Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծովից ծով» Հայաստանի քարտեզը իրարանցում է առաջացրել Թուրքիայում. ermenihaber.am

Հոկտեմբեր 26,2018 23:03

Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։

Բանն այն է, որ քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել է պատմական Հայաստանի սահմաններով, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները:

Թուրքական աղբյուրի զայրույթն է առաջացրել այն փաստը, որ գերմանացի քաղաքական շրջանակներն  որևէ մեկնաբանություն չեն արել այդ քարտեզի վերաբերյալ։

Շեշտվում է, որ քարտեզը մեծ դժգոհություն է առաջացրել վիրտուալ տիրույթում՝ թուրք օգտատերերի շրջանակներում։

Նշենք, որ քարտեզում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը նույնպես ներառվել է Հայաստանի սահմանների մեջ։

Աղբյուր`    Medya ege

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031