Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկալի է, որ ԵՄ անդամ երկրները ավելի արագ ընդունեն համաձայնագիրը. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 24,2018 21:55

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀԳՀ֊ի իրականություն դառնալը գերկարևոր է Հայաստանի համար և ՀՀ֊ն երբեք ավելի մոտ չի եղել իրական արդյունքների հասնելուն…

ՀՀԳՀ-ն քաղաքական փաստաթուղթ է, և այն լուրջ խնամքի ու աշխատանքի պահանջ ունի։

Ցանկալի է, որ ԵՄ անդամ երկրները ավելի արագ ընդունեն համաձայնագիրը և տարեվերջին ունենանք, ոչ թե 8 այլ ավելի մեծ թվով երկրների համաձայնություն։

2018 թիվը ամենահաջողված տարին է ՀՀ ԵՄ համաձայնությունը կյանքի կոչելու և համագործակցությունը իրականություն դարձնելու համար։

ՀՀ տնտեսության ողնաշարը ուղղելու հիմնական միջոցը էներգետիկ համակարգը կախվածությունից ազատելն է և ներդրումների ներգրավվումը արևային էներգետիկայի ու ատոմային էներգետիկայի բնագավառներում։

Այս հարցերի մասին խոսեցի իմ ելույթում։

Հ.Գ. Էներգետիկային վերաբերող հարցը լավ արձագանք գտավ և ԵՄ գործընկերները խոստումներ տվեցին Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի օրինակով ներդրումներ ապահովել այլընտրանքային էներգետիկայի, ավտոնոմ լուսավորության ու խնայողական էներգոկիրառման ոլորտներում…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031