Օրվա լրահոսը
Արճիս համայնքի ճանապարհների հիմնանորոգումն ավարտվել է
Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,67 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Հիմնանորոգումն արվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը եղել է Արճիսում, անձամբ ծանոթացել կատարված շինարարության որակին։ Նախարարի պաշտոնակատարի հրամանով ստեղծված ավարտված
ՀՀ Դատախազությունը բավարարել է ազգությամբ թուրք Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու միջնորդությունը. ermenihaber.am
ermenihaber.am. Հայաստանի դատախազությունը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ: ՀՀ գլխավոր դատախազությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին
«Մերո՞նք ինչ անեն, բա որ ասում ենք իներցիոն բուջե է». Ջրային կոմիտեի նախագահ
Խոսրով Հարությունյանն արձագանքեց՝ «Դուք ինձ շփոթեցրիք, այս թվերը ձերոնք են ներկայացրել»: Ինեսսա Գաբայանը պատասխանեց. «Հետո՞ ինչ, որ մերոնք են ներկայացրել, մերո՞նք ինչ անեն, բա որ ասում ենք իներցիոն բյուջե է»: Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ այդուհանդերձ, հավատա՞նք, թե՞ ոչ: Տիկին Գաբայանը պատասխանեց. «Ոչ, մի՛ հավատացեք»:
Դավիթ Տոնոյանը և Յաքուբ Սարրաֆը ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։ Բեյրութի օդանավակայանում Դավիթ Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Ողջունելով միմյանց, երկու բարեկամ պետությունների պաշտպանության նախարարները կարճ քննարկում են անցկացրել։ Նոյեմբերի 2-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Դիմավորման արարողությունից
Տիգրան Սարգսյան, Սերժ Սարգսյան. Սիլվա Համբարձումյանի բացահայտումները՝ Լիճքվազ-թեյի ոսկու հանքի վերաբերյալ
Գործարարի կարծիքով՝ Հունան Պողոսյանի նշանակումը ճիշտ ժամանակին էր:
Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով անընդհատ ընդարձակում էր մարդկային ուժի վերաբերյալ մեր պատկերացումները. ԱԺ նախագահ
Խոր վշտով տեղեկացա հայկական ծանրամարտի 20-րդ դարավերջի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով անընդհատ ընդարձակում էր մարդկային ուժի վերաբերյալ մեր պատկերացումները եւ Հայաստան բերում մարզաշխարհի ոսկե պարգեւները: Հիմա դժվար է հաշվել, թե նրա փառահեղ հաղթանակների շնորհիվ համաշխարհային մարզական հարթակներում քանի անգամ են հնչել Հայաստան ու Երեւան
Ինչո՞ւ է «փոքր եւ ոտքի տակ ընկնող ֆիգուր» Արտակ Շաբոյանը շարունակում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ
«Ալեքս Հոլդինգ»-ը 20 տոկոսով զիջել է դիրքերը
Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր
Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր, մասնավորապես` Հակաուռուցքային հիվանդությունների ժամանակ կիրառվող Տամոքսիֆեն դհտ 10մգ N30 Օքսալիպլատին 5մգ/մլ 10մլ Պակլիտաքսել 300մգ Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող և թերլիպիդարյունային Բենիկար (օլմեսարատան մեդոքսոմիլ) դհտ 20մգ N 30 Իրբեսարտան դհտ 75մգ N 30 Ազոր (ամլոդիպին
«Այս պահին Վաչե Մարգարյանի պատասխանները սպառիչ էին». Գեւորգ Կոստանյան
Այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ կհրավիրվեն ԱԺ քննիչ հանձնաժողով
«Արամ Հարությունյանի «կռիշն» էլ ծակվեց». Սիլվա Համբարձումյան
Ըստ գործարարի՝ ինքը կաշառք տալու համար պատասխանատվություն չի կրի
«Իմ քայլը» դաշինքը, ենթադրում եմ, որ առաջին տեղը կզբաղեցնի»
«Առավոտի» զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը – Իրավական հնարավորություն կա՞ր նոր Ընտրական օրենսգիրքը երրորդ անգամ ներկայացնելու խորհրդարանի քննարկմանը: Ինչո՞ւ իշխանությունը չօգտագործեց այդ տարբերակը: – Ժամկետի առումով՝ չկար: Եթե մենք ենթադրում ենք, որ դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություն անեինք, այդ հնարավորությունն արդեն չէր մնում: – Այս օրերին շատ հնչեց հարցը՝ ո՞ւմ էր
Գաբրիել Ղազարյան. «Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների»
Կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ուղերձ է հղել այդ կապակցությամբ: «Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների, ում ցանկացել են
Ներդրումային բում սպասե՞լ ԱԺ ընտրություններից հետո
Տիգրան Խաչատրյան. 2019-ին պետական եւ մասնավոր ներդրումները կլինեն ՀՆԱ-ի նկատմամբ 19 տոկոս
Մահվան ելքով վրաերթ Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա Վյաչեսլավ Գալստյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն
Վահագն Հարությունյանը կկալանավորվի. նա այս պահին Մոսկվայում է
Նրա փաստաբան Միհրան Պողոսյանի տեղեկացմամբ՝ որոշումը բողոքարկելու են:
Ռուսաստանի «մտահոգ» արձագանքը Բոլթոնի հայտարարություններին
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Մոսկվա և ապա Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան դարձավ հոկտեմբեր ամսվա կարևորագույն աշխարհաքաղաքական իրադարձությունը տարածաշրջանի համար: Այցն ուղեկցվեց ընդունող երկրների համար ոչ այնքան հաճելի ուղերձներով ու նորություններով, մասնավորապես, կապված ԱՄՆ-ի՝ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից դուրս գալու հետ, ինչպես նաև հարավկովկասյան հանրապետություններում Իրանին վերաբերող
Խառնաշփոթ Գյումրիում. Սամվել Բալասանյանը երեւանյան շինկազմակերպություններին սպառնում է չվճարել գումարը
Գյումրիում սկսված լայնածավալ փողոցաշինությունը մտահոգության լուրջ թեմա է դարձել. քաղաքի գրեթե բոլոր փողոցներն անանցանելի են, ամռանը սկսված շինաշխատանքների վերջը չի երևում, ընթացքը սարսափելի դանդաղ է, իսկ օրերը ցրտում են։ Քաղաքի մտավորականները վերջերս քննարկում կազմակերպեցին՝ խնդիրը բարձրաձայնելով ու իրենց մտահոգությունն արտահայտելով առ այն, որ փողոցաշինության պատճառով նաև սպասարկման օբյեկտներ են փակվում, տնտեսվարողները մեծ վնասներ են կրում։
Զեյնալյան. «Իմ պաշտոնավարումը կպայմանավորվի «Հանրապետություն» կուսակցության՝ ընտրություններում դիրքավորմամբ»
Կուսակցությունն ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ դեռ քննարկումներ չի արել, հայտարարություն չունեն
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների` կարկուտից առավել տուժած ընտանիքներին
Նոյեմբերի 5-ից՝ Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների՝ այս տարի օգոստոսի 17-ին և 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 5012 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ «Հայբիզնեսբանկի» Գյումրու և Արթիկի մասնաճյուղերի միջոցով այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 22 440 ՀՀ դրամ (ընդհանուր
«Ցմահ ազատազրկվածների գործերը կարող են վերանայվել». Արտակ Զեյնալյան
Արտակ Զեյնալյանը վստահեցրեց՝ ցմահ ազատազրկվածներին չհամաներելու փաստը նրանց նկատմամբ արդեն իսկ կայացված դատավճիռների իրավական գնահատականը չէ
Հարկային մարմինները փոքր եւ միջին բիզնեսին չեն նեղելու. Դավիթ Անանյան
Գո՞հ է վարչապետը ՊԵԿ նախագահի աշխատանքից
Նիկոլ Փաշինյանը գտնվելու է չվճարվող կարճաժամկետ արձակուրդում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 2-4-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայերն ու ճապոնացիները «գտան» մադամ Բաթերֆլային
Շուրջ 20 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ավանդաբար անդրադառնում է համաշխարհային օպերաների համերգային կատարումներին, բեմականացումներին, նույնիսկ բեմադրություններին: Ի սկզբանե նման աշխատաոճ է ընտրել ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Օպերաների «մասով» նա հիմնականում համագործակցում է ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ: Համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը» օրերս ներկայացվեց Ազգային օպերային թատրոնում, ինչը ֆիլհարմոնիկի
Մահացել է լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը
Aravot.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ գյումրեցի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը: Նա 62 տարեկան է, շիրակցի պաշտոնյաների ասելով՝ վերջին շրջանում վատառողջ էր: Հիշեցնենք, որ լեգենդար ծանրամարտիկը 1991 թվականին մեկնել էր ԱՄՆ՝ բնակություն հաստատելով այնտեղ, սակայն 2009 թվականին վերադարձել էր Հայաստան՝ նշանակվելով նախագահի խորհրդական: 2013 թվականից նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ Իսկ 2014
«Եթե ՊՊԾ գնդում զոհվածների իրավահաջորդներն առարկեն, «Սասնա ծռերը» չեն համաներվի». Արտակ Զեյնալյան
Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների՝ համաներման առնչությամբ դժգոհություններին, Արտակ Զեյնալյանն ընդգծեց. «Փորձել ենք հավասարակշռությունը պահպանել»
Կրքեր Եղվարդի նավթավերամշակման գործարանի շուրջ. «Ա1+»
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի տարածքում «Արմօյլ» ընկերությունը կառուցում է նավթամթերքի վերամշակման գործարանը։ Գործարանի կառուցմանը դեմ է «Ռիվալ» ՍՊԸ-ն, որն այդ տարածքում զբաղվում է այգիների մշակմամբ։ «Նման ապօրինի շինություն է կառուցվում պետական մարմինների աչքի առաջ: Անպատժելիությունը հասել է այն մակարդակի, որ շինարարությունը մոտեցել է ավարտին», – ասում է «Ռիվալ » ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ռաֆիկ Վիրաբյանը։ Ռաֆիկ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 2-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 3-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի նոյեմբերի 3-ի
Վահե Հովհաննիսյան. «Ընտրություն է թմբուկի, թմբուկին ամեն կերպ ձայնակցողների և դեռևս անորոշ այլ տարբերակների միջև»
Նոր Հայաստանում արժեք է մի՞տքը, առաջա՞րկը, փաստարկված խո՞սքը, զարգացման ռացիոնալ տեսլականնե՞րը, աշխատա՞նքը, թե՞ թմբուկի ձայնը՝ համեմված հոուուու-ով։ Սա՛ է ամենակարևոր ընտրությունը, որը կանխորոշելու է զարգացումները։
«Իմ Թիֆլիս-Փարիզը ջերմ գրկում է ձեզ»
Երեւանում բացվեց Թենգիզ Միկոյանցի «Թբիլիսի՝ իմ փոքրիկ Փարիզ» խորագրով ցուցահանդեսը Երեւանի Սարգիս Մուրադյան պատկերասրահում վերջերս տեղի ունեցավ վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թբիլիսի՝ իմ փոքրիկ Փարիզ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո
Դավիթ Անանյանը հայտարարեց, որ այսօր ստվերի դեմ պայքարում են միկրո մակարդակում, բայց բացատրեց, թե այսուհետ ինչպես են բռնելու ստվերը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ բավականին խորքային աշխատանք են կատարել. «Այն հաշվարկելի չէ, որովհետեւ մենք ստվերի դեմ պայքար իրականացնում ենք միկրո մակարդակում: Մենք մեր վերլուծական աշխատանքներն անում ենք կոնկրետ հարկ վճարողի վարքագծին գնահատականներ տալով: Դա լա՞վ է՝ ոչ, որովհետեւ չունենք այն համակարգը, որն ուզում ենք այսօր մեր մոտ կայացնենք»:


















































