Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի խոսնակը չմեկնաբանեց խմած ԲՀԿ-ականի մասին ահազանգը

Դեկտեմբեր 09,2018 15:54

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ընտրությունների ընթացքի մասին խոսելիս ասել էր.  «4/32 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ակնհայտ խմած է եղել: Դա մեր դիտորդներն էին ահազանգել: Ես էլ էի գնացել այդ տեղամաս: Այնտեղ հանձնաժողովի անդամներից մեկը Նարեկ անունով՝ ազգանունը չեմ հիշի, ով Ծառուկյան դաշինքից է նշանակված եւ վրայից արաղի հոտն ակնհայտ գալիս էր, փորձում էր մեր դիտորդի հետ անընդհատ վիճաբանության բռնվեր, անընդհատ դիտորդին դուրս հրավիրել ռազբորկայի եւ այլն»:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա ասաց, որ մի քանի րոպեից կզանգահարի ու կմեկնաբանի , սակայն ոչ միայն մեկնաբանություն չեղավ, այլեւ տիկին Տոնոյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31