Օրվա լրահոսը
Երեւանի ավագանու նոր անդամները բացահայտում են քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքներն ու «ատկատները»
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հրաչյա Սարգսյանը եւ «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ներկայացրին Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն նախկին գործարքները, քննարկեցին Երեւանում բիզնեսի եւ առեւտրի կազմակերպման խնդիրները: Հ. Ջեբեջյան.– Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր, եւ առաջին ազդակը եկավ ԲՀԿ խմբակցության անդամներից: Նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են
«Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այսքան սիրելի է դառնում հյուրերի համար». Աննա Հակոբյանը հրավերներ է ստացել
Անկախ նրանից, թե որ երկրից են եկել, ինչ մշակույթի կրող են, իրենք բոլորը սիրով են խոսում եւ իսկապես լավ ժամանակ անցկացրեցին եւ տպավորված են ամեն ինչից, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել է Հայաստանը: Ես շատ ուրախ եմ դրա համար, որ կարողացել ենք այսպիսի տպավորություն թողնել եւ հաջողվել է ամեն ինչ այսպիսի բարձր մակարդակով կազմակերպել:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահը ջերմորեն շնորհավորել է Ֆելիպե Վեցերորդին և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով առաջընթաց և բարգավաճում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՊԲ զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ
Վերջին օրերին համացանցում տարածվող տարատեսակ մեկնաբանություններին վերջ դնելու և հանրությանը իրազեկելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է ՀՀ ՔԿ ԶԳԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունը. Ս.թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, շարքային Գ. Ս. Հ.-ն վաշտի զինանոցում
«Վերջ պիտի դնել մեր երկիր հացահատիկի ներկրմանը»
Ասում է Ազատանի համայնքապետը Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը համոզված է, որ ճիշտ մեխանիզմ մշակելու դեպքում հնարավոր է մեր երկրի ազգաբնակչության համար պահանջվող հացահատիկն ամբողջությամբ արտադրել տեղում ու խուսափել ավելորդ քաշքշուկներից, որի մեջ հայտնվում ենք ներկրման ժամանակ։ «Հիմնականում ներկրում ենք Ռուսաստանից, որն էլ բերում են հարեւան Վրաստանի տարածաշրջանով, ծանրաքաշ մեքենաները երեւի թե իրենց
Ռուսաստանը պետք է կատարի վճարումներ, այլև չի վերադառնա ԵԽԽՎ. Թորբյորն Յագլանդ
Ըստ ԵԽ գլխավոր քարտուղարի՝ ԵԽ կանոնադրության մեջ պետք է մտցվի դրույթ, որ անդամ երկիրը չկարողանա ընտրել, թե որ մարմնի աշխատանքներին մասնակցի:
«Լակոտներ են էլի, լնգուլավազներ». Նարեկ Մալյանը՝ Մարալիկի միջադեպի մասին
«Շնորհակալ ենք բոլոր խուլիգաններին, որոնք ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, սա մենք անվանում ենք փաշիզմ, չինական ֆաշիզմ էլի». Նարեկ Մալյան
Կապիտանին մեղադրանք է առաջադրվել իշխանության անգործության համար
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ
«Արմենիա վայն»-ը կարող է դատի տալ գյուղացիներին, եթե հրաժարվեն խաղողը հանձնել
Հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի փոքր ու միջին խաղողագործները բողոքի ցույց էին անում եւ խաղող մթերող «Արմենիա վայն» ընկերությունից պահանջում բերքը մթերել 1 կգ-ն 300-350 դրամով: Գյուղացիները պնդում էին, որ գործարանը 250 դրամով է մթերելու: «Ձմեռվանից գործարանները զանգել են, որ ախպեր, 350 դրամով պատրաստ ենք մթերել, հիմա բերքահավաքի ժամանակն է, 10 օր է՝ խնդրի
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամների հետ
2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
ԵԽԽՎ-ն՝ Մեծամորի ատոմակայանի փակման մասին
Շտեֆան Շենախը հայտարարեց՝ ցանկացած ատոմակայան, որը վտանգ է ներկայացնում, պետք է փակվի այսօր, ոչ թե վաղը կամ մյուս շաբաթ:
ՀՀ ոստիկանությունը՝ Մարալիկում տեղի ունեցած միջադեպի մասին
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը, ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը, ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում,
Կրակոցներ Վանաձոր քաղաքում. ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ
ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ : 2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19.05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Գ. Նավոյանը, «աջ
«Մենք բռունցքվելու կարիք ունենք, «իմոնք», «քոնոնք» հասկացություններ չպետք է լինեն». Դավիթ Սանասարյան
«Այս կամ այն թայֆայի մտածելակերպ չունենք, մենք ուզում ենք օրինականություն տիրի, մեր գործը ուսումնասիրություններն են». Դավիթ Սանասարյան
Վիկտոր Սողոմոնյան. «Այդ հոլովակը իշխանությունների՝ նախագահ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է»
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության
Դժբախտ պատահարներից հետո գործատուները հրաժարվում են փոխհատուցում տալ կերակրողին կորցրած ընտանիքներին
Անփույթ գործատուի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվում են կոռուպցիոն ռիսկերի պատճառով էդգար Մարգարյանն առանց համապատասխան գրանցման, փաստացի աշխատել էր «Սատուրն Միկկա» ԲԲ ընկերությունում՝ որպես սղոցավար: Աշխատանքի ժամանակ, երբ Էդգար Մարգարյանը եւ նրա գործընկերը կռունկի միջոցով սայլակի վրա են տեղադրել ժայռաբեկորը, այն հրել արտադրամաս՝ սղոցով կտրելու համար, սայլակի վրա տեղաղրված ժայռաբեկորը շրջվել ու ընկել է սայլակի վրայից
«Որեւէ մեկը չի կարող մեզ մեր հունից հանել, մենք պետք է մեր ձեւով շարունակենք». Դավիթ Սանասարյան
«Խնդրում եմ՝ այս հեղափոխությունն արել ենք սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում, այդպես էլ շարունակենք». Սանասարյան
Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում առկա մեծ
«Բաղրամյանշին» ընկերությունը ներկայացրել է գումարի բռնագանձման պահանջ
«Բաղրամյանշին» ԲԲ ընկերությունը պարտավորվել էր իրականացնել Ապարանի թիվ 1 դպրոցի մեկ մասնաշենքի մանկապարտեզի վերակառուցումն ու աշխատանքները, իսկ Մարտունու «Նորոգշին» ընկերությունն էլ պարտավորվել էր ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը եւ վճարել պայմանագրով հաստատված գինը նախահաշիվներով նախատեսված չափով: «Բաղրամյանշին» ԲԲ ընկերությունը դիմել է դատարան՝ Մարտունու «Նորոգշին» ԲԲ ընկերության դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով, ինչը
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովում Գամբիային շնորհվել է դիտորդի կարգավիճակ
Հայաստանի և Գամբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը
Նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսին Արմեն Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Թունիս
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ: Նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ: Հանդիպմանը երկու երկրների նախագահները կարևորել են երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Թունիսի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է
ՀՀ նախագահն ու Կոսովոյի նախագահը խոսել են ցեղասպանությունների մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամ երկրի ղեկավարի: Կողմերը մասնավորապես խոսել են ցեղասպանությունների մասին և ընդգծել, որ դրանց ճանաչումն ու դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցն են։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Շատ բան ավելի լավ հասկացանք՝ լինելով այստեղ եւ այլեւս ցանկություն չունենք հեռանալու». Բրիջիթ Մակրոն
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում տիկին Մակրոնն ասաց. «Շնորհակալություն Հայաստանին՝ այս արտառոց ընդունելության համար: Շատ բան ավելի լավ հասկացանք՝ լինելով այստեղ եւ այլեւս ցանկություն չունենք հեռանալու: Սա արտառոց ընդունելություն է, որի մասին երկար կհիշենք ու կրկին կայցելենք»:
«Սինոփսիս»-ի մշակած հատուկ կրթական ծրագիրը ներդրվել է նաև այլ երկրներում
Հաշվի առնելով պահանջարկի համեմատ աշխատաշուկայում մասնագետների սակավությունը` ընկերությունը ձեռնամուխ է եղել հայաստանյան մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնել դասընթացներ` պատրաստելու միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Հետագայում նրանցից լավագույններն անցնում են աշխատանքի հենց «Սինոփսիս Արմենիա»-ում։
Ինչու չեն շտապում ներդրողները
Տնտեսության համար կարեւոր էին նաեւ վերջին հինգ ամիսները Հայաստանը նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի անցկացումը Փաշինյանի կառավարության անդամները կապում են Հայաստանի զարգացման հեռանկարների հետ: Քաղաքական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են գնահատվում գործարարների կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ «Ներդրողները ոչ մի բանի
Ֆրանկոֆոնիայի զավեշտները. Կանադայի վարչապետը մոլորվեց, տիկին Մակրոնը հաճոյախոսություններ ստացավ տղամարդուց
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մոլորվել էր երեւանյան փողոցներում: Նա իրեն ուղեկցողների հետ մոտեցավ հրապարակի մոտ կանգնած կառավարական մի մեքենայի: Տեսան, որ այն զբաղված է, հարցրեցին, թե որտե՞ղ է իրենցը: Այնուհետեւ Կանադայի վարչապետը, ժպիտը դեմքին փորձեց քայլել Վազգեն Սարգսյան փողոցով՝ դեպի Պարոնյանի թատրոնի մոտակայքը:
Մի քանի ամիս է, որ աշխատում է նոր իշխանությունը, բայց մենք փոփոխություն դեռ չենք տեսնում. GG ընկերության համահիմնադիր
Շփվելով տրանսպորտի նախարարության աշխատակիցների հետ, հասկանում ենք, որ այնտեղ իրավիճակ չի փոխվել, նույնն են ասում՝ ինչ նախորդները: Ամենակարեւոր ձեռքբերումը, որ կարող ենք արձանագրել այս մի քանի ամսվա ընթացքում, մարդկանց վերաբերմունքի, տրամադրության փոփոխությունն է:
Վերահսկողության ծառայության պետը շտապ մեկնում է Մարալիկ՝ ուսումնասիրությունների
«Խնդրում եմ մարալիկցներին ու ընդհանրապես որևէ մեկը, որը գալիս է Մարալիկ՝ կլինեն ադեկվատ, թե անադեկվատ, խնդրում եմ ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ որ անադեկվատ իրենց ցուցաբերեն, խնդրում եմ թող գան, նկարեն, գնան, իրենց անելիքն անեն։ Ազատ Հայաստանում անգամ ադեկվատները խոսելու իրավունք ունեն, հանդուրժող լինենք»։
Մաքսավորը, որ այլեւս չի կարողանում կաշառք վերցնել, բացասական էմոցիան արտահայտում է արհեստական խոչընդոտներ ստեղծելով. Երվանդ Թարվերդյան
Հեղափոխությունից հետո խնդիրներ են առաջացել նաեւ ներկրման ու արտահանման հետ կապված: Մաքսակետերում, ճիշտ է, անօրինական գումարներ այլեւս չեն շրջանառվում, բայց ուրիշ խնդիրների հետ ենք բախվում: Չինովնիկները գիտակցաբար ձգձգում են գործը: Օրենքի շրջանակում, օրինակ, եթե թղթաբանության համար ունեն երկու օր, մինչեւ վերջին վայրկյանը ձգում են: Այլ կերպ չի էլ կարող լինել, մաքսատան հին կադրերը ուղղակի չեն կարող այլ կերպ աշխատել, նրանք սովոր են թեյավճարի:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, 14-17-ը՝ առանձին շրջաններում: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 12-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հաղորդագրություն


















































