Օրվա լրահոսը
Դեկտեմբերի 9-ին, ժամը 15-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում
ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։ Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման
Ծպտյալ վերահսկիչներով ընտրություններ Գյումրու որոշ թաղերում (Ֆոտոշարք)
Գյումրիում ընտրությունները մինչ այս պահը անցնում են հանգիստ, առանց լուրջ միջադեպերի, առանց օրենքի լուրջ խախտումների։ Ի դեպ, վաղ առավոտյան ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզեր։ Հանրապետության երկրորդ քաղաքում խնդիրը, թերևս, համընդհանուր պասիվությունն է․որոշ ընտրատեղամասեր կարելի է ասել ընտրողի կարոտ են․ հանձնաժողովականները նստած սպասում են, թե դուռն ով կբացի, բացառություն են կազմում այն
Մենք ազդարարում ենք հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ
Որոշ տեղամասերում թեքահարթակներ չկան, մեկում էլ քվեատուփը դուրս է եղել տեսախցիկի դաշտից
Մանկապարտեզներում տեղակայված ընտրատեղամասերի մուտքերը եւս հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի համար
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ: Դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային
Բովաձորի ՀՅԴ-ական նախկին գյուղապետը՝ կաշառք բաժանելու լուրերի մասին
Էդիկ Մելիքսեթյանը նախ հետաքրքրվեց. «Իսկ ո՞նց անենք, որ հերքենք…ավելի ճիշտ՝ այդ լուրը տարածողին գտնենք»:
Երեւանից Լոռու մարզ են տեղափոխվել ոստիկանական ուժեր
Քիչ առաջ Երեւանից Լոռու մարզ են տեղափոխվել ոստիկանական խմբեր: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի արտառոց դեպք չի եղել, սա արվում է պատշաճ վերահսկողություն ապահովելու համար. «Որեւիցե պատճառ չկա, ոստիկանական ուժերը մշտապես ընտրություններին ներգրավված են եղել եւ՛ նախկինում, եւ՛ ներկայումս: Առանձնակի անհանգստանալու որեւէ պատճառ չկա, ընդամենը
ՄԵՆՔ-ը անշուշտ կլինի խորհրդարանում. Արտակ Զեյնալյան
Խաչատուր Քոքոբելյանը քվեարկել է «Առաջինը Հայաստանն է» կարգախոսով:
Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին
«Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։ Յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, այն է՝ կոպիտ խախտումները։ Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրական տեղամասից։ Ստորև ներկայացված
Հետո էլ ասում են՝ քվեարկության օրը արգելված է քարոզչությունը. ֆոտոմեղադրանքներ
Մայրաքաղաքի տարբեր հատվածներով շրջելիս պատկերն այսպիսին էր. չկա շենք, կանգառ, խողովակ, պատ, փայտ, որի վրա քարոզչաթերթիկ չլինի: Դրանք պահպանվել եւ չեն հեռացվել: Հետո էլ ասում են` ընտրության օրը քարոզչություն անել չի կարելի: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով․ «Անկախ դիտորդ»
Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։ Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր
Վահրամ Բաղդասարյան. «Արջի ծառայությունը, որ որոշ մարդիկ մատուցում են, պարզապես ստվեր են գցում ընտրությունների վրա»
«Ես քվեարկեցի հանուն իմ երկրի ապագայի եւ այն մտահոգությունների, որոնք կան այս զարգացումների ընթացքում, որ կարողանանք վերացնել այդ մտահոգությունները, եւ որեւէ վտանգ չսպառնա մեր երկրի անվտանգությանը»,- այսօր 23/03 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վահրամ Բաղդասարյանը: Թեկնածուն ասում է, որ խախտումներ արձանագրել են, եղել են նաեւ «արջի ծառայություններ մատուցող անձիք:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 15:00-ի դրությամբ
Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման
Փաշինյանն այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանի հանդեպ որեւէ քրեական գործ չի հարուցվել
«Դա եւս մեկ ապացույց է, որ քննչական մարմինները չեն գործում ըստ իմ հայտարարությունների»,-վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը
Ժամը 14:00-ի դրությամբ մասնակցության թիվն՝ ըստ ԿԸՀ-ի
ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը ներկայացրեց տեղեկություններ մինչեւ ժամը 14:00-ն ընտրողների մասնակցության թվի վերաբերյալ: Ըստ ԿԸՀ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 592 հազ 479 է, որից ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 հազ 055: Տոկոսային արտահայտությամբ՝ 24,53 %: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մամուլի խոսնակը չմեկնաբանեց խմած ԲՀԿ-ականի մասին ահազանգը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ընտրությունների ընթացքի մասին խոսելիս ասել էր. «4/32 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ակնհայտ խմած է եղել: Դա մեր դիտորդներն էին ահազանգել: Ես էլ էի գնացել այդ տեղամաս: Այնտեղ հանձնաժողովի անդամներից մեկը Նարեկ անունով՝ ազգանունը չեմ հիշի, ով Ծառուկյան դաշինքից է նշանակված եւ վրայից արաղի հոտն ակնհայտ գալիս էր, փորձում էր մեր
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ որևէ մեկը, որ մտահոգություն չունենա»
Քիչ առաջ Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հարցին՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգություններ ունե՞ք, Լ. Տեր-Պետրոսյանը դրական պատասխանեց. «Այո, հայ ժողովրդի մեջ կա՞ որևէ մեկը, որ մտահոգություն չունենա»։ Մանրամասն՝ տեսանյութում
«Կարելի էր ասել՝ կռկռում եք Հայաստանի գործերի վրա, ես դա առաջարկեցի Նիկոլին». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ըստ նրա՝ մեծ դեբատից հետո Լուսավոր Հայաստանը լուրջ առավելությամբ անցել է առաջ:
«Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի՝ Մասիսի, Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում: Գյումրի 31/34 08:15 սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է Բարգավաճ
Իշխող ուժի ներկայացուցիչը հերքում է վարչական ռեսուրսի կիրառման ահազանգը
Ես Տարոնիկի գյուղապետի հետ ոչ մի առնչություն չունեմ. «Իմ քայլի» թեկնածու
Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները` թուրքական լրատվամիջոցներում
Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իշխանամետ, ընդդիամդիր, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Վերջիններիս կողմից հրապարակվել են գրեթե նույնաբովանդակ տեղեկատվական բնույթի նյութեր՝ հիմնականում զերծ դիտարկումներից ու գնահատականներից: Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին առաջին նյութը տեղադրվել
Արմեն Ռուստամյան. «ՀՅԴ-ն երբեք կոալիցիա չի կազմի, եթե չի ունենալու վճռական խոսք»
Արմեն Ռուստամյանն ասում է՝ իմաստ չկա, որ այս իշխանություններն ընտրությունների ընթացքը աղավաղեն
Դանիել Իոաննիսյան. «Որոշ տեղերում հանձնաժողովների նախագահների կոմպետենտությունը բավականին ցածր է»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցածր թվաքանակը կապում է նաեւ այն բանի հետ, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, մարդկանց առավոտյան քնահարամ չեն անում եւ գազելներով չեն բերում տեղամասեր: «Ինչ երեւույթ էր նախկինում դիտվում: Առավոտյան գերակշռապես հանրապետականն ընտրողներին բերում էր տեղամասեր, արագ քվեարկեցնում էր, որպեսզի տեսներ իր ընտրողներից
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում որեւէ որոշման չենք հանգել». Նիկոլ Փաշինյան
«Ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք լուրջ կերպով քննարկվում են եւ քննարկվել են»,-վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը:
Ծայրահեղ ընդդիմություն դժվար թե ձևավորվի. քաղաքագետ․ «Ա1+»
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ընդդիմություն հարցը ժամանակի հարց է: «Դա պետք է որոշի հասարակությունը: Հիմա հասարակությունն այս ամիսների ընթացքում որոշում է, թե ով է լինելու իշխանություն»: Քաղաքագետը նշեց, որ հետո հասարակությունը կանցի իրավիճակի այլ գնահատման: Կսկսի չափել իրականությունը, քաղաքական իրավիճակն այլ ռեժիմով և անհրաժեշտության դեպքում կորոշի, թե ով է լինելու ընդդիմություն: Էդգար Վարդանյանի պնդմամբ՝ ձևավորվելիք
Տեղամասերում ի՞նչ թերացումներ է հայտնաբերել «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնությունը
8/63 ընտրատեղամասում ընտրողը քվեաթերթիկները եւ ծրարը ձեռքին՝ դուրս է եկել տեղամասից՝ պատճառաբանելով, թե «դրսում է ուզում սպասել»
Արմեն Աշոտյան․ Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար
Հույս ունեմ, դու կհրավիրվես ՀՀ ուժային կառույցներից որևէ մեկը քո խոսքերը աապացուցելու, հիմնավորելու համար:
Շտաբի պետը` Դավիթ Սանասարյանի բուկլետները քվեարկության օրը տարածելու մասին
Ահազանգ է ստացվել քաղաքացուց (նաեւ լուսանկար) այն մասին, որ դեկտեմբերի 9-ի առավոտից Կենտրոն համայնքում գտնվող իրենց բնակարանների դռների վրա դնում են «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դավիթ Սանասարյանի բուկլետներն ու քարոզչանյութերը, նաեւ բաժանում են Հանրապետության փողոցում գտնվող Մուշ խանութի դիմաց: Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանի նախընտրական շտաբի պետ Գուրգեն Օհանյանը կատարվածի առնչությամբ իր տարակուսանքը հայտնեց: «Բացառապես
Նիկոլ Փաշինյան․ Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք
Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիներին ուղղորդելու որևէ դեպքի հավանականությունը: «Ես իմ բոլոր հանդիպումներում, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին քվեարկեն»,- նկատեց Փաշինյանը:
«Եթե ընտրություններն արդար լինեն, ցանկացած արդյունք մեզ կբավարարի». Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշումը» ընտրախախտումների դեպքեր չի գրանցել:


















































