Օրվա լրահոսը

«Երկրում ֆորս-մաժորային վիճակ է, դրա համար կառավարությունն այսպիսի ֆորս-մաժորային լուծում է առաջարկում». Արտակ Զեյնալյան

Զեյնալյանն ասաց, որ իրավիճակը երկրում իսկապես ֆորս-մաժորային է, ինչքան էլ որ չհամաձայնեն, երկրում հակասահմանադրական վիճակ է. «ԱԺ-ում բացակայում է կայուն մեծամասնությունը, ինչը մեր Սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկն է: Սա սահմանադրական ճգնաժամ է, ինչը պետք է օր առաջ լուծվի»:

Ամենաարժանավորը

2017 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անգլերենով լույս է տեսել «Խաղացողը» գիրքը՝ Ուիլյամ Չ. Ռեմփելի հեղինակությամբ: 2018 թվականին գիրքը հայերեն են թարգմանել Ալինա եւ Աննա Միրզոյանները: Փաստավավերագրական գիրք է՝ հիմնված ականատեսների եւ նախկինում հրատարակված պատմությունների հիման վրա՝ իննսունութամյա Քըրք Քըրքորյանի (Գրիգոր Գրիգորյանի) անցած կյանքի ճանապահի մասին է: Քըրքի ընտանիքը խիստ կարիքի մեջ է եղել, ինքն էլ

«Շատ տգեղ երեւույթ է տեղի ունենում, մարդիկ նստած են ու չեն քվեարկում». Պատգամավորները ալարում են քվեարկել ԱԺ-ում

Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց. «Բա որ ասվում է Ազգային ժողովը պիտի ցրվի, այ հենց սրա համար էլ ասվում է: Հորդորում եմ արագ քվեարկել, ընդունել նոր օրենսգիրքը, ցրվել ու ընտրվել ժողովրդի կամոք»: ԱԺ նախագահն արձագանքեց. «Նույնիսկ Ազգային ժողովը ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել, որպեսզի մինչեւ վերջ մենք մեր պարտավորություններն իրականացնենք»:

Թուրք ազգայնականները բողոքած են հայկական ապրանքներուն վրայ «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» Անուններու տեղադրման համար. «Եռագույն»

Սթանպուլի մէջ հրատարակուող հայկական «ՀայԹերթ» պարբերականը կը գրէ, որ Թուրքիոյ մէջ գործող «Հայկական անհիմն պնդումներու դէմ պայքար» միութիւնը, որ սովորաբար հանդէս կու գայ Հայոց Ցեղասպանութեան մասին փաստերը հերքող արշաւներով, այս անգամ բողոքած է հայկական ապրանքներու վրայ «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» եւ Արեւմտեան Հայաստանի այլ տարածքներու պատմական անուանումներու տեղադրումին համար: Միութեան նախագահ Կէոկսէլ Կիւլպէյ յայտարարած է,

Լեւոն Արոնյանն այսօր խաղալու է Սամուել Սեւյանի հետ

Մեն կղզում ընթացող շախմատի «Isle of Man Intermational Chess Tournament» մրցաշարի «Masters» խմբում երկու տուրից հետո 100 %-անոց արդյունք ցույց տված 19 շախմատիստներից երեքը հայ գրոսմայստերներ են. Հայաստանից՝ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանը: Այսօր երրորդ տուրը միմյանց դեմ է հանելու Արոնյանին եւ Սեւյանին: Հրանտ Մելքումյանը սեւերով խաղալու է ռուսաստանցի Պավել

Կապանի նորընտիր քաղաքապետն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետն է, իր երկրի ղեկավարը, որն բազմիցս ասել է, որ արդար ընտրությունների երաշխավորն է

Ընտրողներին դուր չի եկել Նարեկ Բաբայանի թիմի այն գործելաոճը, երբ գործարարների հետ նախընտրական հանդիպումներում հասկացնել էին տալիս ԱԱԾ-ի կողմից հնարավոր ստուգումների մասին։

Փոխըմբռնման հուշագիր՝ վաղ հայտնաբերելու արգանդի վզիկի քաղցկեղը. կոնկրետ ախտորոշման դեպքում անվճար վիրահատություններ կարվեն

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում առողջապահության նախարարության և հայաստանյան շուրջ 4 տասնյակ բժշկական հաստատությունների միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով լուրջ նպատակ է դրվում բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային հետազոտությունների որակը, մասնավորապես արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման ու բուժման մասով: Հուշագրի կողմ են հանդիսանում այն բժշկական հաստատությունները, որոնք իրականացնում են բջջաբանական հետազոտություններ: Ողջունելով ու կարևորելով

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

Հոկտեմբերի 21-ին՝ կիրակի օրը, փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի փաստաբաններին, հիմնարկի

4 տարի հետո Սեյրան Սարիբեկյանը «ռեւանշ արեց»

Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան

Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և «Crans Montana» միջազգային ֆորումին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում: Նախագահ

Զգուշացում ՀԲԸՄ-ին. Կազմակերպության հարթակը օգտագործվում է մատաղ սերնդին շողոքորթության ոգով դաստիարակելու համար․ «ԱԱ» կուսակցություն

«Մի քանի օր առաջ համացանցում մի տեսանյութ էր տարածվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկեան-Դեմիրճեան վարժարանից, որտեղ ուսուցչուհի-դաստիարակները մոլեռանդ կերպով դահլիճում հավաքված երեխաներին խմբակային սովորեցնում և կրկնել էին տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» բանաստեղծությունը։ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը դատապարտում և իր խիստ վրդովմունքն է արտահայտում վերը նշված փաստի կապակցությամբ։

Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ

Յուրաքանչյուր ավանդատու ձգտում է ընտրել այնպիսի ավանդ, որը կհամադրի բարձր եկամտաբերություն, վստահություն և լրացուցիչ արտոնություններ: Չէ որ բանկային ավանդը ոչ միայն խնայողությունները պահպանելու, այլ նաև դրանք բազմապատկելու լավ տարբերակ: 2018թ.-ի հուլիսի վերջին Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը հասավ ռեկորդային մակարդակի և կազմեց 2.7 տրիլիոն դրամ: Փնտրելով գումարը ներդնելու ամենաշահավետ տարբերակը` մեկը նախընտրում է բարձր տոկոսադրույքը, մյուսը

ՀՀԿ-ն հաստատել է կուսակցության դիրքորոշումը Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում առավոտյան տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը։ Նիստին քննարկվեց եւ հաստատվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։ ՀՀԿ մամուլի ծառայություն

Իշխանությունը չէ, որ պետք է որոշի մամուլի ազատության աստիճանը

Մամուլի աշխատանքի խոչընդոտման փորձերը չեն վերացել՝ ուղղակի ձեւափոխվել են. և, մասնավորապես, ֆիզիկական բռնություններին փոխարինել է «կիբեռբուլինգը»:

Ջավախքում պետք է ձեւավորվի առանձին թեմ

Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը նոր չէ: Տվյալ գաղափարը քննարկվում էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու ժամանակներից, երբ ժամանակավոր Վիրահայոց թեմը տեղափոխվել էր Ջավախք։ Մեր օրերում Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը եւս մշտապես քննարկվում է տարբեր մակարդակներում: Ինչպես Սամցխե-Ջավախքի հայ հասարակությունը, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպություններ ու մտավորականներ մշտապես բարձրացրել են տվյալ հարցը Ամենայն հայոց կաթողիկոսի

Առաջարկ ստեղծել նոր տիպի նախընտրական դաշինք

Առաջիկայում ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են լինելու և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ նրա կազմը չլինի միատար, քննարկումների, կարծիքների բախման, գաղափարների մրցակցության առողջ մթնոլորտ հաստատվի: Եվ քանի որ համոզված ենք, որ նրա կազմում պետք է լինեն նաև համազգային խնդիրների լուծմանը հետամուտ ընդունակ պատգամավորներից կազմված կարող խմբակցություն, մենք որոշեցինք Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության կողմից դիմել մեր

Նոր կուսակցություն. «Հայկական Երազանք»

Սիրելի՛ ժողովուրդ, Թավշյա հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսերից թոթափեց քրեա-օլիգարխիկ համակարգի ծանր լուծը և այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար մենք պետք է ստեղծենք նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական ու տնտեսական կառավարման համակարգ: Դրա համար պետք է մշակվեն ու ներդրվեն երկրի իրական զարգացումն ապահովող քաղաքական նոր մշակույթի, քաղաքական ազատ ու մրցունակ դաշտի ձևավորման, տնտեսության իրական զարգացման

«Էջմիածնում էլ հաղթեց Նիկոլ Փաշինյանը». Էջմիածնի բնակիչ

Մյուս թեկնածուները դեռ չեն մեկնաբանում իրենց պարտությունը

Լեւոն Արոնյանը Մեն կղզում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Մեն կղզում մեկնարկած շախմատի «Isle of Man Intermational Chess Tournament» մրցաշարի «Masters» խմբում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հայաստանի լավագույն շախմատիստը սեւ խաղաքարերով առավելության հասավ գերմանացի գրոսմայստեր Դեննիս Վագների նկատմամբ ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սիրելի քաղաքիս հպարտ ժողովուրդ, շնորհակալ եմ, որ ամուր կանգնած եք իմ, իմ թիմի ու Հեղափոխության կողքին. Դավիթ Խուդաթյան

Սիրելի քաղաքիս հպարտ ժողովուրդ շնորհակալ եմ, որ ամուր կանգնած եք իմ, իմ թիմի ու Հեղափոխության կողքին: Երբեք չեմ հոգնի կրկնել, որ պատիվ է ծառայել Ձեզ, պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: ԴՈւԽՈՎ !!! Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆ Արմավիրի քաղաքապետի՝ առավել շատ ձայներ հավաքած թեկնածու

Շիրակի ոստիկանապետը՝ Aravot.am-ի հետքերով․ Գյումրու Ռիժկովի ճեմափողոցի միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 17-ին Գյումրու ՝ Ռիժկովի ճեմափողոցում՝ «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ծեծելով բերման էին ենթարկել երկու երկվորյակ եղբայրների՝ 1993 թվականին ծնված Կ․ և Գ․ Առաքելյաններին։ Այնուհետ դատարանում ցուցմունք էին տվել, որ եղբայրները իրենց դիմադրություն են ցույց տվել և  հենց նրանք են փորձել իրենց ծեծել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ երկու ամսով

Դիանա Գասպարյանը՝ Էջմիածին քաղաքի քաղաքապետ

Դիանա Գասպարյանը ընտրվեց Էջմիածին քաղաքի քաղաքապետ։ Սիփան ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդական 

Կարեն Խաչանովը նվաճեց ВТБ «Կրեմլի գավաթը»

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոսկվայում անցկացված ВТБ «Կրեմլի գավաթի» տղամարդկանց մենապայքարի եզրափակչում ջախջախեց Ֆրանսիան ներկայացնող Արդիանո Մաննարինոյին եւ նվաճեց պատվավոր գավաթը: Խաչանովը երկու սեթում հաղթեց միեւնույն 6:2 հաշվով ու դրա համար նրանից պահանջվեց հնդամենը 55 րոպե: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՔՊ-ական թեկնածու Նարեկ Բաբայանը Կապանում պարտվում է

Սյունիքի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Հրազդանում հրավառություն է. Սեւակ Միքայելյանը հաղթում է

Հրազդանում  կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին: Նա շուրջ 4300 հազար ձայների առավելությամբ առաջ է անցել կրկին հեղափոխական թիմի ներկայացուցիչ Լեւոն Ստեփանյանից: Երկու տեղամասերում հաշվարկը դեռ չի ավարտվել: Սեւակ Միքայելյանի շտաբն իր հաղթանակը տոնում է հրավառությամբ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դավիթ Խուդաթյանը ընտրվեց Արմավիրի քաղաքապետ. Սիփան Փաշինյան

Դավիթ Խուդաթյանը ընտրվեց Արմավիրի քաղաքապետ: Սիփան ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդական

43.28 տոկոս մասնակցություն՝ ՏԻՄ ընտրություններին. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական տվյալներ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը: Ըստ այդմ ՝ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը նախնական տվյալներով մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը:  

ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված 16 իրավախախտման դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը Երևանի ավագանու հերթական և արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Ըստ այդմ՝ արձանագրվել է  ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031