Օրվա լրահոսը
«Մենք պոլսահայեր ենք, մենք թուրք չենք, բայց, ցավոք, հայրենիքում մեր մասին քիչ բան գիտեն». Աննա Հակոբյանը հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին: Հանդիպմանը Տայք Միրիջանյանը պատմել է, որ արդեն մի քանի տարի է երազում է Երևանում՝ մեկ վայրում հիմնադրել պոլսահայ անվանի նկարիչ Արա Գյուլերի անվան թանգարան, համանուն սրճարան և ռեստորան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդքան էլ լավ
«Մակունցը մեզ առաջարկել է հիմնավորում գրել եւ ասել է, որ կստորագրի դրա տակ». Մշակույթի նախարարության աշխատակից
Եթե իսկապես մտահոգություններ կան, որ որոշ հաստիքներ պետք է կրճատվեն, թող փորձագիտական խումբ ստեղծվի եւ փաստի դա, ոչ թե բամբասանքներ հնչեն:
Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները
Վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները: Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական և սոցիալական համայնքային հիմնախնդիրները Սակայն բյուջեի քննարկումը պետք է ուղեկցվի ոչ միայն ծախսային հոդվածների, այլ նաև եկամտային
Սեւանա լճից անխնա որս է կատարվում
Այսօրվանից Սեւանա լճում ձկների որսն արգելված է. ձվադրման շրջան է: Սակայն սա չի նշանակում, որ կառավարության` տվյալ ոլորտի պատասխանատուները պետք է հենց դեկտեմբերի 20-ից սկսած վերահսկողությունն ուժեղացնեն եւ որսագողերի ձեռքը բռնեն: Ըստ Ձկնաբուծության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի մասնագետների՝ նախապատրաստական աշխատանքները դեռեւս նոյեմբեր ամսից պետք էր սկսել, որպեսզի այդ ձկները կարողանային հասնել ձվադրավայրեր: Մինչդեռ ամիսներ շարունակ փողոցներում,
ԱԺ-ի 95 տոկոսով ընտրված լինելը արդյունավետ աշխատանքի երաշխիք չէ. քննարկում տնտեսական հեղափոխության շուրջ
Բագրատ Ասատրյանը կարծում է, որ նոր խորհրդարանն 95 տոկոսով ընտրված է, ուստի արդյունավետ կաշխատի, Արծվիկ Մինասյանն`ընտրվելը չի համարում արդյունավետ աշխատանքի գրավական:
ՄԻՊ-ը ներկայացրեց փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման վերաբերյալ զեկույցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ այսօր ներկայացրեց ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ արտահերթ զեկույցը։ «Միգրացիոն ծառայության հետ ավանդաբար կայուն համագործակցություն ունենք, որ շարունակվում է այսօր, և ուրախ ենք, որ մեր գրասենյակը նպաստում է ոլորտում առկա խնդիրների լուծմանը, որոնք ընդամենը
84 մլն. դրամ Տավուշի մարզի հաշմանդամություն ունեցող 167 անձանց` Միքայել Վարդանյանից
Տավուշի մարզի բոլոր սոցիալապես անապահով առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, ընդհանուր առմամբ 84 մլն. դրամի օգնություն են ստացել «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Միքայել Վարդանյանից: Մարզում այս խմբում ընդգրկված հաշմանդամություն ունեցողների թիվը 167 է: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 500 հազար դրամի օգնություն: Մանրամասները` տեսանյութում:
Հրանտ Բագրատյան. Վարչապետի ու կառավարության անդամների (պաշտոնակատարների) ասածները առայժմ իրականությանը չեն համապատասխանում՝ ինովացիոն տնտեսության արտառոց աճ գոյություն չունի
նտեսության ոչ բարենպաստ կառուցվածքային փոփոխությունների պատճառով բյուջեի եկամուտների ադեկվատ աճ չի գրանցվել։ 2018-ի հունվար հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1067 մլրդ դրամ (2017-ին՝ 994)։ Սակայն երբ 994-ը բազմապատկում ենք 1.06-ով (տնտեսական աճը) և գնաճով (2.7%), ապա պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին՝ 994×1.06×1.027=1082 մլրդ դրամ։ 15 մլրդ բացակայում է։ Արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն անկում է ապրել։ Այսինքը` ստվերը մի փոքր ավելացել է։
«Մենք այդպես էլ չտեսանք` քանի՞ նախարար, քանի՞ փոխնախարար, քանի՞ գլխավոր «ձկներ» են պատժվել»
«Մենք այդպես էլ ոչ մի տվյալ չունեցանք` քանի հոգի են պատժվել, քանի՞ նախարար, քանի՞ փոխնախարար, քանի՞ գլխավոր ձկներ»,- անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարության փաստաթղթից բացակայող պատժի անխուսափելիության դրույթին՝ ասաց տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը: Երեկ քաղաքացիական հասարակության քննարկմանն էր դրվել 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթուղթը, որին մասնակցում էր նաեւ պարոն
«Նախարարներ չունեն, դրա համար միավորում են նախարարությունները». կառավարման փորձագետ
Սերոբ Անտինյանը կարծում է, որ կադրերի պակասի հետեւանքով է նոր կառավարությունը որոշել նախարարություններն օպտիմալացնել
Դինքի գործով վկա․ «Գործով առկա որոշ նյութեր ու տեսագրությունների մի մասն անհետացել են»․ Ermenihaber
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստն է կայացել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում։ Կալանքի տակ գտնվող 5 մեղադրյալներ դատական նիստին մասնակցել են օնլայն կապի միջոցով։ Ներկա են եղել նաև 12 վկաներ ու կողմերի փաստաբանները։ Նիստին որպես վկա հարցաքննվել են հանցանքի պահին Ռիզեի նահանգային անվտանգության վարչության ղեկավար, 2003-2006թթ․ Ստամբուլի
Ռոբերտ Աբրահամյանին նվիրված խաչքարի բացում Տափերական համայնքում
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի 25-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը, որին ներկա էին նրա հարազատները, ազատամարտիկներ, տափերականցիներ: Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ Գարիկ Սարգսյանը իր խոնարհումն է արտահայտել բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր առանց վարանելու հանուն հայրենիքի նետվեցին գիտակցված մահվան՝ զոհելով ամենաթանկը՝ կյանքը: Գարիկ Սարգսյանն իր խոսքում
«Տերյան մշակութային կենտրոն»-ը հաղթող է ճանաչվել նորաձեւության մրցույթում
Սույն թվականի դեկտեմբերի 15-16-ին Մոսկվայում կայացավ եվրասիական ազգային հագուստի բարձր նորաձևության «Էթնո-Էրատո» 2018 մրցույթը։ Մրցույթի կազմակերպիչն էր Եվրասիական ժողովուրդների ասամբլեան (ԵԺԱ): Ասամբլեայի հայաստանյան կառույցը ներկայացնում է ասամբլեայի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: ԵԺԱ – ն իրականացնում է՝ ամենատարբեր ծրագրեր, որի շրջանակներում էլ հենց հայտարարված էր մրցույթը: Մրցույթի նպատակն էր ոչ միայն
«Իմ մեջ կոտրվել է մարդու եւ իր ստեղծածի հավերժության կարծրատիպը»
Հարցազրույց արտիստ Արեգ Բալայանի հետ – Դուք ներկայանում եք որպես արտիստ, որն ընդգրկուն հասկացություն է… – Բացի լուսանկարչական արվեստից, ես «խոսում» եմ վիզուալ այլ մեթոդներով նույնպես: Այս պահին նկարազարդում եմ մանկական մի գիրք, հրավերների դեպքում պատրաստում եմ ազդագրեր, օրինակ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի եւ այլն: Հրապուրված եմ սթրիթ արտով… – Մեր տեղեկություններով՝ վերջերս մասնակցել եք
Բագրատաշենի մաքսակետ Պտղավան հատվածում մեծ խցանում է
Պատճառաբանվում է, որ «ֆուռերը» խանգարում են դրան, բեռնատարների շարժը դադարեցվել է, այդ պատճառով Հայաստանի տարածքում խոշոր բեռնատարների կուտակում է:
Չլուծարել մշակույթի նախարարությունը
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիովին պաշտպանում է մշակույթի նախարարության աշխատակիցների՝ նախարարությունը չլուծարելու պահանջը: Հակառակը, այն պետք է դարձնել առավել արդյունավետ՝ ներկայացնելով համապարփակ հայեցակարգ՝ հայ ժողովրդի դարավոր մշակույթը և, հատկապես, ժամանակակից արվեստը և հոգևոր հարստությունը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու համար: Մեր ազգի անգնահատելի հարստությունը մտավոր սեփականությունն է, որի հիմնարար մասն են կազմում մշակույթի արժեքները: Գտնում ենք, որ
«Մխիթար Հայրապետյանը շատ է ափսոսում, ցավ է ապրում այս ամենի համար». Սփյուռքի նախարարության աշխատակից
Սիրվարդ Համբարյանը մեկ այլ տեսանկյունից էլ մոտեցավ խնդրին. «Ինչպե՞ս կարելի էր Նոր տարվա նախաշեմին 90 անձի թողնել առանց աշխատանքի եւ Նոր տարին «շնորհավորել» Սփյուռքի նախարարության լուծարման նախագծով: Մեզ կերակրեցին խոստումներով, թե կդառնանք, ասենք, կոմիտե»:
WebTV-ն IPTV-ում․ «Ազատությունը» վերահեռարձակվում է Ucom-ի հեռուստատեսային ցանցում
Ucom հեռուստատեսային ցանցի uTV և uTV Box բաժանորդները հնարավորություն ունեն առանձին ալիքով հետևելու «Ազատություն» ռադիոկայանի առցանց հեռուստաեթերին։ «Ազատության» լրագրողների կողմից ներկայացվող տեղական և միջազգային լուրերը, օրվա կարևորագույն իրադարձությունների մասին ռեպորտաժները, մեկնաբանությունները, հարցազրույցներն այսուհետ հասանելի են Ucom ցանցում՝ 222-րդ հեռուստաալիքով։ «Հաշվի առնելով Ucom-ի տեխնիկական հնարավորությունները և մեր բաժանորդների մեծագույն հետաքրքրվածությունը հենց «Ազատության» բովանդակության նկատմամբ, այսպիսի նորարարական
«Կարծրատիպ կա, թե լուսանկարչությունը տղամարդու գործ է»
Հարցազրույց ֆոտոլրագրող Լուսի Սարգսյանի հետ – Լուսի, ես գիտեմ, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որպես այդպիսին, ֆոտոլրագրության հստակ ուղղություն չկա, ուսանողներին սովորեցնում են լուսանկարելու հմտություններ, քանի որ ուղղակի ապագա լրագրողը պարտավոր է տիրապետել լուսանկարչական որոշակի հմտությունների, իսկ ֆակուլտետն ավարտելուց հետո շատ քչերն են զբաղվում այդ ուղղությամբ։ Դուք ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ֆոտոլրագրությամբ։ – Ես դեռեւս ուսանողական տարիներից
«1991-ից որեւէ մեկը չի գնացել զիջումների, չեմ էլ պատկերացնում, որ այժմ կգնան». Թեւան Պողոսյան
Քաղաքագետները`Արցախի հարցի հնարավոր կարգավորման մասին
Զարմանալի չէ՞, թե ինչու են դրսում ապրող մեր հայրենակիցները սպասում, որ իրենց արտաքսեն: Ինչո՞ւ ինքնակամ չեն գալիս. «Ազգ»
Մեր հայրենակիցները փորձում են այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալ, գերմանացիներն էլ շատ հանգիստ ասում են՝ հարգելիս, ձեր երկրում իրավիճակ է փոխվել, դրական փոփոխություններ են եղել, ժողովրդավարությունը ռեկորդային արագությամբ սուրում է, հետեւաբար դուք չեք կարող համարվել ճնշված, ինչն էլ նշանակում է, որ մենք չենք կարող ձեզ փախստականի կարգավիճակ տալ, վերադարձեք ձեր երկիր:
Ովքեր են 2018 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին կառավարության ամենաշատ գործուղման մեկնած անդամները. «Հայկական ժամանակ»
2018 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին կառավարության ամենաշատ գործուղման մեկնած անդամներն են՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշյանը, ՀՀ վիճակագրության խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Արսեն Սարոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային
Մշակույթի գործիչները նամակ հղեցին Փաշինյանին. «Եթե պատասխան չտրվի, նստացույց էլ կանենք»
Նման կառույցը հույժ կարեւոր է: Ուժեղացնենք այն: Չեղարկեք այդ նախագիծը, քանի որ այն չի քննարկվել մասնագիտական մակարդակում
Այս հարցը` լուսավո՞ր, թե՞ բարգավաճ, առաջիկա ժամանակներում հավակնում է լինել Հայաստանի գլխավոր հարցը. «Ազգ»
Կա վարկած, որ շուտով կձեւավորվեն առանձին բանակներ, որոնցից մեկում զինվորները կկրեն բացառապես ֆրակներ, մյուսում՝ սպարտիվկա՝ կարմիր, սպիտակ գծերով: Հետո այս բանակները, գործող իշխանությանը հանգիստ թողած, կսկսեն միմյանց դեմ պայքարը:
Պոեզիայի միջազգային փառատոն
Այս տարվա սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի առաջին շաբաթներին Բարսելոնա քաղաքում անցկացվեց պոեզիայի միջազգային առաջին փառատոնը՝ «ARKA-FEST» կարգախոսով: Աննախադեպ իր գաղափարով եւ ձեւաչափով տասնհինգ օր տեւած փառատոնի կազմկոմիտեն (Յուրի Միխայիլիչենկո, Ելենա Գվոզդեվա, Եկատերինա Ռումյանցեվո, Սերգեյ Լազո) հրավիրել էր աշխարհի քսաներկու բանաստեղծների նախկին ԽՍՀՄ-ից, ովքեր ներկա պահին ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ։ Բացման խոսքում փառատոնի նախագահ Յուրի
Հրանտ Թոխատյան. «Մշակույթի նախարարություն պետք չէ այս տեսքով». «Ժողովուրդ»
Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12։ Ենթադրվում է, որ Կրթության եւ գիտության նախարարությունն իր թեւի տակ կվերցնի Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները։ Գերատեսչությունների ձեւափոխության մասին վերջնական դատողություններ կարելի է անել միայն այն բանից հետո, երբ դա հաստատվի, թերեւս, նոր տարում։ Մինչ այդ, սակայն, չեն դադարում
Սուրեն Սարգսյան. «Գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու»
«Գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց միջազգայնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` պատասխանելով հարցին` գազի գնի 30 տոկոսով թանկացման երեկվա տեղեկատվական արտահոսքերը պատահակա՞ն էին: Սուրեն Սարգսյանը հիշեցնում է`գազի գնի թանկացման նախկին պրակտիկան. նախկինում դա սովորաբար լինում էր ձմռան սեզոնից հետո: ՀՀ ղեկավարները մեկնում էին ՌԴ, բանակցում էին եւ ինչ-ինչ պատրվակներով,
Լենա Նազարյան. «Մենք չենք մտածում, որ ավելացնենք իրենց շատ տեղ տալու համար». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ։ – «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ եթե իրենց 2-3 հանձնաժողով պիտի տրվի որպես ընդդիմություն, իշխանությունը պետք է իր բաժնից որոշակի զիջի։ Այս մասով քննարկումներ կա՞ն, եթե հաշվի առնենք, որ երկրորդ ուժը ԱԺ-ում ԲՀԿ-ն է։ – Ես գրեթե
Մշակույթի նախկին նախարարը՝ մշակույթի նախարարության հետ կատարվողի մասին. «Հրապարակ»
Մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության եւ գիտության նախարարության հետ։ Գրող Ռոլանդ Շառոյանը դժվարանում է կոնկրետ գնահատական տալ այդ բարեփոխումներին, որովհետեւ չգիտի, թե ինչ սկզբունքով են միացրել այդ նախարարությունները, բյուջեի վրա ինչպես է դա անդրադառնալու։ Շառոյանը, ով 1998-2003 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի, սպորտի եւ կրոնի գործերի նախարար, հիշում է. «Առաջինն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում` Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին


















































