Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն դեպքում, ժողովուրդն ընտրել է. կաշխատի` կերեւա». Սեւակ Մինասյանը` Դավիթ Խուդաթյանի հաղթանակի մասին

Հոկտեմբեր 21,2018 22:57

«Ամեն դեպքում, ժողովուրդն ընտրել է. կաշխատի`կերեւա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանը, Արմավիրի քաղաքապետի ընտրության արդյունքներին:

Հիշեցնենք, հեղափոխական թիմի ներկայացուցիչ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը, նախնական արդյունքներով, ընտրվել է Արմավիրի քաղաքապետ:

Պարտված թեկնածուն նաեւ արձանագրում է, որ հեղափոխական էյֆորիան այս ընտրական գործընթացում էական դերակատարում ունեցավ:

Օհան Հարությունյանի շտաբում դեռեւս չեն մեկնաբանում: «Մեկնաբանություններ վաղը կանենք»,- Aravot.am-ի  հարցին այսպես արձագանքեց թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031