ նրանց ֆինանսավորման շուրջ

Կրթական եւ գիտական բարձր մակարդակը շատ կարեւոր է ցանկացած երկրի զարգացումն ապահովելու համար, սակայն Հայաստանի պարագայում դա շատ ավելի է կարեւորվում` հաշվի առնելով մեր երկրի առջեւ կանգնած մի շարք արտաքին մարտահրավերներ: Ես կցանկանայի խոսել Հայաստանում գիտության հետ կապված մի շարք խնդիրների մասին, որոնք, ըստ իս, շատ կարեւոր են: Ես չեմ խոսի գիտության ֆինանսավորման մասին այն

Անձնագրային ծառայություններում ապօրինի բիզնե՞ս է իրականացվում

Բաց նամակ՝ լրատվամիջոցներին Հարգելի լրատվամիջոցներ, ձեզ ենք դիմում հարյուրից ավելի անհատ ձեռնարկատերերի անունից, հուսով, որ մեր ձայնը կհասցնեք պատկան մարմիններին, որպեսզի կանխարգելվի մեր դեմ սկսված անօրինական գործունեությունը, որպեսզի չզրկվենք աշխատանքից, որը մեր և մեր հարյուրավոր աշխատակիցների ընտանիքների գոյատևման միակ միջոցն է: Հակառակ պարագայում յուրաքանչյուր օրն ի վնաս մեզ է աշխատում: Մենք մատուցում ենք պատճենահանման, լուսապատճենման,

Լրահոս
Դռնեդուռ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031