Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ

Հոկտեմբեր 18,2018 12:30

Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը (Բրազիլիա) հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Դիրիժորը կղեկավարի նվագախմբի՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 19: 00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը: Համերգային երեկոյին ՀՊԿՆ-ի հետ որպես մենակատար հանդես կգա Միքայել Նավասարդյանը (թավջութակ):
Համերգային ծրագրում ընդգրկված են Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգն անցկացվում է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Նշենք, որ Դեբորա Վոլդմանը ծնվել է Սան Պաուլուում, Բրազիլիա: Երաժշտությամբ սկսել է զբաղվել Բուենոս Այրեսում: 2002-ին կատարելագործվել է Ֆրանսիայում՝ Փարիզի երաժշտության եւ պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում:

Համագործակցել է այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Սըր Քոլին Դեւիսը եւ Քշիշտոֆ Պենդերեցկին: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ:

Սեփ. լր.

«Առավոտ»

17.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031