Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը Փարիզի «Masters» մրցաշարի երրորդ շրջանում է

Հոկտեմբեր 31,2018 22:09

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող ATP Masters մրցաշարում անցել է երրորդ շրջան, որտեղ հանդիպելու է ամերիկացի Ջոն Իզների հետ:

Խաչանովը առաջին տուրում պայքարից դուրս էր թողել սերբ Ֆիլիպ Կրաինովիչին՝ 7:5, 6:2 եւ երկրորդում պետք է խաղար բրիտանացի Քեյլ Էդմունդի հետ: Սակայն վերջինը դուրս էր եկել մրցաշարից եւ նրան փոխարինել էր  ավստրալացի Մեթյու Էդբերնը: Այստեղ էլ,երբ Կարենը առջեւում էր  6:2, 2:0 հաշվով, ավստրալացին որոշել է հրաժարվել պայքարը շարունակելուց եւ հաղթանակը շնորհվել է մեր հայրենակցին:

Խաչանով-Իզներ հակամարտությունը կկայանա նոյեմբերի 1-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031