Օրվա լրահոսը

Երեւի ՀՀԿ-ական ակտիվիստներն են ամիսներով շրջափակում եւ կաթվածահար անում օտարերկրյա խոշոր ներդրմամբ ընկերության աշխատանքը. «Հայոց աշխարհ»

Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի ֆորմալ թեկնածու եւ, դատելով դեպքերի ընթացքից, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց ծանր է տարել, որ Կապանում անցած կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ոչ թե իր պաշտպանած «Քաղպայմանագրի» թեկնածու Նարեկ Բաբայանն է հաղթել, այլ նրա անկուսակցական մրցակից Գեւորգ Փարսյանը: Եվ, դատելով երեկ խորհրդարանում ունեցած ելույթի տոնայնությունից ու որոշ շեշտադրումներից, Նիկոլ

«Ամենաարդյունավետներից մեկն աշխարհում». Բիզնես Արմենիան Շվեյցարիայից Հայաստան է բերում ներդրումային գործընթացի թափանցիկության հավաստագիրը

Բիզնես Արմենիայի Դրամաշնորհային ծրագրերի մասնագետ Բելլա Մանուկյանը հոկտեմբերի 24-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառմանը՝ Հայաստան բերելով հավաստագրերից մեկը։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դիտարկել է բիզնեսի ու ներդրումների ընթացակարգերի թափանցիկությանն ուղղված 130-ից ավելի երկրների գործնական քայլերը և գնահատել է Բիզնես Արմենիա հիմնադրամի քայլերը։ Հայաստանին 10/10 վարկանիշ է վերապահվել՝ շնորհվել է «Ձեռնարկությունների

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Վարչապետի որոշում ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական: Նիկոլ Փաշինյան  

Նախկին մարզպետի որդու՝ Տրդատ Խաչատրյանի գործով նշանակվել են համալիր փորձաքննություններ. «Ժողովուրդ»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի գործով նոր զարգացումներ են սկսվել։ Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար։ Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար նշանակվել էր ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային

«Հուսով եմ՝ Հայկ Մարությանը կգա». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը՝ Կազանի հայ համայնքի ղեկավարի հետ. Թաթարստան

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց տեղի հայ համայնքի ղեկավար Միխայիլ Խաչատուրյանը, հայերի մուտքը հիշատակվում է դեռևս 7-րդ դարից: Մեր առևտրականները Կազան են հասցրել հայկական գորգեր, որդան կարմիր, արհեստագործական աշխատանքներ և այլն: Իսկ որպես մեծաթիվ ներկայություն և հայկական համայնքի ձևավորման սկիզբ՝ դարձավ Անիի ավերումը և գաղթական հայ ընտանիքների՝ Կազանում

Փաստաբանները հրապարակված համաներման նախագծում աննախադեպ ոչինչ չեն նկատել. «Հայկական ժամանակ»

Համաներման ակտի մեջ տեսնում եմ նաեւ քաղաքական ենթատեքստ, որը նույնպես աննախադեպ չէ, որովհետեւ տարիներ առաջ Մարտի 1,2-ի դեպքերի հետ կապված համաներում կիրառելու նախադեպը եղել է, այժմ էլ ՊՊԾ գնդի գրավման, Սեֆիլյանի հետ կապված։ Սովորական համաներում է։

Արմինե Օհանյան. «Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով». «Հրապարակ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով՝ խմբագրականներ է գրում, վերլուծություններ եւ լրագրողական հետաքննություններ անում ու դավադրություններ հայտնաբերում, հեգնում եւ հանդիմանում է քաղաքական գործիչներին, բռնում նրանց ստերը, կասկածներ հայտնում, վարկածներ առաջ քաշում, անանուն տեղեկություններ հրապարակում։ Այսինքն՝ այն, ինչ անում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում։ Բայց այդ

Արդեն թափ հավաքած հասարակական էյֆորիայի առաջին թիրախը դառնում են հենց այդ էյֆորիան հրահրողները. «Փաստ»

Ազգային ժողովում երեկվա ելույթի վերջնամասում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը խոսեց հանրահավաքային տեղական դրսևորումների մասին: Խոսքը մասնավորապես առանձին գյուղերում ու քաղաքներում ցույցերի մասին է, որտեղ պահանջում են գործող համայնքապետերի հրաժարականները: Փաշինյանը մի կողմից կոչ արեց գործող համայնքապետերին հրաժարական տալ ու գնալ արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ ընտրված են ու վայելում են ժողովրդի վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը

Կարեն Կարապետյանին Ռուսաստանում նոր պաշտոն են առաջարկել. «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» թերթի աղբյուրների համաձայն՝ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որն իր քաղաքական կարիերան ավարտեց գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո, կարող է ընդգրկվել «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում: Այդ նշանակումը կարող է լինել և՛ որպես քաղաքական ժեստ, և՛ որպես ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի երկարատև աշխատանքի արդյունք: Մասնավորապես թերթի զրուցակիցն ասել է, որ առաջիկայում Կարեն Կարապետյանը կարող

Արմեն Աշոտյան. 2018 թվականը Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարող է դառնալ կորսված հնարավորությունների տարի

Իմ ելույթը ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ընթացիկ իրագործման մասին։ Եթե հակիրճ, ապա՝ ԵՄ երկրները պիտի արագացնեն համաձայնագրի վերջնական վավերացումը։ Ադրբեջանի հետ ԵՄ նախապատրաստվող նոր համաձայնագիրը չի կարող հակասել Հայաստանի հետ կնքված համաձայնագրին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով։ Հայաստանի կառավարության վատ աշխատանքի պատճառով 2018 թվականը ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ հարաբերություններում կարող է դառնալ կորսված հնարավորությունների տարի։   https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10216762005260619/   Արմեն

Պոմպերը դանդաղեցնում են պտույտները

Ընթացիկ տարում Վեոլիա Ջրում նախատեսում են խնայել մոտ 6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգն ունի մեկ կարեւոր առանձնահատկություն. այն շատ էներգատար է: Ռելիեֆը Հայաստանում լեռնային է, կտրտված, հենց միայն Երեւանում տարբերությունը քաղաքի բարձրադիր ու ցածրադիր հատվածների միջեւ մոտ 350 մետր է: Դրանով պայմանավորված, ջրամատակարարումը ընկերության սպասարկման տարածքի շատ բնակավայրերում ու տարածքներում իրականացվում է

Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ. «Ինչո՞ւ մենք արժանի չենք համաներման մեջ ընդգրկվելու»

Նույն պայքարի շրջանակներում ազատում եք «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, ինչը շատ ողջունելի է, քանի որ նրանք արդարության մարտիկներն են, սակայն մեր և նրանց տարբերությունն այն է, որ մենք որևէ գործողություն չենք արել, իրենք հասցրել են անեն:

Երեւանյան այց՝ ընդդեմ Ռուսաստանի ազդեցության

Բոլթոնի այցով Վաշինգտոնը կարեւորում է Հարավային Կովկասը Այս շաբաթվանից մեկնարկել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երկրներ: «Հոկտեմբերի 20-ին կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան՝ հանդիպելու իմ պաշտոնակիցների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, առաջ մղելու ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում»,- թվիթերյան իր էջում գրել էր Բոլթոնը:

Ռոբերտ Քոչարյան. «Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան». «Հայոց աշխարհ»

Հիմա որեւէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որեւէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որեւէ ներդրումների համար:

Կաշառակերի հույսը ՀՀԿ-ն չի

Չնայած «վարչապետ չընտրելու» ԱԺ նիստի գաղափարն ինձ բավականին ծիծաղաշարժ է թվում, բայց, ո՞վ գիտի, գուցե գործող Սահմանադրության ոչ այնքան հստակ ինչ-որ կետեր պահպանելու համար այն պետք է անցկացվեր: Բոլոր դեպքերում դա իսկապես լավ առիթ էր ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար, եւ այդ առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ արձանագրումներ է արել: Դրանցից ամենաէականը «հեղափոխություն-իշխանափոխություն» երկվության

ԱՍԵԿՈՍԵ

Ասված է՝ արա այն, ինչը որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է: ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ  

Նախարարը պարզաբանում է՝ մրցանակ չի տվել Ռուզաննա Մուրադյանի դստերը

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Առավոտի» «ՀՀԿ-ական պատգամավորի՝ մանդատը վայր դնելն ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը» հրապարակմանը: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ մասնավորապես պնդում կա, թե Ռուզան Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը, որը Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի տնօրենն է՝ «Հեղափոխությունից հետո՝ 2017-2018 ուսումնական տարում, տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել.

Կարեն Կարապետյանից հետո ավերակներ․ Գյումրու պատմական Շիրազի փողոցի ոդիսականը

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Շիրազի ավան փողոցում ե՞րբ են շինաշխատանքներ ընթանալու։ Այս փողոցը ևս քարուքանդ է արված. բնակիչների, սպասարկման օբյեկտների տերերի բարձրացրած աղմուկից հետո աշխատանքներն ընդամենը 1-2 օր ընթացան ու դարձյալ կանգ առան։ Այս փողոցի մարդիկ աննշան վստահություն անգամ չունեն, որ այն կդառնա ճիշտ այնպիսի փողոց, ինչպիսին Ռուսթավելու

Նարեկ Վանեսյանը Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել

Բաց նամակ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին   Մեծարգո պարոն Վարչապետ, Այսօր՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր

Ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի եզրափակիչ հայտարարությունը

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի  նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա: Ընդունված փաստաթուղթը արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս բնույթն ու երկուստեք կարևորություն ներկայացնող բազմաթիվ

Աճարկուտի երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանների հարցով դիմել են մարզպետարան

Քիմիայի, կենսաբանության ուսուցչուհին ֆրանսերեն է դասավանդում

Ցանկալի է, որ ԵՄ անդամ երկրները ավելի արագ ընդունեն համաձայնագիրը. Արամ Սարգսյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԳՀ֊ի իրականություն դառնալը գերկարևոր է Հայաստանի համար և ՀՀ֊ն երբեք ավելի մոտ չի եղել իրական արդյունքների հասնելուն… ՀՀԳՀ-ն քաղաքական փաստաթուղթ է, և այն լուրջ խնամքի ու աշխատանքի պահանջ ունի։ Ցանկալի է, որ ԵՄ անդամ երկրները ավելի արագ ընդունեն համաձայնագիրը և տարեվերջին ունենանք, ոչ թե

Շանթ Սարգսյանը Պորտո-Կարրասում 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է

Հունաստանի Պորտո-Կարրաս քաղաքում շարունակվում է շախմատի 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Խաղացված հինգ տուրից հետո 16 տարեկան տղաների պայքարում միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը տարել է միայն հաղթանակներ եւ 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջող են ընթանում նաեւ 18 տարեկան աղջիկների խմբում հանդես

Կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին

Ջոն Բոլթոնը ժամանեց Երևան. Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ

Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը ամենաներկայացուցչական

ՀՀԿ-ական պատգամավորի՝ մանդատը վայր դնելն ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը

Ի՞նչը կարող էր ստիպել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին վայր դնել մանդատը:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին ներդնել աղբի տարանջատման քաղաքականություն

Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե թափոնները կտեսակավորվեն և կպատրաստվեն վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում 2016-ին մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շնորհիվ: Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե թափոնները կտեսակավորվեն և կպատրաստվեն վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում 2016-ին մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի

Ոստիկանությունն ավելի բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Վալերիյ Օսիպյան

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը ընդգծեց համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում: Ալեքսանդր Շլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և առանձնացրեց այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների կատարելագործմանն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031