Օրվա լրահոսը
Ներկրողները վարչապետից պահանջում են աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը չեղյալ անել
Ներկրողները ֆինանսական վնասներ են կրում. աջ ղեկով ավտոմեքենաները բերել են ու Վրաստանից Հայաստան չեն կարողանում բերել
Արտաշատում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, կրթական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և ժամանցի կենտրոնի առջև տեղակայված Շառլ Ազնավուրի կիսանդրուն։ Ելույթ ունենալով մեծագույն հայի ոգեկոչման արարողությանը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է, որ բոլորս մեծագույն ցավ ենք ապրում, և թեպետ խորն է վիշտը, բայց պիտի
Գնահատվել են երեխաներին ուղղված հանրային ծախսերը
Սոցիալական ոլորտներին ուղղված ծախսերի մակարդակն անբավարար է. ՅՈՒՆԻՍԵՖ Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ: Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել: Երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերի կեսից
Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ում հայերեն գրառումներ է կատարել
«Նրան հրավիրվել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»: «Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված իր հայ արմատներին, աշխարհով մեկ ճանաչված, Շարլ Ազնավուրը ուղեկցել է երեք սերունդներ իրենց երջանկության և թախծի պահերին ։ Իր գլուխգործոցները, իր ձայնը, իր բացառիկ ազդեցությունը դեռ երկար տարիներ իրեն
Հենրիխ Մխիթարյանը, Լոնդոնի «Արսենալը», Եվրոպա լիգան եւ Բաքուն
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներով Լոնդոնի «Արսենալի» հետ չի մեկնում Բաքու: Նա բաց է թողնելու ԵԼ-ի՝ «Ղարաբաղ» թիմի հետ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները: Զինագործների ակումբը լիովին հավանություն է տվել Մխիթարյանի այդ որոշմանը, թեև «Daily Mirror»-ը գրում է, թե «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին շատ էր ցանկանում, որպեսզի Հենոն մասնակցի այս
Վահե Էնֆիաջյան. «Խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել եւ չի էլ կարող լինել»
ԲՀԿ-ն խորհրդարանի լուծարումը խոչընդոտելու միտում չունի: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Հիշեցնենք, նման ահազանգ այսօր հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Խնդիրը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի առաջարկած փոփոխությանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Վահե Էնֆիաջյանը հավաստիացնում է`ԲՀԿ-ի միտումները հետեւյալն է`
«Միլիոնանոց քաղաքում գազելներ չպետք է լինեն» Վահագն Խաչատրյան. «Ա1+»
Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը պատրաստ է իր խորհուրդներով աջակցել նոր քաղաքային իշխանությանը. «Ես շատ եմ ուզում, որ նրանք հաջողեն, վերջապես լեգիտիմ ավագանի ունենք»: Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում առկա էին տրանսպորտի, կանաչապատման խնդիրները. «Բայց բացակայում էր ամենակարևորը՝ բնակֆոնդի հարցը, եթե նորմալ բնակֆոնդ չկա, մնացած խնդիրները երկրորդական են դառնում, շատերս ապրում ենք
Ի՞նչն է Նիկոլ Փաշինյանի ելույթում դուր եկել Արմեն Աշոտյանին
Արմեն Աշոտյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին, թե ինչ էր ասում ինքը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:
Կարևորվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումը մշտադիտարկելու նպատակով քաղհասարակության հարթակի ձևավորումը
Հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև քննարկում, որի նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի(ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը: Հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ
Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը դատապարտվեց ավելի քան 10 տարվա ազատազրկման
Թուրքիայի կողմից հետապնդվող իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը՝ Քութբեթթին Գյուլենը, դատապարտվել է 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվել է Իզմիրի ծանր հանցագործությունների դատարանում։ Քութբեթթին Գյուլենը կալանավորվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ տարվող հետաքննության շրջանակներում 2016-ին: Նրա նկատմամբ առաջադրված էր «գյուլենական համայնքի օգտին հայտարարություններ անելով ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու» մեղադրանք։
Մարզական հաջողությունների համար մի շարք մարզիկներ արժանացել են մարզական կոչումների
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մի շարք մարզիկների մարզական կոչումներ է շնորհել: Նախարարի համապատասխան հրամանով «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով ու վկայականով պարգևատրվել են Ֆերդինանտ Կարապետյանը (ձյուդո), Ալլա Պողոսյանը (գնդակային հրաձգություն), Գևորգ Դավթյանը (պաուերլիֆտինգ), Նորիկ Կարապետյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Առաքելյանը (պաուերլիֆտինգ), Գոռ
Մամիկոն Ասլանյան. «Ես վաղուց «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքական տրամաբանության հետ չեմ կարողանում իմ տրամաբանությունը համադրել»
Այսօր Վանաձորի համայնքի ավագանին հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց, այն է՝ ավագանու 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ 81 որոշման մեջ փոփոխություններ կատարել: Նիստի մեկնարկից առաջ համայնքի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը: Այնուհետեւ նշեցին, որ եթե Վանաձոր քաղաքի տոնը համընկնի շանսոնյեի հուղարկավորության օրվա հետ, ապա քաղաքի օրվա տոնակատարությունը
Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ է մատուցվել
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների, կրթական հաստատությունների տնօրենների և մեծաթիվ արմավիրցիների հետ այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագին, որը մատուցվել է Արմավիրի թեմի հոգևոր դասի կողմից: Հոգեհանգստի արարողությունից հետո Արմավիրի
Տնօրենի 11 թեկնածու եւ ուղղորդման ահազանգեր` թիվ 115 դպրոցում
Երեւանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցում տնօրենի թափուր տեղի համար ընտրություններ են: Aravot.am-ը դպրոցից տեղեկացավ, որ այս դպրոցը թեկնածուների առումով ռեկորդային է, հայտ է ներկայացրել 11 թեկնածու: 155 դպրոցից երկուսն են մասնակցում տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին` Գայանե Ղայթանջյանը եւ Մարգարիտա Հովհաննիսյանը: Քանի որ մանկավարժները բողոքել էին ընտրության կարգի դեմ, եւ նամակով դիմել
Տեսախցիկը ֆիքսել է մի կնոջ, որի ձեռքին եղել է տուժողի պայուսակը (Տեսանյութ)
Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա: Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել է մի կնոջ, որն իջել է նշված ավտոբուսից և նրա ձեռքին եղել է տուժողի պայուսակը: Կադրում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ
Մի քիչ Բրոդվեյ` Մայր թատրոնի բեմում
Երեւանում հնչեցին բրոդվեյյան հիթեր: «Հայֆեստ» փառատոնի շրջանակում Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնը հոկտեմբերի 1-ին հանդես եկավ «Բրոդվեյյան հիթեր» վերնագրով ներկայացում-համերգով` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում: Ծրագրում հայտնի տեսարաններ ու հիթեր էին` նույնքան հայտնի մյուզիքլներից ու զանազան ստեղծագործություններից, ինչպես, օրինակ, «Չիկագո», «Կոմս Մոնտե Քրիստո», «Նյու Յորք, Նյու Յորք», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Կաբարե» եւ այլն: Դերերում հանդես
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է
Վշտի մեջ ենք, տխրում ենք, բայց երջանիկ ենք, որ ունեցել ենք այդպիսի բացառիկ Հայ. Զարուհի Փոստանջյան
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»: Շառլ դե Գոլ Նա հուզեց, ալեկոծեց դահլիճներ ու վեր հանեց մարդկային զգացմունքների մի ողջ գամմա: Հայկական բարձրունք, հայկական մեծություն, հայկական ոգի, հայկական սեր և համաշխարհային արվեստի գլուխգործոց Շառլ Ազնավուրը այսօր մեզ հավաքեց նույն վայրում, նույն մտքերի, գաղափարների և նպատակների շուրջ: Նրա կողմից թողնված ժառանգությունը մեզ միաձուլեց: Նա մեր
Ֆահրադդին Աբոսզոդան կարող է ռուսական դատարանի որոշմամբ արտահանձնվել Ադրբեջանին
Ռուսաստանում 2018թ. օգոստոսին ձերբակալված և սեպտեմբերի 6-ին 30 օրով կալանավորված թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան (Աբբասով Ֆահրադդին Ֆարման Օղլի) կարող է ենթարկվել Ադրբեջանին արտահանձնվելու վտանգի: Ադրբեջանի հանրապետության պահանջով Ռուսաստանում կալանավորված Ֆահրադդին Աբոսզոդան վերջին 25 տարիներին ենթարկվում է ադրբեջանական իշխանության հետապնդումների, իսկ 2005 թվականից ստիպված է եղել հեռանալ Ադրբեջանից՝ կյանքը փրկելու համար: Ֆահրադդին Աբոսզոդան
Սա անձի ամենաիսկական պաշտամունքի դրսեւորում է. առաջինը չէ, ոչ էլ, չկասկածեք, վերջինը կլինի. «Հայոց աշխարհ»
Ինչ ուզում եք, ասեք, բայց Վիշապի մասին չինական պատումը, իր վարիացիաներով հանդերձ, մշտարդիական է:
Սասուն Միքայելյանի պատասխանը հիշեցմանը, որ իրեն այսօր ԵԿՄ-ն ղեկավարել հորդորող մարդիկ լռում էին, երբ ինքը բանտում էր. «Ոչինչ, իմ ընկերներն են»
Սասուն Միքայելյանը լրագրողի հարցին չպատասխանեց. «Ուրիշ ձեւ եք մեկնաբանում»
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Լույս» դաշինքը ջախջախիչ պարտություն կրեցին, և տրամաբանական կլիներ, որ նրանք քննարկեն իրենց պարտության պատճառները. Արմեն Բադալյան. «Իրատես»
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատանքային կարգով քննարկումները։ Աշխատանքային քննարկումներին կհաջորդեն պաշտոնական քննարկումները։ «Մենք քննարկելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով կարող ենք հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության, և քաղաքացիների աջակցությանը
Նախադրյալներ կան էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի իջեցման. ԱԺ-ում քննելու են սակագների հիմնավորվածության հարցը
Աղազարյանն ակնարկեց, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պորտֆելը ԲՀԿ-ին են տվել: Մելքումյանն էլ արձագանքեց՝ «Մեր նախարարն աշխատում է: Ես տեղեկացված եմ ու գիտենք, որ որոշակի սոցիալական խավերի համար գազի սակագնի իջեցման որոշումը կայացված է ու այդպես էլ լինում է: Այնտեղ էլ քննարկվում, է թե ինչ ռեզերվներ կան, որ սակագինն իջնի»:
Արեւշատ Ավագյանին առհասարակ չի գոհացնում մշակույթի հանդեպ վերաբերմունքը. «Հրապարակ»
Օրեր առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախաձեռնել էր հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ, որտեղ քննարկվել են գրական կյանքին առնչվող տարբեր հարցեր։ Հանդիպման ընթացքում Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը խոսել է գրողին աջակցելու ձեւերի մասին՝ նշելով, որ պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես, օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը: «15
Ջրաձորի և Ամասիայի ջրանցքներն օտարվել են շուկայական արժեքից 10 անգամ պակաս գնով. ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական
Ո՞ւր է տանելու փողոց փակելու չավարտվող միտումը. «Փաստ»
Նախորդ շաբաթվա վերջում հետաքրքիր իրադարձություններ էին զարգանում Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: Գյուղացիների մի խումբ փակել էր միջպետական ճանապարհը և պահանջում էր գործող գյուղապետի հրաժարականը: Միայն մարզպետ Գարիկ Սարգսյանի գալուց հետո գյուղացիները համաձայնեցին բացել ճանապարհը: Հաջորդ օրն արդեն միջպետական ճանապարհը փակել էին գյուղապետի աջակիցները՝ պահանջելով, որ նա հրաժարական չտա: Ամեն ինչ ավարտվեց մարզպետի և գյուղացիների երկու խմբերի միջև
«Որ իմ տղան է, ոչ մի բանի չպիտի մասնակցի». Սասուն Միքայելյանը` որդու մասին
«Եվ իմ ցանկությունն է դա, որպեսզի ազատ մրցակցություն լինի»
Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար. Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի՝ բռնության հետքերով։


















































