Օրվա լրահոսը
Հայ և ֆրանսիացի հասարակական գործիչները դեմ են, որ Էրդողանը այցելի Ֆրանսիա. ermenihaber.am
ermenihaber.am. Ֆրանսիայում մի խումբ մտավորականներ և հասարակական կազմակերպություններ չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի Փարիզում նոյեմբերի 10-11-ը տեղի ունենալիք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներին։ Իրենց բողոքը արտահայտելու համար Ֆրանսիայում հայտնի մի խումբ հայտնի մարդկանց ստորագրությամբ ֆրանսիական «Le Monde» թերթում հրապարակում է արվել, որտեղ դժգոհություն է արտահայտվել Էրդողանի այցի հետ կապված։
Պաշտոնական պարզաբանման տեքստում ես չտեսա բավարար իրավական հիմնավորում. Էմին Երիցյան
«Թավշյա հեղափոխությունը մարդկանց մոտ սպասելիքների մեծ պատուհան է բացել։ Դրանք չեն կարող անպատասխան մնալ։ Բայց վերահսկողության ծառայությունն, այնուամենայնիվ, այն մարմինը չէ, որ լիազորված է դա անել տեղական ինքնակառավարման մարմինների մասով»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պարզաբանումը տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց գործողությունների՝ ոչ իրավաչափ լինելու մասին, այսպես արձագանքեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Այսօր իմ հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Լավագույն փոփոխությունները շարունակվում են։ Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար
Չիպոլինոյի դերակատար, բալետի դերասան Վահագն Մարգարյանը կոմայի մեջ է. «Ա1+»
Ավտովթարի է ենթարկվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանը։ Թատրոնից տեղեկացրին, որ նա կոմայի մեջ է։ Առավել մանրամասն կարդացեք այստեղ
«Ինձ կտանե՞ս Հայաստան. Նիկոլ Փաշինյանին կարոտել եմ». արդարացե՞լ են Ստրասբուրգի հայերի սպասելիքները հեղափոխությունից
Թեև ոգևորված են, բայց քչերն են ցանկանում վերադառնալ Հայաստան
«Համաձայն չեմ բուհերի օպտիմալացման հետ. որոշները կարող են փակվել». փորձագետ
ԿԳՆ-ի առաջնային խնդիրն է տեսլական մշակել ու ներկայացնել ոլորտի աշխատակիցներին. «Պետք է մարդկանց համոզել, որ այդ առաջարկներն են ՀՀ-ի համար լավ ճանապարհը: Եթե չհամոզես, ոչինչ չի ստացվի»
«Իմ ծնողները Սյունիքից են, ե՛ւ ես, ե՛ւ ԲՀԿ-ն այնտեղ լուրջ աջակցություն ունենք». Նաիրա Զոհրաբյանը՝ Սյունիքում առաջադրվելու մասին
Զոհրաբյանի խոսքով՝ «Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ կան քաղաքական գործիչներ, որոնք ունեն հանրապետական ճանաչում եւ բացարձակ պարտադիր չէ, որ իրենք հենց իրենց բնակության վայրում առաջադրվեն»:
Կյանքից հեռացած Արայիկ Խանդոյանի ընտանիքին տուն է հարկավոր. կկազմակերպվի դրամահավաք
Նոյեմբերի 24-ին համերգասրահն իրենց անհատույց տրամադրելու հարցով դիմել էին ՀՀ Մշակույթի նախարարությանը, որը համաձայնել է այդ կերպ աջակցել նախաձեռնությանը
Միքայել Սողոմոնյանը` «Վեոլիա» ջրի հաշվին փարիզյան այցի մասին
«Դեռեւս այդ պատմությունը չի փարատվել: Մնացած եզրահանգումները թողնում եմ ձեզ»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին`ինչպես ավարտվեց «Վեոլիա ջուր» ընկերության հաշվին հանձնաժողովի անդամների Փարիզ կատարած թանկարժեք թռիչքների պատմությունը, իրենք ընդունո՞ւմ են տրված բացատրությունները, այսպես պատասխանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը: Նա ասաց, որ այցը ճանաչողական է եղել եւ այդ տեղեկությունները բաց են, կայքում տեղադրված են:
ՊՆ փոխնախարարը՝ զինծառայողներով մեքենայի վթարի մասին. «Եղել են բացթողումներ»
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասում է՝ բացթողումները թույլ են տվել նաեւ կոչում ունեցող զինծառայողները
Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդերքօգտագործողների կողմից վերականգնվել է պետության և համայնքների նկատմամբ ունեցած 963 միլիոն ՀՀ դրամի պարտավորություններից մոտ 300 մլն-ը
Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն: Պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի, պետական տուրքի գծով թվով 123 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 160 միլիոն
Միքայել Մելքումյան. Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել
«Այո, ես համոզված եմ, որ մենք ռեզերվներ ունենք այնպիսի սակագին սահմանելու`առանց ընդհանուր բալանսը խախտելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ-ում ստեղծված ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը`անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցին: Լրագրողների հետ զրույցում Միքայել Մելքումյանն իր
Թրամփի քաղաքականությունը, Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելու հարցը և Կոնգրեսի 907-րդ բանաձևը
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան և Հարավային Կովկասի երկրներ նախորդ ամսվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկն էր: Դեռևս Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում բարձր պաշտոններ զբաղեցրած, իր ռազմատենչ հայացքներով հայտնի հանրապետական «բազեն», որը եղել է 2003թ. իրաքյան պատերազմի ամենաակտիվ ջատագովներից մեկը, նաև տարիներ առաջ կոչ է արել
Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ևս երկու նախկին աշխատակցի
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ արձանագրված չարաշահումներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության պետական
«Օպտիմալացումը չպետք է կորցնի այն, ինչ մինչեւ հիմա ձեռք է բերվել, այլ պետք է բարձրացնի արդյունավետությունը». փորձագետ
Երիտասարդներն ահազանգում են Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի փակման մասին
ՀՀ նախագահը հետ դարձրեց իրեն դիմավորող մարզպետին ու քաղաքապետին և մեծ անակնկալ արեց գյումրեցիներին (Ֆոտոշարք)
Այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Թեև լրագրողներին չէին տեղեկացրել նրա այցի մասին, սակայն նախագահի զարմանքը մեծ եղավ, երբ մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ եկել էին լուսաբանման։ Երբ նա հետաքրքրվեց, թե որտեղի՞ց են իմացել իր այցի մասին, լրագրողները կատակեցին, թե «շպիոններ են խաբար տվել», Գյումրիում գաղտնիքներ չկան։ Նախագահ Սարգսյանը եկել էր Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված
Արայիկ Հարությունյանը՝ գիտատեխնոլոգիական կենտրոնի օտարման մասին. «Դրանք գրեթե չօգտագործվող տարածքներ են»
Նախարարի պաշտոնակատարը վստահեցնում է՝ օտարվող տարածքների մասին որոշման հետ նախարարությունը կապ չունի
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով
«Զեյթուն 3» բազմաբնակարան–բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև: Մրցույթի հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը ներկայացրել էր աննախադեպ առաջարկ, մասնավորապես, կանխավճար՝ սկսած 3% տարեկան տոկոսադրույք՝ 6.9%* մարման ժամկետ՝ մինչև 30 տարի. «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» պետական կազմակերպության
«Վանո Սիրադեղյանը մեծ մարդ է, էլի, տարիքով մարդ է, թող գա»
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը նախկինում եղել է ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ Երեւանի քաղաքային վարչության պետ, մեզ հետ զրույցում խոսելով ներքին գործերի նախկին նախարար, ՀՀՇ-ական Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին՝ ասաց, որ չի հետաքրքրվել ու տեղյակ չէ՝ Վանո Սիրադեղյանն ուզո՞ւմ է վերադառնալ կամ կարո՞ղ է վերադառնալ, թե՞ ոչ: Դիտարկմանը, որ ԱԺ-ում 2 անգամ Նիկոլ
Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ-ի ցուցակում քրեական հեղինակություններին ընդգրկելու մասին
Հարությունյանը վստահեցնում է՝ «Երբ մեր ցուցակը հրապարակվի՝ այն ձեզ դուր կգա»
Գազի սակագնի նվազեցման մասին այժմ չեմ կարող խոսել. Հրանտ Թադեւոսյան
«Գազպրոմ Արմենիայում» շքեղ ծախսերը կրճատվել են
ԱԺՄ կուսակցության հայտարարությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
Ցավով արձանագրում ենք, որ անսպասելիորեն և մեր կարծիքով՝ պետական և ազգային շահով չհիմնավորված որոշում ընդունվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 2019-ի գարնանը, այլ այս տարվա դեկտեմբեր ամսին: Մենք, ինչպես և մի շարք այլ կուսակցություններ, պատրաստ չենք և չենք ցանկանում մասնակցել մեզ պարտադրված խաղին: Նաև չենք կարծում, որ շուտափույթ անցկացվելիք այս ընտրությունները նպաստելու են Հայաստանում կայուն քաղաքական դաշտի ապահովմանը:
Միքայել Սողոմոնյան. Հայաստանում գործող գազի սակագինը արդարացի է
«Արդարացված է, ավելին՝ բոլոր հաշվարկները, կիրառված մեթոդոլոգիաները հանձնաժողովը համարում է հիմնավորված»,- սա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանի պատասխանն է գազի սակագնի մասին լրագրողների հարցերին: Ըստ նրա, Հայաստանում գործող գազի սակագինը միանգամայն արդարացի է: Ըստ պաշտոնյայի, գազի սակագնի նվազեցում հնարավոր կլինի միայն, եթե սահմանին գազի վաճառքի գինը իջեցվի: Նա ի սկզբանե սխալ է
Գարեգին Բաղրամյան. «ՌԴ-ի հետ բանակցում ենք գազի սակագնի նվազեցման շուրջ»
Նախարարի պաշտոնակատարը՝ ՌԴ-ի հետ բանակցությունների ընթացքի մասին
«Ես վստահ չեմ, որ Վանո Սիրադեղյանը ցանկություն ունի վերադառնալու»
Ասում է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ես վստահ չեմ, որ Վանո Սիրադեղյանը ցանկություն ունի վերադառնալու, սկսենք դրանից: Վստահ չեմ, դա իմ անձնական կարծիքն է, որովհետեւ որեւիցե ազդակներ, որեւիցե գործողություն իր փաստաբանների, իր բարեկամների կողմից ես չեմ նկատում եւ չեմ նկատել»,- «Առավոտի» հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի
Խաչատուրովը նախ այցելել է Վրաստանում գտնվող մոր շիրիմին, որից հետո վերադարձել Հայաստան. «Ա1+»
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան: «Ա1+»-ի հետ զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ նրա պաշտոնից ազատման որոշումից անմիջապես հետո՝ նոյեմբերի երկուսին Խաչատուրովը նախ այցելել է Վրաստանում գտնվող մոր շիրիմին, որից հետո նոյեմբերի 4-ին վերադարձել Հայաստան: Առավել մանրամասն կարդացեք այստեղ
«Մենք տնտեսական հեղափոխություն ենք անելու». ԲՀԿ-ական պատգամավոր
«Էդ բառն ո՞վ է ասում՝ գրպանային: Էդ արտահայտությունը շատ սխալ է: Գրպանային չի լինում ընդդիմությունը: Էնպես չի, որ ընդդիմությունը պետք է անպայման հայհոյի կամ ֆեյսբուքներում գրի: Ընդդիմությունն այն է, որ Ազգային ժողով ներկայացրած օրենսդրական որեւէ փոփոխության ժամանակ այն բաներն ասի, որ ի շահ ժողովրդի է կամ ի շահ հակառակ օրենքի: Գրպանային ընդդիմություն բառը հանեք քաղաքական լեքսիկոնից»:
Գարեգին Բաղրամյանը՝ «Վեոլիա ջրի» հաշվին Փարիզ մեկնելու մասին
Բաղրամյանը վստահեցնում է՝ փորձի փոխանակման համար են մեկնել, իրենց այցը ջրի սակագնի բարձրացման հետ կապ չունի
Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած Վանիկ Ասատրյանը ԲՀԿ-ի ռեյտինգայինով առաջադրվելու է. «Ի՞նչ է խանգարում, որ մանդատ էլ ունենամ»
Հարցին՝ ձեզ ինչի՞ համար պետք է ձայն տան՝ Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «Ես աշխատել եմ Սպիտակի քաղաքապետ, ինչ կառուցվել է՝ իմ ժամանակահատվածում է եղել, իհարկե, պետության եւ տարբեր աջակցություններ եմ բերել ես: Ես ունեմ իմ ապրածը, իմ ժողովուրդը ճանաչում է ինձ, հարգանք կա, պատիվ կա, նաեւ իմ քաղաքական գործունեությունը»:
Երեկոյի ընթացքում հնչել է նաև Խաչատրյանի «Ձոն Վլադիմիր Իլյիչ Լենինի հիշատակին» ստեղծագործությունը
Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու և այլ միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Ռամը Խաչատրյանի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ ներկայացրեց Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։ Ըստ դիրիժոր Հարություն Արզումանյանի՝ այս ստեղծագործությունը Խաչատրյանի երեք կոնցերտներից ամենաքիչ կատարվողն է, որը հեղինակն առանձնապես շատ էր սիրում։ Այն ունի յուրահատուկ արտահայտչական միջոցներ։ Թավջութակահար Ալեքսանդր Ռամը


















































