Օրվա լրահոսը
Վասիլիս Մարագոս. Դատական ոլորտում կատարվող բարեփոխումները պետք է կրեն ոչ թե կոսմետիկ, այլ խորքային բնույթ
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցությանն առնչվող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը նշել
Տիգրան Ավինյան. Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում
Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Այս առումով, ոլորտի թափանցիկության
Հյուսիսային Կիպրոսը չի մասնակցի Արցախում կայանալիք ֆուտբոլային առաջնությանը. Ermenihaber
Արցախի Հանրապետությունում 2019թ. հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հայտնի է դարձել, որ այդ առաջնությանը չի մասնակցելու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։ Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կիպրոսի չմասնակցելու պատճառն այն է, որ առաջնությունն անցկացվելու է Արցախում։ Ինչպես հայտնի է, առաջնությանը մասնակցում է 12 հավաքական, որոնք բաժանված են 4 խմբի։ A խումբ – Արցախ, Սապմի,
«581 համաներվածից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն». Արմեն Ղուկասյան
Ըստ ՀՀ ոստիկանության շտաբի պետի ներկայացրած վիճակագրության՝ հանցագործությունների թիվն աճել է 11.2 տոկոսով:
Ավազակային հարձակում՝ տարեց կնոջ նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երկու անձի
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Կոտայքի
ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպումները շարունակվում են
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵՄ այլ ներկայացուցիչներ հունվարի 30-ին և 31-ին, արդեն աշխատանքային մակարդակով, կշարունակի ԵՄ հանձնակատար Հաանի բարձրաստիճան այցի օրակարգային քննարկումները:
ՊՊԾ գնդում եղած բուժքույր. «Վիրավոր ոստիկանը կյանքի համար վտանգավոր այտուց ուներ, բայց մեզ արգելեցին տեղափոխել հիվանդանոց»
Ոստիկաններից մեկի ձեռքին էլ քերծվածք կար, որը մշակել եմ: Մյուսն էլ հրազենային վնասվածք ուներ, որը եւս մշակել եմ: Չեմ կարող նկարագրել նրան:
Վենեսուելան դառնում է Արևմուտք-Ռուսաստան առճակատման թատերաբեմ
Վենեսուելայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները նոր առճակատում են առաջացրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչն իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա։ Իրավիճակը Վենեսուելայում Չնայած նավթի ահռելի պաշարներին` Վենեսուելան վերջին տարիներին գտնվում է ծայրաստիճան վատ տնտեսական վիճակում, ինչը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի։ Շարունակական բողոքի ցույցերի ֆոնին այդ երկրի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հունվարի 23-ին
Տնօրեն երգիչը կարեւորում է քոլեջի անվանակոչությունը, բայց փակագծեր չի բացում
Հարցազրույց Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ – Տարին հոբելյանական է ձեր ղեկավարած քոլեջի համար. լրանում է 90-ամյակը: Դուք 2007-ից քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենն էիք, արդեն լրացել է տնօրենի ձեր պաշտոնավարման մեկ տարին: «Առավոտի» հետ զրույցում (6.04.2018) ներկայացրել էիք ձեր ծավալուն ծրագիրը: Ի՞նչ եք հասցրել անել: – Նշեմ ընդամենը երկուսը՝ կոսմետիկ վերանորոգման
Կես խաղաղություն, կես պատերազմ վիճակում տարիներ շարունակ ապրած Հայաստանն ու հայ հասարակությունը դժվար են ընկալում խաղաղություն կամ աղետ երկընտրանքը. «Փաստ»
Եվ այս իմաստով իշխանությունները պետք է զգույշ լինեն ու կրեն խոսքի պատասխանատվություն: Խաղաղություն ձևակերպումն ինքնին, ադրբեջանական կողմի վարքագծի պայմաններում, Հայաստանում ընկալվում է որպես թուլության նշան, իսկ այդ կասկածելի խաղաղության այլընտրանք աղետն, ընդհանրապես, կարող է հասարակությանը ներշնչել բացասական ազդակներ, խուճապային տրամադրություններ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի, հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների
ՀՔԾ-ից անձնական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է 3 քննիչ. «Ժողովուրդ»
Իսկ թե ինչ պատճառաբանությամբ են աշխատանքից ազատվել, ՀՔԾ-ն այս հարցին չէր անդրադարձել։
Գործի է դրվում նույն մեխանիզմը՝ բերել խորհրդարանում հայտնված երկու ուժերին ինքնաոչնչացման ռեժիմ, ստիպել, որ հանրությանն ապացուցեն իրենց ընդդիմադիր լինելը. «Ժամանակ»
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանում չկա ընդդիմություն և իշխող մեծամասնությունից բացի, մյուս երկու ուժերը, խոշոր հաշվով, որևէ լուրջ քննադատություն չեն հնչեցրել իշխանության հասցեին: ՀՀԿ խոսնակի հայտարարությունը տարածված տրենդ է, ընդ որում՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն ժամանակի ընթացքում ավելի է ուժգնանալու: Դա կազմում է նոր իշխանության, իսկ ավելի շուտ՝ նոր իրավիճակի
Տուժողները երկուսն են. սպանված դիպուկահարը եւ քրեական հեղինակություն Շալոն
Մեղադրանքը հաստատվելու դեպքում անվանի մարզչին սպառնում է ցմահ ազատազրկում Ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել ենք, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչված մարզիկ, կիոկուշին կարատեի մարզիչ, մասնագիտությամբ իրավաբան, երկրորդ բարձրագույն կրթությամբ լեզվաբանական համալսարանն ավարտած Սամվել Այվազյանին դատապարտել էր 1 տարի ժամկետով ազատազրկման, իր լուսանկարով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բագրատաշենի սահմանային
ՀՀ Սփյուռքի նախարարություն. Խստորեն դատապարտում ենք ատելության, անհանդուրժողականության և անօրինության հողի վրա իրականացվող նման արարքները
Հայ դպրոցը հայպահպանության հիմնասյուներից է, ուստի հայկական կրթօջախների նկատմամբ նման ոտնձգությունները համարում ենք անընդունելի ու դատապարտելի՝ վստահ ենք, որ դպրոցը պետք է լինի ամենանվտանգ վայրն ամբողջ աշխարհում:
Ըստ խորհրդարանում պտտվող լուրերի, հաջորդ կանչվող պաշտոնյան լինելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը. «Ժողովուրդ»
Ամեն դեպքում, եթե նման հանդիպումները չունենան շոշափելի արդյունքներ, ուրեմն կնշանակի, որ դրանք ընդամենը արվում են գոլորշի բարձրացնելու համար, եւ, ըստ էության, անպտուղ հանդիպումներ են։ Եթե այս հանդիպումներին հետեւեն որոշակի գործընթացներ, որոշ նախագծեր, նույնիսկ պաշտոնանկություններ, այդ ժամանակ կարելի է արձանագրել, որ մենք գործ ունենք խորհրդարանական վերահսկողության, այլ ոչ թե մի բաժակ ջրում փոթորիկ անելու երեւույթի հետ։
Հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Մարտի 1-ը պետք է դարձնի իր պատվի գործը՝ «իր դատը», մեղմ ասած, վտանգավոր է. «Հրապարակ»
Կարո՞ղ է Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցում օգնել Նիկոլ Փաշինյանին։ Ցանկության դեպքում՝ այո։ Օրինակ, գնալ եւ նստել Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Նա ուրիշ քայլի հնարավորություն չի թողել իրեն։ Մինչեւ նա չընդունի մեղքի իր բաժինը, հայաստանյան եւ ոչ մի իրավասու մարմին չի կարող արդարացի որոշում կայացնել Մարտի 1-ի գործով:
ՄԻՊ. Մհեր Եղիազարյանի գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն
Մհեր Եղիազարյանի գործով Պաշտպանի արած հարցադրումները քրեական հետապնդման մարմնին և տրամադրած անհրաժեշտ տվյալները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում: Առավել հիմնավոր տվյալների և հարցադրումների համար Պաշտպանի հանձնարարությամբ հատուկ այց
Եկատերինբուրգում երեք երեխաներին հրդեհից փրկած Գևորգ Ավետիսյանին ԱԻՆ-ը կրակմարիչ է նվիրել
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Եկատերինբուրգի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել պատվո արարողություն՝ նվիրված 30-ամյա Գևորգ Ավետիսյանին, որը հրդեհված տնից փրկել էր երեք երեխաների: Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, երբ Գևորգը կնոջ հետ անցնում էր այրվող տան կողքով: Նա նկատել էր, որ տան պատուհանից ինչ-որ մեկը օգնություն է կանչում և անմիջապես նետվել էր օգնության: Նա
Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Արցախի կարգավորման հարցը
ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Արցախի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Բոլթոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկեցինք մի շարք ընդհանուր հետաքրքրության հարցեր, այդ թվում էներգետիկ անվտանգություն, անվտանգության հարցերով համագործակցություն և ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել
Քաղհասարակության «ճանապարհային քարտեզը» ներկայացնելուց հետո անցել է մոտ 1 ամիս, ի՞նչ է արել իշխանությունն այս ուղղությամբ. «Հրապարակ»
Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն իշխանություններին առաջարկեցին Հայաստանի վերականգնման բարեփոխումների «ճանապարհային քարտեզ», որն ընդգրկում է անցումային արդարադատություն, մարդու իրավունքներ, մարդու իրավունքների կոպիտ խախտումների փաստերով տուժածների իրավունքների խախտման ճանաչում եւ վերականգնում, ԱԱԾ-ի, ոստիկանության նկատմամբ հսկողություն եւ այլն։ Հայաստանի քիչ թե շատ հեղինակավոր իրավապաշտպաններից ու քաղհասարակության ներկայացուցիչներից մեկ տասնյակ մարդ ստորագրել էր նախագծի տակ, այդ
Նիկոլ Փաշինյան. Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի
Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է
Ռուբեն Բաբայան. «8 մլն պարգեւատրումը 70 հոգու աշխատավարձ է, 2 նոր բեմադրություն է, 8 բարձրակարգ լուսարձակ կամ 16 բարձրախոս»
Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ֆինանսների նախարարության եւ այլ կառույցների բարձր պարգեւավճարների մասին՝ Հովհ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նշեց. «Ուզում եմ ուղղակի համեմատություն տալ. 2018 թ. թատրոնի սուբսիդիան կրճատվեց 8 մլն դրամով, 8 միլիոն դրամը դա 70 հոգու մեկ ամսվա աշխատավարձ է թատրոնում, կամ 2 նոր բեմադրություն է, կամ 8 բարձրակարգ
Ալեն Սիմոնյան. Թեթև տարակուսում եմ, թե ինչ պետք է ինձ թույլ չտա դաշնակցական Գեղամ Մանուկյանը և ինչպես պետք է թույլ չտա
Դուրս արի անցյալի տրամաբանությունով գործելուց, դու կարող ես ինձ հետ քննարկել, վիճել, ընդդիմանալ, ես կարող եմ քեզ հետ համաձայնել նույնիսկ, բայց ոչ դու, ոչ այն կառույցը, որին դու ակնարկում ես, չեն կարող ինձ թույլ տալ կամ չտալ,
Ողջունելի է, որ անկախ իրավական գործընթացներից, նրանք, որպես նախկին բարձրաստիճան զինվորականներ, հրավիրվում են նման միջոցառումների. «Փաստ»
Դժվար է ասել՝ սա պաշտպանության նախարարության, թե երկրի բարձրագույն իշխանության նախաձեռնությունն է եղել, բայց ինքնին վերջիններիս ներկայության փաստը ողջունելի է: Սա առնվազն խոսում է այն մասին, որ գոնե ֆորմալ իմաստով իշխանության մոտ կա իրավական և բարոյական շերտերի տարանջատում, կա ինստիտուցիոնալ հիշողության գործոնի կարևորումը, որը խիստ կենսական է հատկապես Զինված ուժերի դեպքում:
Թուրքիայի նախագահ Էրդողանը օրինականացնում է թմրամիջոցները՝ հակառակ իր իսլամական հավատքին
«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Փինար Թրեմբլեյը բացահայտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ օրինականացնելու կանեփի (մարիխուանայի տեսակ) աճեցումը: Թրեմբլեյը «Ալ-Մոնիտոր»-ի 2019 թ. հունվարի 24-ի համարում գրել է, որ Թուրքիայի ղեկավարը իսլամական համոզմունքների պատճառով խիստ դեմ է եղել ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների վաճառքին կամ օգտագործմանը, սակայն այժմ որոշել է հանդես գալ ի պաշտպանություն կանեփի աճեցման,
ԵՄ Հայաստանի աջակցության փաթեթի գլխավոր խնդիրը և թիրախը պետք է լինի՝ փոխել Հայաստանի հանրության պատկերացումները եվրոպական արժեքների վերաբերյալ. «Ժամանակ»
Դեռևս թավշյա հեղափոխությունից հետո առիթ ենք ունեցել ասելու, որ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունն ամենևին չի ենթադրում դեպի Եվրոպա քաղաքական քայլերի, կամ ամենևին դրանցով չէ, որ պետք է չափվի: Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրանում հռչակված արժեքները գործնականում այն են, ինչ հռչակագրային իմաստով կազմել են եվրաինտեգրացիայի քաղաքականությունը, բայց որը հենց հռչակագրերի մակարդակում է գերազանցապես մնացել այն պատճառով, որ
Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Թիֆլիսի սրտում Հ. Ալիևի անվան հրապարակ բացել, իսկ ջավախքցին իր հերոսի կիսանդրին չի կարող վերաբացել
ՀՀ-ում Վրաստանի դեսպանին հրավիրել ԱԳՆ-ը և բացատրել, որր հայն արժանվույնս գնահարում ու մեծարում է իր հերոսներին, իսկ բուղաշենցի Միքայել Մինասյանը հայրենիքի ազատության համար նահատակված հազարավոր քաջորդիներից մեկն է:
Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է:
Ոստիկանությունը հետաքննում է Լոս Անջելեսի հայկական դպրոցների վրա թուրքական դրոշների հայտնվելու փաստը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 29-ին, վաղ առավոտյան Լոս Անջելեսի երկու՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան եւ Սուրբ նահատակ Ֆերրահյան, դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները տհաճ անակնկալի են եկել՝ տեսնելով իրենց դպրոցների շենքերի եւ դարպասների վրա փակցված թուրքական դրոշները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ ենթադրյալ «ատելության» քարոզի հիմքով՝ հաղորդում է nbclosangeles.com-ը : Ֆերրահյան դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը nbclosangeles.com-ին ասել է,


















































