Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլիոնանոց քաղաքում գազելներ չպետք է լինեն» Վահագն Խաչատրյան. «Ա1+»

Հոկտեմբեր 02,2018 15:20 Share

Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը պատրաստ է իր խորհուրդներով աջակցել նոր քաղաքային իշխանությանը.

«Ես շատ եմ ուզում, որ նրանք հաջողեն, վերջապես լեգիտիմ ավագանի ունենք»:

Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում առկա էին տրանսպորտի, կանաչապատման խնդիրները.

«Բայց բացակայում էր ամենակարևորը՝ բնակֆոնդի հարցը, եթե նորմալ բնակֆոնդ չկա, մնացած խնդիրները երկրորդական են դառնում, շատերս ապրում ենք այնպիսի տներում, որոնք վթարային են և մի քանի տարի անց այնտեղ ապրելն անհնար կլինի»:

Վահագն Խաչատրյանը նկատել է տալիս, որ Երևանում վթարային շենքերը բազմաթիվ են, սակայն տարեկան ընդամենը 1 կամ երկու շենք են քանդում.

«Մեկ- երկու շենք քանդելով և նորը կառուցելով խնդիրը չի լուծվի»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել