Օրվա լրահոսը
Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին. Ermenihaber.am
ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։ Անթիվ փաստաթղթերից ու անգնահատելի վկայություններից կազմված այդ արխիվը հայր Գերգերյանը հավաքել է 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը՝ 1988 թվականը։ Փաստաթղթերը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, դրան նախորդող և հաջորդող ժամանակաշրջանին։ Մինչ օրս թեև ցեղասպանագետների
Ընտանի կենդանիներ պահելու համար օրենքով սահմանված 5000 դրամ տուրքը կվերանա. Նարե Արամյան
«Տեղական տուրքի կարիք այս պահին չունենք». Նարե Արամյան
Արաբական վեհաժողովն ու միջանկյալ գործողությունները
Բեյրութի հյուրընկալած արաբական տնտեսական վեհաժողովը հիմնականում կենտրոնացավ փախստականների եւ տեղահանվածների տունդարձի անհրաժեշտության վրա: Պաշտոնական Բեյրութի առաջադրանքը ստացավ համաարաբական համաձայնություն։ Անհրաժեշտությունը այս դեպքում միջոցներ է ենթադրում, եւ ուրեմն հիմնականում տնտեսական վեհաժողովը ֆինանսական միջոցների հայթայթումն է վերադարձի գործողություններ կազմակերպելու համար: Փախստականների երեւույթը միջազգային ընտանիքի կողմից աշխարհի տարածքում հայտնվում է ուշադրության կիզակետում, որի համար գործում են մշտական բաժանմունքներ, կազմակերպություններ,
Ինչպես լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ խոսեցի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ հասկանալու թե ինչպես կարող ենք լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։ Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մասնավորապես, մոտավորապես երեք
Կոռուպցիոն աղմկոտ բացահայտումներ Գյումրիում բնակբաշխման շուրջ․ գործը հասել է դատախազություն
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը մի քանի աղմկոտ բացահայտումներ է արել Գյումրիում կատարված բնակբաշխման շուրջ։ Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ մարդկանց հետ շփման ընթացքում անընդհատ լսել է, որ օրինակ՝ շահառու ճանաչված մեկ անձը մի քանի տուն է ստացել ու որպեսզի պարզի՝ արդյո՞ք դրանք ասեկոսեներ են, թե՞ կան լուրջ հիմքեր, սկսել է իր
«Ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մոդել». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես, ասել է՝ Հարգելի գործընկերներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձեւավորվեց խորհրդարան եւ միջազգային կառույցները եւս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես եւս
Տնտեսական հեղափոխություն, թե՞ զարգացման միջոցով դեպի 4-րդ արդյունաբերական հեղափոխություն
Ամանորյա ուղերձի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ տնտեսական հեղափոխություն իրականացնել 2019 թվականին։ Այս հոդվածի նպատակը տվյալ հեղափոխության իրականացման հնարավորության գնահատումը չէ, այլ Հայաստանում տնտեսական զարգացման հետագա տրամաբանության քննարկման հրավեր՝բոլոր հետաքրքրված կողմերի միջև։ Որպեսզի կողմնորոշվենք եզրույթների հարցում, բացահայտենք հասկացությունների իմաստը․ Տնտեսական հեղափոխություն՝ գոյություն ունեցող տնտեսական համակարգի սրընթաց կործանում և դրա կազմաքանդում՝ նորը ստեղծելու նպատակով։
Ոչ միայն պետք է շարունակենք քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, այլև պետք է մեծացնենք նրանց հետ համագործակցությունը. Զարուհի Բաթոյան
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին: Փոխվարչապետը նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները և նրա արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հավանությունն են տվել «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկված ծրագրին, որը ենթադրում է ներառականություն
Ալեքսանդր Լուկաշենկո. «Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր»
Հունվարի 21-ին Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրեց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։ Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ ԵԱՏՄ
Հայաստանի և ԱՄԷ միջև հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա. ՀՀ ԱԳ նախարար
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄԷ-ի դեսպանին
Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն,
Պարզաբանում՝ «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի վերաբերյալ
Հաշվի առնելով հանրության և մամուլի լայն հետաքրքրվածությունը և քաղաքացիների կողմից պարբերաբար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) հասցեագրվող բողոքները՝ հարկ ենք համարում ներկայացնել «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթի մանրամասները, ինչպես նաև մեկնաբանել ներկայիս իրավական դրությունը: Քանի որ գործող օրենսդրությունը խիստ ժամկետային և գործառնական սահմանափակումներ է նախատեսում վարչական վարույթ իրականացնող մարմնի համար,
Նմուշներ են վերցվել շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից
Հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեդիայի Թագավորության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Հայաստանի նոր կառավարությունը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական զարգացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։ Շվեդիան Հայաստանի կարևոր
Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի բավարարվել է. լրատվամիջոցը բողոքարկելու է
Լրատվամիջոցի ներկայացուցիչը դատավարական որոշ խախտումներ է նշում
Բողոքի ցույց՝ տնային կենդանիների համար նախատեսված պետական տուրքի դեմ
Կենդանասերները չեն ցանկանում վճարել 5000 դրամը
Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ և գողացել նրա ոսկյա շղթան. հանցագործությունը բացահայտված է
Հունվարի 20-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, իր ծանոթ Լարիսայի հետ ժամանակ են անցկացրել Երևանի հյուրանոցներից մեկում, որի ընթացքում Լարիսան գողացել է իր ոսկյա շղթան՝ խաչով: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Ավանի բաժանմունք
Անապահովության նպաստների գումարներից խարդախությամբ ավելի քան 550 մլն դրամի հափշտակության քրեական գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի
Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան 1 դոլարանոց քարոզչությունը. Ermenihaber
Հունվարի 18-ին ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը, տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Շվեյցարիայում «հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը» նվիրված փոստային նամականիշ է թողարկվել: Ըստ այս տեղեկության՝ նամականիշերի թողարկման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան և «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի (Schweizerische Post” AG) հետ: Նշվում է,
Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի հյուրեր, Սիրելի հայրենակիցներ, Տիկնայք
Արթուր Գրիգորյանը ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 21 Հունվարի 2019, 49 – Ա ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան Լուսանկարը՝ Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջի:
«Մարդիկ շատ դեպքերում վախեցել են գնալ ընտրությունների սոցիալական մեդիայում առկա ատելության և անհանդուրժողականության պատճառով». Հայաստանի ընտրությունների հարցը՝ ԵԽԽՎ-ում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար առաջին նիստի ընթացքում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրեց դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դիտորդական առաքելության կողմից արձանագրված դիտարկումների արդյունքները: Նա շեշտեց՝ թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ են ստեղծվել և հայտարարեց. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ և խաղաղ մթնոլորտում,
Քննչական կոմիտեն՝ մանկապարտեզի տնօրենի ձերբակալության մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015թ. մայիսից մինչև 2018թ. հունիս
Նախկինում ադրբեջանական գերության մեջ գտնված Սարգիս Անանյանը մահացել է
Նա 2014-ին եղել է Ադրբեջանի տարածքում
Գյումրեցի Ջ. Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է: Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն, համբերություն և ոգու
«Նաիրի Ինշուրանս». Անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ
«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ պարզաբանումը՝ ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ Այսօր ՊԵԿ-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ին վերագրվել են առանձնապես խոշոր չափերի հարկերի չվճարման ենթադրյալ չարաշահումներ, որի մասին Ընկերությունը տեղեկացվել է մամուլից: Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով և անհասկանալի է, թե ինչ
Մանվել Գրիգորյանը չի ուզել դիմել ՄԻԵԴ՝ ասելով. «Հայաստանին դատի չեմ տա»
Գրիգորյանի փաստաբանը բողոքում է՝ «Ասում են՝ Մանվել Գրիգորյանին պետք է տանել բանտ, ուզում եմ փաստել՝ Մանվել Գրիգորյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նա պատիժ չի կրում: Եթե կապացուցվի իրեն մեղսագրվող մեղքը, ապա պատիժը թող կրի ամենամաքսիմալ ձեւով: Այսօր անընդհատ ասել, որ Մանվել Գրիգորյանին պետք է անպայման տանել բանտ, տեղին չէ, իրավաչափ չէ»:
«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը քննիչի որոշմամբ ձերբակալվել է. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ստեփան Նավասարդյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։


















































