Օրվա լրահոսը

«Վաղը դուք նույն մոտեցումը կտարածեք ձեր հորեղբոր տղու վրա, քեռու աղջկա հարեւանի վրա». Բաբուխանյանը դժգոհում է կառավարության խտրականությունից

Անհասկանալի է՝ կառավարությունն ունի՞ որեւէ սկզբունք: Երբ ես առաջարկում էի վարորդների տուգանքների համաներման ժամանակ ավելի շատ տուգանքներ ներել, դուք ասում էիք՝ չի կարելի ներել այն վարորդներին, որոնք ենթարկվել են տուգանքի՝ ոստիկանի հրահանգին չենթարկվելու համար, այսինքն, այն փայտիկով գայիշնիկը որ կանգնացնում է չեն կանգնել, ինչը, ըստ ձեզ, շատ լուրջ եւ աններելի խախտում է: Բայց մի խումբ, որի գործողությունների արդյունքում սպանվել են եւ պատանդառվել ոստիկաններ, դուք համարում եք ներելի, տարօրինակ է:

Ինչ հուշեց նախկին համանախագահը Փաշինյանին եւ ինչպես հաստատեց Լավրովի պլանի առկայությունը՝ ԼՂ հարցով

Բանակցային գործընթացում թոհուբոհ միշտ եղել է Ամերիկյան ակտիվությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի անհանգստություններ առաջացրեց՝ գոնե հասարակական, լրագրողական մակարդակով թեժ քննարկումներ ծավալվեցին: Ամեն ինչ սկսվեց, երբ երկու շաբաթ առաջ EVN Report-ին տված հարցազրույցում Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների» որոշակի մասի վերադարձի»: Նա

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր ղեկավարությունն ավելի շատ է աշխատո՞ւմ, քան նախո՞րդը. «Ժողովուրդ»

Որքան ես տեղյակ եմ, բոլոր բուժհաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվել են։

Կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը. օրենսդրական բարեփոխումներ

ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության արդյունքում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվելու ազատությունից զրկված անձի իրավունքների իրացման համար: Մասնավորապես, 2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էին ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց անդրադարձ էր կատարվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի

Ինչո՞ւ համաներումը տարածվում է «Սասնա ծռերի» վրա, բայց Նորք Մարաշի զինված խմբի վրա չի տարածվում

Պարզվեց՝ դա կառավարության դիրքորոշումն է: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը տարակուսեց՝ «Չեմ կարողանում կողմնորոշվել, այնուամենայնիվ սա քաղաքական կա՞մք, քաղաքական որոշո՞ւմ է որոշ մարդկանց վրա տարածել եւ որոշ մարդկանց վրա չտարածել: Ներեցեք, ես չեմ հասկացել ձեր պատասխանը»:

Վարդան Ղուկասյան. «ՀՀԿ-ական էի, բայց Հանրապետականն է ինձանից գնացել». «Հայկական ժամանակ»

Որ մտնում ես Գյումրի, ինչ տեսնում ես՝ իմ օրոք է կառուցվել։

Քաղաքապետարանը ապօրինի ծառահատման փաստով դիմել է ոստիկանություն

Ս.թ. հոկտեմբերի 31-ին ԶԼՄ-ներում տեղ էր գտել հրապարակում՝ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում արձանագրված ծառահատումների մասին: Տեղի ունեցածի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ երիտասարդ տնկիների հատման փաստը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որևէ մեկին չի տվել: Կատարվածի առնչությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի

Վահան Կարապետյան (Չերիի Վահան). «Ծառուկյանի հետ ծանր զրույց ենք ունեցել». «Հրապարակ»

Լյովա Խաչատրյանն առավոտը արթնանում է՝ լրագրողներին իր գիշերվա երազներն էլ է պատմում։

Լեւոն Արոնյանը Ուեսլի Սոի հետ բաժանում է ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 10-րդ հորիզոնականը

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը, որում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ամերիկացի Ուեսլի Սոի հետ 2765 միավորով բաժանում է 10-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Տասնյակում նրան հաջորդում են Ֆաբիանո Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը, Լին Դիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Անցկացվեց «Կեղնի չի էղնի» բարբառային հեքիաթասացության փառատոն

Ավետիք Իսահակայանի տուն-թանգարանում առաջին անգամ անցկացվել է «Կեղնի չի էղնի» բարբառային հեքիաթասացության մրցույթ-փառատոն, որին մասնակցել են տարբեր մարզերի ներկայացուցիչներ: Մրցույթին ներկայացվել են հեքիաթներ տաս բարբառներով: Փառատոնի նպատակը կորսված բարբառները վերականգնելն ու նոր սերունդներին փոխանցելն է: Կարևորելով այսօրինակ ձեռնարկների իրականացումը Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ այսօրինակ փառատոնների միջոցով պահպանվում են մեր բարբառները. «Մեր

Գագիկ Հարությունյան. «Ընտրություններն անխուսափելի են եւ անհրաժեշտ»

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ կայուն խորհրդարանական մեծամասնության չձեւավորումը վկայում է սահմանադրական հավասարակշռության խախտման մասին

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կանչվել է ոստիկանություն. «Հայկական ժամանակ»

Միջադեպից տուժած Լյովա Արզանյանը չի բողոքում՝ նշելով, թե ինքը ծեծի չի ենթարկվել։

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հայկական «ՖՈՒՖ ԷՔՍ» ընկերության արտադրանքի ներմուծումը

Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտար հսկողության դաշնային ծառայությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ պահանջների «մի շարք լուրջ խախտումներ» է հայտնաբերել Հայաստանից, Ղազախստանից, Գերմանիայից և Կորեայից ներմուծվող անասնաբուծական արտադրանքում: Այդ պատճառով «Ռոսսելխոզնադզորը» որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստան այդ երկրների որոշ ընկերությունների կողմից արտադրանքի ներմուծումը: Արգելանքի տակ հայտնված ընկերությունների շարքում է հայկական «ՖՈՒՖ ԷՔՍ» ԲԲԸ-ն, որի կողմից արտահանվող իշխան

Նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ- ղազախական փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

«Նախկին իշխանությունները Սահմանադրությունը դիտարկեցին որպես իշխանության պահպանման միջոց». Ջաննի Բուքիքիո

Հասարակության շրջանում ներկայում առկա այն համոզմունքը, որը իշխանափոխություն պետք է լինի առանց բռնության, լավ ճանապարհ է ՀՀ-ի ապագայի համար

Նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանի առաջին անհրաժեշտ գնումը Նիդերլանդներում հեծանիվն է եղել. Nid.Oragir

ՀՀ նախագահի հրամանագրով Նիդերլանդների Թագավորությունում իր նշանակման վայր` Հաագա է ժամանել ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը: Այս առնչությամբ Նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալն է գրել. «Բազմաթիվ ծրագրերով ու երկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գաղափարներով ժամանեցի նստավայր երկիր»։ Նորանշանակ դեսպանի առաջին անհրաժեշտ գնումը Նիդերլանդներում հեծանիվն է եղել: Իրոք Հաագայում հեծանիվով շրջագայելը տրանսպորտային խցանումների ֆոնին անհրաժեշտ պայման է:

Ի՞նչ է սպասվում Իրանին

Կիրակի՝ նոյեմբերի չորսին, վրա են հասնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր և սաստիկ պատժամիջոցներն ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության։ Սա Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլն է, որը հիմնականում արգելելու է իրանական նավթի արտահանումը, բանկային միջազգային գործարքները և նավթատարների ապահովագրումը։ Պատժամիջոցների առաջին փուլը կիրառվեց օգոստոս ամսից և տարածվեց արտարժույթի գնման հնարավորության, Իրանի ազգային դրամանիշի՝ ռիալի արտասահմանում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 22-ից 26-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 38 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 13.190.860 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 13-ի վերաբերյալ նշանակվել է 1.430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:   Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 32

Մանկապարտեզների տարածքներում, բոլոր սենյակներում, տեղադրել տեսահսկման (տեսաձայնահսկման) համակարգեր. առաջարկ Երեւանի քաղաքապետին

Պարոն Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ   Հարգելի պարոն Մարության, Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ մանկապարտեզներում գրանցվել են մանկապարտեզների անձնակազմերի կողմից մանկապարտեզ հաճախող երեխաների նկատմամբ հոգեբանական կամ ֆիզիկական բռնության մի շարք դեպքեր, որոնք իրենց արձագանքն են գտել տպագիր և էլեկտրոնային մամուլի բազմաթիվ էջերում: Վերոհիշյալ խնդրի վերաբերյալ հրապարակվել են մասնավորապես հետևյալ հոդվածները. irates.am կայք, 14.06.2016թ.,

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը. ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դեռևս քաղաքական հալածանքի գործիքներ են

Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ: Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում և Վանաձորում քաղաքացիների հետ Կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական ինքնագործունեություն, սակայն դրանց աշխարհագրության ընդլայնումն ու ինտենսիվության աճումը ակնհայտ են դարձնում, որ ամեն ինչ կատարվում է կենտրոնական համակարգմամբ: Ի դեպ՝

Նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Պառլամենտարիզմի «երրորդ ուղին»

Եվ այսպես, այսօր շրջվում է հայկական պառլամենտարիզմի եւս մեկ էջ: Առաջին անգամ է երրորդ հանրապետության պատմության մեջ, որ Ազգային ժողովը լուծարվում է, առաջին անգամ են անցկացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հեղափոխություններից հետո սովորաբար այդպես է լինում: Ռուս բոլշեւիկները, օրինակ, ցրեցին Պետական դուման՝ դրա տեղը ներմուծելով բանվորագյուղացիական «սովետների» (խորհուրդների) համակարգը: Իսկ 1993 թվականի հոկտեմբերին Ելցինը տանկերի օգնությամբ

ԱՍԵԿՈՍԵ

Քանի դեռ կա կյանք, կա հույս: ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ

Գյումրու թատրոնը նոր տնօրեն ունի

ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով այսօր վեց ամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, որը զուգահեռ կկատարի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։ Հիշեցնենք՝ երկու տարի շարունակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Վիրաբյանը երկու օր առաջ նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի. Շահեն Հարությունյան

Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։ Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.ին՝ առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։ Արդեն կես տարի է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է դուրս գալ բանտից՝ պահանջելով քաղբանտարկյալին արժանի արդարացում։ Ու այդ ժամանակից սկսած ժողովրդի և հեռուստատեսության միջոցով կեղծ լուրեր են տարածվում,

Կարեն Կարապետյանի 500 հազար դոլարանոց հյուրանոցը Գյումրիում շուտով կբացվի․ այն կկոչվի «Ֆլորենս» (Ֆոտոշարք)

Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառուցվող հյուրանոցի շինաշխատանքները գրեթե ավարտին են մոտենում, մնացել են ներքին հարդարման աշխատանքները։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ «Արտաքին տեսքով արդեն պատրաստ է, ներսի աշխատանքներն են մնացել։ Արտաքինից հրաշք շենք ստացվեց, շատ գեղեցիկ է՝ Գյումրու կոլորիտին համապատասխան, ամենակարևորը Գյումրու ճարտարապետության գույներ են։

Ատոմ Մարգարյանի դեմ հալածանքներ են սկսվել. «37 թվի մեթոդներով ուզում են ինձ հեռացնել համալսարանից»

Aravot.am-ի տեղեկություններով մեր հրապարակումից հետո, որտեղ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի մի խումբ անդամներ բարձրաձայնել էին բուհում առկա խնդիրների մասին, հալածանքներ են սկսվել բուհի որոշ աշխատակիցների դեմ, որոնց թվում է նաեւ ՀՊՏՀ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարգարյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: «Բնականաբար, ձեր թերթի հրապարակումից

Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ ընդունվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն՝  ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։ datalex.am պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ գործով դատավոր է նշանակված Լիլիթ Տիգրանի Սարգսյանը։

Ովքեր են Հանրային խորհրդի նոր անդամները՝ Նարինե Թուխիկյան, Կոմանդոս և այլք

Ըստ հովիկ Մուսայելյանի՝ անկախ նրանից՝ ովքեր են երկրի իշխանությունները, Հանրային խորհուրդը պետք է գործի:

Կարեն Խաչանովը Փարիզի «Masters» մրցաշարի երրորդ շրջանում է

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող ATP Masters մրցաշարում անցել է երրորդ շրջան, որտեղ հանդիպելու է ամերիկացի Ջոն Իզների հետ: Խաչանովը առաջին տուրում պայքարից դուրս էր թողել սերբ Ֆիլիպ Կրաինովիչին՝ 7:5, 6:2 եւ երկրորդում պետք է խաղար բրիտանացի Քեյլ Էդմունդի հետ: Սակայն վերջինը դուրս էր եկել մրցաշարից եւ նրան փոխարինել էր  ավստրալացի Մեթյու Էդբերնը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031