Օրվա լրահոսը

«Սասնա Ծռեր»-ը միանում է նոր սահմանադրության ձևավորման վերաբերյալ առաջարկին

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ս.թ. դեկտեմբերի 2-ի՝ ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկությանը։ «Սասնա Ծռեր»-ի մամուլի հաղորդագրություն

ՀՀԿ-ի 20 տարվա կուտակած ռեսուրսը խորհրդարան անցնելու լուրջ շանսեր է տալիս. Կարեն Քոչարյան

ՀՀԿ-ն մարդկանց մեջ դուրս չի գալիս, բայց մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ից է խոսում. Կարեն Քոչարյան

Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին մատակարարել ՀՕՊ համակարգեր. ադրբեջանական մամուլ

Ֆրանսիական MBDA Systems կազմակերպությունը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր: «Մենք ստացել են Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը ադրբեջանական AzeriDefence թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է համակարգերին և գոհ

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կոչ է անում քվեարկել «մասնակից քաղաքական ուժերից, միակ ազնիվ՝ «Սասնա Ծռեր»-ի օգտին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» կուսակցության քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական վերջին խմորումները, մտահոգ լինելով քաղաքական դաշտում հայտնված ու եղանակ ստեղծող մարգինալ տարրերի ամրապնդվելու արատավոր երևույթն, ինչպես նաև գործող իշխանության, ընտրական օրենսդրության փոփոխություններից հետո միայն կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու այդ խոստմանը ետամուտ չլինելու հանգամանքը, համարելով, որ նշանակված ըտրագրավի անհեթեթ մեծությամբ ու ռեյտինգային

Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների ինքնուրույն և արժանապատիվ իրացումը

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել

Կիբեռհանցագործները սովորել են կողոպտել բանկոմատներն առանց վնասաբեր ծրագրային ապահովման. «Կասպերսկի Լաբորատորիա»

Երևան, 3 դեկտեմբերի, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են կիբեռկողոպուտի նոր ալիք, որն ստացել է KoffeyMaker անվանումը։ 2018 թվականի ընթացքում չարագործները Արևելյան Եվրոպայի երկրներում դատարկել են բանկոմատներ՝ իրենց զինանոցում ունենալով միայն նոութբուքեր և մի երկու օրինական ծրագիր։ Դրանցից մեկը փող տրամադրող դիսպենսերի աշխատանքի թեստավորման համար նախատեսված ուտիլիտի՝ KDIAG-ի վերափոխված տարբերակն է։ Նախկինում

Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարում՝ «կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»

2018-ին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Իսրայելում հայկական կեղծ դիպլոմներ ստացած բժիշկներ են ձերբակալվել. հայ պաշտոնյաներն արձագանքում են

Դեկտեմբերի 2-ին Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկ, փորձնակ և դեղագործ, որոնք կասկածվում են աշխատանքի ընդունվելիս հայկական բուհերում ուսումն ավարտելու մասին կեղծ դիպլոմներ ներկայացնելու մեջ: Կասկածյալները ներկայացրել են դիպլոմներ, որոնք վկայել են իբր ուսումն ավարտելու մասին, և այդ փաստաթղթերի հիման վրա Իսրայելում մասնագիտական գործունեության իրավունք են ստացել: Իրականում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար կրթություն, ասվում

Մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին. գործն ուղարկվել է դատարան

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք 7 մլն ՀՀ դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն ՀՀ դրամ գումարով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք,

Կարա՞գ, թե՞ մի այլ բան

Գնորդը`փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը Սիթիի հետ խնդիր ունի: Նա կարագ է գնել: Պարզվել է` ակցիայի անվան տակ, 82,5% կարագի փոխարեն 72,5% սփրեդ է վաճառվում: Նշված փաստով ՀՀ ՏՄՊՊՀ-ում այսօր ժ. 11:00-ին տեղի է ունենալու հարուցված վարչական վարույթով հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:

Դպրոցների կառավարման խորհուրդներում ով ասես լիազորված մարմնի ներկայացուցիչ է նշանակվում. Անահիտ Բախշյան

2017թ. օգոստոսի 17-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների Օրինակելի կանոնադրությամբ «Դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով: Խորհրդի անհատական կազմը հաստատում է լիազորված մարմինը: Խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը»:

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ին

Գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղղակիորեն հաստատում են Արամ Հարությունյանի անմիջական մասնակցությունը հանցավոր գործողություններին և վկայում հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի առկայության մասին: Նրան վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Մեղսագրվող հանցագործության բնույթը, կաշառքի ստացման շղթաներում բազմաթիվ անձանց ներգրավվածությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Կտավատի մշակումը կարող է Հայաստանը ներկրող երկրից վերածել արտահանող երկրի. Հայկ Սանոսյան

Գյուղատնտեսության եւ թեթեւ արդյունաբերության զարգացման առաջարկ

Դաժան սպանություն Գյումրու Սլաբոդկա թաղամասում․ ծեծելով մահվան են հասցրել փողոցը մաքրող հավաքարարին

Aravot.am-ին հասած տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ լուսաբացին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։ Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս

Սանավիացիոն ծառայություն՝ առաջին անգամ Հայաստանում

Այսօր առավոտյան թռիչք իրականացրեցինք Armenian Helicopters LLC ընկերության ուղղաթիռներից մեկով, ում հետ պատրաստվում ենք իսկական սանավիացիոն ծառայություն հիմնել 2019թ.՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ։ Փորձարկման նպատակը Երևանում երկու խոշոր բժշկական կենտրոնների տարածքում վայրէջքի տեղեր մատնանշելն էր։ Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների մասին է։ Երկու տեղում էլ գտանք հարմար վայրէջքի կետեր։ Ծառայությունը

Իմ պաստառը փակցնում եմ ՀՅԴ-ի թեկնածուի պաստառի վրա և սպասում նրանց արձագանքին. Թեհմինե Վարդանյան

Այո՛, իմ պաստառը փակցնում եմ ՀՅԴ-ի թեկնածուի պաստառի վրա և սպասում նրանց արձագանքին։ Յուրաքանչյուր ցուցատախտակի վրա 5-7 պաստառ են փակցրել։ «Հարգելի» ՀՅԴ, դա Ձեզ չի փրկի, հանգստացեք։ Հ. Գ. Որ սամանված վայրի ցուցատախտակին որևէ թեկնածուի մեկից ավել պաստառ հանդիպեցի, իմը փակցնելու եմ վրան։ Չի՛ կարելի ընկերներ, այդ ցուցատախտակները միայն Ձեր համար չեն հատկացրել։ Թեհմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Եթե չենք ուզում կրկնել մեր պատմության դառը էջերը, խորհրդարանում պիտի ունենանք վերահսկող ուժ»․ Արա Պապյան

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն այսօր Գյումրիում պարզաբանեց, թե ինչու իր ողջ կյանքում չլինելով կուսակցական՝ որոշեց աջակցել «Սասնա ծռերին»։ Ըստ նրա, «Սասնա ծռերն» ազգային գաղափարախոսության կուսակցություն է, ունի թե՛ առաջիկա տարիների ծրագիր, և թե՛  հեռագնաց ծրագիր։ «Աջակցում եմ, որովհետև կարծում եմ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շեյխ Մոհամմեդ Բին Զայեդ Ալ Նահյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱբուԴաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է. Արմեն Գյուլբուդաղյանց

Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ. «Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է:

Ավտոմեքենան ընկել է գետը. կա զոհ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., 1968 թ.) դուրս է

Ֆելիքս Ցոլակյանը ներողություն է խնդրում իրեն սպասող բնակիչներից

«Իմ քայլը» դաշինքի Շիրակի վարկանիշային թեկնածու, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում, դիմելով մարզի տարբեր համայնքներում իրեն սպասող շիրակցիներին, գրել է․ «Սիրելի շիրակցիներ, իմ և Ձեր կապը ընտրություններով չի կապված և ընտրություններով չի պայմանավորված։ Ինքս լինելով շիրակցի` ոչ մի վայրկյան չեմ կտրվել մեր չնաշխարհիկ Շիրակ աշխարհից և մեր տաղանդավոր ժողովրդից։ ԱԺ արտահերթ ընտրությունների

ԵՎՐՈ-2020. Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները

Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված էր 5-րդ զամբյուղում և վիճականահության արդյունքում հայտնվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: ffa.am

«Նիկոլ Փաշինյանից բացի ո՞ւմ գիտեք, ու դա պրոբլեմ է»․ Ստեփան Գրիգորյան

Այսօր Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրենց քարոզարշավն անցկացրեցին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության թեկնածուները։ Նրանք հանդիպումների շարքն ամփոփեցին ուշ երեկոյան՝ Գյումրում Տեքստիլագործների ակումբում։ Բնակիչների հետ նրանց հանդիպումը սկսվեց հայրենասիրական երգերի ներքո, որը կատարում էին կուսակցության ներկայացուցիչների հետ Գյումրի եկած երգիչները։ Տեսնելով կիսադատարկ դահլիճը՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ վերջին անգամ այս նույն դահլիճում հանդիպելիս՝ խնդիր էին դրել,

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Հայաստանի U16 հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում գրավեց 6-րդ տեղը

Թուրքիայի Քոնիա քաղաքում ավարտվեց մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան: Եզրափակիչ տուրում Հայաստանի պատանիները (Շանթ Սարգսյան, Արմեն Բարսեղյան, Արթուր Դավթյան, Մամիկոն Ղարիբյան, Աննա Խաչատրյան) թիմային 3:1 հաշվով պարտության մատնեցին Ռուսաստանի հավաքականին եւ թիմային 12 միավորով պայքարն ավարտեց 6-րդ հորիզոնականում: Հայաստանի թիմը առաջնությունում տարավ վեց հաղթանակ եւ կրեց երեք պարտություն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մենք խնդրում ենք հիշեք էդ անունը՝ Հասմիկ Սարգսյան». ջերմուկցիները՝ Նիկոլ Փաշինյանին

«Երրորդ անգամ գողանալու համար հինգ տարի նստացրել են, ընդամենը սնունդ է գողացել»

Նիկոլ Փաշինյանը՝ իր ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին

«Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ». Փաշինյան

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առիթով

2018թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը: Վերջինս Արարատի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728