Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը հերթական արծաթե մեդալը բերեց Հայաստանին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի երիտասարդ ծանրորդներն Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում օրն ավարտեցին հերթական մեդալով: 20 տարեկանների պայքարում +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը երեք արծաթե մեդալ նվաճեց՝ պոկում՝ 184 կգ, հրում՝ 222 կգ, երկամարտում՝ 406 կգ: Այսօր Զամոշչ քաղաքում Հայաստանի հավաքականից մրցահարթակ մտավ չորս ծանրորդ: Արփինե Դալալյանը եւ Վարազդատ Լալայանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր, իսկ

Մաքսիմ Մանուկյանը աշխարհի ոսկին փոխեց բրոնզով

Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի ներկայացուցիչներից այսօր միայն 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանին հաջողվեց մեդալ նվաճել: Աշխարհի արդեն նախկին չեմպիոնը երրորդ տեղի համար գոտեմարտում դժվար պայքարում կարողացավ հաղթել իրանցի Սայեդ Մորադ Աբդիվալիին ու բրոնզե մեդալ նվաճեց: Իսկ մինչ այդ, նույնպիսի հնարավորություն ստացած 55 կգ քաշային Նորայր Հախոյանը չկարողացավ

«Ծովից ծով» Հայաստանի քարտեզը իրարանցում է առաջացրել Թուրքիայում. ermenihaber.am

Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։ Բանն այն է, որ քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել է պատմական Հայաստանի սահմաններով, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները: Թուրքական աղբյուրի զայրույթն է առաջացրել այն փաստը, որ գերմանացի քաղաքական շրջանակներն  որևէ մեկնաբանություն չեն արել այդ քարտեզի վերաբերյալ։

«Բավականություն ստացա Փաշինյանի հետ արդյունավետ զրույցից». Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Հայաստան կատարած այցի տպավորություններով կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Երեկ հաճելի այց ունեցա Հայաստան, որը տարածաշրջանում կարևոր բարեկամ է: Ես բավականություն ստացա վարչապետի և նրա ազգային անվտանգության թիմի հետ արդյունավետ զրույցից»,- գրել է Բոլթոնը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Մանվել Գրիգորյանը ցանկանում է շուրջ 330 հա տարածք նվիրաբերել պետությանը. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը՝ հավելելով․ – «Շուկայական արժեքը, նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից, մոտ 10 միլիոն դոլարի չափով ընդհանուր արժեքն

Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Արկադի Փելեշյանը դեռ ո՛չ ավագանու անդամ է եղել, ո՛չ փոխքաղաքապետ, ո՛չ էլ էս քաղաքում հող վերցնելու հարցում խնդիր է ունեցել»

Վանաձորի ավագանին օրակարգից հանեց այգին վարձակալությամբ տրամադրելու հարցը

Դիլիջանի ոլորաններում, Գավառ, Սևան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 20:50-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի

Բոլորիդ համար ունեմ լավ լուր, ես ընդհանրապես ձեր մրցակիցների թվում չկամ, սա ամենակարևոր նախապայմանն է. Նիկոլ Փաշինյան

Ինչպես ամեն մարդ չի կարող նկարել այնպես, ինչպես նկարում են գեղանկաչության դասականները, նույն կերպ էլ ամեն մարդ չի կարող այնպես գործարարությամբ զբաղվել, ինչպես հաջողակ, առավել հաջողակ և մեծ հաջողությունների հասած գործարարները: Ուզում եմ խոստովանել, որ գիտակցում եմ, որ գործարարությունն իմ գործը չէ, առավել ևս վարչապետի կարգավիճակում:

Մարզպետարանից հօգուտ Դեբեդավանի դպրոցի տնօրենի գումարներ կբռնագանձվեն

Մինչեւ դատարանի վճիռը նա դպրոցի տնօրեն է ընտրվել

Արսեն Մարտիրոսյանը եզրափակեց ուժեղագույնների եռյակը

Հայաստանցի 20-ամյա ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը Լեհաստանում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 366 կիլոգրամով բրոնզե մեդալակիր դարձավ: Պոկում վարժությունում հայ մարզիկը արժանացավ փոքր արծաթի՝ 165 կգ, իսկ հրումում փոքր բրոնզի՝ 201 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: ՀՀ ԱԻՆ

Պետբյուջե է վերականգնվել 339.672.998 ՀՀ դրամ. ԱԱԾ

Պատճառված վնասը վերականգնվում է

Վանաձորի նորակառույց ծննդատանը ծնվել է առաջին երեխան

Քիչ առաջ Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնում լսվել է առաջին փոքրիկի ճիչը: 50.5 սմ հասակով ու 3.400 կգ քաշով փոքրիկն աղջիկ է: Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեխան լիովին առողջ է: Խոսելով բժշկական կենտրոնի մասին, բժիշկը տեղեկացրեց, որ հիվանդանոցն այսօր վերջնականապես տեղափոխվել է նոր շենք. «Ամբողջ ծավալով բժշկական կենտրոնն արդեն աշխատում

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի հայկական եկեղեցին լքված ու անմխիթար վիճակում է. ermenihaber.am

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Նիզիփի շրջանում գտնվող հայկական Ֆևքանի եկեղեցին հայտնվել է լքված ու անմխիթար վիճակում։ Եկեղեցին 2011թ․ վերանորոգվել էր Վաքըֆլարի շրջանային վարչության կողմից, սակայն այսօր կառույցը դարձյալ անմխիթար վիճակում է։ Պատերին ներկերով գրություններ են արվել, ապակիները կոտրված են, տանիքին խոտեր են աճել։ Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցու բակն այսօր Նիզիփում ապաստանած սիրիացի երեխաների համար խաղադաշտի

Ռուբեն Խաչատրյանը` գագաթնաժողովի, արջերի փրկության նախագծի ու առաջնահերթությունների մասին

«Գոյություն ունեն կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիաներ, որոնք կանոնակարգում են ոչ միայն կենդանաբանական այգիների աշխատանքը, այլև քաղաքականություն են մշակում տվյալ տարածաշրջանի կենդանիների ապօրինի առեւտրի դեմ, վայրի բնության պահպանության համար բազմաթիվ ծրագրեր են իրականացնում: Օրինակ, Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիան, որին անդամակցում է նաեւ Երեւանի կենդանաբանական այգին, տարեկան կտրվածքով ավելի քան 60 մլն եվրո է

Արմեն Սարգսյանը մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի հրավերով Բուքինգհեմյան պալատում մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայկ Բալանյան․ Միայն կոռուպցիան վերացնելով պետության վիճակը չի կայունանում

Հոկտեմբերի 26-ին «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի և վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ։ Հանդիպման թեման արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու սպասվող տնտեսական զարգացումներն էին։ Հրանտ Միքայելյան ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կամփոփվեն հեղափոխական զարգացումները, որոնք սկսվել են ապրիլի սկզբից։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն իրենց դիրքերը այնքան կամրապնդեն, որ կիրականացնեն իրենց

Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ Երևանի փոխքաղաքապետ

Երևանի ավագանու առաջիկա նիստին՝ հոկտեմբերի 29-ին, քննարկման կդրվի Հայկ Մարությանի՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, 34-ամյա Տիգրան Վիրաբյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու որոշման նախագիծը։ Նշենք, որ Տիգրան Վիրաբյանը երկու տարի է՝ ինչ զբաղեցնում է Գյումրու թատրոնի տնօրենի պաշտոնը․ նա այս ընթացքում գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի հետ միասին հասցրել է վերականգնել Գյումրու թատրոնի երբեմնի մեծ

Ձևավորումից անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեջ տեղ են գտել կամայականություններ. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորվել է 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով նախատեսված ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն: Դատական օրենսգրքով նախատեսված կարգի համաձայն՝ ԲԴԽ հինգ անդամներն ընտրվել են Ազգային ժողովում 2018թ. փետրվարի 27-ին, իսկ մարտի 1-ին կայացած դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել են ԲԴԽ-ի առաջին հինգ դատավոր անդամները: Ի սկզբանե ԲԴԽ ձևավորման գործընթացի և կազմի

Մենք ծանոթ ենք ամերիկյան զենքին. ՀՀ ՊՆ խոսնակը՝ Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ից զենք գնելու մասին հայտարարության առիթով

Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ արդեն տարիներ շարունակ մեր խաղաղապահ բրիգադը զինված է և օգտագործում է նման սարքավորումներ, ու շատ գոհ ենք:

Քննչական կոմիտեն ձեռք է բերել համակարգչային տեղեկատվության առգրավման սարքավորումներ

Սարքավորումները ձեռք են բերվել պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին և դրանց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» և պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև հնարավոր կլինի առգրավել միայն կոշտ սկավառակի վրա առկա տեղեկատվությունը, իսկ օբյեկտը հնարավոր կլինի ֆիզիկապես թողնել այն տնօրինող անձի մոտ:

Արփինե Դալալյանը բավարարվեց արծաթե մեդալով

Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության U 20 տարեկան աղջիկների պայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 332 կգ արդյունքով բավարարվեց արծաթե մեալով: Նա միանգամայն ի վիճակի էր ոսկի նվաճել, եթե պոկում վարժությունում 95 կիլոգրամից հետո բարձրացներ պատվիրած 100 կամ 102 կիլոգրամ ծանրաձողը: Սակայն կորցրածը նա փորձեց վերադարձնել հրում վարժությունում: Առաջատարի դերն ստանձնած

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 6-րդ կմ-ը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:   ՀՀ ԱԻՆ

Ավարտվել է անօրինական ներկրումների դիմաց ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը. 19 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար

«Երբ 1-ին օրը եկա Գյումրի՝ նախկին աշխատանքիս, լրիվ ուրիշ Գյումրի էր, հիմա՝ ուրիշ»․ Ֆելիքս Ցոլակյան

Այսօր լրագրողները արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հարցրեցին, թե իշխանությունները իրենից խորհուրդներ վերցնո՞ւմ են Գյումրիում ծրագրեր իրականացնելու հարցով, հատկապես որ դեկտեմբերի 7-ին լրանում է երկրաշարժի 30-րդ տարին։ «Ես կոնկրետ ծրագրերից այսօր չեմ կարող խոսել, որովհետև տեղյակ չեմ շատ բաներից, գիտեմ, որ քաղաքում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են գնում՝ ճանապարհաշինության, մյուս, մյուս առումներով։

Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի

ՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց: Նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ  կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

Ռուբեն Խաչատրյանը` գեներալի արջերի մասին. «Բավականաչափ գիրացել են, քաշ հավաքել»

Այս տարվա հունիսին FPWC հիմնադրամի ներկայացուցիչները Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին իրականացրել էին ապօրինի զենք, զինամթերք պահելու համար ձերբակալված նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նախատեսված օգնությունը յուրացրած ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող վայրի կենդանիներին տեղափոխելու գործընթացը: Aravot.am-ը Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս են իրենց զգում արջերն ու վագրը:

Սերժ Թանկյանից հետո #SaveAmulsar արշավին է միացել նաև Արտո Թունջբոյաջյանը

Հայտնի արվեստագետները շարունակում են ներկայացնել իրենց տեսաուղերձներն ի պաշտպանություն Ամուլսարի։ Սերժ Թանկյանից հետո #SaveAmulsar արշավին է միացել նաև Արտո Թունջբոյաջյանը։ Նա իր աջակցությունն է հայտնել Ջերմուկի բնակիչներին և Ամուլսարի պահապաններին՝ նշելով բնության և մաքուր ջրի կարևորությունը մարդկության գոյատևման համար։ Ողջունվում է մյուս հայտնի մարդկանց մասնակցությունը։ Շարունակելի․․․ https://www.facebook.com/armecofront/videos/317186455761824/ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031