Օրվա լրահոսը
«Այդ տղուն վախեցրե՞լ են, շահագրգռե՞լ են, ի՞նչ են արել, որ այ սենց անտրամաբանական որոշում է ընդունել». Նինա Կարապետյանց
«Հունան Պողոսյանը պետք է հեռանա, դա պահանջ է». Սաքունց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում
Հաճընի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է
Օրերս Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական մարտերի 98-ամյակի առթիվ կազմակերպված ցերեկույթն ազդարարեց հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը՝ հանձին նախագահ Հովհաննես Գրիգորյանի: Նրա խոսքով՝ Միությունը հերոսամարտի 100-ամյակին նախատեսում է թողարկել ֆիլմաշար, որի համար համապատասխան նյութը հավաքվել է տարիներ շարունակ: «Երկար տարիներ հավաքված կադրերում բազմաթիվ հայտնի հաճընցիներ կան, որոնցից շատերն այսօր, ցավոք,
Ավարտվել է վարչական համաներման գործընթացը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ավարտին է հասցրել այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել էին 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա: 2018 թվականի հուլիսի 26-ից ուժի մեջ մտած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ
Գյումրու մանկատան բակում հայտնված նորածինները եղել են խնամված, գեղեցիկ հագնված․ մանրամասներ դեպքից
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում երեկ երեկոյան պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին երկվորյակների հայտնվելու փաստով այս պահին նյութեր են նախապատրաստվում․ ծնողների ինքնությունը պարզելու համար մի շարք փորձաքննություններ են նշանակվելու, այդ թվում՝ նաև գենետիկական։ Այս մասին մենք տեղեկացանք Շիրակի մարզի դատախազությունից։ Aravot.am-ը Շիրակի մարզում գործող ծննդատներից փորձեց պարզել, թե որտե՞ղ
Զոհրաբ Մնացականյանը հորդորում է ՀԱՊԿ ԽՎ նիստը չեղարկելուն պրագմատիկ նայել
ՀՀ արտգործնախարարը չպատասխանեց՝ հնարավո՞ր է ԱՄՆ նախկին դեսպանի՝ տարածքները վերադարձնելու հայտարարությունը կապված լինի Սիրիա խաղաղապահներ գործուղելու հետ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք. «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ժիրայր Սէֆիլյանը ս.թ. օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որ, ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով: Երկու ամիս անց՝ հոկտեմբերի սկզբին, Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ կառավարության
Արմեն Աշոտյան. Դեսպանի հայտարարությունն բացահայտեց պետության քաղաքական դիմադրողականության անկումը
ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ: 1.Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները: 2.Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման գործընթացում Մինսկի
Պարոն մարզպետ, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, երբ իր նկատմամբ հարուցված գործով նախաքննություն է իրականացվում. Անահիտ Բախշյանը՝ Համբարձում Մաթեւոսյանին
Շնորհավորում եմ Ձեզ՝ Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ լինեք աներեր ՀՀ օրենքների պահանջների նկատմամբ, Ձեր արդարամտությամբ որքան հնարավոր է արագ ընդունվեք մարզի քաղաքացիների կողմից: Կներեք, որ Ձեր աշխատանքային առաջին օրով Ձեզ այս նամակն եմ հղում: Դուք ստանձնել եք մի մարզի կառավարման պատասխանատվությունը, որի ուսումնական հաստատություններում, մասնավորապես դպրոցների տնօրենների գործունության մեջ առկա են բազմաթիվ
Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը (Բրազիլիա) հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Դիրիժորը կղեկավարի նվագախմբի՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 19: 00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը: Համերգային երեկոյին ՀՊԿՆ-ի հետ որպես մենակատար հանդես կգա Միքայել Նավասարդյանը (թավջութակ): Համերգային ծրագրում ընդգրկված են Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգն անցկացվում է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային
Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
2012-2017թթ. ընթացքում Հայաստանի Մարդկային կապիտալի համաթիվը 0.58-ից նվազել է մինչև 0.57։ Այսինքն ետ ենք գնացել. «168 ժամ»
Ու թեև զեկույցում նշվում է, որ 2017թ. Հայաստանի ՄԿՀ-ն իր եկամտային մակարդակից սպասվող ցուցանիշից բարձր է եղել, փաստն այն է, որ այս վիճակով և այս տեմպով Հայաստանն ապագայում մրցունակ.չի լինելու ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների շարքում։
Բագրատաշենի անցակետում տեւական ժամանակ է, ինչ 130 եւ ավելի աջ ղեկով ավտոմեքենաներ են կուտակվել. «Ժողովուրդ»
Զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ վարորդների մի մասը, ովքեր աջ ղեկով մեքենա են ներկրում, փորձում են Վրաստանի տարածքում փոխել ղեկը եւ այդպես ներմուծել։ Բայց մասնագետը պնդում է, որ ղեկը փոխած մեքենան վարորդի համար հղի է լուրջ վտանգներով։
Ամերիկացիների այցերն ու պաշտոնական Երեւանի արցախյան շեշտադրումները
ԱՄՆ-ը «լուրջ է վերաբերվում ԼՂ հակամարտության գործում իր պարտավորություններին» Հոկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Նա ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, որը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար: Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխաների ծնողներին և հանգամանքները պարզելու ուղղությամբ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա
Արմեն Գեւորգյան. «Քաղաքական պրոցեսներով երբեք, եւ առավել եւս՝ հիմա, հետաքրքրված չեմ». «Մեդիամաքս»
Ես մայիսի 8-ին Բաղրամյան 26-ում դիմավորեցի նորընտիր վարչապետին, ինձնից կախված ամեն ինչ արեցի՝ առաջին օրերին աշխատանքի բնականոն շարունակման համար եւ, հաջողություն մաղթելով նոր իշխանություններին, դուրս եկա պետական համակարգից։
Ծառայողական քննություն՝ ոստիկանությունում անչափահասին ծեծելու, նվաստացնելու կապակցությամբ
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասի և ծնողին տեղյակ պահելու նրա պահանջը կատարվել է միայն ժամեր անց: Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը ֆեյսբուքյան
Ալեքսեյ Մալաշենկո. «Ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է». «168 ժամ»
Ամենակարևորն այն է, որ հասարակությանը չհիասթափեցնելու համար հարկավոր են թեկուզ փոքր, բայց կյանքի որակի վրա ազդող փոփոխություններ, այլապես կլինի հիասթափություն, բողոքի ալիք։
Բա թշնամի փնտրելն էլ ո՞նց է լինում: Ու ոչ միայն փնտրել եք, այլ նաեւ գտել. «Հայոց աշխարհ»
Երկրի ներսում թշնամի ամենեւին չփնտրողների շարքում թերեւս կարելի է առանձնացնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Հոկտեմբերի 16-ին, որ Հայ մամուլի օրն է, նա յուրովի «շնորհավորեց» իրեն հարցեր տվող լրագրողներին: Ավելի կոնկրետ, Արթուր Վանեցյանը մասնավորապես հայտարարեց. «Անբարեխիղճ լրատվամիջոցներ կան, որ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ էին վերցնում, վարկեր են փակել արդեն: Անկեղծ եմ ասում: Իմ մասին
Բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցվորները ևս պետք է ազատվեն պետական տուրքի վճարումից. Վճռաբեկը որոշում է կայացրել
ՀՀ Վճռաբեկ դատարանը 2018 թ. սեպտեմբերի 24-ին որոշում է կայացրել, որ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի դեպքում ևս հայցվոր կողմը պետք է ազատվի պետական տուրք վճարելուց: Վճռաբեկ դատարանն իր այս որոշումը կայացրել է 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինեի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի դիմումի հիման վրա:
«Իրավիճակ է փոխվել, եւ պետք է պատմեք ճշմարտությունը». ՀՔԾ քննիչները՝ ներքին զորքերի ծառայողներին. «Ժողովուրդ»
Սպաները իրենց ցուցմունքներում նշել են այն, ինչ դեռեւս տարիներ առաջ գրած իրենց ցուցմունքներում են գրել։
Ալեն Սիմոնյան. «Որքան որ ես տեղեկացված եմ կոնկրետ Հունան Պողոսյանի մասով, օրենքի հետ կապված որեւիցե վերապահում չկա». «Հրապարակ»
Մենք չենք կարող, չէ՞, բոլոր նրանց, ովքեր 20 տարվա ընթացքում ՀՀԿ իշխանության հետ առնչություն են ունեցել, էդ բոլոր մարդկանց ոչնչացնել, վտարել, անարգանքի սյունին գամել։
Արարատ Միրզոյան. «Ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների»
Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսեւորեն անհրաժեշտ խոհեմություն եւ կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն այս երկու շաբաթները: Ցանկացած պարագայում կառավարությունը պատրաստ է տարբեր զարգացումների եւ դատելով ընդհանուր հանրային տրամադրությունների շոշափումից, ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների: Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար
Ի՞նչ կտա ՀՀԿ–ին մասնակցությունը և ի՞նչ կտա այդ մասնակցությունն ընտրություններին ընդհանրապես. «Փաստ»
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել ՀՀԿ–ն: Կուսակցությունից հնչում են տարաբնույթ տեսակետներ առ այն՝ արժի՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, որ մասնակցելն ու քաղաքական զարկերակին ձեռքը պահելը կարևոր է, ոմանք էլ ընդհակառակը, պնդում են, որ կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն: Իհարկե, ՀՀԿ–ի ներքին գործն է, թե, ի վերջո, ինչ
Ներկայումս համարել, որ Փաշինյանը հրաժարական է տվել նաև դե ֆակտո, կլինի ինքնախաբեություն. «Ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շատերն են, այսպես ասած, ոչ ֆորմալ դիտարկումներում գնահատում այն, թե ինչ արեց նա վարչապետի պաշտոնում հինգ ամիսների պաշտոնավարման ընթացքում կամ այլ կերպ ասած՝ որն էր թավշյա հեղափոխության այդ հինգ ամիսների արդյունքը: Իհարկե, ներկայումս համարել, որ Փաշինյանը հրաժարական է տվել նաև դե ֆակտո, կլինի ինքնախաբեություն, և ըստ այդմ՝ նա շարունակում է պաշտոնավարել,
Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման արդյունքները մտահոգության տեղ չեն թողնում. Երևանում հայտարարել են արտասահմանյան տասնյակ մասնագետներ
Երևանում այս երկու օրերին տասնյակ երկրների առաջատար վարակաբանները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար ներկայացուցիչները «Պատվաստանյութերի վերաբերյալ միջազգային սիմպոզիում․ ՄՊՎ, կարմրուկ, կապույտ հազ և այլ արդի թեմաներ» խորագրով միջոցառման ժամանակ քննարկում են զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քայլերը: ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում), գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, մեկտեղել է մասնագետներին,
Պաշտպանի առաջարկները զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ Այս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ: Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, ոչ լիարժեք կարգավորումներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների իրավունքների
Արտակ Զաքարյան. «Մեր պետությանն ուղղված ակնհայտ սպառնալիքներն ու մարտահրավերները անհամեմատ ավելի լուրջ են, քան այսօր տարվող կադրային քաղաքականությունն է»
« Գուցե լիարժեք չենք կարողացել արդարացնել մեզանից սպասվող բազմաբնույթ ակնկալիքները, գուցե ժամանակի ընթացքում մեր մի շարք բացթողումներ կուտակվել և հանրության դժգոհությունն են առաջ բերել: Բայց դա մեր քաղաքական կենսագրության մի մասն է, և դրանից մենք չենք փախչելու»: Aravot.am-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը – Հոկտեմբերի վերջին Երեւանում պետք է կայանար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը,
Մահացել է «Ստամբուլի աչքը»՝ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը
Ստամբուլի հիվանդանոցներից մեկում 90 տարեկան հասակում մահացել է ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Նա մահացել է սրտի անբավարարության հետեւանքով հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան: Արա Գյուլերը աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող։ Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և


















































