Օրվա լրահոսը

Փաշինյանը վարչապետ չընտրվեց ու ստացավ շնորհավորանքներ. 1 դեմ, 11 ձեռնպահ

ԱԺ-ում քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցում քվեարկությանը, ՀՅԴ-ն հետեւեց նույն օրինակին: Քվեարկության արդյունքներով 11 ձեռնպահ եղավ, 1 դեմ ու Փաշինյանը վարչապետ չընտրվեց, ինչպես սպասվում էր: Ձեռնպահ քվեարկողներից էին «Ելքի» եւ ՀՀԿ-ի պատգամավորները: Դեմ քվեարկեց Սամվել Ալեքսանյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կատակեց.

Նոբելյան մրցանակակիր. «Դուք աշխարհի ամենաառատաձեռն մարդիկ եք»

Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ.-ին քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի, մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար: Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը հոկտեմբերի 24-ին այցելեցին Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ): Նրանք մասնակցեցին Բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագրի

Ամենահավատացյալ երկրների ցանկում Հայաստանը 9-րդ տեղում է. ermenihaber.am

Barem և WIN – Gallup International հետազոտական ընկերությունները մի շարք երկրներում շուրջ 66․000 քաղաքացու շրջանում հարցում են անցկացրել՝ փորձելով պարզել, թե որ երկրներն են առավել հավատացյալ։ Հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել ընտրելու «հավատացյալ եմ», «հավատացյալ չեմ», «աթեիստ եմ» և «դժվարանում եմ պատասխանել» տարբերակներից որևէ մեկը։ Հարցման արդյունքներով՝ 41 երկիր ներառող ցանկում իրենց հավատացյալ համարողներն ամենից

«Սասնա ծռերի» անդամը հեռացվեց դատական նիստից

«Մեղադրյալները վերջերս հայտարարեցին, թե կառուցողական մոտեցում են դրսեւորելու դատաքննության ընթացքում, բայց Կյուրեղյանի պահվածքից նման տպավորություն չստացա»:

Սեւանա լճում ձկան պաշարի աճի միտումներ կան. Բարդուխ Գաբրիելյան

Ըստ Գաբրիելյանի՝ այս փուլում ձկնորսներն ամենաշատն են նախընտրում ձկնագողությամբ զբաղվել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իտալական փորձի հիման վրա հակակոռուպցիոն նոր քննչական մարմին ստեղծելու վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն իր համար առաջնայիններից է: Նախարարի պաշտոնակատարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, ներքաղաքական գործընթացներին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերին: Խոսելով

Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 371.400.000 ՀՀ դրամ ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ

«Չեմ ասում՝ տվեք սպանեք, բռնության կոչ չեմ անում». Գեւորգ Պետրոսյանը կմասնակցի ԼԳԲՏ համայնքի ֆորումի տապալման ցույցերին

«Ես եթե մասնակցեմ, ոչ թե որպես պատգամավոր եմ մասնակցելու, այլ որպես հայ մարդ, հայ տղամարդ, որ սկզբունքորեն դեմ է, որ նույնասեռականությունը թափանցի ավանդական ընտանիք։ Գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում, եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես Հայաստանի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում. ամբողջական տեքստը

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Հարգելի լրագրողներ, Սիրելի հայրենակիցներ, Նախ ուզում եմ պարզաբանել, որ այսօրվա իմ առաջադրումը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու, կրում է ֆորմալ բնույթ, և ես «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար: Հետևաբար, Ազգային ժողովն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին:

Բոլթոնը գալիս է Երեւան. ԱՄՆ պաշտոնյայի այցը բացառիկ է

Բարձրաստիճան պաշտոնյան հանդիպելու է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ

Գյումրու երկվորյակների մայրը ցանկություն է հայտնել վերադարձնել իր փոքրիկներին և զբաղվել նրանց խնամքով

Այսօր հանդիպում եմ ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ։ Նա ցանկություն է հայտնել վերադարձնել իր փոքրիկներին և զբաղվել նրանց խնամքով։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում երկվորյակների մայրիկը կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։ Հետևաբար, ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կասեցված է։ Միևնույն

Անի Սամսոնյանը դիմել է Հայկ Մարությանին «Սանիթեքի» հետ կնքված պայմանագիրը լուծարելու և երկրորդ օպերատոր ներգրավելու համար

Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։ 2018 թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը գրավոր նամակով դիմեց «Սանիթեք» ընկերությանը և փաստելով, որ մայրաքաղաքում ստեղծվել է վտանգավոր հակասանիտարական և համաճարակային իրավիճակ՝ պահանջեց յոթնօրյա ժամկետում դատարկել բոլոր լցված աղբամանները, վերականգնել աղբահավաքման կանոնավոր աշխատանքը պայմանագրի տարածքում։ Նամակում նաև

Երիտասարդ ընտանիքների ծրագրերը Կենտրոնական բանկը խափանեց

Մեկ տարուց ավելի է՝ հազարավոր երիտասարդ ընտանիքներ համբերատար սպասում են իրենց բնակարանին: Այն պետք է պատրաստ լիներ 2020 թվականի վերջին, այսինքն` երկու-երկուսուկես տարուց: Ընտանիքները փաստաթղթեր են հավաքել, ցուցակագրվել են, հոգեբանորեն ու նյութապես պատրաստվել, վարկեր վերցրել, հարազատների հետ բնակվող ընտանիքներն էլ անգամ բնակարանն են վաճառել, որպեսզի նոր բնակարանի կանխավճարը կարողանան պատրաստել: Այս մեկ տարվա ընթացքում ծրագրի

Փաշինյանը ձեզ «руки вверх» չարե՞ց

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը օրեր առաջ ԱԺ ամբիոնից բողոքում էր, որ Փաշինյանը որոշել է արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին: Նա ասում էր. «կարծիքի մոնոպոլիա՞ է լինելու, այսինքն՝ էդ կարծիքը հնչեցվել է՝ руки вверх, ու գնում ենք էն յա՞ն, իհարկե՝ ոչ»: Երեկ «Առավոտը» Մելքումյանին հարցրեց՝ հիմա Նիկոլ Փաշինյանը ձեզ «руки вверх» չարե՞ց, Ծառուկյանի հետ

«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր». Նիկոլ Փաշինյան

Արտահերթ ընտրությունների եւ տնտեսության կապի մասին

Պաշտոնեական լիազորությունները չարաշահողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

«Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

«5 ամիս է՝ ձեր հարեւանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը ՀՀ-ից դուրս է». Զուրաբյանի բողոքը՝ Փաշինյանին

Փաշինյանը պատասխանեց. «Ես 5 ամիս է խնդրում եմ Շանթին, որ ինքը բանտից դուրս գա: Վերջին անգամ ինձ բերել են գրություն, որ ինքը համաձայն չէ դուրս գալ ոչ պայմանական վաղաժամկետով, ոչ համաներումով, ոչ ռեժիմը փոխելով, ոչ բաց կալանքով: Դուրս չեմ գալիս: Այսինքն, Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն՝ դիմակավորված սպեցնազը մտնի, իրեն բանտից հանի դուրս եւ դռները փակի, որ ինքը ներս չմտնի»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Թուրքիայի նախագահ Էրդողանին. «Ներումը գալիս է ճանաչումից հետո»

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի

Նիկոլ Փաշինյանի կոչը. «Պարտաճանաչ վճարեք հարկերը»

Կառավարությունը վարելու է աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ

Հայրապետական այցով Իտալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնեց Հռոմ: Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հռոմի հայ

Գունաբաժանման վեճ վարչական դատարանում. սեւ՞, թե՞ կանաչ-սպիտակ

Չգրանցված նշանի օգտագործման համար պատասխանատվությո՞ւն Հայցվորը, ըստ «Յուքոմի»՝ «UTAXSI» իրավատերն է, սեւ գույնն է նրանը, «Համակցված նշանը», իսկ չգրանցված ապրանքային նշանը՝ կանաչ-սպիտակը: Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ ավարտվեց «Յուտաքսի» ՍՊ ընկերության հայցի քննությունը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ: Երրորդ անձ էր ճանաչվել «Յուքոմ» ընկերությունը: Հայցվորը պահանջում էր անվավեր ճանաչել անցյալ տարվա դեկտեմբերի

Թիվ 63 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1960 թ. ծնված Լենա Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.10-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 51.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր: Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1957

Արմինե Ավետիսյան. «Լողորդ Արթուր Բարսեղյանի հաջողությունը Բուենոս Այրեսում թիմային աշխատանքի արդյունք է»

Հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցեց երեք լողաձեւում ու բոլորում էլ ոչ միայն Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ սահմանեց, այլեւ 50 մետր ազատ ոճում մտավ եզրափակիչ: Սա Անկախ Հայաստանի լողի պատմության մեջ նախադեպը չունեցող երեւույթ է: Արթուր Բարսեղյանի մարզիչ Արմինե Ավետիսյանը Aravot.am-ի խնդրանքով գնահատեց իր սանի մրցելույթներն Արգենտինայում եւ պատմեց, թե

«Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել

«Մեզ սկսեցին մեղադրել ՌԴ-ին ծախվելու մեջ». Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության խնդիրների մասին

Փաշինյանն ասաց, որ սա չի նշանակում, թե արտաքին հարաբերության բոլոր խնդիրները լուծված են, մեկ հարց է լուծված՝ մեզ ընկալում են՝ որպես գործընկեր ու Հայաստանը անկեղծ է իր գործընկերների հետ. «Կան թնջուկներ, որոնք մենք պետք է կարողանանք լուծել, քննարկել»:

Քննարկվել են բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Ռավրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրվող բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները: ՀԲ պաշտոնյային առավելապես հետաքրքրել են մեր երկրում սննդամթերքի, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի, անվտանգության ապահովման համար նախատեսված ենթակառուցվածքների առկայությունը, լաբարատոր կարողությունների մակարդակը: «Եվրոպական

Գյումրիում ճանաչված մուրացկանը ինքնասպանության փորձ է կատարել

Քիչ առաջ Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջից ինքնասպանություն գործելու փորձ է կատարել Գյումրիում ճանաչված մուրացկաններից մեկը՝ Կարեն Ասմարյանը: Նրան գյումրեցիները ճանաչում են «Կացին» մականունով: Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցեց, որ 1983թ. ծնված Կ. Ն-ն Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող կամրջից ինքնասպանության փորձ է կատարել, ՃՈ աշխատակիցները նկատել են, կանխել:

«ԼՂՀ բնակչությունն այլեւս չպետք է ենթարկվի նման ոճրագործությունների». ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովին

«Կարիք չկա մեկնաբանել նման հայտարարությունները, քանի որ ՀՀ-ն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը»,-ասում է Աննա Նաղդալյանը

ՀԱՊԿ-ում Խաչատուրովի փոխարինման հարցը դեռ քննարկումների փուլում է

Արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում, երբ դրանք կներկայացվեն ՀԱՊԿ խորհրդի հաստատմանը

Զառա Անտոնյանը՝ «դրսի» հրավերների, ամերիկացի ամուսնու եւ ինքնաթիռներում «անցկացնող» դստեր մասին

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի պաշտոնական կայքից վերջերս տեղեկացանք Մոսկվայում կայացած «Օբրազցովֆեստում» թատրոնի ներկայացրած ռեժիսոր Զառա Անտոնյանի երկու բեմադրությունների՝ Մարկեսի «Թեւավորը» եւ սեփական սցենարով «Ամպից պոկված հեքիաթը» հաջողության մասին: Կայքում հատվածաբար տեղադրված տեսանյութերում նաեւ հանդիսատեսի օվացիաներն էին «արձանագրված»: Զառա Անտոնյան տաղանդավոր արվեստագետի անունը նորություն չէ մեր իրականությունում. թատերասեր հասարակայնությունը նրան կմտաբերի նաեւ որպես

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031